Վարակային հիվանդություններ
Վարակային հիվանդություններ | |
---|---|
![]() էլեկտրոնային միկրոլուսանկար՝ ներկված մալարիայի հարուցիչ, որը անցնում է աղիքային էպիթելի միջոցով | |
Պատճառ | հարուցիչ |
Հետևանք | infective psychosis? |
Բժշկական մասնագիտություն | վարակաբանություն |
ՀՄԴ-9 | 001-139 |
ՀՄԴ-10 | A00-B99 |
Infectious diseases and disorders Վիքիպահեստում |
Վարակային հիվանդություններ, հիվանդությունների խումբ, հարուցված ախտածին (պաթոգեն) միկրոօրգանիզմների, վիրուսների և պրիոնների [1] օրգանիզմ ներթափացմամբ: Որպեսզի ախտածին մանրէն օրգանիզմում հարուցի հիվանդություն այն պետք է ունենա վիրուլենտություն (թունայնություն լատ.՝ virus — թույն ), այսինքն ունենա ունակություն օրգանիզմի դիմադրությունը հաղթահարելու և թունավոր ազդեցություն ցուցաբերելու[2]: Որոշ ախտածին մանրէներ օրգանիզմի թունավորում առաջացնում են իրենց կենսագործության ընթացքում սինթեզված էկզոտոքսիններով (արտաթույներ), օրինակ՝ դիֆթերիան, փայտացումը, ուրիշները դուրս են թողնում թույներ (էնդոտոքսիններ) իրենց օրգանիզմի ոչնչացման հետևանքով, օրինակ՝ խոլերա, որովայնային տիֆ:
Ինֆեկցիոն հիվանդությունների յուրահատկություններից է գաղտնի շրջանի առկայությունը, այսինքն այն ժամանակահատվածը, որը ընդգրկում է վարակվելուց մինչ առաջին կլինիկական դրսևորումների ի հայտ գալը: Այս ժամանակահատվածի տևողությունը կախված է վարակի ձևից և ախտածնի տեսակից ու կարող է տևել մի քանի ժամից մինչև մի քանի տարի (վերջինս՝ հազվադեպ):
Այն վայրը որտեղից միկրոօրգանիզմները մուտք են գործում տիրոջ օրգանիզմ կոչվում է վարակի մուտքի դուռ: Յուրաքանչյուր ինֆեկցիոն հիվանդության հարուցչի մուտքի դուռը տարբեր է, այսպես, օրինակ խոլերայի վիբրիոնը մուտք է գործում տիրուջ օրգանիզմ բերանի միջոցով և ունակ չէ ներթափանցել մաշկի միջոցով:
Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ինֆեկցիոն հիվանդությունների դասակարգման մի շարք տարբերակներ կան: Ամենաշատ օգտագործվող դասակարգման եղանակը ինֆեկցիոն հիվանդություների դասակարգումն է ըստ Լ.Վ. Գրոմաշևսկու.
- Մարսողական ուղով փոխանցվող վարակներ՝ խոլերա, դիզինտերիա, սալմոնցելյոզ, էյշերիխիոզ և այլն:
- Շնչառական ուղով փոխանցվող վարակներ՝ գրիպ, ադենովիրուսային վարակ, կարմրուկ, կապույտ հազ, ջրծաղիկ և այլն:
- Արյան միջոցով փոխանցվող վարակներ՝ մալարիա, ՄԻԱՎ և այլն:
- Մաշկային ծածկույթներից ներթափանցող վարակ՝ սիբիրյան խոց, փայտացում և այլն:
- Տարբեր եղանակներով փոխանցվող վարակներ՝ էնտերովիրուսային վարակներ և այլն:
Ըստ հարուցող օրգանիզմի վարակային հիվանդությունները դասակարգվում են.
