Մթնոլորտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երկրի մթնոլորտային գազերը կապույտ ալիքի երկարությունը ավելի լավ են ցրում ի տարբերություն մյուս մոլորակների, այդ իսկ պատճառով էլ եթե նայենք տիեզերքից, ապա մեր մոլորակի շուրջ կտեսնենք կապույտ լուսապսակ, իսկ եթե նայենք Երկրից ` կապույտ երկինք։

Մթնոլորտը ( հուն.՝ ατμός - «գոլորշի» և σφαῖρα - «ոլորտ»), երկնային մարմին գազային ծածկ է, որը նրա շուրջը պահպանվում է ձգողականության շնորհիվ։ Քանի որ մթնոլորտի և միջմոլորակային տարածությունների միջև չկա հստակ սահման, ապա ընդունված է մթնոլորտ համարել գազային այն միջավայրը, որը պտտվում է մոլորակի հետ զուգընթաց որպես մեկ ամբողջություն։ Մի շարք մոլորակների մթնոլորտային շերտը, որը հիմնականում բաղկացած է գազերից (գազային մոլորակներ ), կարող է չափազանց հաստ լինել։ Աստղերի արտաքին միջավայրը բնութագրելու համար, որը սկսվում է ֆոտոսֆերայից, օգտագործվում է աստեղային մթնոլորտ հասկացությունը։ Երկիր մոլորակի մթնոլորտը ներառում է թթվածին, որն օգտագործվում է կենդանի օրգանիզմների շնչառության համար, և ածխածնի երկօքսիդ, որն օգտագործում են բույսերը, ջրիմուռները, բակտերիաները ֆոտոսինթեզի համար։ Մթնոլորտը հանդես է գալիս նաև որպես մոլորակը արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներ ից պաշտպանող շերտ։ Մթնոլորտը առկա է մեծ զանգված ունեցող բոլոր մարմինների մոտ, ինչպիսիք են օրինակ երկրանման մոլորակները կամ գազային հսկաները։ Աստղերը նույնպես զուրկ չեն մթնոլորտից, օրինակ Արևը։ Այժմ պարզենք թե ինչից գազերից է բաղկացած մթնոլորտը։ Առաջինն ազոտի ատոմն է ( նշանակվում է N տառով), որի միջուկում կա 7 պրոտոն և 7 նեյտրոն։ Երկրորդը թթվածին ատոմն է (նշանակվում է O տառով)։ Թթվածնի և ջրածնի մոլեկուլներն իրար հետ փոխազդելիս առաջացնում են ջուր մոլեկուլներ: Երկրորդն ածխածին ատոմն է (նշանակում են C տառով)։ Ածխածինը թթվածնի հետ փոխազդելով առաջացնում է ածխաթթու գազ։ Այժմ պատկերացնենք գազերի մի խառնուրդ, որի 78%-ը ազոտ է, 21%-ը՝ թթվածին, իսկ մացած 1%-ում ջրային գոլորշիներ,ածխաթթու գազ, արգոն, նեոն, հելիում, մեթան, կրիպտոն և այլն։ Այժմ ուսումնասիրենք մթնոլորտի նոլոր շերտերն առաբձին-առանձին։


Կառուցվածքը[խմբագրել]

