Ստեֆան Մոկուլսկի
Ուշադրություն, այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ստեֆան Մոկուլսկի Стефан Мокульский | |
---|---|
Ծնվել է |
հուլիսի 26 (օգոստոսի 7), 1896 Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է |
հունվարի 25, 1960[1] (63 տարեկանում) Մոսկվա, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն |
Ռուսական կայսրություն![]() |
Մասնագիտություն | գրականագետ, թատերագետ և թատերական քննադատ |
Հաստատություն(ներ) | Սանկտ Պետերբուրգի համալսարան |
Ալմա մատեր | Q56709687? |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն |
Ստեֆան Ստեֆանովիչ Մոկուլսկի (ռուս.՝ Стефан Стефанович Мокульский, հուլիսի 26 (օգոստոսի 7), 1896, Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - հունվարի 25, 1960[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), խորհրդային թատերագետ և գրականագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1937)։ ՍՄԿԿ անդամ 1940-ից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1918 թվականին ավարտել է Կիևի համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1923-1942-ին դասավանդել է Լենինգրադի համալսարանում (1937 թվականից՝ պրոֆեսոր), Գերցենի անվան մանկավարժական ինստիտուտում, 1943 թվականից՝ Մոսկվայի Թատերարվեստի պետական ինստիտուտում (1943-1948 թվականներին՝ տնօրեն), ղեկավարել ԽՍՀՄ ԳԱ արվեստի պատմության ինստիտուտի թատրոնի պատմության և տեսության սեկտորը, եղել «Թատերական հանրագիտարանի» (հատոր 1, 1961) գլխավոր խմբագիրը։ Մոկուլսկու գիտական հետաքրքրությունները հիմնականում կապված են եղել Վերածննդի և Լուսավորության շրջանների իտալական և ֆրանսիական արվեստին։ Հեղինակ է «Արևտաեվրոպական թատրոնի պատմություն» (1936-1939) երկհատորյակ գրքի։ Կազմել է նաև արևմտաեվրոպական թատրոնի մասին երկհատորյակ «Քրեստոմատիա»-ն (1937-1939, 2-րդ հրատարակչություն, հատոր 1-2, 1953-1955) և այլն։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Мокульский Стефан Стефанович // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
|