Սիֆիլիս
Սիֆիլիս Syphilis | |
---|---|
Տեսակ | վարակիչ հիվանդություն, հիվանդության կարգ և սեռական ճանապարհով փոխանցվող վարակներ |
Պատճառ | Դժգույն տրեպոնեմա |
Փոխանցման ձև | Սեռական ճանապարհով, մորից՝ պտղին |
Հիվանդության ախտանշաններ | Կարծր շանկր, ցանավորում, գումմաներ, նյարդաբանական և սիրտանոթային խանգարումներ |
Վարակ տարածող | Հիվանդությունն ունեցող մարդ |
Բուժաքննություն | Venereal Disease Research Laboratory test?, Rapid plasma reagin?, Wassermann test?, FTA-ABS?, Լուսային մանրադիտակ, իմունֆլյուորեսցենտային մանրադիտակ և Պոլիմերազային շղթայական ռեակցիա |
Բժշկական մասնագիտություն | Վարակաբան, մաշկավեներաբան |
ՀՄԴ-9 | 090, 091, 091.2, 093, 094, 095, 096 և 097 |
Ռիսկի գործոններ | Անպաշտպան սեռական հարաբերություններ, տարբեր զուգընկերներ |
Ախտորոշում | Արյան հետազոտություն, մթնադաշտային միկրոսկոպիա |
Տարբերակիչ ախտորոշում | Բազմաթիվ այլ հիվանդություններից |
Բուժում | Պենիցիլին, Ցեֆտրիաքսոն |
Բարդություններ | նեյրոսիֆիլիս, սիրտանոթային խանգարումներ |
Կանխարգելում | Պահպանակների կիրառում, մշտական, առողջ զուգընկեր |
Հանդիպման հաճախականություն | 45.4 միլիոն/2015թ. |
Մահերի քանակ | 107.000 2015թ.-ին |
Syphilis Վիքիպահեստում |
Սիֆիլիս, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություն, որի հարուցիչն է դժգույն տրեպոնեմա բակտերիան (Treponema Pallidum)[1]: Սիֆիլիսի ախտանիշները կախված են հիվանդության փուլից (առաջնային, երկրորդային, լատենտ, երրորդային)[2]։ Առաջնային սիֆիլիսն արտահայտվում է կարծր շանկրով (պինդ, անցավ, առանց քոր մաշկային խոց)[2]։ Երկրորդային սիֆիլիսի ժամանակ առաջանում տարածուն մաշկային ցան, որը հաճախ ընդգրկում է ձեռքի ափերն ու ոտքերի ներբանները[2]։ Վերքեր կարող եմ առաջանալ բերանի խոռոչում կամ հեշտոցում[2]։ Լատենտ սիֆիլիսի դեպքում, որը կարող է ձգվել 4 տարի, ախտանիշներ չեն արտահայտվում[2]։ Երրորդային սիֆիլիսի ժամանակ առկա են գումմաներ (փափուկ, չխոցոտվող գոյացություններ), նյարդաբանական և սրտային ախտանիշներ[3]։ Սիֆիլիսը հայտնի է որպես «մեծ նմանակող», քանի որ դրա ախտանիշները հիշեցնում են շատ այլ հիվանդություններ[2][3]։
Սիֆիլիսը հիմնականում տարածվում է սեռական ճանապարհով[2]։ Այն կարող է փոխանցվել նաև մորից պտղին հղիության կամ ծննդաբերության ժամանակ՝ առաջացնելով բնածին սիֆիլիս[2][4]։ Տրեպոնամայի ընտանիքի բակտերիաները հարուցում են այլ հիվանդություններ ևս, որոնք սեռական ճանապարհով չեն փոխանցվում[3][5]։ Ախտոտոշումը դրվում է արյան հետազոտության միջոցով։ Բակտերիան կարող է հայտնաբերվել նաև օգտագործելով մթնադաշտային միկրոսկոպիան[2]։ ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ծառայությունը խորհուրդ է տալիս հետազոտվել բոլոր հղիներին[2]։
Սեռական ճանապարհով սիֆիլիսի փոխանցման ռիսկը կարելի է նվազեցնել օգտագործելով լատեքսից պահպանակ[2]։ Սիֆիլիսը կարող է արդյունավետ կերպով բուժվել անտիբիոտիկներով[1]։ Նախընտրելի անտիբիոտիկը դեպքերի մեծ մասի համար բենզատին բենզիլպենիցիլինն է՝ միջմկանային ներարկման ձևով[1]։ Պենիցիլին ալերգիա ունեցող մարդկանց դեպքում կարող է կիրառվել դոքսիցիկլինը կամ տետրացիկլինը[1]։ Նեյրոսիֆիլիս ունեցողիներին խորհուրդ է տրվում ներերակային բենզիլպենիցիլին կամ ցեֆտրիաքսոն[1]։ Բուժման ընթացքում պացիենտների մոտ կարող է առաջանալ տենդ, գլխացավ և մկանային ցավեր, որը հայտնի է որպես Յարիշ-Հերքսեյմերի ռեակցիա[1]։
2015 թվականին 45.4 միլիոն մարդ վարակված է եղել սիֆիլիսով[6], որոնցից 6 միլիոնը եղել են նոր դեպքեր[7]։ 2015 թվականի ընթացքում սիֆիլիսից մահացությունը կազմել է 107.000: Այս ցւցանիշը 1990 թվականին կազմել է 202.000[8][9]: 1940 թվականին պենիցիլինի հասանելի դառնալու արդյունքում վարակվածների թիվը սկսել է նվազել, սակայն հետագայում, մինչև նոր հազարամյակ, վարակվածության մակարդակն աճել է, հաճախ ՄԻԱՎ-վարակի հետ զուգակցմամբ[3][10]։ Սա մասնավորապես կապված է մարմնավաճառության տարածման, պահպանակների նվազած օգտագործման և ոչ ապահով սեռական հարաբերությունների հետ այն տղամարդկանց մոտ, ովքեր սեռական հարաբերություններ են ունենում նույն սեռի ներկայացուցչի հետ[11][12][13]։ 2015թվական-ին Կուբան դարձավ առաջին պետությունը, որը լրիվ վերացրել է մորից պտղին սիֆիլիսի փոխանցումը[14]։
Նշաններ և ախտանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիֆիլիսը կարող է ներկայացված լինել 4 փուլերից որևէ մեկով. առաջնային, երկրորդային, լատենտ, երրորդային[3], կարող է հանդիպել նաև բնածին սիֆիլիս[15]։ Իր փոփոխական կլինիկայի պատճառով այն անվանվել է «մեծ նմանակող» սըր Ուիլիամ Օսլերի կողմից[3][16]
Առաջնային սիֆիլիս
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջնային սիֆիլիսը ձեռք է բերվում վարակված մարդու հետ սեռական հարաբերության ընթացքում[17]։ Նախնական ազդեցությունից 3-90 օր անց (միջինում 21 օր) շանկր կոչվող մաշկային վերքն առաջանում է կոնտակտի տեղում։ Այն մեծ մասամբ իրենից ներկայացնում է միայնակ, կոշտ, անցավ, առանց քորի, մաքուր հատակով և հարթ եզրերով, 0.3-3սմ չափերով խոց[3]։ Վերքը կարող է ունենալ ցանկացած ձև։ Սովորաբար սկզբում ձևավորվում է մակուլա կամ պապուլա, որն աճելով դառնում է էռոզիա և խոց[18]։ Երբեմն առկա են լինում մի քանի վերքեր(40%), հատկապես ՄԻԱՎ վարակի հետ համատեղվելու դեպքում[3]։ 30% դեքերում վերքը կարող է լինել նուրբ և ցավոտ։ 2-7% դեպքերում դրանք այլ տեղակայում ունեն։ Կանանց մոտ ամենատարածված տեղակայումը արգանդի վզիկն է(44%), հետերոսեքսուալ տղամարդկանց մոտ՝ առնանդամը(99%), իսկ հոմոսեքսուալ տղամարդկանց մոտ՝ հետանցքային խողովակը(34%)[18]։ 80% դեպքերում շանկրի առաջացումից 8-10 օրվա ընթացքում մեծանում են ինֆեկցիայի շրջանի ավշահանգույցները[3]։ Վերքը կարող է մնալ 3-6 շաբաթ և անցնել անգամ առանց բուժման[3]։
