Վսևոլոդ Մեյերխոլդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վսևոլոդ Մեյերխոլդ
Vsevolod Meyerhold.jpg
Ծնվել է հունվարի 16 (28), 1874
Ծննդավայր Պենզա[1]
Մահացել է փետրվարի 2, 1940({{padleft:1940|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:2|2|0}})[2][3] (66 տարեկանում)
Մահվան վայր Մոսկվա, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Flag of the Soviet Union (1923-1955).svg ԽՍՀՄ
Կրթություն Classical high school number 1 named after VG Belinsky, Մոսկվայի պետական համալսարան և Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան (ԳԻՏԻՍ)
Մասնագիտություն դերասան[4], թատերական ռեժիսոր և դրամատուրգ
Ամուսին Զինաիդա Ռայխ
Քաղաքական կուսակցություն ԽՄԿԿ
Երեխաներ Irina Vsevolodovna Meyerhold
Կայք meyerhold.org
Vsevolod Meyerhold Վիքիպահեստում

Վսևոլոդ Մեյերխոլդ (ռուս.՝ Все́волод Эми́льевич Мейерхо́льд, գերմ.՝ Karl Kasimir Theodor Meyergold, 1874, Պենզա - 1940, Մոսկվա), ռուս թատերական ռեժիսոր, դերասան և դասախոս։ Ռուսաստանի ժողովրդական արտիստ (1923

Ունի գերմանական ծագում, հետագայում ընդունել է ուղղափառ քրիստոնեություն։ Ստալինիզմի զոհ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է նախ Մոսկվայի համալսարանի իրավաբանական բաժնում (1895-1996), ապա՝ Վ․ Ի․ Նեմիրովիչ-Դանչենկոյի ղեկավարած Մոսկվայի ֆիլհարմոնիկ ընկերության երաժշտա-դրամատիկական ուսումնարանում։ 1898 թվականին Նեմիրովիչ-Դանչենկոն հրավիրել է Մեյերխոլդին Մոսկվայի դրամատիկական թատրոնի նորաստեղծ խումբ, ուր Մեյերխոլդը աշխատել է մինչև 1902 թվականը։ Աչքի է ընկել սուր բնութագրային դերերով (Տրեպլյով, Տուզենբախ՝ Չեխովի «Ճայ», «Երեք քույր», Վասիլի Շույսկի, Իվան Ահեղ՝ Ա․ Տոլստոյի «Ֆեոդոր Իոաննովիչ արքան», «Իվան Ահեղի մահը», Պյոտր՝ Մաքսիմ Գորկու «Քաղքենիներ»)։

1903-1906 թվականներին իր կազմակերպած «Նոր դրամա» խմբով հանդես է եկել նաե Թիֆլիսում ու Բաքվում, ուր «Կատյուշա Մասլովա» բեմադրությամբ առաջին անգամ արժանացել է հայ մամուլի բարձր գնահատականին։ 1905 թվականին Հաուպտմանի «Մենակ մարդիկ» պիեսի մի ներկայացում է տվել հօգուտ հայկական կոտորածից տուժածների։ Այս շրջանում էլ ձևավորվել է Մեյերխոլդի գեղարվեստական ծրագիրը՝ թելադրված սիմվոլիզմի պոետիկայով։

1906-1907 թվականներին գլխավորել է Պետերբուրգի Վ․ Կոմիսարժևսկայայի թատրոնը, ուր նկարիչ Վարդգես Սուրենյանցի համագործակցությամբ բեմադրել է Հ․ Հեյբորգի «Սիրո ողբերգություն» դրաման։ Նախահեղափոխական շրջանի լավագույն բեմադրությունները կապված են (1908 թվականից) Պետերբուրգի Ալեքսանդրյան թատրոնի (Մոլիերի «Դոն ժուան», Ալեքսանդր Օստրովսկու «Ամպրոպ», Լերմոնտովի «Դիմակահանդես»), ինչպես և (1914 թվականից) Բորոդինսկու ստուդիայի (Ա․ Բլոկի «Անծանոթուհին», «Բալագանչիկ») հետ։

Սովետական տարիներին կյանքի է կոչել «Թատերական հոկտեմբերի» ծրագիրը՝ իր իսկ կազմակերպած թատրոնում (ТИМ, Մեյերխոլդի անվան թատրոն, 1923 - 1938)՝ ստեղծելով վառհանդիսանքային և քաղաքական մեծ շնչի ներկայացումներ՝ Մայակովսկու «Միստերիա բուֆը», «Փայտոջիլը», «Բաղնիքը», Վերհառնի «Արշալույսները», Վիշնևսկու «Վերջին վճռականը», ռուս դասականներից՝ Ա․ Օստրովսկու «Անտառը», Գոգոլի «Ռևիզոր»֊ը, Ա․ Գրիբոյեդովի «Վայ խելքին» («Թելքից պատուհաս»)։

Թիֆլիսի հյուրախաղերի (1927) ժամանակ Մեյերխոլդի արվեստը բարձր գնահատելով, հայկական մամուլում Հ․ Սուրխաթյանը նշել է․ «Մեյերխոլդյան թատրոնում ռեժիսորի դերը գրեթե հավասար է դրամատուրգի դերին»։ Մեյերխոլդը մեծ հետք է թողել արվեստի համաշխարհային գործիչներից Ս․ Էյզենշտեյնի, Ի․ Բերգմանի, Բ․ Բրեխտի, Է․ Պիսկատորի, Պ․ Բրուկի ստեղծագործության վրա։

«Մեյերխոլդը տվել է ապագա արվեստի արմատները, ապագան էլ կհատուցի նրան»․ այսպես է գնահատել Վախթանգովը Մեյերխոլդի արվեստը։

Հայազգի գործիչներից Մեյերխոլդը համագործակցել է նաև Դ․ Յակուլովի, Վ․ Բեբուտովի հետ։ Միաժամանակ Մեյերխոլդի ուժեղ ազդեցության տակ են եղել հայ ռեժիսորներ Ա․ Բուրջալյանը, Վարդան Աճեմյանը, Արմեն Գուլակյանը, Տիգրան Շամիրխանյանը, Թաթիկ Սարյանը։

Ձերբակալությունը և մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեյերխոլդը ձերբակալվել է 1939 թվականի հունիսի 20 թվականին Լենինգրադում։[5] Նրա նկատմամբ առաջադրվել են մեղադրանքներ ՌՍՖՍՀ քրեական օրենսգրքի 58-րդ հոդվածով (հակահեղափոխական գործունեություն)։ 3 շաբաթ տևող և կտտանքներով ուղեկցվող հարցաքննություններից հետո Մեյերխոլդը ստորագրել է խոստովանական ցուցմունքներ։ 1940 թվականի փետրվարի 2 թվականին ԽՍՀՄ գերագույն դատարանի կողմից դատապարտվել է գնդակահարության։ Դատավճիռը ի կատար է ածվել հաջորդ օրը՝ փետրվարի 2 թվականին։ Մեյերխոլդը թաղվել է Դոնսկոյ գերեզմանոցում՝ ստալինյան հալածանքների այլ զոհերի հետ ընդհանուր գերեզմանի մեջ[6]։

1955 թվականին ԽՍՀՄ գերագույն դատարանը հետմահու ռեաբիլիտացիայի է ենթարկել Մեյերխոլդին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 455 CC-BY-SA-icon-80x15.png