Սուրեն Սաֆարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Սուրեն Սաֆարյան (այլ կիրառումներ)
Սուրեն Սաֆարյան
Սուրեն Սաֆարյան.jpg
Ի ծնե Սուրեն Սարգսի Սաֆարյան
Ծնվել է 1923 օգոստոսի 21
Ծննդավայր Բաքու
Վախճանվել է 1988 ապրիլի 22
Մահվան վայր Երևան
Ազգություն հայ
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Կրթություն Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտություն նկարիչ
Պարգևներ Հայկական ԽՍՀ ժողովրդական նկարիչ Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան և Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան
Հայր Սարգիս Սաֆարյան

Սուրեն Սարգսի Սաֆարյան (օգոստոսի 21, 1923(1923-08-21), Բաքու, ԱԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 22, 1988(1988-04-22), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), նկարիչ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1977

ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Սարգիս Սաֆարյանի որդին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1942 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1952 թվականին՝ Երևանի գեղարվեստի ինստիտուտը։ 1962 թվականից դասավանդել է ԵԳԹԻ-ում, պրոֆեսոր` 1978 թվականից։

1969-1982 թթ.՝ Հայաստանի նկարիչների միության նախագահ[1]։

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրեն Սաֆարյանի հուշատախտակը Երևանի Կիևյան փողոցում

Առաջին շրջանի գործերը կրել են Հայրենական պատերազմի մասնակից նկարչի վերհուշ-տպավորությունների կնիքը («Հայրենի մեղեդիներ», 1956)։ Պատերազմի թեման արտահայտվել է Սաֆարյանի ստեղծագործական կյանքի տարբեր շրջաններում («Ազատարարները», 1960, «1945 թվականի գարնանը», 1964, նշված երեք աշխատանքի համար պարգևատրվել է Վ. Գրեկովի անվան արծաթե մեդալով, 1971, «Կռունկներ», 1979)։ 1960-ական թթ. վերջերից ավելի հաճախ է անդրադարձել մարդու և ժամանակի, ընդհանրապես հայ ժողովրդի պատմական ճակատագրի թեմային՝ «Հանուն գալիքի» (1960), «Սայաթ-Նովա» (1963), «Տաթևի ողբերգությունը» (1967), «Լեռների պարը» (1972), «Հինավուրց հուշարձաններ» (1973), «Եռանկյունի նամակներ» (1980)։

Սաֆարյանի գործերին բնորոշ են քաղաքացիական շունչը, բանաստեղծական նուրբ ինտոնացիան՝ համակված պլաստիկ ձևերի ու գունաշարի հուզաարտահայտչական տարրերով։ Ստեղծել է նաև դիմանկարներ, բնանկարներ, արտասահմանյան ճանապարհորդությունների թեմաներով գեղանկարչական և գրաֆիկական գործեր, կատարել գրքերի ձևավորումներ։

Դիմանկարներ՝

Բնանկարներ՝

  • «Չինար» 1963
  • «Արարատը գարնանը» 1971, 1979
  • «Արարատից այն կողմ» 1988

Գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում և Արևելքի ժողովուրդների արվեստի թանգարանում։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել՝

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007