Jump to content

Սուրեն Սաֆարյան (Սաֆար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրեն Սաֆարյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սաֆարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սուրեն Սաֆարյան
Ի ծնեՍուրեն Արմենի Սաֆարյան (Սաֆար)
Ծնվել է1983, մարտ 26
ԾննդավայրԵրևան, Հայաստան
Ազգությունհայ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՀայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն
 Suren Safaryan (Safar) Վիքիպահեստում

Սուրեն Արմենի Սաֆարյան (Սաֆար) (մարտի 26, 1983(1983-03-26), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ։ Հայաստանի նկարիչների միության նախագահ (2018)[1], Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի նախագահ (2019)[2]։

Արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Սաֆարյանի որդին է, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1977) Սուրեն Սաֆարյանի թոռն է, Հայաստանի վաստակավոր նկարիչ (1965) Սարգիս Սաֆարյանի ծոռը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Նոր Մետաքսի Ճանապարհ» Նանկին քաղաքի գեղանկարչական և գեղագրական ստեղծագործությունների հավաքածուի և ջրաներկի հինգ հայ վարպետների աշխատանքների մասնակցությամբ ցուցահանդես՝ նվիրված չինական Ամանորին, Հայաստանի նկարիչների միություն

2000-2006 թվականներին սովորել է Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի գեղանկարի բաժնում։ 2008 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է, 2002 թվականից՝ Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության (UNIMA) անդամ, 2009 թվականից՝ պրոֆեսիոնալ նկարիչների ստեղծագործական միության անդամ (Ռուսաստան, Մոսկվա), 2010 թվականից՝ աշխարհի հայ նկարիչների միավորման անդամ, 2012 թվականից՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ։ 2010 թվականից Հայաստանի նկարիչների միության երիտասարդական միավորման համանախագահն է, 2013 թվականից՝ Հայաստանի նկարիչների միության վարչության անդամ։ 2018 թվականին Հայաստանի նկարիչների միության 19-րդ համագումարում ընտրվել է նկարիչների միության նախագահ[1]։ 2019 թվականին ընտրվել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի նախագահ[2]։

2004 թվականից մասնակցում է հանրապետական ցուցահանդեսների[3][4]։ Մի շարք ցուցահանդեսների կազմակերպիչ և կազմակերպիչ խմբի անդամ է՝

  • Թեմատիկ ստեղծագործությունների ցուցահանդես նվիրված «Շորժա» հանգստյան տան 35-ամյակին, «Շորժա, հետադարձ հայացք դեպի ապագա» խորագրով, կազմակերպիչ խմբի անդամ, Հայաստանի նկարիչների միություն, Երևան. 2010
  • Եվրասիական զարգացման բանկի կողմից հրատարակած «Արվեստը, համախմբում է մայրցամաքը» կատալոգին նվիրված ցուցահանդեսի կազմակերպիչ, Հայաստանի նկարիչների միություն, Երևան, 2013

1998-2013 թվականներին մի շարք տիկնիկային և բացօթյա տոնախմբությունների նկարիչ ձևավորող և ձևավորող խմբի անդամ՝

  • «Այո երեխաներին» համաշխարհայաին շարժում, UNICEF, ներկայացման նկարիչ - ձևավորող, Իտալիա, Պերուջա, 2001
    • Վավերագրական ֆիլմեր
  • «Շորժա. գույնի և գեղեցկության հանգրվանը», Հ1 հեռուստաընկերություն, 2010
  • «Ուսուցիչն ու աշակերտը», МИР-ТВ հեռուստաընկերություն, 2009
  • «Սուրեն Սաֆարյան», Հ2 հեռուստաընկերություն, 2006

Ցուցահանդեսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային խմբակային ցուցահանդեսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2001- «Կեմպինսկի Բուլվար Բեռլին» ցուցասրահ, Գերմանիա, Բեռլին
  • 2002- FIDEM համաշխարհային ցուցահանդես, Ֆրանսիա, Փարիզ
  • 2005- «Քայլ առաջ դեպի ապագա. Հայաստան-Վրաստան-Ադրբեջան` միասին» խորագրով վարպետության դաս, Վրաստան, Թբիլիսի
  • 2008- «Պեկինի միջազգային արվեստի երրորդ բիենալե», Չինաստան, Պեկին
  • 2009- «Մոսկվայի միջազգային արվեստի երրորդ ցուցահանդես», Ռուսաստան, Մոսկվա
  • 2009- «Ֆլորենցիայի միջազգային արվեստի բիենալե», Իտալիա, Ֆլորենցիա
  • 2011- «Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված ցուցահանդես», Չինաստան, Պեկին
  • 2011- «ԱՊՀ երկրների երիտասարդների հանրային դիվանագիտական ապագան», հայկական պատվիրակության անդամ, Ռուսաստան, Մոսկվա
  • 2012- «Աշնանային սալոն», Գրան Պալե, Ֆրանսիա, Փարիզ
  • 2013- «Սալոն 2013», Ռուսաստան, Մոսկվա
  • 2014- «Հայ մշակույթի օրեր», Թուրքմենստանի ազգային պատկերասրահ, Թուրքմենստան, Աշխաբադ

Անհատական ցուցահանդեսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ, դիպլոմներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2004- «Հայաստանն իմ Հայրենիքն է» Հանրապետական երիտասարդական փառատոն, վկայագիր
  • 2008- Պեկինի միջազգային արվեստի երրորդ բիենալե, դիպլոմ
  • 2009- Մոսկվայի միջազգային արվեստի երրորդ ցուցահանդես, հատուկ դիպլոմ «Ժյուրիի ծափահարություններ»
  • 2009- Ֆլորենցիայի միջազգային արվեստի բիենալե, դիպլոմ
  • 2011- Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության, ՀՀ սփյուռքի նախարարության և Հայաստանի նկարիչների միության կողմից հայտարարված կերպարվեստի բնագավառում երիտասարդ ստեղծագործողների լավագույն աշխատանքների՝ «Մրցանակաբաշխություն-2011»-ի շրջանակներում կազմակերպված ցուցահանդեսի առաջին մրցանակակիր
  • 2013- Եվրասիական զարգացման բանկի կողմից հրատարակված «Արվեստը, համախմբում է մայրցամաքը» գեղարվեստական կատալոգի ստեղծում, շնորհակալագիր[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Հայաստանի նկարիչների միությունը նոր նախագահ ունի
  2. 2,0 2,1 «Տեղի ունեցավ ՀԳՊԱ-ի հոգաբարձուների խորհրդի նիստը». Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 28-ին.
  3. «Սուրեն Սաֆար». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 29-ին.
  4. «Suren Safaryan | Artbeep». www.artbeep.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 28-ին.
  5. «Սուրեն Սաֆարյանի առաջին ծավալուն ցուցահանդեսը». kamartert.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 17-ին.
  6. Սաֆար Արտ

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]