- Վարկային հիվանդություններ հարուցված պրիոններով՝ Կուրու, մահացուն ընտանեկան անքնություն, Կրեյտցֆելդտ-Յակոբի հիվանդություն:
- Վարակային հիվանդություններ հարուցված վիրուսներով՝ գրիպ, պարագրիպ, կարմրուկ, վիրուսային հեպատիտներ, ՄԻԱՎ վարակ, ցիտոմեգալովիրուսային վարակ, ջրծաղիկ և այլն:
- Վարակային հիվանդություններ հարուցված բակտերիաներով՝ ժանտախտ, խոլերա, դիզինտերիա, մենինգիտ, սալմոնելյոզ, ստրեպտոկոկ, գոնոկոկ, ստաֆիլոկոկային վարակ և այլն:
- Վարակային հիվանդություններ հարուցված նախակենդանիներով՝ ամեոբիազ, տոքսոպլազմոզ, մալարիա, բալանտիդիոզ, կրիպտոսպորիոզ, իզոսպորիոզ, բլաստոցիտոզ, բաբեզիոզ և այլն :
- Վարակային հիվանդություններ հարուցված սնկերով՝ էպիդերմոֆիտիա, կանդիդիոզ, կրիպտոկոկոզ, ասպերգիլիոզ, խրոմոմիկոզ, մոկորմիկոզ և այլն:
Համաճարակաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորև ներկայացված աղյուսակում թվարկված են այն վարակային հիվանդությունները. որոնցից ըստ ԱՀԿ-ի տվյալների 2002 թվականին մահացել են ավելի քան հարյուր հազար մարդ: Համեմատության համար վերցված են 1993 թվականի տվյալները:
Տեղը | Մահվան պատճառը | մահացությունը 2002 թվականին, մլն. | % բոլոր մահերի |
մահացությունը 1993 թվականին, մլն. | զբաղեցրած տեղը 1993 |
---|---|---|---|---|---|
N/A | Все инфекционные заболевания | 14.7 | 25.9% | 16.4 | 32.2% |
1 | Ստորին շնչառական ուղիների հիվանդություններ[6] | 3.9 | 6.9% | 4.1 | 1 |
2 | ՁԻԱՀ/ՄԻԱՎ | 2.8 | 4.9% | 0.7 | 7 |
3 | Աղիքային ինֆեկցիաներ[7] | 1.8 | 3.2% | 3.0 | 2 |
4 | Տուբերկուլյոզ | 1.6 | 2.7% | 2.7 | 3 |
5 | Մալարիա | 1.3 | 2.2% | 2.0 | 4 |
6 | Կարմրուկ | 0.6 | 1.1% | 1.1 | 5 |
7 | Կապույտ հազ | 0.29 | 0.5% | 0.36 | 7 |
8 | Փայտացում | 0.21 | 0.4% | 0.15 | 12 |
9 | Մենինգիտ | 0.17 | 0.3% | 0.25 | 8 |
10 | Սիֆիլիս | 0.16 | 0.3% | 0.19 | 11 |
11 | Հեպատիտ B | 0.10 | 0.2% | 0.93 | 6 |
12-17 | Արևադարձային հիվանդություններ (6)[8] | 0.13 | 0.2% | 0.53 | 9, 10, 16-18 |
Прим.: Այլ պատճառներ են համարվում մայրական և մանկածնական մահացությունը (5.2%), անբավարար սնուցումը (0.9%), ոչ վարակային հիվանդությունները (58.8%), և վնասվածքները (9.1%).</small |
Մահացությամբ առաջին տեղում է ՁԻԱՀ/ՄԻԱՎ-ը, տուբերկուլյոզը և մալարիա: Մահացության մակարդակը գրեթե բոլոր նոզոլոգիական միավորներում նվազել է, բացառությամբ ՄԻԱՎ-ի ցուցանիշի, որը որը աճել է 4 անգամ: Երեխաների շրջանում տարածված հիվանդություններ են կարմրախտը, կապույտ հազը, պոլիոմիելիտը, դիֆթերիան, կարմրուկը և փայտացումը, ինչպես նաև մեծ տոկոս են կազմում ստորին շնչառական ուղիների և մարսողական համակարգի հիվանդությունները:
Պատմական համավարակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Համավարակը (կամ համաշխարհային համաճարակը) հիվանդություն, որը տարածվում է երկրագնդի հսկայական տարածքի բնակչության վրա:
- Հուստինիանոսի ժանտախտ, ժանտախտի պատմության մեջ արձանագրված առաջին համաճարակը։ Բյուզանդական կայսրությունում տարածվել է Հուստինիանոս Ա-ի օրոք (որտեղից էլ անունը), և ակտիվ եղել մոտ երկու դար՝ 541-750 թթ.։ Հետագայում համաճարակը տարածվեց հյուսիսային Աֆրիկայում, Եվրոպայում, Արաբիայում, կենտրոնական և հարավային Ասիայում, սակայն չտարածվեց արևելյան Ասիայում։ Ըստ պատմիչների 544 թ-ին Կոստանդնուպոլիս քաղաքում օրական մահանում էր 5-10 հազար բնակիչ։ Ընդհանուր առմամբ հիվանդության հետևանքով Արևելքում մահացավ 100.000.000, Եվրոպայում՝ 25.000.000 բնակիչ (բնակչության 50-60 %-ը), իսկ Կոստանդնուպոլսում բնակչության 40 %-ը[9]։
- Սև մահ-1347-1352թվականներին Եվրոպայում 5 տարում սպանել է 25 միլիոն մարդու: 14-րդ դարում ժանտախտը Հին Աշխարհի բնակչությունը կրճատեցմոտ 450 միլիոնից մինչև 3503-375 միլիոն մարդու:
