Նովոդևիչյան գերեզմանատուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նովոդևիչյան գերեզմանատուն
Novodevichy cemetery.jpg
Տեսակ գերեզմանատուն
Տեղագրություն Մոսկվա և Luzhnetsky Passage
Երկիր Flag of the Russian Soviet Federative Socialist Republic.svg Ռուսաստան
Մասն է Նովոդևիչի վանք
Առաջին հիշատակում 16-րդ դար
Հիմնման տարի 1970
Նովոդևիչյան գերեզմանատունը գտնվում է Ռուսաստանում
Նովոդևիչյան գերեզմանատուն
План-схема Новодевичьего кладбища.jpg
novodevichye.com

Նովոդևիչյան գերեզմանատուն, հանգուցյալների թաղման հայտնի վայր Մոսկվայում։ Ստեղծվել է 1898 թվականին Նովոդևիչի վանքի հարավային պատի մոտ։ Սովետական ժամանակաշրջանում վերածվել է ազգային պանթեոնի` երկրորդը իր մեծությամբ, Կրեմլի պատի գերեզմանատնից հետո։ Գտնվում է Կենտրոնական ադմինիստրատիվ շրջանի հարավարևմտյան մասում, Խամովնիկներում (Լուժնեցկի անցում 2)։

Գերեզմանատան տարածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնական գերեզմանները ստեղծվել են XVI դարում Նովոդևիչյան վանքի մոտակա տարածքում։ Դրանք հիմնականում եղել են վերնախավի ներկայացուցիչների, իսկ ավելի ուշ այլ դասերի ներկայացուցիրների գերեզմանները։ XX դարի սկզբերին վանքի գերեզմանատան տարածքում այլևս ազատ տեղ չկար։ 1898 թ. գերեզմանատան ընդլայնման համար երկու հեկտար հողատարածք հատկացվեց վանքի հարավային պատի հետևում, որտեղ առաջներում գտնվում էր վանքի բանջարանոցները։ Ճարտարապետ Ս.Կ.Ռոդիոնովի նախագծով հարավային պատից այն կողմի զառիվեր լանջը հավասարեցվեց լցված բնահողով, ստեղծվեց դրենաժային համակարգ, հատակագծվեցին հողատարածքները; նոր գերեզմանատան տարածքը շրջապատվեց աղյուսե պատերով և աշտարակներով, որոնք հատվեցին վանքի պատերը։ Նոր գերեզմանատան պլանավորման աշխատանքներում ակտիվ մասնակցություն է ունեցել նաև ճարտարապետ Ի.Պ.Մաշկովը, որը այդ ժամանակ զբաղվում էր Սմոլենսկի տաճարի ռեստավրացիայով։ 1904 թ.գերեզմանատան տարածքում տնկվեցին երիտասարդ ծառեր, որոնք և նշագրեցին գերեզմանատան երկայնական և լայնակի ծառուղիները։ Պաշտոնապես գերեզմանատան այդ հատվածը բացվեց 1904 թ., բայց թաղումներ սկսել էին կատարվում էին ավելի վաղ։ Ներկայումս գերեզմանատան այդ հատվածը ընդունված է անվանել «հին Նովոդևիչյան գերեզմանատուն»։

Նովոդևիչյան գերեզմանատան հետագա ճակատագիրը[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թ-ին, Մստիսլավ Ռոստրոպովիչի մահից հետո, ՌԴ նախագահի գործերի կառավարիչ՝ Վլադիմիր Կոժինը հայտարարեց, որ այդ գերեզմանը կդառնա վերջինը այս գերեզմանատանը ազատ տարածքի բացակայության պատճառով։[1] Չնայած դրան, հետագայում մշակույթի և գիտության հայտին գործիչների հուղարկավորությունները շարունակվեցին։ Որպես ալտերնատիվ գերեզմանատներ պետական առաջին դեմքերի և քաղաքական գործիչների հուղարկավորության համար ծառայելու են Ֆեդերալ զինվորական հուշահամալիր-գերեզմանատունը և Տրոեկուրովյան գերեզմանատունը։

Գերեզմանատանը թաղված հայեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերեզմանատան շատ գերեզմաններ համարվում են մշակութային ժառանգության նմուշներ։ Այստեղ են թաղված հայազգի հայտնի գործիչներ, արվեստագետներ, զինվորականներ և գիտնականներ։

  1. Ակոպով Ստեփան Հակոբի
  2. Ալաբյան Կարո Սեմյոնի
  3. Բաբաջանյան Համազասպ Խաչատուրի
  4. Գերասիմով Ալեքսանդր
  5. Ելյան Համո Սերգեյի
  6. Իսակով Իվան Ստեփանի
  7. Մելիք-Փաշայան Ալեքսանդր Շամիլի
  8. Մերգելյան Սերգեյ Նիկիտիի
  9. Մերկուրով Սերգեյ Դմիտրիի
  10. Միկոյան Անաստաս Հովհաննեսի
  11. Միկոյան Արտեմ Իվանի
  12. Սարկիսյանց Գեորգի Գեորգիևիչ
  13. Սիսակյան Նորայր Մարտիրոսի
  14. Սպանդարյան Ստեփան Սուրենի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]