Կրեյտցֆելդտ-Յակոբի հիվանդություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կրեյտցֆելդտ-Յակոբի հիվանդություն
VCJD Tonsil.jpg
Տեսակհիվանդություն[1]
Ենթադասtransmissible spongiform encephalopathy[1]
ՊատճառՊրիոններ
Բուն պատճառC26802[1] և C26802[2]
Բժշկական մասնագիտություննյարդաբանություն
OMIM123400 և 123400
Հիվանդությունների բազա3166
Անվանվել էHans Gerhard Creutzfeldt և Alfons Maria Jakob
ԱխտորոշումԿենսազննում, ՄՌՇ
Հաճախություն1:1000000
Սկիզբը45-65
Տևողություն1-2,5 տարի
Կանխատեսումանբարենպաստ
Creutzfeldt–Jakob disease Վիքիպահեստում

Կրեյտցֆելդտ-Յակոբի հիվանդություն (ԿՅՀ), նաև հայտնի որպես դասական Կրեյտցֆելդտ-Յակոբի հիվանդություն, գլխուղեղի մահացու դեգեներատիվ հիվանդություն[3][4]։ Վաղ ախտանիշներից են հիշողության հետ կապված խնդիրները, վարքի փոփոխությունները, վատ կողմնորոշումը և տեսողական խնդիրները[3]։ Ավելի ուշ դիտվում են թուլամտություն, ոչ կամային շարժումներ, կուրություն, թուլություն և կոմա[3]։ Հիվանդների շուրջ 90%-ը մահանում է ախտորոշումից 1 տարի հետո[3]։

Կրեյտցֆելդտ-Յակոբի հիվանդությունը համարվում է, որ հարուցվում է հատուկ սպիտակուցներով, որոնք կոչվում են պրիոններ[3]։ Վարակիչ պրիոնները սխալ ֆոլդավորված սպիտակուցներ են, որոնք կարող են նորմալ ֆոլդավոված սպիտակուցներին սխալ ֆոլդավորվել[3]։ Հիվանդությունը հիմնականում առաջանում է սպոնտան, իսկ դեպքերի 7,5%-ը ժառանգվում է ծնողներից աուտոսոմ դոմինանտ տիպով[3]։ Ուղեղի կամ ողնուղեղի հյուսվածքի հետ շփումը ևս նպաստում է տարածմանը[3]։ Չկան ապացույցներ, որ պրիոնները տարածվում են անմիջական շփման կամ արյան փոխներարկման միջոցով[3]։ Ախտորոշումը ներառում է այլ հնարավոր պատճառների ժխտումը[3]։ Էլեկտրաէնցեֆալոգրամման, ողնուղեղային հեղուկի քննությունը և մագնիսառեզոնանսային շերտագրումը կարող են նպաստել ախտորոշմանը[3]։

Սպեցիֆիկ բուժում չկա[3]: Օպիատները կարող են օգտագործվել ցավը մեղմացնելու նպատակով, իսկ կլոնազեպամը կամ նատրիումի վալպրոատը կարող են օգնել կառավարելու ակամա շարժումները [3]։ Կրեյտցֆելդտ-Յակոբի հիվանդությունը ախտահարում է տարեկան մեկին մեկ միլիոն մարդուց[3]։ Սկիզբը հիմնականում 60 տարեկանում է[3]։ Այս վիճակը առաջին անգամ նկարագրվել է 1920 թվականին[3]։ Այն դասակարգվում է որպես փոխանցվող սպունգանման էնցեֆալոպաթիա[5]։ Կրեյտցֆելդտ-Յակոբի հիվանդությունը տարբերվում է խոշոր եղջերավորների սպունգանման էնցեֆալոպաթիայից (խելագար կովի հիվանդություն) և վարիանտային Կրեյտցֆելդտ-Յակոբի հիվանդությունից[6]։

