Jump to content

Անդրեյ Բելի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրեյ Բելի
Ծննդյան անունռուս.՝ Борис Николаевич Бугаев[1]
Ծնվել էհոկտեմբերի 14 (26), 1880[2][1][3]
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել էհունվարի 8, 1934(1934-01-08)[4][5][6][…] (53 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց[7]
Գրական անունАндрей Белый
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, ինքնակենսագիր, դրամատուրգ, գրական քննադատ, գիտաֆանտաստիկ գրող, փիլիսոփա, քննադատ, poetry study, նկարազարդող և վիպասան
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և  ՌԽՖՍՀ
ԿրթությունՄոսկվայի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ
Ժանրերպոեզիա
Գրական ուղղություններՄոդեռնիզմ և սիմվոլիզմ
Ուշագրավ աշխատանքներPetersburg?, The Silver Dove? և Kotik Letaev?
ԱմուսինAssja Turgenieff? և անհայտ
Изображение автографа
 Andrei Bely Վիքիպահեստում

Անդրեյ Բելի (իսկական անունը՝ Բորիս Նիկոլաևիչ Բուգաև, հոկտեմբերի 14 (26), 1880[2][1][3], Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] - հունվարի 8, 1934(1934-01-08)[4][5][6][…], Մոսկվա, ԽՍՀՄ)՝ ռուս գրող, բանաստեղծ, քննադատ, հուշավիպագիր, մեկը ռուսական սիմվոլիզմի և մոդեռնիզմի առաջատար ներկայացուցիչներից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է մաթեմատիկոս Նիկոլայ Վասիլևիչ Բուգաևի՝ (1837-1903) Մոսկվայի համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետի դեկանի և նրա կնոջ՝ Ալեքսանդրա Դմիտրևնայի, ծննդյամբ Եգորովայի (1858-1922 թվականներ) ընտանիքում[8]։ Մինչև քսանվեց տարեկանը ապրել է Մոսկվայի կենտրոնում՝ Արբաթում, այն բնակարանում, որտեղ անցել են նրա մանկությունը և պատանեկությունը, այժմ գործում է նրա տուն թանգարանը։ Բուգաև ավագը մեծ կապեր ուներ մոսկովյան հին պրոֆեսորության շրջանում, նրանց տուն այցելել է Լև Տոլստոյը[9]։

1891-1899 թվականներին Բորիս Բուգաևը սովորում է Լ. Ի. Պոլիվանովի անունը կրող հանրահայտ գիմնազիայում, որտեղ վերջին դասարաններում տարվում է բուդդիզմով, օկուլտիզմով, միաժամանակ ուսումնասիրելով գրականություն։ Նրա վրա մեծ ազդեցություն են գործել Դոստոևսկին, Իբսենը, Նիցշեն[10]։ Նրա մոտ հետաքրքրություն արթնացավ պոեզիայի, հատկապես ֆրանսիականի և ռուս սիմվոլիստների (Բալմոնտ, Բրյուսով) նկատմամբ։ 1895 թվականին ընկերացավ Սերգեյ Սոլովյովի և նրա ծնողների՝ Միխաիլ Սերգեևիչի և Օլգա Միխայլովնայի հետ, այնուհետև Միխաիլ Սերգեևիչի եղբոր՝ փիլիսոփա Վլադիմիր Սոլովյովի հետ[11]։

1899 թվականին հոր հարկադրանքով ընդունվում է Մոսկվայի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի բնագիտական բաժինը[12]։ Երիտասարդ տարիներից փորձել է գեղարվեստական-միստիկական տրամադրությունները զուգակցել պոզիտիվիզմի, ճշգրիտ գիտությունների հետ։ Համալսարանում նա զբաղվում էր անողնաշարավոր կենդանիների կենսաբանության հարցերով՝ ուսումնասիրում Դարվինի աշխատությունները, քիմիա, բայց և բաց չի թողնում «Արվեստի աշխարհ»-ի ոչ մի համար[13]։