Երկրորդային սիֆիլիս
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրորդային սիֆիլիսը սկսվում է առաջնային վարակից 4-10 շաբաթ հետո[3]։ Երկրորդային սիֆիլիսը կարող է դրսևորվել տարբեր ձևերով։ Ախտանիշները սովորաբար ներառում են մաշկը, լորձաթաղանթները, ավշային հանգույցները[19]։ Կարող է առաջանալ սիմետրիկ, կարմրավարդագույն, չքորվող ցան իրանին և վերջույթներին, ներառելով ափերն ու ներբանները[3][20]։ Ցանը կարող է լինել մակուլոպապուլային կամ պուստուլային։ Կարող են ձևավորվել տափակ, մեծ, սպիտակավուն կամ գորշավուն վերքեր լորձաթաղանթի վրա, որոնք հայտնի են տափակ կոնդիլոմա անունով։ Այս վերքերը հիանալի սննդային միջավայր են բակտերիաների համար և ինֆեկցված են։ Այլ ախտանիշներից են տենդը, կոկորդի բորբոքումը, քաշի կորուստը, մազաթափությունը, գլխացավը[3]։ Հազվադեպ դրսևորումներից են լրադի բորբոքումը, երիկամների ախտահարումը, հոդաբորբը, պերիօստիտները, տեսանյարդի բորբոքումը, ուվեիտը և ինտերստիցիալ կերատիտը[3][21]։ Սուր ախտանիշները սովորաբար անցնում են 3-6 շաբաթ անց[21]։ Հիվանդների 25%-ի մոտ երկրորդային սիֆիլիսի դրսևորումները կարող են կրկնվել։ Շատ մարդիկ, ովքեր բժշկի են դիմում երկրորդային սիֆիլիսի ախտանիշներով, չեն նշում որ ախտանիշներին նախորդել է շանկրը[19]։
Թաքնված շրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Թաքնված շրջանի ժամանակ արյան մեջ առկա են սիֆիլիսի շճաբանական ապացույցները, սակայն ախտանիշները բացակայում են[17]։ Միացյալ նահանգներում թաքնված շրջանը դասակարգում են 2 տեսակի՝ վաղ (երկրորդային սիֆիլիսից հետո 1 տարուց պակաս) և ուշ (երկրորդային սիֆիլիսից հետո ավելի քան 1 տարի)[21]։ Մեծ Բրիտանիայումն վաղ և ուշ գաղտնի շրջանների միջև սահման է ընտրել 2 տարին[18]։ Վաղ թաքնված սիֆիլիսը կարող է ուղեկցվել ախտանիշների վերադարձով։ Ուշ թաքնված սիֆիլիսը չունի ախտանիշներ և ավելի քիչ վարակիչ է, քան վաղ թաքնված սիֆիլիսը[21]։
Երրորդային սիֆիլիս
[խմբագրել | խմբագրել կոդը]Երրորդային սիֆիլիսի փուլը կարող է վրա հասնել վարակումից 3-15 տարի անց և կարող է արտահայտվել 3 տարբեր ձևերով. գումմոզ սիֆիլիս (15%), ուշ նեյրոսիֆիլիս(6,5%) և սիրտանոթային սիֆիլիս(10%)[3][21]։ Բուժման բացակայության դեպքում վարակված մարդկանց 1/3-ի մոտ զարգանում է երրորդային սիֆիլիս[21]։ Երրորդային սիֆիլիսով մարդիկ վարակիչ չեն[3]։
Գումմոզ սիֆիլիսը կամ ուշ բարորակ սիֆիլիսը սովորաբար առաջանում է վարակումից 1-46 տարի անց (միջինում 15 տարի անց)։ Այս փուլը բնութագրվում է քրոնիկ գումմաների առաջացմամբ, որոնք փափուկ, ուռուցքանման բորբոքային գնդեր են, որոնք կարող են փոխել չափերը։ Դրանք ավելի հաճախ ախտահարում են մաշկը, ոսկրերը և լյարդը, սակայն կարող են տեղակայվել օրգանիզմի ցանկացաց տեղում[3]։
Նեյրոսիֆիլիսն առաջանում է կենտրոնական նյարդային համակարգի վարակումից։ Այն կարող է առաջանալ վաղ, չունենալ սիմպտոմներ կամ արտահայտվել սիֆիլիտիկ մենինգիտի տեսքով։ Ուշ նեյրոսիֆիլիսը կարող է առաջանալ վարակումից 4-25 տարի անց։ Մենինգոանոթային սիֆիլիսը սովորաբար դրսևորվում է ապաթիայով (անտարբերություն), ցնցումներով, ընդհանուր պարալիզով, մտավոր վիճակի խանգարումներով և ողնուղեղային չորուկով[3]։ Կարող է հանդիպել նաև Արգիլ Ռոբերտսոնի բբեր, որոնք նեղանում են մոտ առարկաներին նայելիս (ակոմոդացիայի ռեֆլեքս) բայց չեն նեղանում լույսի ճառագայթների ազդեցությունից (բբային ռեֆլեքս)։
Սիրտանոթային սիֆիլիսը սովորաբար զարգանում է վարակվելուց 10-30 տարի անց։ Ամենատարածված բարդությունը աորտայի սիֆիլիտիկ բորբոքումն է, որը կարող է հանգեցնել աորտայի անևրիզմայի զարգացման[3]։
Բնածին սիֆիլիս
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնածին սիֆիլիսը մորից պտղին է փոխանցվում հղիության կամ ծննդաբերության ընթացքում։ Սիֆիլիտիկ նորածինների 2/3-ը ծնվում է առանց ախտանիշների։ Ամենատարածված ախտանիշները բնածին սիֆիլիսի դեպքում լյարդի ու փայծաղի մեծացումը (70%), ցանը(70%), տենդը(40%), նեյրոդիֆիլիսը(20%) և թոքաբորբն(20%) են։ Չբուժելու դեպքում կարող է առաջանալ ուշ բնածին սիֆիլիս 40% դեպքերում, որը ներառում է քթի թամբաձև ձևախախտում, Հիգումենակիի նշանը, Կլուտոնի հոդերը և այլ նշաններ[4]։ Սիֆիլիսը կարող է հանգեցնել վիժումների[22]։
Պատճառներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանրէաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տրեպոնեմա պալիդումը պարուրաձև, Գրամ բացասական, խիստ շարժուն բակտերիա է[10][18]։ Տրեպոնեմա ցեղի բակտերիաները հարցում են ևս 3 հիվանդություն, որոնք սակայն սեռական ճանապարհով չեն փոխանցվում և և նյարդային համակարգը չեն ախտահարում[3][4]։ Պալիդումը չի կարող մարդու օրգանիզմից դուրս ապրել մի քանի օրից ավելի[18], քանի որ նրա բոլոր նյութափոխանակային ուղիները կոդավորող փոքր գենոմը չի կարող մակրոօրգանիզմից դուրս իր ֆունկիցաները կատարել[18]։ Պալիդումին կիսվելու համար անհրաժեշտ է ավելի քան 30 ժամ[18]։
Վարակում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիֆիլիսը փոխանցվում է ուղղակիորեն՝ սեռական հարաբերությունների ժամանակ, և մորից պտղին՝ հղիության կամ ծննդաբերության շրջանում։ Տրեպոնեմա պալիդումը կարող է անցնել անվնաս լորձաթաղանթվ և վնասված մաշկով[3][15]։ Հետևաբար այն կարող է փոխանցվել վերքին մոտ մասերը համբուրելուց, ինչպես նաև օրալ, հեշտոցային և անալ սեռական հարաբերությունների ժամանակ[3][23]։ Առաջնային կամ երկրորդային սիֆիլիս ունեցողներից վարակվել հավանականությունը 30-60% է[18][21]։ ԱՄՆ-ում սիֆիլիսի նոր դեպքերի 60%-ը կազմում են հոմոսեքսուալ տղամարդիկ, այդ դեպքերից 20%-ը միայան օրալ սեռական հարաբերությունների ժամանակ է փոխանցվել[3][23]։ Սիֆիլիսը կարող է փոխանցվել արյան և արյան պատրաստուկների փոխներարկման ժամանակ, սակայն դրա ռիսկը խիտ ցածր է, քանի որ շատ երկրներում ներդրված է դոնորական արյան սկրինինգային հետազոտությունը[3]։ Նույն ասեղի օգտագործման դեպքում վարակման ռիսկը խիստ ցածր է[3]։
