Սիցիլիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox map.png
Սիցիլիա
Sicilia
Դրոշ Զինանշան
Sicilian Flag.svg
Զինանշան
Երկիր Իտալիա Իտալիա (պ)
Վարչկենտրոն Պալերմո
Հիմնական լեզու սիցիլերեն (դե ֆակտո)իտալերեն (դե յուրե),
Բնակչություն (2010 թ. փետրվարի 28) 5․043․083
Տարածք 25708 կմ²
Սիցիլիա վարչական միավորի քարտեզը
Պաշտոնական կայք


Սիցիլիայի տեղագրությունը (տոպոգրաֆիա)
Եվրոպայի խոշորագույն ակտիվ հրաբուխը` Էտնա լեռը

Սիցիլիա (իտալ.՝ Sicilia), Միջերկրական ծովում գտնվող, տարածքով ամենամեծ կղզին է (25,708 կմ²)։ Համարվում է Իտալիայի վարչական տարածաշրջան, և նրա մոտակայքում գտնվող մի քանի փոքր կղզյակները համարվում են Սիցիլիայի մասը։ Սիցիլիայի բնակչության թիվը շուրջ 5 միլիոն մարդ է։

Իր պատմության ընթացքում ունեցել է կարևոր ռազմավարական նշանակություն` Միջերկրական ծովի առևտրային ուղիների խաչմերուկի վրա բարենպաստ դիրքի շնորհիվ։ Ներկայումս Սիցիլիան հանդիսանում է Իտալիայի ինքնավար տարածաշրջաններից մեկը։

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիցիլիան տարածքով Իտալիայի ամենամեծ տարածաշրջանն է։ Այն ամբողջությամբ գտնվում է կղզիների վրա և տարածքի 98% կազմում է միայն Սիցիլիա կղզին, որը մայրցամաքային Իտալիայից բաժանվում է Մեսինյան նեղուցով։ Սիցիլիայի ռելիեֆը լեռնային է։ Կան մի քանի լեռնաշղթաներ, որոնցից ամենամեծը Սիցիլիական Ապենիններն են։ Սարահարթերն ու դաշտերը կազմում են ընդհանուր մակերեսի միայն 14%։ Ափի երկարությունը կազմում է մոտ 1000 կմ և ունի հյուսիսում` քարքարոտ բնույթ, իսկ հարավում ավազոտ բնույթ։ Խոշոր գետերն են Սալսոն (144 կմ) և Սիմետոն (113 կմ)։

Կլիման[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման տիպիկ միջերկրածովային է` շոգ ամառներով և կարճ ու մեղմ ձմեռներով։ Արևային ժամերի թիվը տարվա ընթացքում հասնում է 2500, այն դեպքում երբ մայրցամաքային Իտալիայում 2000 է։ Տեղումների մեծ մասը թափվում է ձմռան ամիսներին` հոկտեմբերից մարտ ամիսների ընթացքում։ Ամենաբարձր ջերմաստիճանը հուլիս և օգոստոս ամիսներին է` միջինում +26 °C, իսկ ամենացածրը +10°-ից +14 °C` դեկտեմբերին և փետրվարին։ Ջրի ջերմաստիճանը +16 °C է ձմռանը և +27 °C ամռանը։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիցիլիան Իտալիայի համեմատաբար քիչ զարգացած շրջաններից է։ Կղզու տնտեսությունը պահպանում է հետամնաց ագրարային վիճակը։ Սիցիլիայի համախառն ներքին արդյունքը կազմում է 5.6%` 82 միլիոն Եվրո։ Համախառն ներքին արդյունքը մեկ շնչի հաշվով կազմում է 16 500 Եվրո։ Համախառն ներքին արդյունքով Սիցիլիան զբաղեցնում է 17րդ տեղը Իտալիայում։

Արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1950-70ական թթ. այստեղ առաջացան արդյունաբերական նշանակալի կենտրոններ։ 1973 թվականին արդյունաբերության մեջ զբաղված էր տնտեսապես ակտիվ բնակչության 30.6% - ը, իսկ գյուղատնտեսության մեջ` 27,2 % - ը ։ Արդյունաբերության ավանդական ճյուղերն են` ծծմբի, շինարարական քարերի, ծովի աղի հանքարդյունաբերությունը։ Արդյունաբերության նոր ճյուղերից են` կալիումական աղերի, նավթի և բնական գազի արդյունաբերությունները։

Գյուղատնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիցիլիայում 650,000 հա հող հատկացվել է գյուղատնտեսությանը։ Ջրամատակարարման անկայունությունը չի խանգարում գյուղատնտեսությանը լինել տարածաշրջանի ամենակարևոր տնտեսական ռեսուրսներից մեկը։ Շատ կարևոր է հացահատիկի արտադրությունը, հատկապես ցորենի, որը օգտագործվում է մակարոնեղենի պատրաստման մեջ։ Կղզին հայտնի էր մակարոնեղենի արտադրությամբ դեռևս հռոմեացիների ժամանակներից և այն անվանում էին <Հռոմեական ամբար>։ Մեծ քանակությամբ աճեցվում է ձիթապտուղ, որը ապահովում է բարձր որակի ձիթապտղի յուղի արտադրությունը։ Տնտեսապես կարևոր է էկզոտիկ մրգերի`հատկապես կիվիի և մանգոյի աճեցումը։ Բացի այդ, Սիցիլիայի կլիման հնարավորություն է տալիս աճեցնել բանան, պիստակներ եւ նուշ։

Ձկնորսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձկնորսությունը Սիցիլիայի արժեքավոր ռեսուրսներից է։ Կղզում կան բազմաթիվ խոշոր ձկնորսության կենտրոններ։ Ձկնորսական արդյունաբերության հիմնքն են կազմում սարդինան, թյուննոսը, սկումբրիան, ավելի կոնկրետ տիպիկ Միջերկրածովյան կապույտ ձուկը։