Ջերմաստիճանի նվազման տիրույթը՝ 0-ից մինչև 8-10կմ բարձրությամբ ընկած շերտը անվանում են տրոպոսֆերա, իսկ 12-18կմ՝ անվանում են տրոպոպաուզա։ Այստեղից սկսած ջերմաստիճանը սկսում է աճել։ Բանն այնէ,որ 18կմ-ից բարձր՝ Երկրի մակերևույթի ազդեցությունը, որպես ջերմության աղբյուր, արդեն աննշան է։ Ավելի զգալի է դառնում այն, որ ճդն անմիջականորեն կլանում է Արեգակի ճառագայթները։։ Այս նոր շերտի՝ ստրատոսֆերայի ստորին սահմանին ավելի քիչ է հասնում Արեգակի ճառագայթումից կլանվողջերմացնող էներգիան, քանի որ մինչ այդ կլանվում է վերին շերտերի կողմից։ Ստացվում է, որ ջերմության աղբյուն այս անգամ վերևում է։ Չնայած օդի ծայրահեղ չորությանը՝ ստրատոսֆերայում երբեմն հանդիպում են, ալսպես կոչված սադափե ամպեր, որոնք գունեղ են, մանր սառցաբյուրեղների միջով անցնող ու ցրվող լույսի շնորհիվ։ Հասնելով 18կմ-ին՝ աստիճանաբար զգալի է դառնում որկրային կյանքի համար ամենակարևոր, պաշտպանիչ շերտերից մեկը՝ օզոնային շերտը։ Ավելի վեր՝ 25կմ-ի վրա օզոնի խտությունը հասնում է իր առավելագույն արժեքին։ Իսկ 10կմ-ի վրա օդն այնքան նոսր է, որ թթվածնի ասոմներն ու մոլեկուլկները շատ հազվադեպ են հանդիպում միմյանց։ Մյուս կողմից այստեղ հասնող ուժեղ ուլտրամանուշակագույն ճառագայթումը քայքայում է թթվածնի մոլեկուլների մեշ մասը , արդյունքում օզոնի նշոիյլներն անհետանում են։ 55կմ-ի վրա ջերմաստիճանը հասնում է 0°C։ Այստեղ ավարտվում է ստրատոսֆերան և սկսվում է մեզոսֆերան՝ միջնոլորտը։ Ջերմաստիճանը կրկին սկսկում է ընկնել, քանի որ նվազում էօդի խտությունը, ուստի և արգեկնային ճառագայթումից կլանվող և օդը տաքացնող էնէրգիան։ 80կմ-ի վրա ջերմաստիճանը դառնում է –80°C, սա արդեն մեզոպաուզան է։ Այստեղ հանդիպում են նոսր, թելիկավոր ամպեր։ Ենթադրվում են, որ ի տարբերություն ջրի մանրագույն կաթիլներից կազմված սովորական ամպերի՝ սրանք բաղկացած են ջրի սառցաբյուրեղներով պատված փոշու յուրահատուկ մասնիկներից, որոնց ծագուը, գուցե կապված է հրաբխային կամ աարտադրական արտանետումների, ինչպես նաև տիեզերքից եկող փոքր մասնիկների՝ երկնաքարերի հետ։ Այստեղից ջերմաստիճանը նորից սկսկում է աճել։ Նշանակում է մընում ենք հաջորդ շերտը, որն անվանում են թորմոսֆերա(ջրոլորտ) կամ իոնոսֆերա(իոնոորտ)։ 150կմ-ից սկսած հանդիպում ենք արբանյակների։ Իոնոլորտը ձգցում է մինչև 800կմ։ Դրանից վեր էկզոսֆերան է։ Միջավայրի ծայրահեղ նոսրության պայմաններում առավել արագ ու վեր թռչեղ մասնիկներ, առանց այլ մասնիկների բախվելու, կարող են ավելի մեծ բարձրությունների հասնել, քան դանֆդաղ մասնիկները։ Այդ պատճառով էկզոսֆերա են թափանցում միայն մթնոլորտի ամենաարագ ու ամենաթեթև մասնիկներ՝ հիմնականում ջրածնի ատոմները։ 1000կմ-ի վրա էկզոսֆերայի և միջմոլորակային տարածության տարբերությունը դառնում է աննշմարելի։ Երկրային պայմանների համեմատ այնտեղ գրեթե դատարկություն է վակուում։


Հղումներ[խմբագրել]

Գրականություն[խմբագրել]

Ավետիք Գրիգորյան՝ «Դարերի խորքից դեպի տիեզերք»,Երևան, հրատ. 2013թ. 464 էջ, ISBN 978-9939-0-0714-4

Գազ Պարունակությունը ըստ ծավալի (%) Պարունակությունը ըստ զանգվածի (%)
Ազոտ 78,084 75,50
Թթվածին 20,946 20,10
Արգոն 0,932 1,286
Նեոն 1,82×0,001 1,3×0,001
Հելիում 4,6×0,0001 7,2×0,00001
Մեթան 1,7×0,0001
Կրիպտոն 1,14×0,0001 2,9×0,0001
Քսենոն 8,7×0,000001