Ընդհանուր առմամբ հնարավոր չէ վարակվել սիֆիլիսով նույն զուգարանակոնքից, սպասքի պարագաներից և հագուստից օգտվելիս[24]։ Սա այն պատճառով է, որ բակտերիան արագորեն մահանում է օրգանիզմից դուրս՝ առարկաների միջոցով վարակումը դարձնելով խիստ դժվար[25]։
Ախտորոշում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիֆիլիսը դժվար է ախտորոշել իր ախտանիշների հիման վրա հիվանդության վաղ փուլերում[18]։ Ախտորոշումն իրականցում է արյան հետազոտության միջոցով կամ ուղղակիորեն հայտնաբերելով բակտերիաները՝ մթնադաշտային միկրոսկոպիայի միջոցով։ Արյան հետազոտություններն ավելի լայն կիրառում են, քանի որ ավելի հեշտ իրականանալի է[3]։ Արյան հետազոտությունը չի կարող տարբերակել հիվանդության փուլերը[26]։
Արյան հետազոտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արյան հետազոտությունները բաժանվում են 2 խմբի՝ ոչ-տրեպոնեմային և տրեպոնեմային[18]
Ոչ տրեպոնեմային թեստերը կիրառվում են սկզբում և ներառում են սեռական հիվանդությունների հետազոտման լաբորատորիան (VDRL) 7 պլազմայի արագ ռեագինը (RPR):Ոչ-տրեպոնեմային թեստերից կեղծ դրական պատասխան հնարավոր է ստանալ մի շարք վիրուսային հիվանդություննեի ժամանակ. օր.՝ ջրծաղիկ և կարմրուկ։ Կեղծ դրական պատասխան հնարավոր է ստանալ նաև լիմֆոմայի,տուբերկուլյոզի,,ալարիայի, էնդոկարդիտի, աուտոիմուն հիվանդությունների և հղիության դեպքում[17]։
Կեղծ դրական պատասխաններից խուսափելու համար հաջորդ քայլը տրեպոնեմային թեստերի իրականացումն է, որոնցից են տրեպոնեմա պալիդումի մասնակի ագլյուտինացիան (TPHA) կամ տրեպոնեմալ հակամարմնի ֆլուորեսցենտ աբսորբցիաիյ թեստը (FTA-Abs)[3]: Տրեպոնեմային հակամարմինների թեստը դրական է դառնում վարակումից 2-5 շաբաթվա ընթացքում[18]։ Նեյրոսիֆիլիսն ախտորոշվում է ողնուղեղային հեղուկում արյան սպիտակ բջիջների (հատկապես լիմֆոցիտների) և սպիտակուցների բարձր պարունակությամբ, այն դեպքում, երբ գիտենք, որ մարդը վարակված է սիֆիլիսով[17]։
Ուղղակի հետազոտություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շանկրի հատակից վերցված շճային հեղուկի մեջ տրեպոնեմայի հայտնաբերումը մթնադաշտային միկրոսկոպիայով կարող է անհապաղ ախտորոշման համար ծառայել։ Հետազոտությունը պիտի արվի շճային հեղուկը վերցնելուց 10 րոպեի ընթացքում։ Այս թեստի զգայունությունն 80% է, սակայն այն կարող է օգտագործվել միայն ախտորոշումը հաստատելու համար, ոչ թե ժխտելու։ Շանկրի միջոցով հնարավոր է ևս 2 հետազոտություն իրականցնել. պոլիմերազային շղթայական ռեակցիա (ՊՇՌ, DFA) և ուղղակի հակամարմինների ֆլուորեսցենցիա (DFA): Ուղղակի հակամարմինների ֆլուորեսցենցիան օգտագործում է ֆլուրեսցենտ նյութի հետ կապված հակամարմինները, որոնք սիֆիլիսին բնորոշ սպիտակուցներ են, իսկ ՊՇՌ-ն հայտնաբերում է տրեպոնեմայի ԴՆԹ-ն։ ԱՅս թեստերի համար ժամանակային սահմանափակում չկա, քանի որ պարտադիր չէ, որ բակտերիաները լինեն կենդանի[18]
Կանխարգելում
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատվաստում
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի տվյալներով գոյություն չունի սիֆիլիսը կանխարգելող էֆեկտիվ պատվաստանյութ[15]։ Տրեպոնեմայի սպիտակուցների հիման վրա ստեղծվում է պատվաստանյութ, սակայն դրանք դեռ կենդանիների վրա փորձարկման փուլում են[27]։
Սեռական հարաբերություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պահպանակի օգտագործումը խիստ նվազեցնում է վարակման ռիսկը, սակայն ամբողջապես չի վերացնում այն[28]։ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնը (CDC) վկայում է. «Լատեքսային պահպանակների կիրառումը նվազեցնում է վարակման ռիսկը, եթե վարկված հատվածը ծածկված է դրանով և հասանելի չէ կոնտակտի համար։ Սակայն անգամ պահպանակով ծածկված շանկրը կարող է վարակիչ լինել, այնպես որ պետք է պահպանել զգուշությունը»[29]։
Վարակված մարդկանց հետ ինտիմ կոնտակտի մեջ չմտնելը կանխարգելում է սիֆիլիսով վարակումը։ Հիվանդությունների կանխարգելման կենտրոնը վկայում է, որ սեռական ինֆեկցիաներով չվարակվելու ամենահուսալի միջոցը վարակված մարդկանց հետ սեռական կոնտակտի մեջ չմտնելն է և երկարաժամկետ միակ զուգընկերը, ով ստուգված է սեռական ինֆեկցիաների դեմ[29]։
Բնածին սիֆիլիս
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնածին սիֆիլիսը կարելի է կանխարգելել հղիության վաղ ժամկետներում մայրերին սկրինինգային հետազոտության ենթարկելու և վաղ բուժման միջոցով[30]։ ԱՄՆ-ի կանխարգելիչ ծառայությունները խստորեն խորհուրդ են տալիս ստուգել բորոլ հղի կանանց[31]։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) խորհուրդ է տալիս ստուգվել առաջին այցի ժամանակ և երրորդ եռամսյակում։ Եթե թեստը դրական է, զուգընկերոջը ևս խորհուրդ է տրվում բուժվել[32]։ Զարգացող երկրներում բնածին սիֆիլիսը դեռ տարածված է, քանի որ հղիներից շատերը նախածննդյան բժշկական հսկողություն չեն անցնում, մյուսների դեպքում էլ հսկողությունը չի ներառում սկրինինգ հետազոտությունները։ Դեպքեր գրանցվում են անգամ զարգացած երկրներում, քանի որ այն մարդիկ, ովքեր սիֆիլիսի ռիսկի խմբում են գտնվում, քիչ են դիմում նախածննդյան հսկողություն իրականացնող բուժհաստատություններ[32]։ Իրականացվում են միջոցառումներ սիֆիլիսի սկրինինգ հետազոտությունը հետամնաց և միջակ երկրներում հասանելի դարձնելու համար[32][33]։
Սկրինինգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիվանդությունների կանխարգելման կենտրոնը խորհուրդ է տալիս ակտիվ սեռական կյանքով ապրող հոմոսեքսուալ տղամարդկանց ստուգվել տարեկան առնվազն 1 անգամ[34]։ Խորհուրդ է տրվում հետազոտվել նաև ռիսկի խմբում գտնվող այլ մարդկանց[35]։
