Սերգեյ Սոլովյով
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սերգեյ Սոլովյով (այլ կիրառումներ)
| Սերգեյ Սոլովյով Сергей Соловьёв | |
|---|---|
| Ծնվել է | օգոստոսի 25, 1944[1] |
| Ծննդավայր | Կեմ, Կարելո-Ֆիննական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Մահացել է | դեկտեմբերի 13, 2021[2] (77 տարեկան) |
| Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
| Գերեզման | Տրոեկուրովյան գերեզմանատուն |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ |
| Մասնագիտություն | կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր, դերասան, թատերական ուսուցիչ, կինոսցենարիստ և համալսարանի դասախոս |
| Աշխատատու | Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներ |
| Ամուսին | Տատյանա Դրուբիչ Մարիաննա Կուշնիրովա |
| Ծնողներ | Դմիտրի Սոլովյով (հայր) |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Երեխաներ | Աննա Դրուբիչ |
Սերգեյ Սոլովյով, (ռուս.՝ Сергей Александрович Соловьёв, օգոստոսի 25, 1944[1], Կեմ, Կարելո-Ֆիննական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 13, 2021[2], Մոսկվա, Ռուսաստան), ռուս պրոդյուսեր, ռեժիսոր, գրող, դերասան, ՌԴ ժողովրդական արտիստ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1968 թվականին ավարտել է Մոսկվայի համամիութենական կինոինստիտուտի (ՎԳԻԿ) ռեժիսորական ֆակուլտետը (Մ. Ռոմմի արվեստանոց)։ 1967-1987 թթ. եղել է «Մոսֆիլմ» կինոստուդիայի ռեժիսոր, 1987 թվականից «Կրուգ» միավորման ղեկավարն է, հետագայում՝ այդ ստուդիայի վարչության նախագահը։ 90-ականների սկզբին բեմադրել է «Քեռի Վանյան» (Փոքր թատրոն) և «Ճայը» (Տագանկայի թատրոն)։ Դասավանդում է Կինեմատոգրաֆիայի համառուսաստանյան պետական համալսարանում, պրոֆեսոր է։ Հրատարակվում է մամուլում, ռուսական կինոյի անցյալին ու ներկային վերաբերող հեռուստահաղորդումների հեղինակ է և վարող։ Եղել է Մոսկվայի միջազգային կինոփառատոնի և Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահը 1994-1997 թթ.։ Ռուսաստանի ժողովրդական արտիստ Սերգեյ Սոլովյովը միջազգային ու հայրենական կինոփառատոների մրցանակակիր է, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Անուն |
|---|---|
| 2010 | Համադասարանցիներ |
| 2009 | 2-Ասսա-2 |
| 2009 | Աննա Կարենինա |
| 2003 | Սիրո մասին |
| 2000 | Քնքուշ տարիք |
| 1994 | Երեք քույր |
| 1991 | Տուն աստղալից երկնքի տակ |
| 1989 | Սև վարդը թախծի նշան է, կարմիր վարդը՝ սիրո |
| 1987 | Ասսա |
| 1986 | Ուրիշի Սպիտակը և Չալպտուրիկը |
| 1983 | Ընտրյալները |
| 1982 | Ուղղակի ժառանգորդուհին |
| 1980 | Փրկարարը |
| 1976 | Սպիտակ գիշերվա մեղեդիները |
| 1975 | Հարյուր օր մանկությունից հետո |
| 1972 | Կայարանապետը |
| 1971 | Եգոր Բուլիչովը և ուրիշները |
| 1970 | Անգործությունից դրդված (Ընտանեկան երջանկություն) |
| 1963 | Նայեք դեմքին |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #136187145 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 The Moscow Times / H. Amos, M. Berdy, M. Fishman — Alexander Gubsky, 1992. — ISSN 1563-6275
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Սոլովյով» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Օգոստոսի 25 ծնունդներ
- 1944 ծնունդներ
- Դեկտեմբերի 13 մահեր
- 2021 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Տրոեկուրովյան գերեզմանատանը թաղվածներ
- ՎԳԻԿ-ի շրջանավարտներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Բարեկամության շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- «Կինոտավրի» դափնեկիրներ
- Խորհրդային կինոռեժիսորներ
- Ռուս գրողներ
- Ռուս դերասաններ
- Ռուս կինոռեժիսորներ
- Ռուս պրոդյուսերներ
- Ռուս սցենարիստներ
- Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամներ
- Ռուսաստանի կինեմատոգրաֆիական արվեստների և գիտության ազգային ակադեմիայի ակադեմիկոսներ