Պրոֆեսոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պրոֆեսոր (անգլ.՝ Professor, լատ.՝ Professor — ուսուցիչ), գիտական ուսուցիչ։ Եզրի ճշգրիտ նշանակությունը տարբեր երկրներում տարբեր է։ Գրական պրոֆեսոր բառը ծագել է լատիներենից "person who professes", սովորաբար նշանակում է բարձրակարգ ուսուցիչ , արվեստի կամ գիտության փորձագետ։[1]

Հայաստանում պրոֆեսորը գիտաշխատողի բարձրագույն կոչում և/կամ պաշտոն է ԲՈՒՀ-ում կամ գիտահետազոտական հիմնարկությունում, հաջորդող դոցենտին։ Պրոֆեսորը բարձրակարգ գիտելիքների տիրապետող ուսուցիչ է, ով գիտության կամ արվեստի որոշակի ոլորտի փորձագետ է։ ԲՈՒՀ-ի կամ գիտահետազոտական հիմնարկության Գիտական խորհրդի կողմից պրոֆեսորի կոչում hիմնականում շնորհվում է գիտությունների դոկտորներին, սակայն բացառիկ դեպքերում՝ նաև գիտությունների թեկնածուներին։ Կոչումը շնորհվում է ցմահ, սակայն կոչումին համապատասխան պաշտոնը ժամանակավոր է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Harper Douglas։ «Online Etymology Dictionary»։ Etymonline։ Վերցված է 2007 թ․ հուլիսի 28 

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]