Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան
Gitismoscow.jpg
Տեսակ համալսարան և դրամատիկական դպրոց
Հիմնադրված է 1878
Անվանված է Անատոլի Լունաչարսկի
Ռեկտոր Q4187895?
Երկիր Ռուսաստան
Տեղագրություն Մոսկվա
Հասցե Maly Kislowski pereulok, 6
Կայք gitis.net
Կոորդինատներ: 55°45′17.049996100011″ հս․ լ. 37°36′12.440016100002″ ավ. ե. / 55.75473611002777830° հս․. լ. 37.60345556002777556° ավ. ե. / 55.75473611002777830; 37.60345556002777556
Russian Academy of Theatre Arts Վիքիպահեստում

Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան  (ռուս.՝ Росси́йский институ́т театра́льного иску́сства - ГИТИС), բարձրագույն թատերական ուսումնական հաստատություն: Թատերական ամենամեծ ԲՈՒՀ-ն է Եվրոպայում և ամենամեծ ԲՈՒՀ-երից մեկն աշխարհում: Գտնվում է Մոսկվայում: Հաստատության շենքը ընդգրկված է ՌԴ մշակութային ժառանգությունների շարքում[1]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1878 թվականի նոյեմբերի 22-ին Երաժշտասերների և դրամատիկ արվեստի հասարակության հովանավորությամբ Մոսկվայում դաշնակահար Պյոտր Ադամովիչ Շոստակովսկին[2] բացում է երաժշտական-դրամատիկական դպրոց: 1883 թվականին երաժշտասերների հասարակությունը վերանվանվում է Մոսկվայի ֆիլհարմոնիկ ընկերություն, որի տնօրեն Պյոտր Շոստակովսկին նրա ենթակայությանն է հանձնում նաև իր դպրոցը: 1886 թվականին դպրոցը վերանվանվել է երաժշտա-դրամատիկական դպրոց՝ հավասարեցվելով կոնսերվատորիայի կարգավիճակի[3]:

1902 թվականին դպրոցը տեղափոխվել է Մալի Կիսլովսկի նրբանցք, որտեղ այժմ տեղակայված է ինստիտուտի գլխավոր մասնաշենքը: 1918 թվականին Երաժշտա-դրամատիկական ուսումնարանը վերանվանվել է Երաժշտա-դրամատիկական ինստիտուտ, 1919 թվականին՝ Երաժշտա-դրամատիկական պետական ինստիտուտ, 1922 թվականի սեպտեմբերի 17-ին պետական բարձրագույն թատերական դասընթացների հետ միավորումից հետո, Վսևոլոդ Մեյերխոլդի ղեկավարությամբ վերակազմակերպվել է Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան (ԳԻՏԻՍ): Վսևոլոդ Մեյերխոլդը ինստիտուտին կից ստեղծել է թատրոն, որը սկզբում անվանվել է ԳԻՏԻՍ-ի թատրոն, 1923 թվականից առանձնացել է ինստիտուտից՝ դառնալով Մեյերխոլդի անվան պետական թատրոն[4]:

Ինստիտուտը միավորում էր ինն անկախ «արվեստանոցներ», որոնցից յուրաքանչյուրն ուներ իր ղեկավարը. շուտով արհեստականորեն միասնական դարձած արվեստանոցներն սկսեցին դուրս գալ ինստիտուտի կազմից[3]:

Ուսումնական պլանների ու ծրագրերի անաշխատունակության պատճառով 1925/1926 թվականներին ԳԻՏԻՍ-ը ստացավ տեխնիկումի կարգավիճակ (պահպանելով 4-ամյա կրթությունը) և անվանափոխվեց Թատերական արվեստի կենտրոնական տեխնիկում (ՑԵՏԵՆՏԻՍ), որի կազմի մեջ մտան երեք միավորումներ՝ դրամատիկական, երաժշտա-դրամատիկական (օպերային) և ակումբա-ռեժիսորական: 1930 թվականին ձևավորվեցին ռեժիսորա-մանկավարժական, ռեժիսորական, թատերագիտական ֆակուլտետները[3]:

