Արա Սարգսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արա Սարգսյան
հայ․՝ Արա Միհրանի Սարգսյան
Արա Սարգսյան .png
Ծնվել է ապրիլի 7, 1902({{padleft:1902|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:7|2|0}})
Ծննդավայր Ստամբուլ, Թուրքիա
Մահացել է հունիսի 13, 1969({{padleft:1969|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:13|2|0}}) (67 տարեկանում)
Վախճանի վայրը Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ottoman flag.svg Օսմանյան կայսրություն
Flag of the Soviet Union (1936-1955).svg ԽՍՀՄ
Ազգություն հայ
Կրթություն Վիեննայի գեղարվեստի ակադեմիա
Ստեղծագործություն(ներ) Նելսոն Ստեփանյանի կիսանդրի, Հովհաննես Թումանյանի հուշարձան, Ալեքսանդր Սպենդիարյանի հուշարձան և Մայր Հայաստան
Ժանր printmaking, գրաֆիկա և բեմանկարչություն
Մասնագիտություն քանդակագործ
Աշխատավայր «Գեղարդ» գեղարվեստաարդյունաբերական տեխնիկում և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Քաղաքական կուսակցություն ԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Անդամություն Հեղափոխական Ռուսաստանի նկարիչների ասոցիացիա և Q3648923?
Ara Sargsyan Վիքիպահեստում

Արա Միհրանի Սարգսյան (ապրիլի 4, 1902, Կ.Պոլիսհունիսի 6, 1969, Երևան), հայ խորհրդային քանդակագործ, Երևանի նկարիչների միության հիմնադիր (1932) և առաջին նախագահ, Հայաստանում առաջին՝ Երևանի գեղարվեստի ինստիտուտի հիմնադիր, այդ ինստիտուտի առաջին ռեկտոր, պրոֆեսոր (1947)։ ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս (1959), ԽՍՀՄ գեղարվեստական հիմնադրամի հայկական բաժանմունքի վարչության նախագահ, մանկավարժ, ազգային-հասարակական գործիչ, Նեմեսիս ծրագրի մասնակից[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արա Սարգսյանը ծնվել է 1902 թվականի ապրիլի 4-ին Պոլսից ոչ հեռու գտնվող Մաքրի գյուղում՝ Միհրան և Կատարինե Սարգսյանների ընտանիքում։

Ուսման տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արա Սարգսյանի հուշարձանը համանուն թանգարանի հարևանությամբ
Արա Սարգսյանի հուշատախտակը Երևանի Իսահակյան փողոցում
Արա Սարգսյանի դիմաքանդակը Հայաստանի նկարիչների միության շենքի մուտքի մոտ

Նախնական անհրաժեշտ գիտելիքները ստանում է տեղի Տատյան ուսումնարանում, այնուհետև 1914 թվականին, երբ ընտանիքը տեղափոխվում է Պոլիս՝ Բերա թաղամաս, ուսումը շարունակում է Եսայան սանոց վարժարանում։ Արայի հորեղբայրը՝ Սարգիս Սարգսյանը, Կոստանդնուպոլսի հայտնի ճարտարապետներից էր, նրա խորհրդով Արան խորանում է արվեստի մեջ։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Արան թողնում է ուսումն ու սկսում զբաղվել պատահական աշխատանքով՝ գոյության միջոցներ վաստակելու նպատակով։ Նա զբաղվում է գրագրությամբ, գծագրությամբ, անգամ՝ էլեկտրիկ է աշխատում։ Պատերազմից հետո նա սովորում է նախ Կ.Պոլսի Գեղարվեստի վարժարանում (1919–1921), որտեղ հանդես է եկել ինքնուրույն դիմաքանդակներով, հայկական կոտորածների և առաջին համաշխարհային պատերազմի ազդեցությամբ՝ ողբերգական թեմաներ պատկերող կոմպոզիցիաներով, ապա շարունակել է Վիեննայի Գեղարվեստի ակադեմիայի բարձրագույն դպրոցում (1921-1924), դիմաքանդակներով մասնակցել տեղի նկարիչների ցուցահանդեսներին։ Այս շրջանի դիմաքանդակները հասուն արվեստագետի ստեղծագործություններ են՝ հոգեբանական խառնվածքների շեշտված դրսևորումներով, որոշ դեպքերում թեթևակի հակումով դեպի իմպրեսիոնիզմը։ Կոմպոզիցիոն ստեղծագործություններում շարունակել է ողբերգական սյուժեները՝ Ռոդենյան ոճի պլաստիկական լուծումներով։ Գեղարվեստի վարժարանի քառամյա ուսումը նա գերազանց ավարտում է երկու տարում։ 1921 թվականին ավարտելով Գեղարվեստի ուսումնարանը որոշում է մեկնել Հռոմ։ Եսայան վարժարան հովանավորում է Արայի ուսումն արտասահմանում։ Այնուհետև կյանքի սղության պատճառով տեղափոխվում է Վիենա և ընդունվում է այսպես կոչված «Վարպետների դպրոց»։ Այստեղ նրա առաջին ղեկավարն էր պրոֆեսոր Է. Հելմերը, ապա Մյուլները։ Մասնագիտանում է հատկապես դիմաքանդակի ժանրում և Վիեննայի նկարիչների միության ցուցահանդեսին ներկայացնում է երաժիշտ, պրոֆեսոր Ռիխարդ Ռոբերտի պորտրեն։

Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիենայում 1924 թվականին ընդունում է խորհրդային քաղաքացիություն և 1925 թվականի ապրիլի 26-ին ժամանում Երևան՝ դնելով հայկական պրոֆեսիոնալ քանդակագործության սկիզբը։ 1925-ից 1930 թվականերին Երևանյան գեղարվեստական տեխնիկումում բացում է քանդակագործության բաժինը և սկսում դասավանդել այնտեղ։ 1930-ական թվականներին Արա Սարգսյանը փորձում է միացնել Հայաստանի նկարիչներին՝ համատեղ սեմինարներ, ցուցահանդեսներ կազմակերպելու նպատակով։ 1932 թվականին Գաբրիել Գյուրջյանի, Միքայել Արուտչյանի, Արա Սարգսյանի ջանքերով հիմնադրվում է Հայաստանի նկարիչների միությունը, իսկ առաջին քարտուղար միաձայնորեն ընտրվում է հենց Արա Սարգսյանը, որը գլխավորում է մինչև 1937 թվականը։ Սարգսյանի մանկավարժական գործնեությունն առավել լայն ծավալ ու նշանակություն է ստացել 1945 թվականից, երբ նրա գլխավորությամբ հիմնադրվել է Երևանի գեղարվեստական ինստիտուտը։ 1973 թվականին Երևանում բացվել է Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի համատեղ տուն-թանգարանը։[2]:

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմպոզիցիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Քաղց», գիպս, 1919,
  • «Հուսահատություն», գիպս, 1920,
  • «Տառապանք», կավ, 1922,
  • «Լուռ վիշտ», մարմար, 1923,
  • «Բարձրուքի գրավումը», փայտ, 1942։

Դիմաքանդակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Կառլ Վայգել», գիպս, 1922,
  • «Ռիխարդ Ռոբերտ», գիպս, 1922,
  • «Հեղինե Զատեյան», գիպս, 1923,
  • «Սարգիս Խաչատության», գիպս, 1924,
  • «Վահան Թոթովենց», գիպս, 1926,
  • «Մանուկ Աբեղյան», գիպս, 1926,
  • «Հրաչյա Աճառյան», գիպս, 1926,
  • «Միքայել Նալբանդյան», Գիպս, 1933,
  • «Հակոբ Պարոնյան», գիպս, 1933,
  • «Սուրեն Սպանդարյան», մարմար, 1927։

Մոնումենտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.youtube.com/watch?v=0epqSInAGiI «Նեմեսիսի» հերոսներից մեկի՝ Արա Սարգսյանի մահվան պատճառն այդպես էլ անհայտ մնաց։
  2. https://www.youtube.com/watch?v=beJmulj6JmE Ինչո՞ւ են վաճառվում Արա Սարգսյանի քանդակները

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]