Լեոն Բակստի մատիտի ուրվագծերը

1901 թվականի դեկտեմբերին Բելին ծանոթանում է «ավագ սիմվոլիստներ» Բրյուսովի, Մերեժկովսկու, Գիպպիուսի հետ։ 1903 թվականի աշնանը Անդրեյ Բելիի շուրջը ձևավորվում է գրական մի շրջանակ, որը ստանում է «Արգոնավորդներ» անվանումը։ 1904 թվականին «Արգոնավորդներ»-ը հավաքվում են Աստրովի բնակարանում։ Հավաքույթներից մեկի ժամանակ որոշվեց հրապարակել գրական-փիլիսոփայական ժողովածու՝ «Ազատ խիղճ» վերնագրով։ 1906 թվականին այդ ժողովածուից հրատարակվեց երկու գիրք[14]։

1903 թվականին Բելին նամակագրական կապի մեջ է մտնում Ալեքսանդր Բլոկի հետ, իսկ մեկ տարի անց կայանում է նրանց ծանոթությունը։ Մինչ այդ՝ 1903 թվականին, նա գերազանց ավարտեց համալսարանը։ «Կշեռք» ամսագրի հիմնադրումից՝ (1904 թվականի հունվար) սկսած Անդրեյ Բելին սկսեց համագործակցել նրա հետ։ 1904 թվականի աշնանը ընդունվեց Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը՝ ղեկավար ընտրելով Բ. Ա. Ֆոխտին, սակայն 1905 թվականին դադարեց հաճախել պարապմունքներին, իսկ 1906 թվականին խնդրագիր ներկայացրեց հեռացման համար և սկսեց զբաղվել բացառապես գրական գործունեությամբ։

Բլոկի և նրա կնոջ՝ Լյուբով Մենդելեևայի հետ տանջալից բաժանումից հետո կես տարի ապրում է արտասահմանում[15]։ 1909 թվականին դարձավ «Մուսագետ» հրատարակչության համահիմնադիրներից մեկը։ 1911 թվականին մի շարք ուղևորություններ կատարեց՝ Սիցիլիա, Թունիս, Եգիպտոս, Պաղեստին։ 1910 թվականին Բուգաևը, հենվելով մաթեմատիկական մեթոդների վրա, սկսնակ բանաստեղծների համար դասախոսություններ է կարդում տաղաչափության թեմաներով[16]։

1912 թվականից խմբագրում է «Աշխատանք և օրեր» ամսագիրը, որի հիմնական թեման՝ սիմվոլիզմի գեղագիտության տեսական հարցերն էին։ 1912 թվականին Բեռլինում նա ծանոթացավ Ռուդոլֆ Շտայների հետ, դարձավ նրա աշակերտը և առանց երկմտանքի տրվեց անտրոպոսոֆիային[17]։ Փաստորեն հեռանալով նախկին շրջանակի գրողներից, աշխատում է արձակ ստեղծագործությունների վրա[18]։ 1914 թվականին, երբ պատերազմ բռնկվեց, Շտայները իր աշակերտների, այդ թվում և Անդրեյ Բելիի հետ գտնվում էր շվեյցարական Դորնախում, որտեղ սկսվել էր Գյոթեանումի շինարարությունը։ Այդ տաճարը կառուցվել է Շտայների հետևորդների և աշակերտների ձեռքերով։ Առաջին համաշխարհային պատերազմից առաջ Ա. Բելին այց է կատարում Ֆրիդրիխ Նիցշեի շիրիմին՝ Ռյոկեն գյուղում, որը գտնվում էր Լայպցիգի մերձակայքում, այցելում է նաև Ռյուգեն կղզի և Արկոնա հրվարդան։

1916 թվականին Բ. Ն. Բելին հրավիրվեց Ռուսաստան՝ «զինակոչի նկատմամբ նրա վերաբերմունքը ստուգելու համար» և շրջանցիկ ճանապարհով՝ Ֆրանսիայով, Նորվեգիայով և Շվեդիայով ժամանեց Ռուսաստան։ Կինը չհետևեց նրան։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո նա Պրոլետարական գրողների ռուսաստանյան ասոցացիայում երիտասարդ պրոլետգրողների համար պարապմունքներ էր վարում պոեզիայի և արձակի տեսության վերաբերյալ[19]։

1919 թվականին մտադրվում է կնոջ մոտ՝ Դորնախ վերադառնալ, բայց արտասահման մեկնելու իրավունք է ստանում 1921 թվականի սեպտեմբերի սկզբին։ Ասյայի հետ բացատրվելուց հետո ակնհայտ է դառնում, որ համատեղ ընտանեկան կյանքը շարունակելն անհնարին է։ Հուշագիրները նկարագրել են նրան այդ շրջանում՝ հոգեպես բեկված վիճակում բեռլինյան բարերում ,,ողբերգաբար պարելիս,,։

