Բիսմութ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
83 Կապար

ԲիսմութՊոլոնիում

Ջրածին Հելիում Լիթիում Բերիլիում Բորр Ածխածին Ազոտ Թթվածին Ֆտոր Նեոն Նատրիում Մագնեզիում Ալյումին Սիլիցիում Ֆոսֆոր Ծծումբ Քլոր Արգոն Կալիում Կալցիում Սկանդիում Տիտան Վանադիում Քրոմ Մանգան Երկաթ Կոբալտ Նիկել Պղինձ Ցինկ Գալիում Գերմանիում Արսեն Սելեն Բրոմ Կրիպտոն Ռուբիդիում Ստրոնցիում Իտրիում Ցիրկոնիում Նիոբիում Մոլիբդեն Տեխնեցիում Ռութենիում Ռոդիում Պալադիում Արծաթ Կադմիում Ինդիում Անագ Ծարիր Թելուր Յոդ Քսենոն Ցեզիում Բարիում Լանթան Ցերիում Պրազեոդիում Նեոդիում Պրոմեթիում Սամարիում Եվրոպիում Գադոլինիում Տերբիում Դիսպրոզիում Հոլմիում Էրբիում Թուլիում Իտերբիում Լյուտեցիում Հաֆնիում Տանտալ Վոլֆրամ Ռենիում Օսմիում Իրիդիում Պլատին Ոսի Սնդիկ Թալիում Կապար Բիսմունտ Պոլոնիում Աստատ Ռադոն Ֆրանցիում Ռադիում Ակտինիում Թորիում Պրոտակտիում Ուրան Նեպտունիում Պլուտոնիում Ամերիցիում Կյուրիում Բերկլիում Կալիֆորնիում Էյնշտեյնիում Ֆերմիում Մենդելեևիում Նոբելիում Լոուրենցիում Ռեզերֆորդիում Դուբնիում Սիբորգիում Բորիում Հասիում Մեյտներիում Դարմշտադտիում Ռենտգենիում Կոպերնիցիում Ունունտրիում Ֆլերովիում Ունունպենտիում Լիվերմորիում Ունունսեպտիում ՈւնունօկտիումՔիմիական տարրերի պարբերական համակարգ
83Bi
Rhombohedral.svg
Electron shell 083 Bismuth.svg
Մետաղական բիսմութի ձուլակտորը
Փայլուն, վարդագույն երանգով արծաթափայլ մետաղ
Ատոմի հատկություններ
Անվանում, սիմվոլ, կարգաթիվ Բիսմութ / Bismuthum (Bi),Bi, 83
Ատոմային զանգված
(մոլային զանգված)
208,98040(1)[1] զ. ա. մ. (գ/մոլ)
Էլեկտրոնային կոնֆիգուրացիա [Xe] 4f14 5d10 6s2 6p3
Ատոմի շառավիղ 170 պմ
Քիմիական հատկություններ
Կովալենտային շառավիղ 146 պմ
Իոնի շառավիղ (+5e) 74 (+3e) 96 պմ
Էլեկտրաբացասականություն 2,02 (Պոլինգի սանդղակ)
Էլեկտրոդային պոտենցիալ Bi←Bi3+ 0,23 В
Օքսիդացման աստիճաններ 5, 3
Իոնիզացման էներգիա
(առաջին էլեկտրոն)
 702,9 (7,29) կՋ/մոլ (էՎ)
Պարզ նյութի թերմոդինամիկական հատկություններ
Խտություն (ս. պ.-ում) 9,79 գ/սմ³
Հալման ջերմաստիճան 271,44 °C, 544,5
Եռման ջերմաստիճան 1837
Մոլյար ջերմունակություն 26,0[2] Ջ/(Կ·մոլ)
Մոլային ծավալ 21,3 սմ³/մոլ
Պարզ նյութի բյուրեղացանց
Բյուրեղացանցի կառուցվածք ռոմբադրային[3]
Բյուրեղացանցի տվյալներ a=4,746; α=57,23
Դեբայի ջերմաստիճան 120,00 Կ
Այլ հատկություններ
Ջերմահաղորդականություն (300 Կ) 7,9 Վտ/(մ·Կ)
83
Բիսմութ
Bi
208,980
4f145d106s26p3