- 15-16-րդ դարերում Կենտրոնական և Հարավային Ամերիկայի տարածքում ըստ եվրոպական հետազոտողների բնական ծաղիկը, կարմրուկը և որովայնային տիֆը համավարակի պատճառ են դարձել աբորիգենային բնակչության շրջանում: 1515 թվականից մինչև 1560 թվականը վարակային հիվանդությունների համավարակը հանգեցրել է Մեքսիկայի բնակչության նվազեցմանը՝ 20 միլիոնից հասցնելով 3 միլիոնի[10]:
- 1556 և 1560 թվականներին Եվրոպայում տեղի ունեցավ գրիպի առաջին համաճարակը: Մահացությունը կազմում էր 20%[10]:
- 18-րդ դարում բնական ծաղիկը սպանել է 60 միլիոն եվրոպացիների[11]:
- 19-րդ դարում տուբերկուլյոզը սպանել է Եվրոպայի հասուն բնակչության գրեթե ¼-ը [12]:
- 1918 թվականին գրիպի համավարակը, որը նաև հայտնի է իսպանկա անունով, սպանել է 25-50 մլն մարդու՝ գրեթե աշխարհի բնակչության 2%-ը[13]:
- Այսօր գրիպից ամեն տարի մահանում է 250 000- 500 000 մարդ ամբողջ աշխարհում:
Կանխարգելում[խմբագրել | խմբագրել կոդը]
Կանխարգելման միջոցառումներ են.
- դեռատիզացի, դեզինսեկցիա՝ կրծողների և փոխանցողների ոչնչացում (առնետներ, մոծակներ, տիզեր);
- բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը հիգիենիկ և ֆիզիկական դաստիարակության միջոցով;
- իրականացնել կանխարգելիչ պատվաստումներ;
- մեկուսացման միջոցառումներ (կարանտին);
- Վարակի աղբյուրի/վարակակրի բուժում:
- Կարանտինը վարակի տարածումը դադարացնելու միջոցառումների մի շարք է: Սա ներառում է հիվանդի մեկուսացում, բնակության վայրի ախտահանում, հիվանդի հետ սերտ շփման մեջ գտնվող անձանց մեկուսացում, սոցիալական հեռավորության ապահովում և այլն:
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Инфекционные болезни // Казахстан. Национальная энциклопедия. — Алматы: Қазақ энциклопедиясы, 2005. — Т. II. — ISBN 9965-9746-3-2.
- ↑ Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.
- ↑ World Health Organization (2009-02)։ «Age-standardized DALYs per 100,000 by cause, and Member State, 2004»։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-25-ին
- ↑ «The World Health Report (Annex Table 2)» (pdf)։ 2004։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-25-ին
- ↑ «Table 5» (pdf)։ 1995։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-25-ին
- ↑ Заболевания нижних дыхательных путей включают в себя раные пневмонии, грипп и бронхит.
- ↑ Кишечные заболевания включают в себя холеру, ботулизм и E. coli и другие. См. также: Intestinal infectious diseases
- ↑ Tropical diseases include Chagas disease, dengue fever, lymphatic filariasis, leishmaniasis, onchocerciasis, schistosomiasis and trypanosomiasis.
- ↑ «"Infectious and Epidemic Disease in History"»։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-12-ին։ Վերցված է 2020-03-29
- ↑ 10,0 10,1 Dobson, Andrew P., Carter E Robin Infectious Diseases and Human Population History(անգլ.) // Կաղապար:Нп3. — 1996. — Т. 46. — С. 115—126. —
- ↑ "Smallpox". North Carolina Digital History.
- ↑ Multidrug-Resistant "Tuberculosis". Centers for Disease Control and Prevention. Archived 2010-03-09 at the Wayback Machine.
- ↑ "Influenza of 1918 (Spanish Flu) and the US Navy"
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Герценштейн Г. М., Соколов А. М. (1890–1907)։ «Инфекционные болезни»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ
- Каталог возбудителей инфекционных болезней, имеющих тенденцию к распространению — глава из книги М. В. Супотницкого.
- «Микроорганизмы, токсины и эпидемии». Материалы главы подготовлены по данным Комитета по проблемам возникновения микробных болезней Института медицины Национальной академии наук США.
- Фрумер А. Л. (1890–1907)։ «Эпидемические и эндемические болезни»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