Կարկուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
կարկտահատիկ
Կարկուտ
Կարկտահարված հողակտորներ Տաշիրի վարչատարածքում

Կարկուտ, պինդ մթնոլորտային տեղում՝ սառցե գնդաձև հատիկների տեսքով։ Տեղում է տարվա տաք եղանակին (ՀՀ-ում՝ մարտ-հոկտեմբերին)՝ կույտաանձրևային ամպերից՝ օդի վերընթաց շարժումների պայմաններում՝ ամպրոպի, տեղատարափ անձրևների, երբեմն՝ փոթորկային քամու ուղեկցությամբ։ Կարկուտի երակն ունենում է 200 մ-ից մինչև 2 կմ լայնություն և երբեմն՝ մինչև 100 կմ երկարություն։ Տևողությունը, որպես կանոն, 5-10 րոպե է, բացառիկ դեպքում՝ 1 ժամ:

Կարկտահատիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարկտահատիկն ունի շերտավոր կառուցվածք, տրամագիծը՝ 6-55 մմ, երբեմն՝ ավելի քան 7 սմ։ Մինչև 20 մմ տրամագծի դեպքում կարկուտը համարվում է օդերևութաբանական վտանգավոր երևույթ, 20 մմ-ից ավելիի դեպքում՝ խիստ վտանգավոր։ Կարկուտը դիտվում է օրվա երկրորդ կեսին (14:00-19:00-ին)։ Տարվա ընթացքում կարկուտով օրերի միջին թիվը Արարատյան դաշտում 4-8 է, նախալեռնային գոտում՝ 8-12, լեռնային գոտում՝ 12-16: Կարկուտը մեծ վնասներ է պատճառում գյուղատնտեսությանը։ Կարկտի դեմ պայքարի առավել տարածված եղանակը ամպերի գերսառած մասի մեջ հրթիռների կամ արկերի միջոցով լրացուցիչ խտացման կորիզների ներարկելն է, որը կատարվում է ռադիոտեղորոշման միջոցով։

Պաշտպանությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի՞նչ պետք է անել կարկտահարման ժամանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Պատսպարվել որևէ ծածկի կամ փարթամ ճյուղավորում ունեցող ծառերի տակ։
  2. Պատսպարվել շենքերում, շինություններում։
  3. Եթե բաց տարածությունում եք, ապա մարմինը ծածկել որևէ իրով։
  4. Դռներն ու պատուհանները փակել։
  5. Երեխաներին չթողնել մոտ կանգնել պատուհաններին։
  6. Անջատել գազն ու էլեկտրանակությունը կենտրոնական սնուցումից։
  7. Ընտանի կենդանիներին և թռչուններին տեղափոխել որևէ ծածկի տակ։
  8. Երթևեկելիս տրասպորտային միջոցը կանգնեցնել որևէ ծածկի տակ։
  9. Եթե տվյալ տարածքում ծածկ չկա, ապա կանգնեցրեք մեքենան և ձեռքի տակ եղած միջոցներով ծածկեք ապակիները և թափքը։
  10. Անհրաժեշտության դեպքում զանգահարեք փրկարար ծառայություն։

Ի՞նչ պետք է անել կարկտահարումից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ուշադիր հետազոտեք ձեր կացարանը ` պատերի , հատակի , պատուհանների վիճակը։
  2. Մինչև գասզից և էլեկտրականությունից օգտվելը ` ստուգեք նրանց վնասվածության աստիճանը։
  3. Եթե գազը կամ էլեկտրականությունը վնասվել են, անպայման դրանց վերանորոգումը վստահեք մասնագետներին։
  4. Ստուգեք տրասպորտային միջոցների և այլ նյութական երժեքների վիճակը։ Մեծ վնասների դեպքում դիմեք տեղական կառավարման մարմինների օգնությանը։


Wiktionary-logo-hy.png Ընթերցե՛ք «կարկուտ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png