Կենտրոնական նյարդային համակարգ
Կենտրոնական նյարդային համակարգ | |
---|---|
Տեսակ | օրգանի տիպ և անատոմիական կառուցվածքների դաս |
Ենթադաս | Նյարդային համակարգ, organ with organ cavity?[1] և անհատական անատոմիական կառուցվածք |
Մասն է | Նյարդային համակարգ[2] |
Կազմված է | գլխուղեղ[3], Ողնուղեղ[3], ուղեղային թաղանթներ[3] և ուղեղաբուն |
Անատոմիական կառուցվածքի զարգացում | central nervous system development? |
MeSH | A08.186 |
Foundational Model of Anatomy | 55675 |
Terminologia Anatomica 98 | A14.1.00.001 |
Նկարագրված է | Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան |
Central nervous system Վիքիպահեստում |
Կենտրոնական նյարդային համակարգը (ԿՆՀ) կենդանիների նյարդային համակարգի հիմնական մասն է, որը կազմված է նեյրոններից և նեյրոնների ելուններից։ Անողնաշարավորների մեծամասնության մոտ կենտրոնական նյարդային համակարգը ներկայացված է միմյանց հետ սերտորեն կապված նյարդային հանգույցներով (գանգլիաներ), իսկ ողնաշարավորների (այդ թվում մարդու) մոտ՝ ողնուղեղով և գլխուղեղով։
ԿՆՀ-ի գլխավոր դերը բարձր մասնագիտացություն ունեցող պարզ և բարդ պատասխան ռեակցիաների իրականացումն է, որոնք ստացել են ռեֆլեքս անվանումը։ Ռեֆլեքսը օրգանիզմի պատասխան ռեակցիան է արտաքին կամ ներքին ազդեցություններին, որն իրականանում է նյարդային համակարգի մասնակցությամբ։ Բարձրակարգ կենդանիների և մարդու մոտ ԿՆՀ-ի ավելի ցածրակարգ և միջին բաժինները՝ ողնուղեղը, երկարավուն ուղեղը, միջին ուղեղը, միջանկյալ ուղեղը և ուղեղիկը, կարգավորում են առանձին օրգանների և օրգան համակարգերի աշխատանքը, ապահովում վերջիններիս միջև գոյություն ունեցող կապերը՝ ապահովելով օրգանիզմի ամբողջականությունը։ ԿՆՀ-ի բարձրագույն բաժինը՝ մեծ կիսագնդերի կեղևը և դրան մոտ գտնվող մերձկեղևային գոյացությունները՝ հիմնականում կարգավորում են օրգանիզմի և արտաքին միջավայրի միջև գոյություն ունեցող բարդ փոխհարաբերությունները։
ԿՆՀ-ն օրգանների և հյուսվածքների հետ կապվում է ծայրամասային նյարդային համակարգի միջոցով (ԾՆՀ)։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Գորշ և սպիտակ նյութ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գլխուղեղի կտրվածքի վրա երևում է, որ այն կազմված է սպիտակ և գորշ նյութերից։ Գորշ նյութը գոյանում է նյարդային բջիջների մարմնի կուտակումից (և նրանց մարմնից դուրս եկող ելունների սկզբնական բաժիններից)։ Գորշ նյութի առանձին սահմանափակ կուտակումները կոչվում են կորիզներ։ Սպիտակ նյութը գոյանում է միելինային թաղանթով պատված նյարդաթելերից։ Գլխուղեղում և ողնուղեղում նյարդաթելերը կազմում են հաղորդչական ուղիներ, որոնք կապում են ԿՆՀ-ի տարբեր բաժիններ և տարբեր կորիզներ միմյանց հետ։
Գլխուղեղ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գլխուղեղը տեղադրված է գանգի խոռոչում, նրա զանգվածը տատանվում է 1300-1400 գ սահմաններում։ Առանձին դեպքերում այն կարող է ունենալ 1100-2000 գ զանգված։ Գլխուղեղից հեռանում են 12 զույգ գանգուղեղային նյարդեր, որոնցից է ներքին օրգանների աշխատանքը կարգավորող թափառող նյարդը։ Մարդու գլխուղեղը սաղմնային շրջանում ու կյանքի առաջին տարիներին ուժգին աճում է և 20 տարեկան հասակում հասնում է իր վերջնական մեծությանը։ Գլխուղեղում նեյրոնների մարմիններն առաջացնում են գորշ նյութ, որը գտնվում է ինչպես գլխուղեղի մակերեսին՝ ձևավորելով կեղև, այնպես էլ գլխուղեղի ներսում՝ սպիտակ նյութի մեջ, կորիզների ձևով։ Սպիտակ նյութը կազմված է նեյրոնների երկար ելուստներից։ Գլխուղեղը կազմված է հետևյալ բաժիններից՝ երկարավուն ուղեղ, կամուրջ, միջին ուղեղ, միջանկյալ ուղեղ, ուղեղիկ և մեծ կիսագնդեր (ծայրային ուղեղ)։ Երկարավուն ուղեղը, կամուրջը, միջին և միջանկյալ ուղեղը կազմում են ուղեղաբունը։
Ողնուղեղ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ողնուղեղ (լատին․՝ medulla spinalis) չափահասների ողնուղեղը տեղավորված է ողնաշարի խողովակում և առջևից հետ տափակացած մի երկար գլանաձև մարմին է (տղամարդկանց մոտ 45 սմ, կանանց մոտ՝ 41-42սմ), որը դեպի վեր (գլխի ուղղությամբ) անմիջապես փոխվում է երկարավուն ուղեղի, իսկ ներքևում (պոչի ուղղությամբ)՝ գոտկային II ողնի մակարդակում վերջանում է սրածայր ուղեղային կոնով (conus medullaris)։ Այս փաստի գիտենալը ունի գործնական նշանակություն (որպեսզի ողնուղեղային հեղուկ վերցնելու կամ ողնուղեղի անզգայացման նպատակով գոտկային պունկցիայի ժամանակ ողնուղեղը չվնասեն, հարկավոր է ներարկիչի ասեղը մտցնել III և IV ողների փուշ ելունների արանքը)։
Ողնուղեղը կազմված է գորշ նյութից, որը պարունակում է նյարդային բջիջներ, և սպիտակ նյութից, որը կազմված է միելինապատ նյարդաթելերից։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Է. Ի. Բորզյակ, Ե. Ա. Դոբրովոլսկայա, Վ. Ս. Ռևազով, Մ. Ռ. Սապին - Մարդու անատոմիա, Եր., Լույս, 1992 թ., 2 հատորով
- Մ. Գ. Պրիվեսի խմբ. Մարդու նորմալ անատոմիայի դասագիրք, Եր., Լույս, 1992 թ., 2 հատորով
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ անատոմիայի հիմնարար մոդել
- ↑ Terminologia Anatomica (լատ.) — 1998.
- ↑ 3,0 3,1 3,2 Terminologia Anatomica (լատ.) — 1998.
|