1923 թվականի հոկտեմբերին Բելին անսպասելի վերադառնում է Մոսկվա, ընկերուհու՝ Կլավդիա Վասիլևայի հետևից։ 1925 թվականի մարտին նա երկու սենյակ է վարձում Կուչինայում՝ Մոսկվայի մերձակայքում։ Մահանում է 1934 թվականի հունվարի ութին, կաթվածից, իր կնոջ՝ Կլավդիա Նիկոլաևնայի ձեռքերի վրա։ Հենց այդպիսի ճակատագիր էր նրա համար կանխագուշակված «Մոխիր» ժողովածուում (1909 թվական)։

«Իզվեստիա» թերթում հրապարակվեց Բելիի մահախոսականը՝ Բ. Լ. Պաստեռնակի և Բ. Ա. Պիլնյակի հեղինակությամբ, որտեղ նա, նոր ձևավորվող խորհրդային գրականության մեջ կենտրոնական կամ թեկուզ նշանակալից դեմք չլինելով հանդերձ, երեք անգամ անվանվել է «հանճար»։ Իշխանությունների կարգադրությամբ նրա ուղեղը հանվել և ի պահ է հանձնվել Մարդու ուղեղի ինստիտուտին[20]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն տարիներին, երբ սիմվոլիստները ամենամեծ հաջողությունն էին վայելում, Բելին միևնույն ժամանակաշրջանում «սիրային եռանկյունու» մեջ էր գտնվում միանգամից երկու եղբայրացուների՝Վալերի Բրյուսովի և Ալեքսանդր Բլոկի հետ։ Բելիի, Բրյուսովի և վերջինիս կնոջ՝ Նինա Պետրովսկու հարաբերությունները ներշնչեցին Բրյուսովին ստեղծելու «Հրեղեն հրեշտակ» վեպը (1907 թվական)։ 1905 թվականին Նինա Պետրովսկայան կրակեց Բելիի վրա։ Բելի-Բլոկ-Լյուբով Մենդելևա եռանկյունին հնարամիտ հորինվածքով բեկվել է «Պետերբուրգ» վեպում (1913 թվական)[21]։ Որոշ ժամանակ Լյուբով Մենդելեևան, Բլոկը, Բելին հանդիպել են Շպալերնայա փողոցում վարձակալված բնակարանում։ Բայց երբ Մենդելեևան հայտնեց Բելիին, որ մնում է ամուսնու հետ, իսկ նրան ցանկանում է ընդմիշտ ջնջել իր կյանքից, Բելին թևակոխեց խոր ճգնաժամի ժամանակաշրջան, որը քիչ էր մնում ավարտվեր ինքնասպանությամբ։ Զգալով իրեն լքված բոլորի կողմից՝ նա մեկնեց արտասահման[22]։

Անդրեյ Բելի գերեզմանը  Նովոդեվիչյան գերեզմանատանը՝ Մոսկվա:

1909 թվականի ապրիլին վերադառնալով Ռուսաստան՝ մտերմանում է Աննա Տուրգենևայի հետ («Ասյա», 1890-1966 թվականներ, ռուս մեծ գրող Իվան Տուրգենևի զարմուհին)։ 1910 թվականի դեկտեմբերին նա ուղեկցում է Բելիին Հյուսիսային Աֆրիկա և Մերձավոր արևելք կատարած ուղևորությունների ժամանակ[23]։ 1914 թվականի մարտի 23-ին նրանք ամուսնանում են։ Պսակադրության արարողությունը տեղի է ունեցել Բեռնում։ 1921 թվականին, երբ Բելին, հինգ տարի Ռուսաստանում գտնվելուց հետո, վերադառնում է նրա մոտ՝ Գերմանիա, Աննա Ալեքսեևնան առաջարկում է վերջնականապես բաժանվել։ Նա մնաց Դորնախում՝ նվիրվելով Ռոդոլֆ Շտայների գործին[24]։ Նրան անվանում էին «անտրոպոսոֆիայի միանձնուհի»։ Լինելով տաղանդավոր նկարչուհի՝ Ասյան կարողացավ մշակել պատկերազարդման հատուկ ոճ, որը լրացնում էր անտրոպոսոֆյան հրատարակությունները։ Նրա «Հիշողություններ Անդրեյ Բելիի մասին», «Հիշողություններ Ռոդոլֆ Շտայների և առաջին Գյոթեանումի շինարարության մասին» հուշագրությունները հետաքրքիր փաստեր են պարունակում անտրոպոսոֆիայի, Ռոդոլֆ Շտայների և Արծաթե դարի տաղանդավոր շատ մարդկանց մասին։ 1923 թվականի հոկտեմբերին Բելին վերադարձավ Մոսկվա, Ասյան վերջնականապես մնաց անցյալում։ Բայց նրա կյանքում հայտնվեց մի կին, ում վիճակված էր Բելիի հետ անցկացնել նրա կյանքի վերջին տարիները։ Կլավդիա Վասիլևան դարձավ նրա վերջին ընկերուհին։ Հոգատար, հանդարտաբարո Կլավդիան, ինչպես նրան անվանում էր գրողը, 1931 թվականի հուլիսի 18-ին դարձավ Բելիի կինը[25]։

Ստեղծագործությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրական առաջնեկը՝ «Սիմֆոնիա (2-րդ, դրամատիկական)» (Մ., 1902 թվական)։ Դրան հետևեցին «Հյուսիսային սիմֆոնիա (1-ին, հերոսական)» (1904 թվական), « Վերադարձ» (վիպակ, 1905 թվական), «Ձնամրրիկի գավաթը» (1908 թվական)՝ ռիթմիկ, քնարական ինքնատիպ արձակ գործերը՝ բնորոշ միստիկ մոտիվներով և իրակնության գրոտեսկային ընկալմամբ։ Մուտք գործելով սիմվոլիզմի շրջանակը՝ Բելին աշխատակցել է «Արվեստի աշխարհ», «Նոր ուղի», «Կշեռք», «Ոսկե գեղմ», «Լեռնանցք» ամսագրերին։

Արտասահմանից վերադառնալուց հետո լույս է ընծայել «Մոխիր» բանաստեղծությունների ժողովածուն (1904 թվական, գյուղական Ռուսիայի ողբերգությունը), «Արծաթե աղավնիներ» վեպը (1909 թվական) «Արարումի ողբերգությունը. Դաստաևսկին և Տոլստոյը» գրական ակնարկը (1911 թվական)։ Նրա գրական-քննադատական գործունեության արդյունքները ամփոփվել են հոդվածների հետևյալ ժողովածուներում. «Սիմվոլիզմ» (1910 թվական, այն ընդգրկում է նաև տաղաչափության վերաբերյալ աշխատանքներ)։

«Կանաչ մարգագետին» (1910 թվական, ընդգրկում է քննադատական և բանավիճային հոդվածներ, ակնարկներ ռուս և արտասահմանյան գրողների մասին:), «Արաբանախշ» (1911 թվական)։

Հուշատախտակ Արբաթ 55 փողոցի տանը, որտեղ ապրել և մեծացել է Անդրեյ Բելին:

1914-1915 թվականներին լույս է տեսել «Պետերբուրգ» վեպի առաջին հրատարակությունը, որը «Արևելք կամ Արևմուտք» եռագրության երկրորդ մասն էր։ Պետերբուրգ» վեպում (1913-14 թվականներ, վերամշակված համառոտ հրատարակությունը՝ 1922 թվական) ռուսական պետականության խորհրդանշական և երգիծական պատկերն է։

Վեպը լայնորեն ճանաչվել է որպես ռուսական սիմվոլիզմի և մոդեռնիզմի արձակի գագաթներից մեկը։

Առաջին համաշխարհային պատերազմի ընկալումը որպես արևմտյան քաղաքակրթության ընդհանուր ճգնաժամ արտացոլված է «Լեռնանցքում» հոդվածաշարում։

Հեղափոխության կենարար տարերքը ընկալվում է որպես այդ ճգնժամից դուրս գալու փրկություն «Հեղափոխություն և մշակույթ» գրական ակնարկում (1917 թվական), «Քրիստոսը հարություն առավ» պոեմում(1918թվական), «Աստղ» բանաստեղծությունների ժողովածուում (1922 թվական)։

