Արգոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
18 ՔլորԱրգոնԿալիում
Ջրածին Հելիում Լիթիում Բերիլիում Բորр Ածխածին Ազոտ Թթվածին Ֆտոր Նեոն Նատրիում Մագնեզիում Ալյումին Սիլիցիում Ֆոսֆոր Ծծումբ Քլոր Արգոն Կալիում Կալցիում Սկանդիում Տիտան Վանադիում Քրոմ Մանգան Երկաթ Կոբալտ Նիկել Պղինձ Ցինկ Գալիում Գերմանիում Արսեն Սելեն Բրոմ Կրիպտոն Ռուբիդիում Ստրոնցիում Իտրիում Ցիրկոնիում Նիոբիում Մոլիբդեն Տեխնեցիում Ռութենիում Ռոդիում Պալադիում Արծաթ Կադմիում Ինդիում Անագ Ծարիր Թելուր Յոդ Քսենոն Ցեզիում Բարիում Լանթան Ցերիում Պրազեոդիում Նեոդիում Պրոմեթիում Սամարիում Եվրոպիում Գադոլինիում Տերբիում Դիսպրոզիում Հոլմիում Էրբիում Թուլիում Իտերբիում Լյուտեցիում Հաֆնիում Տանտալ Վոլֆրամ Ռենիում Օսմիում Իրիդիում Պլատին Ոսի Սնդիկ Թալիում Կապար Բիսմունտ Պոլոնիում Աստատ Ռադոն Ֆրանցիում Ռադիում Ակտինիում Թորիում Պրոտակտիում Ուրան Նեպտունիում Պլուտոնիում Ամերիցիում Կյուրիում Բերկլիում Կալիֆորնիում Էյնշտեյնիում Ֆերմիում Մենդելեևիում Նոբելիում Լոուրենցիում Ռեզերֆորդիում Դուբնիում Սիբորգիում Բորիում Հասիում Մեյտներիում Դարմշտադտիում Ռենտգենիում Կոպերնիցիում Ունունտրիում Ֆլերովիում Ունունպենտիում Լիվերմորիում Ունունսեպտիում ՈւնունօկտիումՔիմիական տարրերի պարբերական համակարգ
18Ar
Cubic-face-centered.svg
Electron shell 018 Argon.svg
Argon ice 1.jpg
անգույն, անհամ, անհոտ իներտ գազ
Ատոմի հատկություններ
Անվանում, սիմվոլ, կարգաթիվ Արգոն / Argon (Ar), 18
Ատոմային զանգված
(մոլային զանգված)
39,948(1)[1] զ. ա. մ. (գ/մոլ)
Էլեկտրոնային կոնֆիգուրացիա [Ne] 3s2 3p6
Ատոմի շառավիղ ? (71)[2] պմ
Քիմիական հատկություններ
Կովալենտային շառավիղ 106[2] պմ
Իոնի շառավիղ 154[2] պմ
Էլեկտրաբացասականություն 4,3 (Պոլինգի սանդղակ)
Էլեկտրոդային պոտենցիալ 0
Օքսիդացման աստիճաններ 0
Իոնիզացման էներգիա
(առաջին էլեկտրոն)
 1519,6(15,76) կՋ/մոլ (էՎ)
Պարզ նյութի թերմոդինամիկական հատկություններ
Խտություն (ս. պ.-ում) 1,784×10−3 գ/սմ³
Խտությունը (հալման ջերմաստիճանում) 1,40 գ/սմ³
Հալման ջերմաստիճան 83,8 К (-189,35 °C)
Եռման ջերմաստիճան 87,3 К (-185,85 °C)
Հալման տեսակարար ջերմունակություն 7,05 կկալ/կգ կՋ/մոլ
Գոլորշիացման տեսակարար ջերմունակություն 6,45 կՋ/մոլ կՋ/մոլ
Մոլյար ջերմունակություն 20,79[3] Ջ/(Կ·մոլ)
Մոլային ծավալ 24,2 սմ³/մոլ
Պարզ նյութի բյուրեղացանց
Բյուրեղացանցի կառուցվածք Խորանարդ
Բյուրեղացանցի տվյալներ 5,260
Դեբայի ջերմաստիճան 85 Կ
Այլ հատկություններ
Ջերմահաղորդականություն (300 Կ) 0,0164 Վտ/(մ·Կ)
18
Արգոն
Ar
39,948
3s23p6

Արգոն, քիմիական տարր է, որի նշանն է Ar, ատոմային թիվը՝ 18։ (Argon, հուն.՝ άργός - անգործունյա), արգոնը գտնվում է տարրերի պարբերական համակարգի 8-րդ խմբի քիմիական տարր է։ Իներտ գազ է, կարգահամարը՝ 18, ատոմական զանգվածը՝ 39,948։ Արգոն р տարր է, նրա ատոմի արտաքին էլեկտրոնային թաղանթի կառուցվածքն է 3s²3p6։ Բնական արգոնը բաղկացած է 36Ar (0, 337%), 38Ar (0, 063%) և 40Ar (99, 600%) կայուն իզոտոպներից։ Արհեստական ռադիոակտիվ յոթ իզոտոպներից ամենակայունը 39Ar է (T1/2 = = 265 տարի)։

Բնության մեջ[խմբագրել]

