Փայտացում
Փայտացում Tetanus | |
---|---|
![]() Մկանների սպազմ, օպիստոտոնուս կատաղությամբ հիվանդ մարդու մոտ | |
Տեսակ | Ինֆեկցիոն հիվանդություններ |
Պատճառ | Clostridium tetani[1] |
Փոխանցման ձև | կոնտակտային փոխանցում |
Հիվանդության ախտանշաններ | Մկանային սպազմ, տենդ, գլխացավ[1] |
Բուժաքննություն | physical examination? և մանրէաբանական կուլտուրա |
Ռիսկի գործոններ | Մաշկի ամբողջականության խախտում[2] |
Ախտորոշում | Հիմնված է յուրահատուկ ախտանիշների վրա[1] |
Բուժում | Փայտացման իմունոգլոբուլին, մկանապաշարիչներ,թոքերի արհեստական օդափոխում[1][3] |
Կանխարգելում | Փայտացման պատվաստանյութ[1] |
Հաճախություն | 209,000 (2015)[4] |
Սկիզբը | Վարակվելուց 3–21 օր հետո[1] |
![]() |
Փայտացում՝ ինֆեկցիա է, որը բնորոշվում է մկանների սպազմով[1]։ Ամենաբնորոշ ձևում սպազմը սկսվում է ծնոտից և տարածվում ամբողջ մարմնի վրա[1]։ Այս սպազմները սովորաբար տևում են րոպեներ և հաճախակի են լինում 3-ից 4 շաբաթվա ընթացքում[1]։ Սպազմերը կարող են լինել այնքան ուժեղ, որ նույնիսկ կարող են կոտրվածքներ առաջացնել[5]։ Այլ ախտանիշներից են տենդը, ինտենսիվ քրտնելը, գլխացավը, կուլ տալու դժվարությունները (Դիսֆագիա), արյան բարձր ճնշումը և տախիկարդիան[1][5]։ Ախտանիշները սկսում են ի հայտ գալ վարակումից 3-21 օր հետո[1]։ Վերականգնումը կարող է տևել ամիսներ[1]։ Դեպքերի 10%-ը ավարտվում է մահով[1]։
Փայտացումը հարուցում է Clostridium tetani բակտերիան[1], որը հայտնաբերվում է հողի, թքի, փոշու և գոմաղբի մեջ[2]։ Բակտերիան հիմնականում մուտք է գործում վնասված մաշկով, որը կարող է լինել քերծվածքի կամ սուր գործիքով ծակածի տեսքով[2]։ Այդ բակտերիան արտադրում է թույն, որը ազդում է մկանների կծկման վրա և առաջացնում է բնորոշ ախտանիշներ[3]։ Ախտորոշումը դրվում է յուրահատուկ ախտանիշների հիմքի վրա[1]։ Հիվանդությունը չի տարածվում մարդկանց միջև[1]։
Ինֆեկցիան կարելի է կանխարգելել փայտացման պատվաստանյութով իմունիզացիայով[1]։ Մաշկի վնասվածքը պետք է մաքրվի և մեռուկացած հյուսվածքները պետք է հեռացվեն[1]։ Ինֆեկցված մարդկանց համար օգտագործվում է փայտացման իմունոգլոբուլին[1]։ Մկանապաշարիչները օգտագործվում են սպազմը կառավարելու համար[3]։ Շնչառության խանգարման դեպքում օգտագործվում է արհեստական շնչառություն[3]։
Փայտացումը հանդիպում է աշխարհի բոլոր մասերում, բայց ավելի հաճախ է տաք և խոնավ կլիմայով հատվածներում, որտեղ հողն ավելի շատ օրգանական նյութեր է պարունակում[1]։ 2015 թվականին դիտվել էր մոտ 209,000 վարակում և 59,000 մահվան դեպք[4][6]։ 1990 թվականին գրանցվել էր 356,000 մահվան դեպք[7]։ Հիվանդությունը նկարագրվել է դեռ մ․թ․ա 5-րդ դարում Հիպոկրատի կողմից[1]։ Պատճառը նկարագրվել է 1884 թվականին Անտոնիո Կարլի և Ջիորջիո Ռատտոնի կողմից Թուրինի համալսարանում, որտեղ հենց 1924 թվականին ստեղծվել է պատվաստանյութը[1]։
Ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տետանուսը հաճախակի սկսվում է ծամիչ մկանների սպազմից (Տրիզմ)։ Սպազմի կարող են ենթարկվել նաև դեմքի մկանները, որի արդյունքում դիտվում է դեմքի յուրահատուկ արտահայտություն՝ սարդոնիկ ժպիտ։ Կրծքի, պարանոցի, մեջքի, որովայնի և հետույքի մկանները նույնպես կարող են ախտահարվել" Մեջքի մկանների սպազմի արդյունքում մարմինը կամարի տեսք է ստանում, որը կոչվում է օպիստոտոնուս։ Երբեմն սպազմ է լինում շնչառությանը մասնակցող մկաններում, ինչի հետ կապված լինում են շնչելու հետ կապված դժվարություններ[1]։
Մկանների երկարատև, ուժեղ և ցավոտ կծկումը տետանիան է։ Կծկման նոպաներից կարող են լինել կոտրվածքներ։ Այլ ախտանիշներից են շատ քրտնելը, տենդը, ձեռքերի և ոտքերի սպազմը, կուլ տալու դժվարությունները, սրտի հետ կապված խնդիրները, շնչառական անբավարարությունը, առիթմիան, անկառավարելի միզելը և անկղապահությունը։[փա՞ստ]
Նույնիսկ բուժում ստանալու դեպքում վարակվածների 10%-ը մահանում է[1]։ Մահվան ցուցանիշները ավելի բարձր են չպատվաստված մարդկանց մոտ և 60-ից բարձր տարիքի մարդկանց մոտ[1]։
Ինկուբացիոն շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]
Փայտացման ինկուբացիոն շրջանը կարող է ձգվել մինչև ամիսներ, բայց սովորաբար տևում է մոտ 10 օր[8][9]։ Ընդհանրապես ինչքան հեռու է վարակման տեղը ԿՆՀ-ից, այնքան երկար է ինկուբացիոն շրջանը։ Ինչքան կարճ է ինկուբացիոն շրջանը, այնքան ավելի լուրջ են ախտանիշները[10]։ Նեոնատալ փայտացման դեպքում ախտանիշները ի հայտ են գալիս ծնունդից 4-ից 14 օր հետո։ Կլինիկական պատկերների հիման վրա նկարագրվել են փայտացման 4 տեսակներ[1]։
Տարածուն փայտացում[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածուն (Գեներալիզացված) փայտացումը ամենաբնորոշ տորբերակն է, որը դիտվում է մոտ 80% դեպքերում։ Տարածուն ձևը ախտահարում է դեպի ներքև։ Առաջին նշանն է տրիզմը (ծամիչ մկանների սպազմ), դիմային մկանների սպազմը (սարդոնիկ ժպիտ)։ Հետագայում պարանոցի մկաններն են ենթարկվում սպազմի, դիտվում են կուլ տալու դժվարություններ, կրծքի մկանների սպազմ։ Այլ ախտանիշներից են բարձր ջերմությունը, քրտնելը, հիպերտենզիան և տախիկարդիան։ Սպազմերը առաջանում են հաճախակի և տևում են րոպեներ։ Այդ ընթացքում մարմինը ընդունում է կամարաձև տեսք (օպիստոտոնուս)։ Սպազմերը շարունակվում են մոտ 4 շաբաթ, իսկ ամբողջական վերականգնումը կարող է տևել ամիսներ։[փա՞ստ] Սիմպատիկ գերակտիվությունը բնորոշ է այս տեսակին և ի հայտ է գալիս որպես հիպերտենզիա, տախիկարդիա, առիթմիա, ծայրամասային անոթների սպազմ, բարձր քրտնարտադրություն, տենդ, կատեխոլամինների բարձր արտազատում։ Մահը կարող է վրա հասնել 4 օրվա ընթացքում։
Նեոնատալ փայտացում[խմբագրել | խմբագրել կոդը]
Նեոնատալ փայտացումը տարածուն փայտացման ձև է, որը դիտվում է նորածինների մոտ։ Եթե երեխայի մայրը պատվաստված է լինում ապա երեխաները ստանում են մորից պասիվ իմունիտետը և պաշտպանված են լինում[11]։ Հաճախակի այն առաջանում է պորտալարը սխալ մշակելու պատճառով։ 1998 թվականին նեոնատալ փայտացումը հաճախ էր հանդիպում զարգացող երկրներում և պայմանավորում էր նեոնատալ մահերի մոտ 14%-ը (215,000)[12]։ 2010 թվականին մահերի թիվն էր 58,000։ 1990 և 2010 թվականների միջև ցուցանիշը իջել է մոտ 90%-ով[13]։ Նեոնատալ փայտացումը հազվադեպ է զարգացած երկրներում։
Տեղային փայտացում[խմբագրել | խմբագրել կոդը]
