Ավետարան
Ավետարան (հունարեն εὐαγγέλιον), բարի լուր։
Ավետարան բառի տակ հիմնականում հասկացվում է Նոր Կտակարանի առաջին չորս գրքերը, որոնցում ներկայացվում է Հիսուս Քրիստոսի գալստյան և հաղթանակի բարի լուրը։ Կան նաև պարականոն գրվածքներ, որոնք Նոր Կտակարանի մաս չեն կազմում։
Բովանդակություն
Չորս Ավետարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նոր Կտակարանի կանոնի առաջին չորս գրքերը կոչվում են Ավետարաններ, որոնցում ներկայացվում է Հիսուս Քրիստոսի ծննդյան, մկրտության և քարոզչության, բժշկությունների և հրաշքների, խաչելության և հարության պատմությունները՝ գրված առաքյալների կամ նրանց հաջորդների կողմից։ Չորս ավետարաններն են.
Դրանք գրվել են հետևյալ պատճառներով.
- Ներկայացնելու Քրիստոսի մահվան և հարության պատճառները,
- Պահպանելու Քրիստոսի վարդապետության անխաթարությունը,
- Ուղղորդելու քրիստոնյաներին դեպի ճշմարտություն,
- Բավարարելու Ա դարի եկեղեցու քարոզչական և ծիսական որոշ կարիքներ,
Ավետարանիչների սիմվոլիկան[խմբագրել | խմբագրել կոդը]
Եկեղեցու ավանդության, մանրանկարչության, որմնանկարչության, քանդակագործության մեջ տարածված է չորս ավետարանիչների սիմվոլիկան.
Այս սիմվոլիկան հիմնված է Եզեկիելի Ա 10 և Հայտնության Դ 7 համարների հիման վրա։ Եկեղեցական Ավանդությունն այս խորհդանիշներին տալիս է հետևյալ բացատրությունը. Մատթեոսի ավետարանն սկսվում է Քրիստոսի մարդեղության պատմությամբ, այդ պատճառով հեղինակը նույնացվում է մարդու հետ։ Մարկոսը առյուծի քաջությամբ առաջինն է բարձրաձայնում, որ Քրիստոս Աստծո Որդի է։ Ղուկասը նույնացվում է զոհի՝ եզի հետ, քանի որ իր պատմությունն սկսում է Զաքարիայի զոհաբերության պատմությամբ։ Հովհաննեսն իր ավետարանի սկզբում արծվի իմաստությամբ վերևից սավառնելով է ներկայացնում Հիսուսի աստվածությունը։
Գրականության ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Եզնիկ ծ. վրդ. Պետրոսյան, Ներածություն Նոր Կտակարանի, Էջմիածին, 1996, էջ 25-28։
- Ա. Գայայան, Նոր Կտակարանի ընդհանուր ներածություն, 2003, էջ. 194-197։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
| Ավետարան Վիքիպահեստում |