Կանադայում[36], Եվրոպական միությունում[37] և ԱՄՆ-ում[38] սիֆիլիսը պատկանում է այն հիվանդությունների թվին, որոնց մասին առողջապահական մարմինները տեղեկացնում են հանրային առողջության մարմիններն, որոնք էլ իրավունք ունեն տեղեկատվությունը տրամադրել հիվանդի զուգընկերներին[39]։ Բժիշկները նաև պարտավոր են խորհուրդ տալի հիվանդներին իրենց զուգընկերներին ևս ուղարկելու ստուգման[40]։ Մշակվել են մարտավարություններ, սիֆիլիսի հետազոտման և բուժման գործընթացը բարելավելու համար։ Ուղարկվում են էլեկտրոնային և տեքստային հաղորդագրություններ, որոնք հիշեցնում և հորդորում են հետազոտվել[41]
Բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ ինֆեկցիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Չբարդացած սիֆիլիսի բուժման առաջին գծի պրեպարատ է բենզատին բենզիլպենիցիլինի մեկանգամյա դոզան[42]։ Դոքսացիկլինն ու տետրացիկլինը պենիցիլինից ալերգիա ունեցողների համար այլընտրանքային եղանակ են, սակայն խորհուրդ չեն տրվում հղի կանանց, քանի որ կարող են վնասել պտղին[42]։ Երբեմն առկա է լինում դիմակայունություն մակրոլիդների, ռիֆամպիցինի և կլինդամիցինի հանդեպ[15]։ Երրորդ սերնդի ցեֆալոսպորին սեֆտրիաքսոնը կարող է լինել այնքան էֆեկտիվ, որքան պենիցիլինի վրա հիմնված բուժումը[3]։ Խորհուրդ է տրվում խուսափել սեական հարաբերություններից միչև վերքի լավանալը[24]։
Ուշ ինֆեկցիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Նեյրոսիֆիլիսի դեպքում չեն կարող կիրառել բենզատին պենիցիլին, քանի որ այն չի կարող անցնել կենտրոնական նյարդային համակարգ[3][15]։ Եթե պացիենտն ունի ալերգիա պենիցիլինից, կարող է կիրառվել ցեֆտրիաքսոնը կամ պենիցիլինից հանդեպ հակազգայունացնող միջոցները։ Ուշ ինֆեկցիայի մյուս դրսևորումները կարող են բուժվել շաբաթական մեկանգամյա բենզատինպենիցիլինի ներարկումով 3 շաբաթ շարունակ։ Այս փուլում բուժումը կանխարգելու է վնասման հետագա խորացումը, սակայն չի կարող հետ բերել արդեն հասցված վնասը[3]։
Յարիշ-Հերքսեյմերի ռեակցիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուժման հնարավոր կողմնակի էֆեկտներից է Յարիշ-Հերքսեյմերի ռեակցիան։ Սովորաբար այն սկսվում է բուժումը սկսելուց 1 ժամ անց և տևում 24 ժամ։ Ախտանիշներն են տենդը, մկանային ցավերը, գլխացավը և սրտի զարկերի հաճախացումը[3]։ Այս էֆեկտը պայմանավորված է ցիտոկիններիով, որոնք արտադրվում են իմունային համակարգի կողմից, որպես պատասխան բակտերիաների քայքայման հետևանքով արյան հուն անցած լիպոպրոտեինների[43]։
Հղիություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պենիցիլինը հղիության ընթացքում սիֆիլիսի բուժման էֆեկտիվ դեղամիջոց է[44], սակայն չկա համաձայնություն դեղաչափի որոշման համար[45]
Համաճարակաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականին չափահաս մարդկանց 0.5%-ը վարակված էր սիֆիլիսով (նոր դեպքերը կազմել են 6 միլիոն)[7]։ 1999 թվականին դեպքերի 90%-ը գրանցվել են զարգացող երկրներում[15]։ Սիֆիլիսն տարեկան ախտահարում է 700.000-1.6 միլիոն հղիի, հանգեցնելով վիժումների, վաղաժամ ծննդաբերությունների և բնածին սիֆիլիսի[4]։ 2015 թվականին այն հանգեցրել է 107.000 մահվան դեպքի, 1990 թվականին այդ ցուցանիշը 202.000 էր[8][9]։ Աֆրիկայում՝ Սահարա անապատից հարավ ընկած երկրներում սիֆիլիսը պերինատալ մահացության 20%-ի պատճառն է[4]։ Վարակվածությունը անհամեմատ բարձր է ներերակային թմրադեղեր օգտագործողների, ՄԻԱՎ վարակ ունեցողների և հոմոսեքսուալ տղամարդկանց մոտ[11][12][13]։ ԱՄՆ-ում 2007 թվականին տղամարդկանց վարակվածությունը 6 անգամ գերազանցում էր կանանց ածտահարվածությանը։ Դրանից 10 տարի առաջ ցուցանիշները գրեթե հավասար էին[46]:2010 թվականին սիֆիլիսով վարակված աֆրիկյան ամերիկացիները կազմում եբ ԱՄՆ-ում գրանցվող դեպքերի կեսը[47]։ 2014 թվականից սկսած սիֆիլիսի դեպքերը ԱՄՆ-ում գնալով ավելանում են[48]
no data <35 35–70 70–105 105–140 140–175 175–210 | 210–245 245–280 280–315 315–350 350–500 >500 |
Սիֆիլիսը շատ տարածված էր Եվրոպայում 18-րդ և 19-րդ դարերում[10]։ Ֆլաուբերտը հայտնաբերել է, որ այն խիստ տարածված էր եգիպտուհի մարմնավաճառների մոտ 19-րդ դարում[49]։ Զարգացած երկրներում սկսած 20-րդ դարի սկզբից մինչև 1980-1990-ականները վարակվածությունը սկսեց նվազել հակաբիոտիկների օգտագործման շնորհիվ[10]։ Սկսած 2000-ականներից սիֆիլիսով վարակվածությունը սկսեց աճել ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում և Եվրոպայում հոմոսեքսուալ տղամարդկանց հաշվին[15]։ ԱՄՆ-ում կանանց վարակվածության աստիճանը մնացել է նույնը, իսկ Մեծ Բրիտանիայում՝ աճել, սակայն միևնույն է կանանց ցուցանիշը զիջում է տղամարդկանց ցուցանիշին[50]։ 1990-ականներից հետերոսեքսուալ մարդկանց մոտ վարակվածությունն աճել է Ռուսաստանում և Չինաստանում[15]։ Այս հանգամանքը պայմանավորված է անկանոն սեռական հարաբերությունների, մարմնավաճառության աճով և պահպանակների օգտագործման նվազումով[15][50][51]։
Չբուժելու դեպքում սիֆիլիսն ունի 8-58% մահացություն, ընդ որում մահացության ռիսկն ավելի բարձր է տղամարդկանց մոտ[3]։ Սիֆիլիսի ախտանիշների ծանրույթունը նվազել է ի համեմատ 18-19-րդ դարերի։ Սա պայմանավորված է էֆեկտիվ բուժմամբ և բակտերիայի վիրուլենտության նվազումով[19]։ Վաղ բուժման դեպքում կանխարգելվում են բարդությունները[18]։ Սիֆիլիսը մեծացնում է ՄԻԱՎ-ով վարակվելու ռիսկը 2-5 անգամ։ Միաժամանակյա վարակվածությունը ՄԻԱՎ-ով և սիֆիլիսով խիստ տարածված է[3][15]։ 2015 թվականին Կուբան դարձավ առաջին երկիրը, որը վերացրել է հիվանդ մորից պտղին սիֆիլիսի փոխանցման դեպքերը[14]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիֆիլիսի ծագումը հաստատված չէ[3]։ Սիֆիլիսը գոյություն ուներ Ամերիկայում դեռ նախքան դրա հայտնաբերումը[53] և հնարավոր է, որ այն Եվրոպա է հասել Քրիստափոր Կոլումբոսի հետ Ամերիկան հայտնագործողների միջոցով, երբ նրանք վերադարձել են, կամ գուցե հիվանդությունը եղել է Եվրոպայում, պարզապես հայտնաբերվել է Կոլումբոսի վերդարձից կարճ ժամանակ անց։ Սրանք կոլումբոսյան և նախա-կոլումբոսյան թեզերն են, որոնցից գիտանականների կողմից առավել մեծ պաշտպանություն ունի կոլումբոսյանը[26][54][55]։