Տեղային փայտացման դեպքում սպազմի են ենթարկվում վնասված մասի մկանները։ Կծկումները կարող են տևել շաբաթներով։ Տեղային փայտացումը համեմատած ավելի բարորակ է ընթանում։ Միայն 1% դեպքերում է դիտվում մահ, բայց տեղային փայտացումը կարող է վերածվել տարածուն ձևի։[փա՞ստ]
Գլխային փայտացում[խմբագրել | խմբագրել կոդը]
Գլխային փայտացումը ամենահազվադեպ տեսակն է փայտացման (դեպքերի 0.9–3%)[14] և սահմանափակվում է գլխի նյարդերով ու մկաններով[15]։ Այն հաճախակի առաջանում է գլխի տրավմայից հետո[16], մաշկի խորը վնասվելուց հետո [16], աչքի տրավմայից հետո[15], ատամների վնասվելուց հետո [17] և միջին օտիտի արդյունքում[18]։ Բայց այս ձևը դիտվել է նաև մարմնի մյուս մասերի վնասվածքից հետո[19]։ Դիմային նյարդի պարեզը դիտվում է հաճախակի, բայց մնացած նյարդերը նույնպես կարող են ախտահարվել[17][20]։ Գլխային փայտացումը կարող է վերածվել տարածուն ձևի[14][20]։
Պատճառ[խմբագրել | խմբագրել կոդը]
Փայտացումն առաջացնում է Clostridium tetani բակտերիան[1]։ Փայտացումը միջազգային առողջապահական խնդիր է, որովհետև այդ հարուցիչի սպորները ամենուրեք են։ Սպորները կարող են մարմին անցնել ծակած վերքով։ Քանզի Clostridium Tetani-ն անաերոբ բակտերիա է, այն կարողանում է աճել և բազմանալ միայն այնտեղ, որտեղ թթվածինը բացակայում է[21]։
Հիվանդությունը հատկապես շատ հանդիպում է չիմունիզացված մարդկանց մոտ։ Ավելի հաճախ հանդիպում է տաք և խոնավ կլիմայով վայրերում, որտեղ հողը հարուստ է օրգանական նյութերով։ Հարուցիչը առկա է տարբեր կենդանիների աղիներում և կղանքում, օրինակ՝ ձիերի, ոչխարների, շների, առնետների, խոզերի, հավերի[1]։
Սպորները հայտնաբերվում են նաև մաշկի մակերեսին և մշակված հերոինում[1]։ Հերոին օգտագործողները, նամանավանդ նրանք ովքեր ներարկում են ենթամաշկային, վարակման ավելի մեծ ռիսկ ունեն[1]։ Հազվադեպ վարակումը լինում է վիրահատության, ներմկանային ներարկումների, կոտրվածքների պատճառով[1]։ Հիվանդությունը փոխանցվում է կենդանիների կծածներով[1]։
Փայտացումը հաճախ կապված է ժանգի։ Ժանգը իրենով չի առաջացնում փայտացում, բայց իրերը, որոնց վրա հավաքվում է ժանգը, պարունակում են անաերոբ բակտերիաներ[22]։ Սպորը չմետաբոլիզվող կառուցվածք է, որի միջոցով բակտերիան գոյատևում է։ Մաշկի տակ առկա է անաերոբ միջավայր և ծակած վերքից հետո շատ նպաստավոր պայմաններ են ստեղծվում հարուցիչի համար[23]։ Ժանգոտած մեխով ոտքը ծակելը կարող է առաջացնել փայտացում։ [24][25]:
Ախտաֆիզիոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Փայտացումը ախտահարում է կմաղքային միջաձիգ զոլավոր մկանները, որոնք մասնակցում են կամային շարժումներին։ Սրտամկանը չի ախտահարվում իր էլեկտրական հատկանիշների շնորհիվ։
Փայտացման թույնը կապվում է ծայրամասային նյարդի վերջնամասին։ Այն տեղափոխվում է աքսոնով և սինապտիկ միացումներով անցնում է ԿՆՀ։ Այդտեղ թույնը միանում է արգելակիչ շարժական նեյրոնների նախասինապտիկ վերջավորությունների գանգլիոզիդներին և անցնում է աքսոնի մեջ էնդոցիտոզով։ Այդտեղ թույնը պաշարում է արգելակիչ նյարդամիջնորդանյութերի (գլիցին, ԳԱԿԹ) դուրսբերումը։ Քանզի արգելակող ազդեցությունը վերանում է, մկանները ենթարկվում են սպազմի։
Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]
Չկան կոնկրետ արյան թեստեր փայտացման ախտորոշման համար։ Ախտորոշումը հիմնվում է փայտացման ախտանիշների վրա։ Լաբորատոր տվյալներից են միայն տետանոսպազմինի արտադրության հայտնաբերումը մկների մոտ[1]։ Վերջերս ունեցած գլխի տրավման կարող է վկայել փայտացման գլխային ձևի մասին, եթե ուրիշ ախտորոշում չի դրվել։
Կանխարգելում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 1,24 1,25 1,26 1,27 1,28 1,29 1,30 1,31 1,32 Atkinson William (May 2012)։ Tetanus Epidemiology and Prevention of Vaccine-Preventable Diseases (12 ed.)։ Public Health Foundation։ էջեր 291–300։ ISBN 9780983263135։ Արխիվացված օրիգինալից փետրվարի 13, 2015-ին։ Վերցված է փետրվարի 12, 2015
- ↑ 2,0 2,1 2,2 «Tetanus Causes and Transmission»։ www.cdc.gov։ January 9, 2013։ Արխիվացված օրիգինալից փետրվարի 12, 2015-ին։ Վերցված է փետրվարի 12, 2015
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 «Tetanus For Clinicians»։ cdc.gov։ January 9, 2013։ Արխիվացված օրիգինալից փետրվարի 12, 2015-ին։ Վերցված է փետրվարի 12, 2015
- ↑ 4,0 4,1 GBD 2015 Disease and Injury Incidence and Prevalence Collaborators. (8 October 2016)։ «Global, regional, and national incidence, prevalence, and years lived with disability for 310 diseases and injuries, 1990-2015: a systematic analysis for the Global Burden of Disease Study 2015.»։ Lancet 388 (10053): 1545–1602։ PMC 5055577 ։ PMID 27733282։ doi:10.1016/S0140-6736(16)31678-6
- ↑ 5,0 5,1 «Tetanus Symptoms and Complications»։ cdc.gov։ January 9, 2013։ Արխիվացված օրիգինալից փետրվարի 12, 2015-ին։ Վերցված է փետրվարի 12, 2015
- ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝GBD2015De
անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ GBD 2013 Mortality and Causes of Death Collaborators (դեկտեմբերի 17, 2014)։ «Global, regional, and national age-sex specific all-cause and cause-specific mortality for 240 causes of death, 1990-2013: a systematic analysis for the Global Burden of Disease Study 2013.»։ Lancet 385 (9963): 117–71։ PMC 4340604։ PMID 25530442։ doi:10.1016/S0140-6736(14)61682-2
- ↑ Vandelaer, J., Birmingham, M., Gasse, F., Kurian, M., Shaw, C., Garnier, S. (July 28, 2003)։ «Tetanus in developing countries: an update on the Maternal and Neonatal Tetanus Elimination Initiative»։ Vaccine 21 (24): 3442–5։ PMID 12850356։ doi:10.1016/S0264-410X(03)00347-5
- ↑ Brauner, J. S., Vieira, S. R., Bleck, T. P. (July 2002)։ «Changes in severe accidental tetanus mortality in the ICU during two decades in Brazil»։ Intensive Care Medicine 28 (7): 930–5։ PMID 12122532։ doi:10.1007/s00134-002-1332-4
- ↑ Farrar, J. J.; Yen, L. M.; Cook, T.; Fairweather, N.; Binh, N.; Parry, J.; Parry, C. M. (September 2000)։ «Tetanus»։ Journal of Neurology, Neurosurgery, and Psychiatry 69 (3): 292–301։ PMC 1737078։ PMID 10945801։ doi:10.1136/jnnp.69.3.292
