Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Komitas State Conservatory of Yerevan.jpg
Տեսակ կրթօջախ և Կոնսերվատորիա
Հիմնադրված է 1921
Երկիր Flag of Armenia.svg Հայաստան
Տեղագրություն Երևան
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
Կայք conservatory.am
Komitas State Conservatory Վիքիպահեստում

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, ՀՀ կրթության և գիտության նախարարության երաժշտական բարձրագույն ուսումնական հաստատություն Երևանում։ Հիմնադրվել է 1923 թվականին որպես երաժշտական բարձրագույն ուսումնական հիմնարկ։ 1946 թվականին կոչվել է Կոմիտասի անունով։ Մասնաճյուղը գտնվում է Գյումրիում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսզբում՝ 1921 թվականին, ստեղծվել է Ռոմանոս Մելիքյանի (նա դարձել է նաև առաջին տնօրենը) կողմից, որպես երաժշտական ստուդիա։ 2 տարի անց՝ 1923 թվականին, հիմնադրվել է որպես կոնսերվատորիա։ Հատուկ երաժշտական ուսումնական հաստատությունների բացակայության պատճառով ուսումնական աշխատանքները իրականացվել են երեք բաժիններով՝ ստորին (երեք տարի), միջնակարգ (չորս տարի) և բարձր (երկու տարի)։

Komitas State Conservatory of Yerevan, 2.jpg

1920-ական թվականներին կոնսերվատորիայում գործել են մասնագիտական հետևյալ դասարանները՝

1923 թվականին կոնսերվատորիայի լարային քառյակի (Ա. Գաբրիելյան, Դ. Սողոմոնյան, Ա. Կոտլյարևսկի, Վ. Ավետիքյան) կատարմամբ Երևանում առաջին անգամ հնչեցին Հայդնի, Մոցարտի, Բեթհովենի, Չայկովսկու, Գլազունովի կվարտետները։

Հայկական առաջին սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիրներից մեկը՝ Ալեքսանդր Սպենդիարյանը

Կոնսերվատորիայի ուսանողները Հայաստանի շրջաններում գրառել են ժողողովրդական երգեր, կազմակերպել երգչախմբեր և համերգներ։

1924 թվականին Ալեքսանդր Սպենդիարյանի և տնօրեն Ա. Ադամյանի ջանքերով կոնսերվատորիայում կազմակերպվել է հայկական առաջին սիմֆոնիկ նվագախումբը։

1927-1928 թվականներին (տնօրեն՝ Ա. Տեր-Ղևոնդյան) հիմնադրվել է կոնսերվատորիայի օպերային ստուդիան (առաջին դիրիժորը՝ Ս. Չարեքյան), բեմադրվել հատվածներ «Ֆաուստ», «Եվգենի Օնեգին», «Աիդա» օպերաներից, նպաստել պետական օպերային թատրոնի հիմնադրմանը։ Հետագայում մեծացել է նվագախմբային և օպերային դասարանների դերը կատարողներ պատրաստելու գործում (դիրիժորներ՝ Կոստանտին Սարաջև, Գևորգ Բուդաղյան, Ս. Չարեքյան, Միքայել Մալունցյան, Ռաֆայել Մանգասարյան

1926-1927 ուսումնական տարում Ս. Օգանեզաշվիլին (Օհանյան) հիմնադրել է արևելյան բաժին, որը գործել է տասը տարի, 1927 թվականին Ս. Մելիքյանի ղեկավարած ուսանողական երգչախումբը ելույթ է ունեցել Մոսկվայում, այնուհետև Թբիլիսիի կոնսերվատորիայում հանդես են եկել մենակատար-ուսանողները։

1930 թվականին կոնսերվատորիայում հիմնադրվել է ստեղծագործական դասարան (առաջին դասատուներ՝ Հ. Ստեփանյան, Ս. Բարխուդարյան և Վ. Տալյան), որի շրջանավարտների գործունեությունը նպաստել է ազգային երաժշտության կարևորագույն բնագավառների զարգացմանը, ազգային արվեստի ոճական սկզբունքների հաստատմանը, բազմաժանր երկերի ստեղծմանը, հայ երաժշտության համաշխարհային ճանաչմանը։

1937 թվականին հիմնադրվել է երաժշտագիտական բաժանմունք (հիմնադիրներ՝ Զ. Վարդանյան, Մ. Գասպարյան, Կ. Մելիք-Վրթանեսյան)։

Նախապատերազմական շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

1930-ական թվականների վերջից կոնսերվատորիայի մանկավարժական-մեթոդական, գիտակատարողական աշխատանքները համակարգավորվեցին ամբիոնների ստեղծմամբ՝

  • դաշնամուրային (Ա. Մնացականյան)
  • նվագախմբային (Դ. Լեկգեր)
  • դիրիժորական (Կ. Սարաջև)
  • վոկալ (Ն. Կարդյան)
  • պատմածեսական և կոմպոզիցիայի (Կոնստանտին Մելիք-Վրթանեսյան)
  • ընդհանուր դաշնամուրի (Ալեքսանդր Դոլուխանյան)

1936-1937 թվականներին, այնուհետև՝ 1940-1954 թվականներին, կոնսերվատորիայի տնօրենն էր Կոնստանտին Սարաջևը։ 1930-ական թվականների վերջին և Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին կոնսերվատորիայի մանկավարժական կազմը համալրվեց Մոսկվայի և Լենինգրադի կոնսերվատորիաների հայ շրջանավարտներով (Ռոբերտ Անդրեասյան, Հ. Բոգդանյան, Կ. Դոմբաև, Գեորգի Սարաջև), ԽՍՀՄ մշակութային կենտրոններից Երևան ժամանակավորապես տեղափոխված ականավոր երաժիշտներով (դաշնակահարներ Կ. Իգումնով, Վ. Զեյլիգեր, տավղահար Կ. Էրդելի, տեսաբաններ Ք. Քուշնարյան, Տ. Տեր-Մարտիրոսյան, Ա. Շահվերդյան)։