Սիֆիլիսի մասին առաջին գրավոր վկայությունները Եվրոպայում գրվել են 1494 կամ 1495 թվականին իտալական Նեապոլում՝ ֆրանսիացիների ներթափանցման ժամանակ (Իտալական պատերազմ 1494-1498 թվականներ)[10][26]։ Քանի որ ենթադրում էին, թե հիվանդությունը տարածվել է ֆրանսիացի զինվորների դիակներից, իտալացիները սիֆիլիսը սկսեցին անվանել «ֆրանսիական հիվանդություն»[56]։ Հիվանդությանը սիֆիլիս անունը տրվել է իտալացի բժիշկ և պոետ Ջիրոլամո Ֆրակաստորոյի կողմից 1530 թվականին[57][58]։ Սիֆիլիսն անվանել են նաև «մեծ ցան»[59][60]։
16-19-րդ դարերում սիֆիլիսը հասարակության համար մեծագույն բեռ է եղել իր տարածվածության, ախտանիշների ու անբուժելիության պատճառով[61][62], չնայած դրա հստակ տարածվածությունը հնարավոր չէ պարզել, քանի որ շատերը թաքցրել են վարակված լինելու հանգամանքը[61]։ Այն ժամանակներում հիվանդության հարուցիչը հայտնի չէր, բայց հստակ հայտնի էր, որ այն սեռական ճանապարհով է փոխանցվում և որ անցնում է մորից պտղին։ Սիֆիլիսի ասոցիացիան սեռական հարաբերությունների ու մարմնավաճառության հետ այն դարձրեց վախի և պիտակավորման առարկա։ Մահացությունը բարձր էր, քանի որ չկար հիվանդության մեխանիզմների մասին իմացություն և էֆեկտիվ բուժում։ Դրա վնասը չէր արտահայտվում ծանր ախտանիշներով ու արագ մահով, բայց սարսափ էր հարուցում քանի որ առաջացնում էր նեյրոսիֆիլիս և ողնուղեղային չորուկ։
Հիվանդության հարուցիչը՝ տրեպոնեմա պալիդումը, առաջին անգամ հայտնաբերվել է 1905 թվականին՝ Ֆրից Շաուդինի և Էրիխ Հոֆմանի կողմից[10][63]։
Առաջին էֆեկտիվ դեղորայքը սիֆիլիսի դեմ եղել է Սալվարսանը, որը ստեղծվել է 1910 թվականին Պոլ Էրլիխի կողմից։ Պենիցիլինով բուժման էֆեկտիվությունն ապացուցվել է 1943 թվականին[10][59]։ 20-րդ դարում մանրէաբանության և դեղաբանության սրընթաց զարգացման շնորհիվ սիֆիլիսը դարձավ լիարժեքորեն բուժվող հիվանդություն, համենայն դեպս այն մարդկանց համար, ովքեր կարող էին վճարել վաղ ախտորոշման և բուժման համար[10]։
Երկար ժամանակ համարել են, որ Ֆրիդրիխ Նիցշեն ունեցել է սիֆիլիս, որը հասել է երրորդային փուլին, սակայն վերջերս նրա ախտորոշումը դրվել է հարցականի տակ[64]։
Արվեստ և գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեզ հայտնի առաջին ստեղծագործությունը սիֆիլիս ունեցող մարդու մասին Ալբրեխտ Դյուրերի «Սիֆիլիտիկ մարդն» է[65]։ Համարվում է, որ «թունավոր կանանց» մասին լեգենդն առաջացել է գրական ստեղծագործությունների պատճառով, որոնցից է Ջոն Կետի «La Belle Dame sans Merci»-ն: Նկարիչ Յան վան դեր Սթրիթը նկարել է սիֆիլիսի բուժման համար կիրառվող Գուայակոյի պատրաստումը[66]
Թասքեջի և Գվատեմալայի հետազոտությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]Չբուժված սիֆիլիսի վերաբերյալ Թասքեջի հետազոտությունը խայտառակ, էթիկայի նորերին հակասող, ռասիստական կլինիկական հետզոտություն է եղել։ Անցկացվել է 1932-1972 թվականներին ԱՄՆ-ի հանրային առողջության ծառայության կողմից[67][68]։ Հետազոտության նպատակն էր հետևել ու նկարագրել սիֆիլիսի բնական ընթացքը։ Հետազոտության մասնակից աֆրոամերիկացիներին ասվել է, թե նրանք ստանում են անվճար բուժոգնության իրավունք ԱՄՆ կառավարության կողմից[69]։
Հանրային առողջության ծառայությունը սկսել է այս հետազոտությունը1932 թվականին Թասքեջի համալսարանի հետ համատեղ, որը սևամորթների քոլեջ էր Ալաբամայում։ Հետազոտողները հետազոտության մեջ ներգրավել են 600 փորձարկվողների։ Հետազոտվողներից 399-ը արդեն սիֆիլիսով վարակված էին, իսկ 201-ը առողջ էին[68]։ Հետազոտությանը մասնակցելու դիմաց նրանց տրվել է անվճար բժշկական օգնություն, սնունդ և ապահովագրություն հետազոտությանը մասնակցելու դիմաց։ Ասվել էր, որ հետազոտությունը տևելու է 6 ամիս, իսկ իրականում այն ձգվել է 40 տարի[68]։ Երբ մասնակիցների «բուժման» ֆինանսավորումն ավարտվել է, հետազոտությունը շարունակվել է, առանց տեղեկացնելու նրանց, որ երբեք չեն բուժվելու։ Մասնակիցները երբեք չեն իմացել, որ սիֆիլիս ունեն և պենիցիլինային բուժում չեն ստացել անգամ դրա մեծ մեասսայականություն վայելելուց հետո։ Ըստ հիվանդությունների վերահսկողության կենտրոնի, հիվանդներին ասվել է, թե նրանք բուժվում են «վատ արյան» դեմ։ «Վատ արյուն» ասելով մասնավորապես հասկանում էին հիվանդությունների խումբ, որը ներառում էր սիֆիլիսը, անեմիան, ճարպակալումը։ Դրանք այն հիվանդություններն էին, որոնք հաճախ էին աֆրոամերիկացիների մահվան պատճառ դառնում[68]։
40 տարի տևած հետազոտության վերաբերյալ կարծիքները հակասական են, քանի որ դրա տված արդյուքները համադրվում են էթիկայի նորմերի կոպիտ խախտման հետ։ Գիտնականները դիտավորյալ, հիվանդներին խաբելով, զրկել են նրանց 1940-ականներից սիֆիլիսի բուժման համար հաջողությամբ կիրառվող սիֆիլիսով բուժվելու հնարավորությունից։ Հետազոտությունը բացահայտվել է 1972թվական-ին Պետեր Բաքսոնի կողմից, որը հանգեցրել է ԱՄՆ-ում օրենսդրական լուրջ փոփոխությունների և հետազոտությունների մասնակիցների իրավունքների պաշտպանության մակարդակի բարձրացման։ Ներկայումս հետազոտվողները մանրամասնորեն իմանում են ախտորոշման, բուժման և արդյունքների մասին[70]։
