Շևչենկոյի անվան համալսարան (Կիև)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շևչենկոյի անվան համալսարան
ուկրաիներեն՝ Київський національний університет імені Тараса Шевченка
Изображение логотипа
Universidad Roja de Kiev.jpg
Տեսակհասարակական համալսարան, հետազոտական համալսարան, ազատ հասանելիության հրատարակություն և ճարտարապետական ժառանգության հուշարձան
ԿարգախոսUtilitas honor et gloria, Utility Honor and Glory, Користь, честь і слава և სარგებელი, პატივი და დიდება
Հիմնադրված է1834
ՀիմնադրիրՆիկոլայ I
Անվանված էՏարաս Շևչենկո
ՌեկտորVolodymyr Buhrov?
ԱնդամակցությունMagna Charta Universitatum?, Եվրոպայի համալսարանների միություն[1], Enterprise Europe Network?, International Association of Universities? և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն[2]
ԵրկիրFlag of Ukraine.svg Ուկրաինա[3]
ՏեղագրությունԿիև
Պարգևներ
Լենինի շքանշան և Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան
Կայքuniv.kiev.ua(ուկր.)
##Շևչենկոյի անվան համալսարան (Կիև) (Ուկրաինա)
Red pog.png
Շևչենկոյի անվան համալսարան (Կիև), Ուկրաինա
Commons-logo.svg Taras Shevchenko National University of Kyiv Վիքիպահեստում

Տարաս Շևչևնկոյի անվան Կիևի ազգային համալսարան (ուկրաիներեն՝ Київський національний університет імені Тараса Шевченка), համալսարան Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում։

Հիմնվել է 1834 թվականին։ Ունի կենսաբանության, երկրաբանության, աշխարհագրության, տնտեսագիտության, կիբեռնետիկայի, մեխմաթ, ֆիզիկայի, ռադիոֆիզիկայի, քիմիայի, լրագրողության, ռոմանոգերմանական, բանասիրության, պատմության, Փիլիսոփայության, իրավաբանության, միջազգային հարաբերությունների և միջազգային իրավունքի, նախապատրաստական (օտարերկրացիների համար) ֆակուլտետներ, ֆիզիոլոգիայի ԳՀԻ, հաշվողական կենտրոն, պրոբլեմային լաբորատորիաներ, աստղադիտարան, ուսումնա-հետազոտական տնտեսություն, ուսումնա-փորձակայան, բուսաբանական այգի, թանգարաններ, ուս. ֆիլմերի կինոստուդիա, գրադարան (1, 5 միլիոն միավոր գիրք)։ 1977 - 1978 ուսումնական տարում համալսարանում սովորում էր շուրջ 25 հազար ուսանող։ Հրատարակում է (ուկրաիներեն) «Գիտական տեղեկագիր» (1935 թ.-ից), «Գիտական տարեգիրք» (1957 թ.-ից), «Բանբեր Կիևի համալսարանի» (1958 թ.-ից) պարբերականները։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով (1959)։

Համալսարանի հիմնադիր Նիկոլայ I- ի հուշարձանը գլխավոր մասնաշենքի մոտ (1917 թվականի լուսանկար)

Անվանման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաալսարանը հիմնադրվել է 1833 թվականի նոյեմբերի 8 -ին և անվանվել է Սուրբ Վլադիմիրի անվան կայսերական համալսարան։ Հետագայում անվանման փոփոխությունները կատարվել են հետևյալ կերպ՝

  • 1917—1919 թթ. Կիևի Սուրբ Վլադիմիրի անվան համալսարան
  • 1920—1926 թթ. Մ.Պ. Դրագոմանովի անվան բարձրագույն ինստիտուտ (ВИНО)
  • 1926—1932 թթ. Մ.Պ. Դրագոմանովի անվան բարձրագույն ինստիտուտ (КИНО)
  • 1933—1939 թթ. Կիևի պետական համալսարան
  • 1939—1994 թթ. Կիևի Տարաս Շևչենկոյի անվան պետական համալսարան (КГУ имени Т. Г. Шевченко)
  • 1959 թ. Կիևի Լենինյան շքանշանակիր Տ. Շևչենկոյի անվան պետական համալսարան
  • 1984 թ. Կիևի Լենինյան շքանշանակիր և Հոկտեմբերյան մեծ հեղափոխության շքանշանակիր Տ. Շևչենկոյի անվան պետական համալսարան
  • 1994—1999 թթ. Կիևի Տարաս Շևչենկոյի անվան համալսարան (КУ)
  • 1999 թվականից՝ Կիևի Տարաս Շևչենկոյի անվան պետական համալսարան։

Կիևի համալսարանն այսօր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիևի Տարաս Շեւչենկոյի անվան համալսարանը բազմակողմանի կրթական և գիտական ​​համալիր է։ Այն ունի հումանիտար և բնական գիտությունների 14 ֆակուլտետներ և 7 ուսունական հաստատություններ, որոնցում սովորում են շուրջ 25 հազար ուսանողներ։ Համալսարանն ունի նաև ֆիզ-մաթ[4] լիցեյ (միջնակարգ դպրոց արտոնյալների համար ցարական Ռուսաստանում և արևմտյան Եվրոպայում)[5], Ինֆորմացիոն տեխնոլոգիաների կենտրոն[6], հրատարակչական և տպագրական կենտրոններ, մի քանի աստղադիտարաններ[7], գրադարան, բուսաբանական այգի և Կանևսկի արգելոց։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 401 CC BY-SA icon 80x15.png