Վերադառնալով Խորհրդային Ռուսաստան (1923 թվական)՝ ստեղծում է երկմաս«Մոսկվա» վեպը, «Դիմակներ» վեպը (1932 թվական), գրում հուշեր Բլոկի մասին (1922-23 թվականներ) և հուշագրական եռագրություն՝ «Երկու հարյուրամյակների սահմանին» (1930 թվական), «Դարասկիզբ» (1933 թվական), «Երկու հեղափոխությունների միջև» (1934 թվական)։

Անդրեյ Բելիի վերջին աշխատանքներից են «Ռիթմը որպես դիալեկտիկա և «Պղնձե ձիավորը» (1929 թվական), «Գոգոլի վարպետությունը» (1934 թվական) գրական - տեսական ուսումնասիրությունները։

Ազդեցությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելիի ոճաձևը չափազանց անհատականացված է, դա ռիթմիկ, զարդանախշավոր արձակ է՝ բազմաթիվ ասքային տարրերով։ Վ. Բ. Շկոլովսկու խոսքերով՝ «Անդրեյ Բելին՝ մեր ժամանակների ամենահետաքրքիր գրողն է։ Ամբողջ ժամանակակից ռուսական արձակը իր վրա կրում է նրա հետքերը։ Պիլնյակը ծխի ստվերն է, եթե Բելին ծուխն է»։ Բնութագրելով Ա. Բելիի և Ա. Մ. Ռեմիզովի ազդեցությունը հետհեղափոխական գրականության վրա՝ հետազոտողը օգտագործում է «զարդանախշավոր արձակ» տերմինը։ Այն դարձավ խորհրդային իշխանության առաջին տարիների գրականության հիմնական ուղղությունը։

Սկսած 1920-ական թվականների վերջից՝ Բելիի ազդեցությունը խորհրդային գրականության վրա անշեղորեն նվազում է։

Հասցեներ Սանկտ Պետերբուրգում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1905 թվական, հունվար՝ Մերժկովսկու բնակարանը Պ. Ի. Լիխաչովի բնակելի շենքում, Նևսկի պողոտա, 66
  • 1905 թվական հունվար-փետրվար՝ կահավորված սենյակ «Փարիզ» Պ. Ի. Լիխաչովի բնակելի շենքում, Նևսկի պողոտա, 66
  • 1905 թվական, դեկտեմբեր՝ կահավորված սենյակ «Փարիզ» Պ. Ի. Լիխաչովի բնակելի շենքում, Նևսկի պողոտա, 66
  • 1906 թվական, ապրիլ-օգոստոս՝ կահավորված սենյակ «Փարիզ» Պ. Ի. Լիխաչովի բնակելի շենքում, Նևսկի պողոտա, 66
  • 1917 թվական հունվարի 30 - մարտի 8՝ Ռ. Վ. Իվանով-Ռազումնիկի բնակարանը, Ցարսկոյե սելո,, Կոլպինսկայա փողոց, 20
  • 1921 թվական գարուն- հոկտեմբեր՝ Ի. Ի. Դեռնովի բնակելի շենք, Սլուցկու փողոց