Հետպատերազմյան շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետպատերազմյան տարիներին և հատկապես 1960-1970-ական թվականներին կոնսերվատորիան հասել է միութենական առաջատար կոնսերվատորիաների մակարդակին։ Նրա ուսանողները և շրջանավարտները պարբերաբար մասնակցել են կատարողների անդրկովկասյան, միութենական և միջազգային մրցույթներին։ Որակյալ մասնագետներ կրթելու գործում մեծ վաստակ ունեն նաև Էդուարդ Միրզոյանը, Գրիգոր Եղիազարյանը (ռեկտոր՝ 1954-1960 թվականներին), Ղազարոս Սարյանը (ռեկտոր՝ 1960 թվականից), Ալեքսանդր Հարությունյանը, Ռոբերտ Աթայանը, Սերգեյ Կոպտևը, Գայանե Չեբոտարյանը, Գեորգի Տիգրանովը, Մ. Հարությունյանը, Աննա Բարսամյանը, Թաթուլ Ալթունյանը, Ջեմս Գյոզալյանը, Կ. Զաքարյանը, Թամարա Շահնազարյանը, Գոհար Գասպարյանը, Տաթևիկ Սազանդարյանը, Հեղինե Տեր-Ղևոնդյանը, Կ. Մալխասյանը, Աննա Ամբակումյանը, Ս. Բունիաթյանը, Մարջան Մխիթարյանը, Ա. Շամշյանը, Հ. Աբաջյանը, Լ. Գրիգորյանը, Գերոնտի Թալալյանը, Գևորգ Բուդաղյանը, Գուրգեն Ադամյանը, Հ. Ղասաբյանը, Մ. Խաչատրյանը և ուրիշներ։

Կոնսերվատորիայի ազգային դիրքորոշումը հիմնականում պայմանավորվեց հայ երաժշտության պատմությանը, հայ ժողովրդական ստեղծագործությանը, հայկական երաժշտության լադային համակարգին վերաբերող դասընթացների իրագործումով։ 1969 թվականից կոմպոզիցիայի ամբիոնին կից գործում է ժողովրդական ստեղծագործության կաբինետը (հիմնադիր և ղեկավար՝ Մարգո Բրուտյան)։ Կոնսերվատորիայի մասնագիտական հասունացմանը մեծապես նպաստել են մշտական կապը Մոսկվայի և Լենինգրադի կոնսերվատորիաների հետ, խորհրդային ականավոր երաժիշտների, հատկապես Դմիտրի Շոստակովիչի և Արամ Խաչատրյանի ստեղծագործական օգնությունը։ Կոնսերվատորիայում գործել է ենթակա բաժանմունք։ Կազմակերպվել է ասիստենտուրա-ստաժիրովկա, 1976 թվականից՝ միութենական նշանակություն ունեցող որակավորման բարձրացման ֆակուլտետ։ 1987 թվականից գործում է ժողովրդական երգեցողության բաժին, 1988-ից՝ հայկական երաժշտական բանահյուսության ամբիոն։

1950-ական թվականներին վերջից կոնսերվատորիայում սովորում են արտասահմանյան երկրների (ԱՄՆ, Ուրուգվայ, Կանադա, Լիբանան, Եթովպիա, Բուլղարիա, Մոնղոլիա, Հունաստան, Կուբա, Թուրքիա, Մեքսիկա և այլն) երիտասարդ երաժիշտներ։

1938 թվականից կոնսերվատորիային կից գործում է Պյոտր Չայկովսկու անվան Երևանի երաժշտական դպրոցը։

1973 թվականին պարգևատրվել է ԽՍՀՄ Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։

Շրջանավարտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյության ընթացքում կոնսերվատորիան ավարտել են 5800-ից ավելի երաժիշտներ, դրանց թվում (1979 թվականի տվյալներով)՝ 5 ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, 22 ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, 35 արվեստի վաստակավոր գործիչ, 37 վաստակավոր արտիստ, 14 միջազգային մրցույթների և 7 միութենական մրցույթների դափնեկիրներ։

Ֆոնդեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետպատերազմյան տարիներին կազմվել է հազվագյուտ լարային նվագարանների հարուստ հավաքածու։

Կոնսերվատորիայի գրադարանն ունի շուրջ 160000 նոտային և գրքային ֆոնդ, մեծ ձայնադարան՝ դասական և ժամանակակից երաժշտության ձայնագրություններով։

Ուսանողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1992-1993 ուսումնական տարում կոնսերվատորիան ունեցել է 1161 ուսանող, որոնցից 243-ը՝ հեռակա, 38-ը՝ արտասահմանցի (այդ թվում՝ սփյուռքահայ)։

Բաժիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնագիտացումն ընթանում է հետևյալ բաժիններով՝

  • դաշնամուր
  • նվագախմբային գործիքներ
  • խմբավարություն
  • մեներգեցողություն
  • կոմպոզիցիա
  • երաժշտագիտություն

Դասախոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսուցիչների ընդհանուր թիվը (1993 թ. տվյալներով)՝ 300 (2 գիտությունների դոկտոր, 35 դոցենտ և գիտության թեկնածու

Ռեկտորների (տնօրենների) ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանրահայտ շրջանավարտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մ. Բերկո, Կոմիտասի անվան կոնսերվատորիա, Երևան, 1973 (հայերեն և ռուսերեն)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 541 CC-BY-SA-icon-80x15.png