- ↑ «Tetanus and neonatal tetanus (NT)»։ WHO Western Pacific Region։ Արխիվացված օրիգինալից 2014-05-03-ին
- ↑ «Maternal and Neonatal Tetanus Elimination by 2005»։ UNICEF։ November 2000։ Արխիվացված օրիգինալից 2007-01-11-ին։ Վերցված է 2007-01-26
- ↑ «Elimination of Maternal and Neonatal Tetanus»։ UNICEF։ Արխիվացված օրիգինալից փետրվարի 21, 2014-ին։ Վերցված է փետրվարի 17, 2014
- ↑ 14,0 14,1 Doshi A., Warrell C., Dahdaleh D., Kullmann D. (February 2014)։ «Just a graze? Cephalic tetanus presenting as a stroke mimic»։ Pract Neurol 14 (1): 39–41։ PMID 24052566։ doi:10.1136/practneurol-2013-000541
- ↑ 15,0 15,1 Del Pilar Morales E., Bertrán Pasarell J., Cardona Rodriguez Z., Almodovar Mercado J. C., Figueroa Navarro A. (2014)։ «Cephalic tetanus following penetrating eye trauma: a case report»։ Bol Asoc Med P R 106 (2): 25–9։ PMID 25065047
- ↑ 16,0 16,1 Adeleye A. O., Azeez A. L. (October 2012)։ «Fatal tetanus complicating an untreated mild open head injury: a case-illustrated review of cephalic tetanus»։ Surg Infect (Larchmt) 13 (5): 317–20։ PMID 23039234։ doi:10.1089/sur.2011.023
- ↑ 17,0 17,1 Ajayi E., Obimakinde O. (July 2011)։ «Cephalic tetanus following tooth extraction in a Nigerian woman»։ J Neurosci Rural Pract 2 (2): 201–2։ PMC 3159367։ PMID 21897694։ doi:10.4103/0976-3147.83597
- ↑ Ugwa G. I., Okolugbo N. E. (October–December 2012)։ «Otogenic tetanus: case series»։ West Afr J Med 31 (4): 277–9։ PMID 23468033
- ↑ Kwon J. C., Park Y., Han Z. A., Song J. E., Park H. S. (January 2013)։ «Trismus in cephalic tetanus from a foot injury»։ Korean J Intern Med 28 (1): 121։ PMC 3543954։ PMID 23346010։ doi:10.3904/kjim.2013.28.1.121
- ↑ 20,0 20,1 Seo D. H., Cho D. K., Kwon H. C., Kim T. U. (February 2012)։ «A case of cephalic tetanus with unilateral ptosis and facial palsy»։ Ann Rehabil Med 36 (1): 167–70։ PMC 3309317։ PMID 22506253։ doi:10.5535/arm.2012.36.1.167
- ↑ Wells, C. L., Wilkins, T. D. (1996)։ «Clostridia: Sporeforming Anaerobic Bacilli»։ in Baron, S.։ Baron's Medical Microbiology։ Univ of Texas Medical Branch։ ISBN 0-9631172-1-1։ Արխիվացված օրիգինալից 2009-02-06-ին
- ↑ Edmonds Molly։ «Causes of Tetanus»։ HowStuffWorks։ Արխիվացված օրիգինալից նոյեմբերի 22, 2015-ին։ Վերցված է նոյեմբերի 9, 2015
- ↑ Todar Kenneth։ «Tetanus»։ Lectures in Microbiology։ University of Wisconsin, Madison - Dept. of Bacteriology։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-11-ին
- ↑ O'Connor, Anahad (February 22, 2005), «The Claim: Stepping on a Rusty Nail Can Cause Tetanus», The New York Times, https://nytimes.com/2005/02/22/health/the-claim-stepping-on-a-rusty-nail-can-cause-tetanus.html
- ↑ Jennings, Ken (2013), Because I Said So!: The Truth Behind the Myths, Tales, and Warnings Every Generation Passes Down to Its Kids, Simon and Schuster, ISBN 9781476706962, https://books.google.am/books?id=udIPAQAAQBAJ&pg=PA13