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Белый, Андрей (ռուս.) // Писатели современной эпохи: Био-библиографический словарь русских писателей XX века / под ред. Б. П. КозьминМ.: 1928. — Т. 1. — С. 39—43. — 287 с.
  2. 2,0 2,1 Белый // Краткая литературная энциклопедия (ռուս.)М.: Советская энциклопедия, 1962. — Т. 1.
  3. 3,0 3,1 Литераторы Санкт-Петербурга. ХХ век (ռուս.) / под ред. О. В. Богданова
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 5,2 Babelio (ֆր.) — 2007.
  6. 6,0 6,1 6,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  7. Find A Grave — 1996.
  8. Мемориальная квартира Андрея Белого на Арбате
  9. Замечательные питомцы Московского университета.
  10. Лавров А.В. Мифотворчество "аргонавтов" // Миф.Фольклор.Литература. — Л.: Наука, 1978. — С. 137-170. — 251 с.
  11. Мирский Д. С. Андрей Белый // Мирский Д. С. История русской литературы с древнейших времен до 1925 года / Пер. с англ. Р. Зерновой. - London: Overseas Publications Interchange Ltd, 1992. - С. 716-728.
  12. М. Л. Спивак. Андрей Белый - мистик и советский писатель. РГГУ, 2006. Стр. 258.
  13. М. Л. Спивак. Посмертная диагностика гениальности. Аграф, 2001. ISBN 9785778401105. Стр. 12.
  14. Ходасевич,  В. Брюсов. — 1924.
  15. А. В. Лавров. Андрей Белый в 1900-е годы: жизнь и литературная деятельность. Новое литературное обозрение, 1995. Стр. 204.
  16. Белый,  А. Возврат : 3 симфония. — М.: Гриф, 1905. — 126 с.
  17. Белый,  А. Кубок метелей: Четвертая симфония. — М.: Скорпион, 1909. — 229 с.
  18. Белый,  А. Пепел: [Стихи]. — СПб.: Шиповник, 1909. — 244 с.
  19. Темиршина О. Р. «Мне музыкальный звукоряд отображает мирозданье…»: глоттогония и космогония в «Глоссолалии» А. Белого // Вестн. Моск. ун-та. Сер. 9. Филология. 2012. № 3. С. 147.
  20. В. Набоков. Собрание сочинений американского периода. Том 1. Симпозиум, 1997. Стр. 458.
  21. В. Н. Демин. Андрей Белый. Молодая гвардия, 2007. Стр. 115.
  22. Лавров А. В. Андрей Белый // История русской литературы: В 4 т. / АН СССР. Ин-т рус. лит. (Пушкин. Дом). - Л.: Наука. Ленингр. отд-ние, 1980-1983. Т. 4. Литература конца XIX - начала XX века (1881-1917). / Ред. тома: К. Д. Муратова. - 1983. - С. 549-572.
  23. В. Б. Шкловский. Гамбургский счет: статьи, воспоминания, эссе. Советский писатель, 1990. Стр. 215.
  24. Корецкая И. В. Андрей Белый: «корни» и «крылья» // Связь времен: Проблемы преемственности в русской литературе конца XIX - начала XX в. М., 1992.
  25. О. Мандельштам. Слово и культура. Литературная Москва. Рождение фабулы

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Белый Андрей // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). - СПб., 1890-1907.
  • Демин В. Н. Андрей Белый. - М.: Мол. гвардия, 2007. - 413 с. (Жизнь замечательных людей)
  • Казак В. Лексикон русской литературы XX века = Lexikon der russischen Literatur ab 1917 / [пер. с нем.]. - М. : РИК «Культура», 1996. - XVIII, 491, [1] с. - 5000 экз. - ISBN 5-8334-0019-8.
  • Кедров К. А. Многоочитая сфера Андрея Белого // Поэтический космос. - 1989 (то же: Метаметафора, 1999; Параллельные миры, 2002; Метакод, 2005).
  • Кожевникова Н. А. Язык Андрея Белого. - М.: Институт русского языка РАН, 1992. - 256 с.
  • Лавров А. В. Белый Андрей // Русские писатели. 1800-1917: Биографический словарь, гл. ред. П. А. Николаев, Т. 1: А - Г. - М., 1992. - С. 225-230.
  • Мочульский К. В. Андрей Белый. - М.: Водолей, 1997. -254 с.
  • Полянская М. Foxtrot белого рыцаря. Андрей Белый в Берлине. - СПб.: Деметра, 2009. - ISBN 978-5-94459-030-5.
  • Сотникова Н. Кучинский отшельник // Балашиха в очерках и зарисовках (К 300-летию Российской прессы) / Авторский коллектив; Научный консультант С. Нелипович. - М.: АСТ, 2003. - С. 138 - 144. - 192, [32] с. - 5 000 экз. - ISBN 5-17-019096-4.
  • Смерть Андрея Белого (1880-1934): Сб. статей и материалов, документы, некрологи и письма, дневники, посвящения, портреты / Сост. М. Л. Спивак, Е. В. Наседкина. - М.: Новое лит. обозрение, 2013. - 968 с. - (Критика и эссеистика). 1000 экз., ISBN 978-5-4448-0114-7
  • Спивак М. Андрей Белый - мистик и советский писатель. - М.: РГГУ, 2006. - 578 с.
  • Долгополов Л. К. Андрей Белый и его роман «Петербург». Л. : Советский писатель, 1988. 416 с.
  • Переписка Андрея Белого и Вячеслава Иванова на сайте www.v-ivanov.it
  • Щербак Н. «Не осуди мое молчанье». Андрей Белый// Щербак Н. Любовь поэтов серебряного века. М.: Астрель, СПб: Астрель-СПб, 2012. С. 23-34

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեյ Բելի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 363