1931 թվականին մի քանի ուսումնական հաստատությունների միավորմամբ ձևավորվեց Թատերական ուսումնական կոմբինատը («Теавуз»), որը 1934 թվականի հունվարին կոչվել է Անատոլի Լունաչարսկու անունով: 1935 թվականին Թատերական ուսումնական կոմբինատը հերթական անգամ վերակազմավորվել է Լունաչարսկու անվան պետական թատերական արվեստի համալսարան: Սկզբում ԳԻՏԻՍ-ն ունեցել է 3 ֆակուլտետ՝ ռեժիսուրայի, դերասանական և ռեժիսորական[3]:

Հայրենական մեծ պատերազմի տարիներին ԳԻՏԻՍ-ը տարհանվել է Սարատով, այդ ժամանակահատվածում ինստիտուտի ռեկտորն է եղել Իոսիֆ Ռաևսկին: 1943-1948 թվականներին ԳԻՏԻՍ-ը ղեկավարել է Ստեֆան Մոկուլսկին, ով ազատվել է 1949 թվականին «կոսմոպոլիտիզմի դեմ պայքարի» սկզբում, երբ «Պրավդա» թերթում հրատարակվեց «Մի խումբ հակա-հայրենասիրական թատերագետների մասին» հոդվածը. այդ ժամանակահատվածում ինստիտուտից ազատվեցին շատ դասախոսներ[5]:

2011 թվականի ապրիլի 26-ին ԳԻՏԻՍ-ը ստացել է համալսարանի կարգավիճակ: 2013 թվականի մարտի 28-ի գիշերը լույս 29-ին ԳԻՏԻ-ի գլխավոր մասնաշենքում հրդեհ է բռնկվել: Վնասվել է միայն շենքը: 2015 թվականից ունի ինստիտուտի կարգավիճակ:

Ֆակուլտետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դերասանական ֆակուլտետ
  • Թատերական ռեժիսուրայի ֆակուլտետ
    • Թատրոնի ռեժիսուրա
    • Կրկեսի ռեժիսուրա
    • Դերասանական արվեստ
    • Բեմական խոսք
    • Բեմական պար
    • Բեմական շարժում
    • Բեմանկարչություն
  • Երաժշտական թատրոնի ֆակուլտետ
    • Վոկալ
    • Դերասանական արվեստ
    • Բեմական խոսք
    • Բեմական պար
    • Բեմական շարժում
    • Երաժշտական թատրոնի ռեժիսուրա
    • Երաժշտական դրամատուրգիա
    • Բեմանկարչություն
    • Հնչյունային օպերատոր
  • Թատերագիտության ֆակուլտետ
    • Ռուսաստանի թատրոնի պատմություն
    • Արտասահմանյան թատրոնի պատմություն
    • Կերպարվեստի
  • Բալետի ֆակուլտետ
    • Բալետի խորեոգրաֆիա
  • Էստրադային արվեստի ֆակուլտետ
    • Դերասանական արվեստ
    • Էստրադայի ռեժիսուրա
    • Կիրառական արվեստի իմաստաբանություն և տեսություն
  • Պրոդյուսերական ֆակուլտետ
    • Պրոդյուսերայի և կատարողական արվեստի կառավարման ամբիոն
  • Բեմանկարչության ֆակուլտետ

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Смольяков А. Ю. Тот самый ГИТИС. - М.: Алгоритм-Книга, 2004. - 288 c. - ISBN 5-9265-0141-5.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Памятники истории и культуры (объекты культурного наследия) народов Российской Федерации
  2. «Шостаковский, Петр Адамович»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907 
  3. 3,0 3,1 3,2 3,3 Горбунов М. А. ГИТИС // Театральная энциклопедия (под ред. С. С. Мокульского). — М.: Советская энциклопедия, 1961. — Т. 1.
  4. Золотницкий Д. И. Будни и праздники театрального Октября. — Л.: Искусство, 1978. — С. 40. — 255 с.
  5. Строева М. Н. Советский театр и традиции русской режиссуры: Современные режиссерские искания. 1955-1970. — М.: ВНИИ искусствознания. Сектор театра, 1986. — С. 12-13. — 323 с.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]