Jump to content

Բյուրեղային ցանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
NaCl քարաղի բյուրեղային ցանցը

Բյուրեղային ցանց, բյուրեղային վիճակում նյութին հատուկ մասնիկների (ատոմներ, իոններ, մոլեկուլներ) կանոնավոր դասավորությունը, որ բնորոշվում է երեք չափումներում պարբերական կրկնությամբ։ Կազմված է բյուրեղների կառուցվածքը բնութագրող կրկնվող բջիջներից։ Ըստ բյուրեղի համաչափության տարրական բջիջը կարող է լինել շեղանկյուն կամ ուղղանկյուն զուգահեռանիստ, քառանկյուն կամ վեցանկյուն պրիզմա, խորանարդ։ Բյուրեղային ցանցի մաթեմատիկական սխեման, որում պահպանվում են միայն տեղափոխումների երկրաչափական պարամետրերը և ցույց չի տրվում ատոմների կոնկրետ տեղաբաշխումը տվյալ կառուցվածքում, այն կոչվում է տարածական ցանց։ Բյուրեղային ցանցով է պայմանավորված բյուրեղների անիզոտրոպությունը, նիստերի հարթ լինելը, անկյունների կայունությունը և այլ հատկություններ։

Բրավեյի ցանցերի տեսակները
Примитивная Базоцентрированная Гранецентрированная Объёмноцентрированная Дважды-объёмноцентрированная (Ромбоэдрическая)
Պարզ Չկենտրոնացված Կողակենտրոնացված Ծավալակենտրոնացված Կրկնակի ծավալակենտրոնացված-

Ցանցերի դասակարգումը ըստ համաչափության

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ցածր կատեգորիա
  • Եռասեպ։ ,
    • Միասեպ։ ,
    • Շեղանկյունային։ ,
  • Միջաին կատեգորիա
    • Քառանիստային։ ,
    • Վեցանիստային։ ,
  • Բարձր կատեգորիա
    • Խորանարդային։ ,
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բյուրեղային ցանց» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 482