Համանման փորձարկումներ են արվել Գվատեմալայում 1946-1948թթվական։ Դրանք իրականացվել են Ամերիկայի նախագահ Հարի Թրումանի և Գվատեմալայի նախագահ Խուան Խոսե Արվելոյի կառավարման տարիրներին,Գվատեմալայի առոջապահության նախարարության հետ համատեղ[71] Բժիշկները վարակում էին զինվորներին, մարմնավաճառներին, բանտարկյալներին և հոգեկան խանգարում ունեցողներին սիֆիլիսով և այլ սեռական հիվանդություններով առանց նրանց կողմից տեղեկացված համաձայնության և բուժում էին բոլորին հակաբիոտիկներով։ Հետազոտությունը հանգեցրեց 83 մարդու մահվան[72][73]։ 2010թվական-ին Միացյալ Նահանգները պաշտոնական ներողություն խնդրեց Գվատեմալայից էթիկայի նորմերի կոպտագույն խախտման համար[74]։ Հետազոտությունը ղեկավարել է Ջոն Չարլզ Քաթլերը, ով նաև մասնակցել է Թասքեջի հետազոտության ուշ փուլերին[75]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Syphilis». CDC. 2015 թ․ հունիսի 4. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 3-ին.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 «Syphilis - CDC Fact Sheet (Detailed)». CDC. 2015 թ․ նոյեմբերի 2. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 3-ին.
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 3,18 3,19 3,20 3,21 3,22 3,23 3,24 3,25 3,26 3,27 3,28 3,29 3,30 3,31 3,32 3,33 Kent ME, Romanelli F (2008 թ․ փետրվար). «Reexamining syphilis: an update on epidemiology, clinical manifestations, and management». Annals of Pharmacotherapy. 42 (2): 226–36. doi:10.1345/aph.1K086. PMID 18212261.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Woods CR (2009 թ․ հունիս). «Congenital syphilis-persisting pestilence». Pediatr. Infect. Dis. J. 28 (6): 536–7. doi:10.1097/INF.0b013e3181ac8a69. PMID 19483520.
- ↑ «Pinta». NORD. Վերցված է 2018 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ GBD 2015 Disease and Injury Incidence and Prevalence, Collaborators. (2016 թ․ հոկտեմբերի 8). «Global, regional, and national incidence, prevalence, and years lived with disability for 310 diseases and injuries, 1990-2015: a systematic analysis for the Global Burden of Disease Study 2015». Lancet. 388 (10053): 1545–1602. doi:10.1016/S0140-6736(16)31678-6. PMC 5055577. PMID 27733282.
{{cite journal}}
:|first1=
has generic name (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ 7,0 7,1 Newman, L; Rowley, J; Vander Hoorn, S; Wijesooriya, NS; Unemo, M; Low, N; Stevens, G; Gottlieb, S; Kiarie, J; Temmerman, M (2015). «Global Estimates of the Prevalence and Incidence of Four Curable Sexually Transmitted Infections in 2012 Based on Systematic Review and Global Reporting». PLOS ONE. 10 (12): e0143304. Bibcode:2015PLoSO..1043304N. doi:10.1371/journal.pone.0143304. PMC 4672879. PMID 26646541.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link) - ↑ 8,0 8,1 GBD 2015 Mortality and Causes of Death, Collaborators. (2016 թ․ հոկտեմբերի 8). «Global, regional, and national life expectancy, all-cause mortality, and cause-specific mortality for 249 causes of death, 1980-2015: a systematic analysis for the Global Burden of Disease Study 2015». Lancet. 388 (10053): 1459–1544. doi:10.1016/s0140-6736(16)31012-1. PMC 5388903. PMID 27733281.
{{cite journal}}
:|first1=
has generic name (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ 9,0 9,1 Lozano, R (2012 թ․ դեկտեմբերի 15). «Global and regional mortality from 235 causes of death for 20 age groups in 1990 and 2010: a systematic analysis for the Global Burden of Disease Study 2010». Lancet. 380 (9859): 2095–128. doi:10.1016/S0140-6736(12)61728-0. hdl:10536/DRO/DU:30050819. PMID 23245604.
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 10,7 Franzen, C (2008 թ․ դեկտեմբեր). «Syphilis in composers and musicians--Mozart, Beethoven, Paganini, Schubert, Schumann, Smetana». European Journal of Clinical Microbiology & Infectious Diseases. 27 (12): 1151–7. doi:10.1007/s10096-008-0571-x. PMID 18592279.
- ↑ 11,0 11,1 Coffin, L. S.; Newberry, A.; Hagan, H.; Cleland, C. M.; Des Jarlais, D. C.; Perlman, D. C. (2010 թ․ հունվար). «Syphilis in Drug Users in Low and Middle Income Countries». The International Journal on Drug Policy. 21 (1): 20–7. doi:10.1016/j.drugpo.2009.02.008. PMC 2790553. PMID 19361976.
- ↑ 12,0 12,1 Gao, L; Zhang, L; Jin, Q (2009 թ․ սեպտեմբեր). «Meta-analysis: prevalence of HIV infection and syphilis among MSM in China». Sexually Transmitted Infections. 85 (5): 354–8. doi:10.1136/sti.2008.034702. PMID 19351623.
- ↑ 13,0 13,1 Karp, G; Schlaeffer, F; Jotkowitz, A; Riesenberg, K (2009 թ․ հունվար). «Syphilis and HIV co-infection». European Journal of Internal Medicine. 20 (1): 9–13. doi:10.1016/j.ejim.2008.04.002. PMID 19237085.
- ↑ 14,0 14,1 «WHO validates elimination of mother-to-child transmission of HIV and syphilis in Cuba». WHO. 2015 թ․ հունիսի 30. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ 15,00 15,01 15,02 15,03 15,04 15,05 15,06 15,07 15,08 15,09 Stamm, LV (2010 թ․ փետրվար). «Global challenge of antibiotic-resistant Treponema pallidum». Antimicrobial Agents and Chemotherapy. 54 (2): 583–9. doi:10.1128/aac.01095-09. PMC 2812177. PMID 19805553.
- ↑ White, RM (2000 թ․ մարտի 13). «Unraveling the Tuskegee Study of Untreated Syphilis». Archives of Internal Medicine. 160 (5): 585–98. doi:10.1001/archinte.160.5.585. PMID 10724044.
- ↑ 17,0 17,1 17,2 17,3 Committee on Infectious Diseases (2006). Larry K. Pickering (ed.). Red book 2006 Report of the Committee on Infectious Diseases (27th ed.). Elk Grove Village, IL: American Academy of Pediatrics. էջեր 631–44. ISBN 978-1-58110-207-9.
