Լյուբով Բլոկ
Լյուբով Բլոկ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 29, 1881 |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | սեպտեմբերի 27, 1939 (57 տարեկան) |
Մահվան վայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Բեստուժևի դասընթացներ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի, պարուսույց և երաժշտական քննադատ |
Ծնողներ | հայր՝ Դմիտրի Մենդելեև, մայր՝ Աննա Պոպովա |
Ամուսին(ներ) | Ալեքսանդր Բլոկ[1] |
Լյուբով Դմիտրիևնա Բլոկ (ռուս.՝ Любовь Дмитриевна Блок, օրիորդական ազգանունը՝ Մենդելեևա, 29 դեկտեմբերի, 1881, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն – 27 սեպտեմբերի[2], 1939, Լենինգրադ, ԽՍՀՄ), ռուս դերասանուհի, ելույթ է ունեցել Բասարգինա (Басаргина) բեմական անվամբ: Եղել է բալետի պատմաբան, գրել է հուշեր, հեղինակել է «И быль, и небылицы о Блоке и о себе» և «Դասական պար. պատմություն և այժմեություն» (ռուս.՝ «Классический танец: История и современность»): Քիմիկոս Դմիտրի Մենդելեևի դուստրն է, բանաստեղծ Ալեքսանդր Բլոկի կինը:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1881 թվականի դեկտեմբերի 29-ին Սանկտ Պետերբուրգում, ռուս քիմիկոս Դմիտրի Մենդելեևի և Աննա Մենդելեևայի (օրիորդական ազգանունը՝ Պոպովա):
Բեստուժևի դասընթացներն ավարտելուց հետո դերասանական վարպետության դասեր է առել Ալեքսանդրինսկի թատրոնի դերասանուհի Ա. Չիտաուի մետ:
Կարճ ժամանակ աշխատել է Վերա Կոմիսարժևսկայայի թատրոնում, ապա Լ. Յավորսկայայի թատրոնում ու գավառական թատրոններում՝ ելույթ ունենալով Բասարգինա բեմական անվամբ:
Լյուբով Դմիտրիևնան հայտնի է որպես Ալեքսանդր Բլոկի «Գեղեցիկ տիկին» («Прекрасная Дама»): Նրան սիրահետել է նաև գրող Անդրեյ Բելին: Բլոկ-Մենդելեևա-Բելի սիրային եռանկյունու հետ է կապված Բլոկի «Վարդ և Խաչ» («Роза и Крест») պիեսը[3]: 1903 թվականին ամուսնացել է բանաստեղծ Ալեքսանդր Բլոկի հետ. հարսանիքը տեղի է ունեցել նրա հոր կալվածքում, որ գտնվում է Բոբլովոյում:
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին եղել է գթության քույր:
1920-1921 թվականներին բազմիցս ելույթ է ունեցել Սերգեյ Ռադլովի ազգային կոմեդիայի թատրոնում՝ բանվորների ու կարմիրբանակայինների առաջ ներկայացնելով Ալեքսանդր Բլոկի «Տասներկուսը» պոեմը:
Հետագայում ուսումնասիրել է բալետ, հեղինակել է բալետին նվիրված բազմաթիվ հոդվածներ:
Գրել է «Դասական պար. պատմություն և այժմեություն» (ռուս.՝ «Классический танец: История и современность») գիրքը, որը համարվում է հիմնարար աշխատություն բալետագիտության մեջ: Հեղինակել է նաև «И быль, и небылицы о Блоке и о себе» հուշերը:
Լյուբով Բլոկը մահացել է 1939 թվականի սեպտեմբերի 27-ին Լենինգրադում[4]: Թաղվել է Վոլկովսկոե ուղղափառական գերեզմանատանը: 1944 թվականին նրա աճյունը վերաթաղվել է Литераторские мостки կոչվող տարածքում[5]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Белинков А. В., Михайлов О. Н. Блок А. (ռուս.) // Краткая литературная энциклопедия — М.: Советская энциклопедия, 1962. — Т. 1. — С. 642—645.
- ↑ Карпинос И. Двуликая любовь. 2006. // http://comment.com.ua/people/ p1199
- ↑ Леонид Кацис. Андрей Белый о Блоке и Выготский об Андрее Белом
- ↑ Театральные странствия
- ↑ Могила Л. Д. Блок на Волковском кладбище
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Галанина Ю. Е. Любовь Дмитриевна Блок: Судьба и сцена. — М.: Прогресс-Плеяда, 2009. — 432 с. — 3 000 экз.
- Киреев Р. Т. «Да, уеду. Да, люблю»: Андрей Белый и Любовь Менделеева-Блок. // Пленники муз: Как любили великие поэты. — М., 2007. — С. 234—241.
- Блок Л. Д. Классический танец: История и современность / Вступит. слово В. Гаевского; рецензент: Пётр Гусев; ред. коллегия: В. М. Красовская, Е. А. Суриц. — М.: Искусство, 17.08.1987. — 556 с. — 25 000 экз.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Вульф В. Любовь Дмитриевна Менделеева-Блок: Прекрасная Дама русской поэзии // L’Officiel (рус. изд.). — 2002, май. — № 37.
- Блок Л. Д. Были и небылицы (мемуары).
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Լյուբով Բլոկ կատեգորիայում։ |
|
- Դեկտեմբերի 29 ծնունդներ
- 1881 ծնունդներ
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում ծնվածներ
- Սեպտեմբերի 27 մահեր
- 1939 մահեր
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Ռուս դերասանուհիներ
- Ռուս պարուսույցներ
- Առաջին համաշխարհային պատերազմի մասնակիցներ
- Հայտնի գրողների մուսաներ
- Ռուս գրողների կանայք
- Խորհրդային պատմաբաններ
- Խորհրդային հուշագիրներ