Բնության մեջ հանդիպում է միայն ազատ վիճակում։ Իներտ գազերից ամենատարածվածն է, կազմում է օդի ծավալի 0, 933%-ը (1,6•10¹³ տ), արգոն են պարունակում նաև երկրի կեղևը՝ 1,65•10¹¹ տ, ջուրը՝ 7,52•10¹¹ տ։ 40Ar իզոտոպը մշտապես հանդիպում է կալիում պարունակող միներալներում․ այն 40K-ի ռադիոակտիվ քայքայման արդյունք է։ Դրանով է բացատրվում 40Аг-ի բարձր տոկոսը մթնոլորտում։

Ստացում[խմբագրել]

Արգոնը առաջին անգամ անջատվել է մթնոլորտային ազոտից (Ջ․ Ռելե, Ու․ Ռամզայ, 1894)։ Արդյունաբերության մեջ արգոնը ստանում են հեղուկ օդի կոտորակային թորումից։ Մյուս իներտ գազերից բաժանում են գազաքրոմատոգրաֆիական եղանակով։ Արգոնը լայնորեն կիրառվում է իներտ միջավայր պահանջող քիմիական և մետալուրգիական պրոցեսներում՝ հազվագյուտ և գունավոր մետաղների եռակցման, կտրման, հալման, կիսահաղորդչային միաբյուրեղների աճեցման ժամանակ, լուսատեխնիկայում՝ շիկացման և ֆլուորեսցենտային լամպերի պատրաստման (արգոնային խողովակները տալիս են կապտաերկնագույն լույս, օգտագործվում են լուսային ազդասարքերում) համար և գիտական հետազոտություններում։

Իզոտոպներ[խմբագրել]

Մթնոլորտում հայտնի է արգոն 3 կայուն իզոտոպներով 36Ar (0,337 %), 38Ar (0,063 %), 40Ar (99,600 %)[4].

\mathrm{{}^{40}_{19}K}\rightarrow\mathrm{{}^{40}_{20}Ca}+ e^- + \bar{\nu}_e
\mathrm{{}^{40}_{19}K} + e^- \rightarrow \mathrm{{}^{40}_{18}Ar}+ \nu_e + \gamma

Ֆիզիկական հատկություններ[խմբագրել]

Սովորական պայմաններում անգույն, անհոտ, անհամ գազ է, խտությունը՝ 1, 7839 կգ/մ³ (0 °C-ում, 101325 կգ/մ2 ճնշման տակ), հալման ջերմաստիճանը՝ -189,3 °С, եռմանը՝ -185,9 °С։ Մոլեկուլը բաղկացած է մեկ ատոմից։ Լուծվում է ջրում (1 լիտրում՝ 51, 9 սմ³), ավելի լավ՝ օրգանական լուծիչներում, մետաղներում գործնականորեն չի լուծվում։

Արգոնի իոնացման էներգիան (Ar°—>Ar+1) մեծ է (15,755 էվ)։ Էլեկտրոնի նկատմամբ խնամակցություն չունի և քիմիապես պասիվ է։ Որոշ նյութերի հետ դոնորակցեպտորային կապի հաշվին առաջացնում է կոմպլեքսային միացություններ՝ Ar•n (R=H20, С6Н5ОН, СН3С5Н6 են)։ Ավելի լավ է ուսումնասիրված հիդրատը՝ Аr•6Н20, սինթեզել է Պ․ Վիյարը 1896 թվականին՝ ջուրը բյուրեղացնելով արգոնի մթնոլորտում (150 մթն ճնշման տակ)։

Երկնաքարում և միներալներում պարունակվող 40Ar-ի և 40K-ի քանակների հարաբերությամբ որոշում են նրանց տարիքը։

Կիրառություն[խմբագրել]

Արգոնը կիրառում են՝

  • որպես արգոնային լազեր
  • թեթև էլեկտրոնային լամպերում
  • որպես պաշտպանիչ նյութ շրջակա միջավայրի համար

Տես նաև[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Michael E. Wieser, Norman Holden, Tyler B. Coplen, John K. Böhlke, Michael Berglund, Willi A. Brand, Paul De Bièvre, Manfred Gröning, Robert D. Loss, Juris Meija, Takafumi Hirata, Thomas Prohaska, Ronny Schoenberg, Glenda O’Connor, Thomas Walczyk, Shige Yoneda, Xiang‑Kun Zhu. Atomic weights of the elements 2011 (IUPAC Technical Report) (en) // Pure and Applied Chemistry. — 2013. — Т. 85. — № 5. — С. 1047-1078. — doi:10.1351/PAC-REP-13-03-02
  2. 2,0 2,1 2,2 «Size of argon in several environments» (en)։ www.webelements.com։ http://www.webelements.com/argon/atom_sizes.html։ Վերցված է 2009-08-6։ 
  3. Редкол.:Кнунянц И. Л. (гл. ред.) Химическая энциклопедия: в 5 т. — Москва: Советская энциклопедия, 1988. — Т. 1. — С. 194. — 623 с. — 100 000 экз.
  4. Фастовский В.Г., Ровинский А.Е., Петровский Ю.В. Глава первая. Открытие. Происхождение. Распространенность. Применение // Инертные газы. — Изд. 2-е. — М.: Атомиздат, 1972. — С. 3-13. — 352 с. — 2400 экз.

Արտաքին հղումներ[խմբագրել]


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png