Բիսմութ (լատ.՝ Bismuthum), քիմիական տարր է որի նշանն է Bi, տարրերի պարբերական համակարգի 5-րդ խմբի քիմիական տարր, կարգահամարը՝ 83, ատոմական զանգվածը՝ 208,980։ Բիսմութը p տարր է, որի ատոմի էլեկտրոնային թաղանթների կառուցվածքն է՝ 5s25p65d106s26p3, K-, L-, M-, N- թաղանթները լրացված են։ Բիսմութը փայլուն, վարդագույն երանգով արծաթափայլ մետաղ է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիսմութը հայտնի էր դեռևս 15-16-րդ դարերում, սակայն դիտվում էր իբրև կապարի, անագի, ծարիրի տարատեսակը։ Միայն 18-րդ դարի կեսերին ճանաչվեց իբրև ինքնուրույն մետաղ։

Առաջին հիշատակումը բիսմութի մասին եղել է 1546 թվականին, գերմանացի հանքաբան և մետալուրգ Գեորգիուսա Ագրիկոլի աշխատանքներում։

1739[4] թվականին գերմանացի քիմիկոս Ի. Գ. Պոտտոմը հայտնաբերել է, որ բիսմութը այնուամենայնիվ հանդիսանում է առանձին քիմիական տարր։ 80 տարի անց շվեդ քիմիկոս Բերցելյուսը առաջինը քիմիական նոմենկլատուրայում տվեց տարրի բանաձևը՝ Bi[5]:

Ենթադրվում է, որ տարրի անվանումը՝ լատ.՝ Bismuthum կամ bisemutum, ծագել է գերմ.՝ weisse Masse - «սպիտակ զանգված բառերից»[6]:

Բնության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիսմութը կազմում է երկրակեղևի զանգվածի 2•10−5 %։ Բնության մեջ հանդիպում է ինչպես ագատ վիճակում (բնածին բիսմութ), այնպես էլ միացությունների ձևով՝ առաջացնելով միներալներ, որոնցից կարևորներն են՝

  • բիսմութիտը՝ Вi2СО3(ОН)4,
  • բիսմութինը՝ Bi2S3,
  • բիսմիթը՝ Вi2О3,
  • տետրադիմիտը՝ Bi2Te2

Հանքավայրերը պարունակում են մինչև 1% բիսմութ։

Գենետիկական խմբեր և հանքավայրեր արտյունաբերական տիպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Bi-crystal.jpg

Բիսմութը բարձր կոնցենտրացիաներով հիմնականում կուտակվում է տարբեր գենետիկական տիպի հանքավայրերում. պեգմատիտներում, բարձր և միջին ջերմաստիճան ունեցող հիդրոթերմիկ հանքավայրերում։

Ըստ էության բիսմութային հանքավայրերը ունեն սահմանափակ տարածում և որպես կանոն այս տարրը այլ մետաղների հետ ձևովորում է կոմպլեքս հանքաքարեր[7]: Դրանց են՝

  1. Վոլֆրամ-պղինձ-բիսմութային
  2. Հնգատարր ֆորմացիոն հանքավայրեր (Co-Ni-Bi-Ag-U)
  3. Ոսկի-բիսմութայիններ
  4. Արսեն-բիսմութայիններ
  5. Պղինձ-բիսմութայիններ
  6. Քվարց-բիսմութայիններ

Համաշխարհային պաշարներ և սպառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիսմութը բավականին հազվագյուտ մետաղ է, և նրա համաշխարհային պաշարները, սպառումը տարեկան հազիվ գերազանցում է 6000 տոննա (տարեկան 5800 մինչև 6400 տոննա):

Հանքավայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիսմութի հանքավայրերը գտնվում են՝ Գերմանիայում, Բոլիվիայում, Մոնղոլիայում, Ավստրալիայում, Պերույում, Ռուսաստանում, ինչպես նաև այլ երկրներում[8]:

Ստացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիսմութի սինթեզված բյուրեղները

Բիսմութը մեծ մասամբ ստանում են սև կապարի ռաֆինացման ժամանակ, նաև՝ պղնձի արտադրության փոշիներից և խարամներից։ Ապրանքային բիսմութում նրա պարունակությունը 99,9-99,98 % է։ Հետագա մաքրման համար ենթարկում են զոնային հալման։

Բիսմութը ստանում են օքսիդային հանքաքարերից, ածխով վերկանգնելիս, 900-1000 °C ջերմաստիճանում.

\rm 2\, Bi_2O_3 + 3\, C \rarr 3\, CO_2 + 4\, Bi

Ֆիզիկական հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիսմութը գորշ-արծաթափայլ, վարդագույն երանգով մետաղ է, խտությունը՝ 9800 կգ/մ3, հալման ջերմաստիճանը՝ 271,3 °C, եռմանը՝ 1560 °C։ Ջերմության վատ հաղորդիչ է։ Սենյակային ջերմաստիճանում փխրուն է, 120-150 °C-ում՝ կռելի, 240-250 °C-ում մամլվում է՝ առաջացնելով մինչև 0,1 մմ տրամագծով լարեր և 0,2-0,3 մմ հաստությամբ թիթեղներ։ Բյուրեղացանցի կառուցվածքը՝ ռոմբադրային, տվյալները՝ a = 0,6674 нм, b = 0,6117 нм, c = 0,3304 нм, β = 110,33°:

Ջերմային ընդլայնման ջերմաստիճանային գործակիցը հավասար է 13,4·10−6 К−1, 293 К (20 °C):

Բիսմութի էլեկտրահաղորդականությունը մագնիսական դաշտում ավելի շատ է փոքրանում, քան այլ մետաղներինը (այդ հատկությունն օգտագործվում է մագնիսական դաշտի ինդուկցիան չափելու համար)։ Հալելիս ծավալը փոքրանում է 3,27 %-ով։

Առաձգականության մոդուլը՝ 32-34 ԳՊա։

Տեղաշարժման մոդուլը՝ 12,4 ԳՊա։

Քիմիական հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Монокристалл теллурида висмута.jpg

Քիմիապես միջին ակտիվության տարր է, միացություններում արժեքականությունը 2, 3 և 5 է։ Ցածրարժեք բիսմութը ունի մետաղական, բարձրարժեքը՝ ոչ մետաղական բնույթ։ Լարվածության շարքում գտնվում է ջրածնի ու պղնձի միջև և նոսր ծծմբական թթվի ու աղաթթվի հետ չի փոխազդում։

Խիտ ծծմբական և ազոտական թթուների հետ փոխազդելիս առաջացնում է աղեր՝ անջատելով համապատասխանաբար 2 և ազոտի օքսիդներ։

\mathsf{2Bi + 6H_2SO_4 \ \xrightarrow{}\ Bi_2(SO_4)_3 + 3SO_2\uparrow + 6H_2O }

Լուծվում է ազոտական թթվում և արքայաջրում.

\mathsf{Bi + 4HNO_3 \ \xrightarrow{}\ Bi(NO_3)_3 + NO\uparrow + 2H_2O }
\mathsf{Bi + 3HCl + HNO_3 \ \xrightarrow{}\ BiCl_3 + NO\uparrow + 2H_2O }

Բիսմութը չոր օդում կայուն է, խոնավ օդում ծածկվում է օքսիդի բարակ շերտով, 1000 °C-ից բարձր տաքացնելիս այրվում երկնագույն բոցով՝ առաջացնելով բիսմութի օքսիդ՝ В2О3։