- ↑ 18,00 18,01 18,02 18,03 18,04 18,05 18,06 18,07 18,08 18,09 18,10 18,11 18,12 Eccleston, K; Collins, L; Higgins, SP (2008 թ․ մարտ). «Primary syphilis». International Journal of STD & AIDS. 19 (3): 145–51. doi:10.1258/ijsa.2007.007258. PMID 18397550.
- ↑ 19,0 19,1 19,2 Mullooly, C; Higgins, SP (2010 թ․ օգոստոս). «Secondary syphilis: the classical triad of skin rash, mucosal ulceration and lymphadenopathy». International Journal of STD & AIDS. 21 (8): 537–45. doi:10.1258/ijsa.2010.010243. PMID 20975084.
- ↑ Dylewski J, Duong M (2007 թ․ հունվարի 2). «The rash of secondary syphilis». Canadian Medical Association Journal. 176 (1): 33–5. doi:10.1503/cmaj.060665. PMC 1764588. PMID 17200385.
- ↑ 21,0 21,1 21,2 21,3 21,4 21,5 21,6 Bhatti MT (2007). «Optic neuropathy from viruses and spirochetes». Int Ophthalmol Clin. 47 (4): 37–66, ix. doi:10.1097/IIO.0b013e318157202d. PMID 18049280.
- ↑ Cunningham, F, Leveno KJ, Bloom SL, Spong CY, Dashe JS, Hoffman BL, Casey BM, Sheffield JS (2013). «Abortion». Williams Obstetrics. McGraw-Hill. էջ 5.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ 23,0 23,1 «Transmission of Primary and Secondary Syphilis by Oral Sex --- Chicago, Illinois, 1998--2002». Morbidity and Mortality Weekly Report (English). CDC. 2004 թ․ հոկտեմբերի 21.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 24,0 24,1 «Syphilis & MSM (Men Who Have Sex With Men) - CDC Fact Sheet». Centers for Disease Control and Prevention (CDC). 2010 թ․ սեպտեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ G. W. Csonka (1990). Sexually transmitted diseases: a textbook of genitourinary medicine. Baillière Tindall. էջ 232. ISBN 978-0-7020-1258-7. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 3-ին.
- ↑ 26,0 26,1 26,2 Farhi, D; Dupin, N (September–October 2010). «Origins of syphilis and management in the immunocompetent patient: facts and controversies». Clinics in Dermatology. 28 (5): 533–8. doi:10.1016/j.clindermatol.2010.03.011. PMID 20797514.
- ↑ Cameron, CE; Lukehart, SA (2014 թ․ մարտի 20). «Current status of syphilis vaccine development: need, challenges, prospects». Vaccine. 32 (14): 1602–9. doi:10.1016/j.vaccine.2013.09.053. PMC 3951677. PMID 24135571.
- ↑ Koss CA, Dunne EF, Warner L (2009 թ․ հուլիս). «A systematic review of epidemiologic studies assessing condom use and risk of syphilis». Sex Transm Dis. 36 (7): 401–5. doi:10.1097/OLQ.0b013e3181a396eb. PMID 19455075.
- ↑ 29,0 29,1 «Syphilis - CDC Fact Sheet». Centers for Disease Control and Prevention (CDC). 2010 թ․ սեպտեմբերի 16. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 30-ին.
- ↑ Schmid, G (2004 թ․ հունիս). «Economic and programmatic aspects of congenital syphilis prevention». Bulletin of the World Health Organization. 82 (6): 402–9. PMC 2622861. PMID 15356931.
- ↑ U.S. Preventive Services Task, Force (2009 թ․ մայիսի 19). «Screening for syphilis infection in pregnancy: U.S. Preventive Services Task Force reaffirmation recommendation statement». Annals of Internal Medicine. 150 (10): 705–9. doi:10.7326/0003-4819-150-10-200905190-00008. PMID 19451577.
- ↑ 32,0 32,1 32,2 Hawkes, S; Matin, N; Broutet, N; Low, N (2011 թ․ հունիսի 15). «Effectiveness of interventions to improve screening for syphilis in pregnancy: a systematic review and meta-analysis». The Lancet Infectious Diseases. 11 (9): 684–91. doi:10.1016/S1473-3099(11)70104-9. PMID 21683653.
- ↑ Shahrook, S; Mori, R; Ochirbat, T; Gomi, H (2014 թ․ հոկտեմբերի 29). «Strategies of testing for syphilis during pregnancy». The Cochrane Database of Systematic Reviews. 10 (10): CD010385. doi:10.1002/14651858.CD010385.pub2. PMID 25352226.
- ↑ «Trends in Sexually Transmitted Diseases in the United States: 2009 National Data for Gonorrhea, Chlamydia and Syphilis». Centers for Disease Control and Prevention. 2010 թ․ նոյեմբերի 22. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ Bibbins-Domingo, Kirsten; Grossman, David C.; Curry, Susan J.; Davidson, Karina W.; Epling, John W.; García, Francisco A. R.; Gillman, Matthew W.; Harper, Diane M.; Kemper, Alex R.; Krist, Alex H.; Kurth, Ann E.; Landefeld, C. Seth; Mangione, Carol M.; Phillips, William R.; Phipps, Maureen G.; Pignone, Michael P. (2016 թ․ հունիսի 7). «Screening for Syphilis Infection in Nonpregnant Adults and Adolescents». JAMA. 315 (21): 2321–7. doi:10.1001/jama.2016.5824. PMID 27272583.
- ↑ «National Notifiable Diseases». Public Health Agency of Canada. 2005 թ․ ապրիլի 5. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ Viñals-Iglesias, H; Chimenos-Küstner, E (2009 թ․ սեպտեմբերի 1). «The reappearance of a forgotten disease in the oral cavity: syphilis». Medicina Oral, Patologia Oral y Cirugia Bucal. 14 (9): e416–20. PMID 19415060.
- ↑ «Table 6.5. Infectious Diseases Designated as Notifiable at the National Level-United States, 2009 [a]». Red Book. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ Brunner & Suddarth's textbook of medical-surgical nursing (12th ed.). Philadelphia: Wolters Kluwer Health/Lippincott Williams & Wilkins. 2010. էջ 2144. ISBN 978-0-7817-8589-1. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 18-ին.
- ↑ Hogben, M (2007 թ․ ապրիլի 1). «Partner notification for sexually transmitted diseases». Clinical Infectious Diseases. 44 Suppl 3: S160–74. doi:10.1086/511429. PMID 17342669.
- ↑ Desai, Monica; Woodhall, Sarah C; Nardone, Anthony; Burns, Fiona; Mercey, Danielle; Gilson, Richard (2015). «Active recall to increase HIV and STI testing: a systematic review». Sexually Transmitted Infections. 91 (5): sextrans–2014–051930. doi:10.1136/sextrans-2014-051930. ISSN 1368-4973. PMID 25759476.
- ↑ 42,0 42,1 Center for Disease Control and Prevention (CDC). «Syphilis-CDC fact sheet». CDC. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 1-ին.
- ↑ Radolf, JD; Lukehart SA (editors) (2006). Pathogenic Treponema: Molecular and Cellular Biology. Caister Academic Press. ISBN 978-1-904455-10-3.
{{cite book}}
:|author=
has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Alexander, JM; Sheffield, JS; Sanchez, PJ; Mayfield, J; Wendel GD, Jr (1999 թ․ հունվար). «Efficacy of treatment for syphilis in pregnancy». Obstetrics and Gynecology. 93 (1): 5–8. doi:10.1016/s0029-7844(98)00338-x. PMID 9916946.
- ↑ Walker, GJ (2001). «Antibiotics for syphilis diagnosed during pregnancy». The Cochrane Database of Systematic Reviews (3): CD001143. doi:10.1002/14651858.CD001143. PMID 11686978.
