1903 թ. ամուսնացել է Դմիտրի Մենդելեևի դստեր՝ Լյուբով Մենդելեևայի հետ։ 1904 թ. լույս է տեսնում նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Բանաստեղծություններ գեղեցիկ տիկնոջ մասին» վերնագրով։
1917 թ. հեղափոխական իրադարձությունները արտացոլվել են Բլոկի բանաստեղծություններում, հոդվածներում և հատկապես «Տասներկուսը» պոեմում։ Մահացել է 1921 թ. օգոստոսի 7-ին՝ չդիմանալով նյութական ծանր պայմաններին։
Բլոկի ստեղծագործությունը պարունակում է մի քանի ուղղություններ։ Նրա վաղ շրջանի ստեղծագործություններին հատուկ է «սիմվոլիզմը»։ Հետագայում իր բանաստեղծություններում անդրադարձել է ժողովրդի սոցիալական վիճակին, համամարդկային թեմաներին։ Բլոկի բանաստեղծություններն ու «Տասներկուսը» պոեմը թարգմանվել են հայերեն[6][7]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 454)։