Տիգրան Շամիրխանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տիգրան Շամիրխանյան
Shamirkhanyan.jpg
Ծնվել էմայիսի 5, 1899(1899-05-05)
ԾննդավայրՇուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էօգոստոսի 29, 1953(1953-08-29) (54 տարեկանում)
ՔաղաքացիությունՀայկական ԽՍՀ
Ազգությունհայ
ԿրթությունՌուսաստանի թատերական արվեստի համալսարան
Մասնագիտությունդերասան և ռեժիսոր
Պարգևներ և
մրցանակներ
Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ «Պատվո նշան» շքանշան «Կովկասի պաշտպանության համար» մեդալ և «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Անձնվեր աշխատանքի համար» մեդալ

Տիգրան Ավագի Շամիրխանյան (մայիսի 5, 1899(1899-05-05), Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 29, 1953(1953-08-29)), հայ ռեժիսոր, դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Շուշի քաղաքում։ Փոքր հասակում ընտանիքի հետ տեղափոխվել է Բաքու, այնուհետև՝ Թիֆլիս։ Սովորել է Ներսիսյան դպրոցում։ Երիտասարդ տարիներին հանդես է եկել սիրողական ներկայացումներում։ 1921-1922 թվականներին սովորել է Մոսկվայի Հայկական դրամատիկական ստուդիայում, ապա ընդունվել է Մոսկվայի թատերական արվեստի պետական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը (ГИТИС), որն էլ ավարտել է 1934 թվականին։

Ավելի քան տասներեք տարի հանդես է եկել որպես դերասան (հիմնայանում որպես կատակերգակ)՝ խաղալով մոտ 40 դեր։ Գրեթե նույնքան էլ ներկայացումներ է բեմադրել որպես ռեժիսոր։ Առաջին ռեժիսորական աշխատանքը եղել է 1929 թվականին Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի անդրանիկ ներկայացումը՝ «Պայթյունը»[1]: Որպես ռեժիսոր հանդես է եկել նաև Լենինականի Մռավյանի անվան թատրոնում:

Դերեր թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեմադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Պայթյուն» (1929)
  • «Ինտերվենցիա» (1934)
  • «Արշալույսին»
  • «Մեծ բարեկամություն»
  • «Անտառի խորքում»
  • «Կանաչ փողոց»
  • «Կապուտան»
  • «Բամբասանք և սեր»
  • «Դավիթ Կոպերֆիլդ»
  • «Երևակայական հիվանդ»
  • «Երկու տիրոջ ծառան»
  • «Փաստաբան Պատլենը»
  • «Ցասում»
  • «Կրակե օղակում»
  • «Երիտասարդ գվարդիա»
  • «Սուվորովականները»
  • «Ամառային գիշերվա երազը»
  • «Երկու տիրոջ ծառան» (1942)

Հեղինակած գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Դերասանական արվեստի հիմունքներ»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայ սովետական թատրոնի պատմություն։ Երևան: ՀՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն։ 1967 

[1][2]

  1. Հարությունյան Բաբկեն (1969)։ Սովետահայ թատրոնի տարեգրություն, գիրք երկրորդ։ Երևան: ՀՍՍՀ ԳԱ։ էջ 78 
  2. ԳԱԹ, Սարգիս Մելիքսեթյանի ֆոնդ