\mathsf{4Bi + 3O_2 \ \xrightarrow\ 2Bi_2O_3 }

Այն ծանր, դեղին փոշի է, խտությունը 8900 կգ/մ3, տաքացնելիս դառնում է կարմրա-շագանակագույն (սառեցնելիս գույնը վերականգնվում է)։ Ջրում չի լուծվում, լուծվում է թթուներում։ Կիրառվում է բիսմութի աղեր ստանալու համար։ Այդ աղերի լուծույթների և ալկալիների փոխազդման պատճառով նստում է Bi(OH)3։ Այն անկայուն է, տաքացնելիս (մինչև 100 °C) փոխարկվում է բիսմութիլ- հիդրօբսիդի՝ ВiO(ОН)։

Եռարժեք բիսմութի աղերը (BiCl3, Bi(NO3)3 և այլն) լուծույթներում հիդրոլիզվում են ու նստում համապատասխանաբար BiOCl-ը և BiONO3—ВiO(ОН)-ը։

\mathsf{Bi + 3N_2O_4 \ \xrightarrow{70-110^oC}\ Bi(NO_3)_3 + 3NO\uparrow }

Բիսմութի հնգարժեք միացությունները դժվարությամբ են ստացվում և ուժեղ օքսիդիչներ են։ Bi2O3-ը շագանակագույն փոշի է, խտությունը՝ 5100 կգ/մ3, ալկալիների հետ առաջացնում է բիսմութատներ, որոնք ուժեղ օքսիդիչներ են և կիրառվում են վերլուծական քիմիայում։

Համապատասխան բիսմութական թթուն՝ НВiO3, մաքուր վիճակում չի ստացվել։ Bi2O5 աղաթթվից դուրս է մղում քլոր։

Wismut Kristall und 1cm3 Wuerfel.jpg

Բիսմութը հեշտությամբ միանում է հալոգեններին (BiF3, BiCl3 և այլն)։

\mathsf{2Bi + 5F_2 \ \xrightarrow{600-700^oC}\ 2BiF_5 }
\mathsf{2Bi + 3Cl_2 \ \xrightarrow{200^oC}\ 2BiCl_3}

Տաքացնելիս բիսմութը միանում է ծծմբին, սելենին, տելուրին, սիլիցիումին[9]։

\mathsf{Bi + S \ \xrightarrow{510^oC}\ BiS }
\mathsf{2Bi + 3S \ \xrightarrow{300-400^oC}\ Bi_2S_3 }

Բիսմութը ակտիվ մետաղների հետ առաջացնում է ներմետաղական միացություններ[2][10]։

Բիսմութիդների (Na3Bi, Mg3Bi2 և այլն) վրա թթու ազդելիս ստացվում է բիսմութին՝ BiH3, որը թունավոր, անկայուն գազ է, ստացվում է ջրածնի հետ խառնված։

Կապարի, անագի, կադմիումի և այլ մետաղների հետ բիսմութը առաջացնում է դյուրահալ էվտեկտիկ խառնուրդներ։ Քրոմի, ալյումինի, երկաթի հետ չի փոխազդում։

Իզոտոպներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնական բիսմութը բաղկացած է մեկ կայուն իզոտոպից՝ 209Bi։ Հայտնի են 190-215 զանգվածի թվերով ավելի քան 20 արհեստական իզոտոպներ, որոնցից չորսը մտնում են բնական ռադիոակտիվ ընտանիքների մեջ։

Արժեք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիսմութի գները համաշխարհային շուկայում կայուն չեն, որը սահմանվում է որպես տատանումների առաջարկ և պահանջարկ։ 1970-ական թվականներից սկսած բիսմութի ամենացածր գինը կազմել է 3,5 դոլլար/կգ, որը նշվել է նաև 1980 թվականին, իսկ 1989 թվականին ունեցել է ամենաբարձր գինը՝ 15 դոլլար/կգ։ 1995 թվականի վերջին մաքուր՝ 99,99 %, բիսմութի գինը կազմել է 8,8 դոլլար/կգ[11]:

