Հունվարի 25
Jump to navigation
Jump to search
| Ուշադրություն, այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| << | Հունվար | >> | ||||
| Կի | Եկ | Եք | Չո | Հի | Ու | Շա |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | ||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
Հունվարի 25, տարվա քսանհինգերորդ օրն է։
- Տարվա ավարտին մնում է 340 (նահանջ տարիներին՝ 341) օր։
Բովանդակություն
Դեպքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- 41՝ Սենատը սպանված Կալիգուլայի քեռի Կլավդիոսին հռչակում է կայսր
- 1479՝ ավարտվում է Վենետիկի և Օսմանյան կայսրության միջև 15 տարի տևած պատերազմը
- 1533՝ Անգլիայի թագավոր Հենրի VIII-ն ու Աննա Բոլեյնը գաղտնի ամուսնացան
- 1554՝ Բրազիլիայում Սուրբ Պողոսի օրը հիմնվում է Սան Պաուլու քաղաքը
- 1835՝ տեղի ունեցավ Վինչենցո Բելլինիի Պուրիտաններ օպերայի առաջնախաղը։
- 1858՝ առաջին անգամ կատարվեց Ֆելիքս Մենդելսոնի հանրահայտ հարսանեկան քայլերգը
- 1922՝ Երևանում բացվեց Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնը
- 2011՝ Եգիպտոսում սկսվեցին բողոքի ցույցեր՝ երկրի նախագահ Հոսնի Մուբարաքի դեմ
Ծնունդներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1723՝ Կլերոն, ֆրանսիացի դերասանուհի (վ. 1803)
- 1736՝ Ժոզեֆ Լուի Լագրանժ, ֆրանսիացի մաթեմատիկոս և մեխանիկ (մ. 1813 թ.)
- 1759՝ Ռոբերտ Բըրնս, բրիտանացի (շոտլանդացի) բանաստեղծ, ֆոլկլորագետ (վ. 1796)
- 1882՝ Վիրջինիա Վուլֆ, անգլիացի կին գրող
- 1886՝ Վիլհելմ Ֆուրտվենգլեր, գերմանացի դիրիժոր, երգահան (վ. 1954)։
- 1891՝ Աշոտ Տեր-Մկրտչյան, հայ մաթեմատիկոս, ինժեներ-մեխանիկ (վ. 1959)։
- 1894՝ Միխեիլ Ճիաուրելի, վրացական սովետական կինոյի ռեժիսոր, դերասան (վ. 1974)
- 1901՝ Սուրեն Չարեկյան, հայ դիրիժոր, մանկավարժ
- 1910՝ Գալուստ Խանենց, պարսկահայ գրող (վ. 1998)
- 1912՝ Շավարշ Սիմոնյան, հայ ակադեմիկոս (վ. 1947)
- 1928՝ Էդուարդ Շևարդնաձե, վրացի քաղաքական գործիչ
- 1938՝ Վլադիմիր Վիսոցկի, ռուս բանաստեղծ, երգիչ (վ. 1980)։
- 1942՝ Էյսեբիո, պորտուգալացի ֆուտբոլիստ, (վ. 2014)։
- 1950՝ Գուրգեն Խանջյան, հայ արձակագիր, դրամատուրգ։
- 1952՝ Ավետիք Ավետիսյան, հայ նկարիչ
- 1973՝ Արթուր Օսիկյան, ՀՀ պետական գործիչ
- 1978՝ Արտակ Ալեքսանյան, հայ լրագրող և հաղորդավար
- 1980՝ Չավի Էռնանդես, իսպանացի ֆուտբոլիստ
- 1981՝ Ալիշա Քիզ, ամերիկացի R&B ոճի հայտնի երգչուհի և երգահան
- 1984՝ Ռոբինիո, բրազիլացի ֆուտբոլիստ
- 1985՝ Թինա Կարոլ, ուկրաինացի երգչուհի և դերասանուհի
Մահեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1872՝ Ռիչարդ Յուել, ԱՄՆ բանակի գեներալ
- 1947՝ Ալ Կապոնե, ամերիկացի հայտնի գանգստեր (ծն. 1899 թ.)
- 1951՝ Սերգեյ Վավիլով, (ծն. 1891) սովետական ֆիզիկոս, ակադեմիկոս
- 1960՝ Ստեֆան Մոկուլսկի,խորհրդային թատերագետ և գրականագետ
- 1982՝ Միխայիլ Սուսլով, սովետական պետության գործիչ
- 1983՝ Աբիգ Ավագյան, հայ արձակագիր (ծն. 1919)