Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Հապավում ԵՊԳԹԻ
Տեսակ կրթօջախ
Հիմնադրված է 1953
Լուծարված է 1994
Ռեկտոր Վահագն Մկրտչյան
Երկիր Հայաստան Հայաստան
Տեղագրություն Երևան Երևան
Հասցե մինչ 1994 թվականը՝ Yerevan Academy of Fine Arts, 36 Isahakyan Street, Yerevan 0009, Armenia

Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ, բարձրագույն ուսումնական հաստատություն Հայաստանում 1952 - 1994 թվականներին։ Ստեղծվել է Երևանի թատերական և Երևանի գեղարվեստի ինստիտուտների միավորումով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1944 թվականին Երևանում հիմնադրվում է թատերական ինստիտուտ՝ դերասանական և ռեժիսորական ֆակուլտետներով, իսկ 1945 թվականի հունիսին, գեղարվեստի ինստիտուտը։ Սկսած 1950 թվականից թատերական ինստիտուտում դադարեցվեց ընդունելությունը ռեժիսորական և թատերագիտական մասնագիտությունների գծով, կրճատվեց ուսանողության թիվը։ Նույնը տեղի ունեցավ Գեղարվեստի ինստիտուտում։ Անհրաժեշտ համարվեց միավորել այս երկու ուսումնական հաստատությունները։ 1952 թվականին Երևանի թատերական և Երևանի գեղարվեստի ինստիտուտների միավորումով ստեղծվեց Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1952 թվականին ինստւտուտն ուներ երկու ֆակուլտետ՝ թատերական և կերպարվեստի։ Թատերական ֆակուլտետն ուներ ռեժիսորական, դերասանական և թատերագիտական (1944-1962 թթ.), կերպարվեստինը՝ գեղանկարչության, քանդակագործության, թատերանկարչության (1949-1958 թթ.) և գրաֆիկական (1949-1959 թթ.) բաժիններ։ Ռեկտոր նշանակվեց հանրապետության ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Վավիկ Վարդանյանը։ 1994 թվականին Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտը բաժանվում է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիաի և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի։[1]

Ենթակառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

1952-ին ինստւտուտն ուներ երկու ֆակուլտետ՝ թատերական և կերպարվեստի։ 1976 թվականին ինստիտուտի երկու ֆակուլտետներն ունեին հետևյալ բաժինները. թատերականը՝ դերասանական, ռեժիսորական և երաժշտական կոմեդիայի (1971-ից), կերպարվեստինը՝ գունանկարչության, քանդակագործության, կիրառական արվեստի (1960-ից՝ խեցեգործություն, գորգի ձևավորում, մանվածք), արդյունաբերական արվեստի (1963-ից)։[2]

Ռեկտորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]