Հունվար-սեպտեմբեր ամիսների ԱՄՆ-ում մեկ կիլոգրամ ապրանքի պահեստային գները աճել է հասնելով 8,8 ԱՄՆ դոլլարի (1 կգ՝ 19,80 մինչև 28,60 դոլլար):

2011 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների Ռոտերդամում բիսմութի ձուլակտորի պահեստային գները աճել են հասնելով 4,2 դոլլարի (1 կգ՝ 22,20 մինչև 26,40 դոլլար):

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիսմութը օգտագործվում է դյուրահալ համաձուլվածքներ, կլիշեներ պատրաստելու համար, ավտոմատ հակահրդեհային սարքերում, ցածր ջերմաստիճանային զոդումների համար։ Նրա հիմնական սպառողը դեղագործական արդյունաբերությունն է։

Միացություններն օգտագործում են վարակազերծման, վերքի չորացման, այրվածքների, դերմատիտների, սիֆիլիսի բուժման համար (քսերոֆորմ, դերմատոլ, բիսմովերոլ, բիոքինոլ և այլն)։

Բիսմութի առաջացած հալկոգենիդներից կիրառական նշանակություն ունեն թելուրիդները։ Նրանցից պատրաստում են մեծ օգտակար գործողության գործակից (մոտ 7 %) ունեցող ջերմաէլեկտրական գեներատորներ։

Բիսմութի բրոմօքսիդը՝ BiOBr, և յոդօքսիդը՝ ВiJ, օգտագործվում են բժշկության մեջ։ Բիսմութատներ, որպես ուժեղ օքսիդիչներ կիրառվում են վերլուծական քիմիայում։ Բիսմութի նիտրատը օգտագործվում է բժշկության մեջ և ճենապակու նկարազարդման համար։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Michael E. Wieser, Norman Holden, Tyler B. Coplen, John K. Böhlke, Michael Berglund, Willi A. Brand, Paul De Bièvre, Manfred Gröning, Robert D. Loss, Juris Meija, Takafumi Hirata, Thomas Prohaska, Ronny Schoenberg, Glenda O’Connor, Thomas Walczyk, Shige Yoneda, Xiang‑Kun Zhu. Atomic weights of the elements 2011 (IUPAC Technical Report) (en) // Pure and Applied Chemistry. — 2013. — Т. 85. — № 5. — С. 1047-1078. — doi:10.1351/PAC-REP-13-03-02
  2. 2,0 2,1 Редкол.:Зефиров Н. с. (гл. ред.) Химическая энциклопедия: в 5 т. — 1999. — Т. 5.
  3. Висмут в Химической энциклопедии
  4. Pott, Johann Heinrich (1738). «De Wismutho». Exercitationes chymicae. Berolini: Apud Johannem Andream Rüdigerum. էջ 134. https://books.google.am/books?id=eQVAAAAAcAAJ&pg=RA1-PA134. 
  5. Под ред. Дрица М. Е. Свойства элементов. — Металлургия, 1985. — С. 292-302. — 672 с.
  6. Norman, Nicholas C (1998). Chemistry of arsenic, antimony, and bismuth. էջ 41. ISBN 978-0-7514-0389-3. https://books.google.am/books?id=vVhpurkfeN4C&pg=PA41. 
  7. Вольфсон Ф. И., Дружинин А. В. Главнейшие типы рудных месторождений. — М.: Недра, 1975. — 392 с.
  8. ВИСМУТ
  9. Славинский М. П. Физико-химические свойства элементов. — Государственное научно-техническое издательство литературы по черной и цветной металлургии, 1952. — С. 426-432. — 764 с.
  10. Лидин Р.А. и др. Химические свойства неорганических веществ: Учеб. пособие для вузов. — 3-е изд., испр. — М.: Химия, 2000. — 480 с. — ISBN 5-7245-1163-0
  11. Денисов В. М., Белоусова Н. В., Моисеев Г. К. и др. Висмутосодержащие материалы: строение и физико-химические свойства/ Уро РАН. — Екатеринбург, 2000. — 527 с.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png