Աշուն, տարվա չորս եղանակներից մեկը, գտնվում է ամռան և ձմռան միջև։ Աշունը անցումային ժամանակաշրջան է, երբ օրվա լուսավորվածությունն ու օդի ջերմաստիճանն աստիճանաբար նվազում են։
Հայաստանում աշունը երկարատև է, մեղմ, օրերը մեծ մասամբ պարզ են, տաք, որը նպաստում է մրգերի հասունացմանը։ Հեթանոս հայերը պաշտամունքային շատ տոներ կատարել են աշնանը, որը հիմնական բերքահավաքի եղանակն էր։
Աշնան մոտիվը հանդիպում է բանաստեղծների լիրիկական գործերում (Վ. Տերյան, Մ. Մեծարենց, Հ. Թումանյան և այլք)։ Աշնանն են նվիրված Մարտիրոս Սարյանի հայաստանյան բնանկարների ու նատյուրմորտների մեծ մասը, նաև այլ նկարիչների (Հ. Կոջոյան, Ս. Առաքելյան, Գ. Գյուրջյան, Իսահակ Լևիտան) շատ կտավներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 495)։