Կատակերգակ
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Կատակերգակ, թատերական ամպլուա, բեմական գործողության մեջ ծաղրական և ծիծաղելի վիճակներում ներկայացող դերասան։ Միջնադարյան Հայաստանում այսպես են կոչվել աշխարհիկ պրոֆեսիոնալ թատրոնի դերասաններն ու դերասանուհիները։ Հայ թատրոնի պատմության նոր շրջանում՝ XIX դ. կեսերից Կատակերգակ բառն ընդունվել է որպես կոմիկ բառի (հունարեն hcoilUXoc;) համարժեքը և ընդհանրացվել որպես բեմական ամպլուայի անվանում։
Հայ թատրոնի նշանավոր կատակերգակ դերասաններից են Դ. Թրյանցը, Գ. Ռշտունին, Ս. Մանդինյանը, Գ. Տեր-Դավթյանը, Ա. Մանդինյանը, Ա. Վրույրը, Պ. Արաքսյանը, Գ. Ավետյանը, Հ. Խաչանյանը, Թ. Մարյանը, Մ. Մկրտչյանը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 284)։ ![]() |