- ↑ «Trends in Reportable Sexually Transmitted Diseases in the United States, 2007». Centers for Disease Control and Prevention (CDC). 2009 թ․ հունվարի 13. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ «STD Trends in the United States: 2010 National Data for Gonorrhea, Chlamydia, and Syphilis». Centers for Disease Control and Prevention (CDC). 2010 թ․ նոյեմբերի 22. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ Clement, Meredith E.; Okeke, N. Lance; Hicks, Charles B. (2014). «Treatment of Syphilis». JAMA. 312 (18): 1905–17. doi:10.1001/jama.2014.13259. ISSN 0098-7484. PMID 25387188.
- ↑ Francis Steegmuller (1979). Flaubert in Egypt, A Sensibility on Tour. ISBN 9780897330183.
- ↑ 50,0 50,1 Kent, ME; Romanelli, F (2008 թ․ փետրվար). «Reexamining syphilis: an update on epidemiology, clinical manifestations, and management». Annals of Pharmacotherapy. 42 (2): 226–36. doi:10.1345/aph.1K086. PMID 18212261.
- ↑ Ficarra, G; Carlos, R (2009 թ․ սեպտեմբեր). «Syphilis: The Renaissance of an Old Disease with Oral Implications». Head and Neck Pathology. 3 (3): 195–206. doi:10.1007/s12105-009-0127-0. PMC 2811633. PMID 20596972.
- ↑ «A young man, J. Kay, afflicted with a rodent disease which has eaten away part of his face. Oil painting, ca. 1820». wellcomelibrary.org (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ Armelagos, George J. (2012), «The Science behind Pre-Columbian Evidence of Syphilis in Europe: Research by Documentary», Evol. Anthropol., 21 (2): 50–7, doi:10.1002/evan.20340, PMC 3413456, PMID 22499439
- ↑ Rothschild, BM (2005 թ․ մայիսի 15). «History of syphilis». Clinical Infectious Diseases. 40 (10): 1454–63. doi:10.1086/429626. PMID 15844068.
- ↑ Harper, KN; Zuckerman, MK; Harper, ML; Kingston, JD; Armelagos, GJ (2011). «The origin and antiquity of syphilis revisited: an appraisal of Old World pre-Columbian evidence for treponemal infection». American Journal of Physical Anthropology. 146 Suppl 53: 99–133. doi:10.1002/ajpa.21613. PMID 22101689.
- ↑ Winters, Adam (2006). Syphilis. New York: Rosen Pub. Group. էջ 17. ISBN 9781404209060.
- ↑ Dormandy, Thomas (2006). The worst of evils: man's fight against pain: a history (Uncorrected page proof. ed.). New Haven: Yale University Press. էջ 99. ISBN 978-0300113228.
- ↑ Anthony Grafton (1995 թ․ մարտ). «Drugs and Diseases: New World Biology and Old World Learning». New Worlds, Ancient Texts The Power of Tradition and the Shock of Discovery. Harvard University Press. էջեր 159–194. ISBN 9780674618763.
- ↑ 59,0 59,1 Dayan, L; Ooi, C (2005 թ․ հոկտեմբեր). «Syphilis treatment: old and new». Expert Opinion on Pharmacotherapy. 6 (13): 2271–80. doi:10.1517/14656566.6.13.2271. PMID 16218887.
- ↑ Knell, RJ (2004 թ․ մայիսի 7). «Syphilis in renaissance Europe: rapid evolution of an introduced sexually transmitted disease?» (PDF). Proceedings: Biological Sciences. 271 Suppl 4 (Suppl 4): S174–6. doi:10.1098/rsbl.2003.0131. PMC 1810019. PMID 15252975. Արխիվացված (PDF) օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ 61,0 61,1 de Kruif, Paul (1932). «Ch. 7: Schaudinn: The Pale Horror». Men Against Death. New York: Harcourt, Brace. OCLC 11210642.
- ↑ Rayment, Michael; Sullivan, Ann K; և այլք: (2011), «"He who knows syphilis knows medicine"—the return of an old friend», British Journal of Cardiology, 18: 56–58, «"He who knows syphilis knows medicine" said Father of Modern Medicine, Sir William Osler, at the turn of the 20th Century. So common was syphilis in days gone by, all physicians were attuned to its myriad clinical presentations. Indeed, the 19th century saw the development of an entire medical subspecialty – syphilology – devoted to the study of the great imitator, Treponema pallidum.»
- ↑ Schaudinn, Fritz Richard; Hoffmann, Erich (1905). «Vorläufiger Bericht über das Vorkommen von Spirochaeten in syphilitischen Krankheitsprodukten und bei Papillomen» [Preliminary report on the occurrence of Spirochaetes in syphilitic chancres and papillomas]. Arbeiten aus dem Kaiserlichen Gesundheitsamte. 22: 527–534.
- ↑ Bernd, Magnus. «Nietzsche, Friedrich». Encyclopædia Britannica. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 19-ին.
- ↑ Eisler, CT (Winter 2009). «Who is Dürer's "Syphilitic Man"?». Perspectives in Biology and Medicine. 52 (1): 48–60. doi:10.1353/pbm.0.0065. PMID 19168944.
- ↑ Reid, Basil A. (2009). Myths and realities of Caribbean history ([Online-Ausg.] ed.). Tuscaloosa: University of Alabama Press. էջ 113. ISBN 978-0-8173-5534-0. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ Allan M. Brandt (1978 թ․ դեկտեմբեր). «Racism and Research: The Case of the Tuskegee Syphilis Study» (PDF). The Hastings Center Report. 8 (6): 23–24. doi:10.2307/3561468. JSTOR 3561468. PMID 721302.
- ↑ 68,0 68,1 68,2 68,3 «Tuskegee Study - Timeline». NCHHSTP. CDC. 2008 թ․ հունիսի 25. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ 1946-, Reverby, Susan M. (2009). Examining Tuskegee : the infamous syphilis study and its legacy. Chapel Hill: University of North Carolina Press. ISBN 9780807833100. OCLC 496114416.
{{cite book}}
:|last=
has numeric name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ «Final Report of the Tuskegee Syphilis Study Legacy Committee». Tuskegee Syphilis Study Legacy Committee. 1996 թ․ մայիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ «Fact Sheet on the 1946-1948 U.S. Public Health Service Sexually Transmitted Diseases (STD) Inoculation Study». United States Department of Health and Human Services. nd. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ «Guatemalans 'died' in 1940s US syphilis study». BBC News. 2011 թ․ օգոստոսի 29. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ Reverby, Susan M. (2012 թ․ հունիսի 3). «Ethical Failures and History Lessons: The U.S. Public Health Service Research Studies in Tuskegee and Guatemala». Public Health Reviews. 34 (1). doi:10.1007/BF03391665.
- ↑ Hensley, Scott (2010 թ․ հոկտեմբերի 1). «U.S. Apologizes For Syphilis Experiments In Guatemala». National Public Radio. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ Chris McGreal (2010 թ․ հոկտեմբերի 1). «US says sorry for "outrageous and abhorrent" Guatemalan syphilis tests». The Guardian. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 2-ին. «Conducted between 1946 and 1948, the experiments were led by John Cutler, a US health service physician who would later be part of the notorious Tuskegee syphilis study in Alabama in the 1960s.»
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սիֆիլիս - Մեդեքս
- Սիֆիլիսի վարման ուղեցույց Արխիվացված 2023-04-08 Wayback Machine
- Սիֆիլիս․ պատճառները, ախտանշանները, բուժումը
- "Syphilis - CDC Fact Sheet" Centers for Disease Control and Prevention (CDC)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիֆիլիս» հոդվածին։ |
|