Jump to content

Ծաղկող

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայկական ձեռագիր (Վրաստանի ձեռագրերի ազգային կենտրոն)

Ծաղկող, նկարող, հին ձեռագրեր պատկերազարդող վարպետ։ Հայ միջնադարյան ձեռագրերի հիշատակարաններում, ի տարբերություն գրչի, ծրողի, գծողի, մանրանկարիչներն իրենց անվանել են ծաղկող կամ նկարող։ Ծաղկել բառը միջնադարում նշանակել է նաև զարդարել։ Ծաղկողը հոմանիշ է մանրանկարիչ բառին, որը նշանակում է ձեռագիր գրքեր, ավելի նեղ իմաստով՝ կրոնական ձեռագրեր (հիմնականում՝ ավետարաններ, աստվածաշնչեր) պատկերազարդող, նկարում էր ոչ միայն սյուժետային պատկերներ, այլև զարդագրեր, խորաններ, անվանաթերթեր, լուսանցազարդեր ու լուսանցանկարներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 112