Նշաններ և ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին ախտանշանը առաջընթացող դեմենցիան է, որը բերում է հիշողության վատացման, անձի փոփոխման և պատրանքների։ Միոկլոնուսը դիտվում է 90% դեպքերում, բայց հանկարծակի սկսվելու դեպքում կարող է նաև բացակայել[7]։ Այլ հաճախ հանդիպող ախտանիշներից են տագնապային խանգարումը, ընկճախտը, հետապնդման մտքերը, օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարման նշանները և փսիխոզը[8]։ Այս հիվանդությունը ուղեկցվում է ֆիզիկալ խնդիրներով, ինչպես օրինակ խոսքի խանգարումները, հավասարակշռության և կողմնորոշման խնդիրները (ատաքսիա), քայլքի խանգարումը, ռիգիդ կեցվածքը։ Կրեյտցֆելդտ-Յակոբի հիվանդությունը բնութագրվում է ակամա շարժումներով և ԷԷԳ-ով ատիպիկ փոփոխություններով։ Հիվանդության տևողությունը կարող է տարբեր լինել, բայց սպորադիկ դեպքերը հնարավոր է մահացու ելք ունենան ամիսների, անգամ շաբաթների ընթացքում[9]։ Հիմնականում այս հիվանդները մահանում են ախտանիշները հայտնվելուց վեց ամիս անց` թոքաբորբի պատճառով։Եվ միայն 15%-ի մոտ ապրելիությունը կարող է գերազանցել երկու տարին[10]։

Կրեյտցֆելդտ-Յակոբի հիվանդության ախտանիշները պայմանավորված են գլխուղեղի նյարդային բջիջների մահով, որը կապված է ոչ նորմալ պրիոնային սպիտակուցների հետ, վերջիններս առաջացնում են ամիլոիդներ։ Երբ ԿՅՀ ունեցող անձի ուղեղի հյուսվածքը հետազոտում են մանրադիտակի տակ, տեսնում են փոքրիկ ճեղքեր, որտեղ նյարդային բջիջները ամբողջությամբ մահացած են։ Սպունգանման բառը նշմարում է ուղեղի հյուսվածքի սպունգի նման տեսքը հիվանդության ժամանակ։

Պատճառ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոխանցվող սպունգանման էնցեֆալոպաթիան հարուցվում է պրիոններով։ Պրիոնները սպիտակուցներ են, որոնք հիմնականում առաջանում են կենտրոնական նյարդային համակարգում։ Այս սպիտակուցների կառուցվածքը, եթե խախտվեց կախտահարվի ազդանշանման համակարգերը, վնասելով նեյրոնները և պատճառ դառնալով դեգեներացիայի՝ սպունգանման ուղեղի առաջացման[11]։

Կրեյտցֆելդտ-Յակոբի հիվանդությունը վտանգավոր է, որովհետև չախտահարված պրիոնները ևս ժամանակի ընթացքում ախտահարվում են և դառնում են հիվանդություն հարուցիչներ[12]։ Սխալ ֆոլդավորված պրիոնների քանակը մեծանում է էքսպոնենցիալ աճով և բջիջներում կուտակվում է մեծ քանակի անլուծելի վնասված սպիտակուցային զանգված։ Այդ զանգվածը խոչընդոտում է նեյրոնների նորմալ գործունեությանը և հանգեցնում բջիջների մահվան։ Պրիոնները կոդավորող գենում մուտացիան հանգեցնում է պրիոնի ալֆա պարույրի փոխակերպմանը բետա պարույրի։ Այս փոփոխության պատճառով սպիտակուցները չեն կարողանում մասնակցել մարսողությանը։ Փոխանցվող պրիոնը ախտահարում է գլխուղեղը և ընդգրկում նոր ու նոր պրիոններ։ Այս նեյրոդեգեներատիվ հիվանդությունները բնութագրելու համար հաճախ օգտագործում են պրիոնային հիվանդություն եզրույթը։

Մարդիկ կարող են նաև ԿՅՀ ունենալ, եթե ունեն մուտացված գեն, որը կոդավորում է պրիոնային սպիտակուցներին (PRNP):Սակայն այն հանդիպում է ԿՅՀ-ով հիվանդների դեպքերի միայն 5-10%-ում։ Սպորադիկ դեպքերում սպիտակուցների սխալ ֆոլդավորումը ի հայտ է գալիս սպոնտան[13]։ ԵՄ-ի հետազոտությունների տվյալներով դեպքերի 87%-ը սպորադիկ են, 8%-ը ժառանգական, 5%-ը յաթրոգեն, 1%-ը վարիանտային[14]:

Փոխանցման ուղիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճի հորմոնի պատճառով առաջացած ԿՅՀ-ի ՄՌՇ

Վնասված սպիտակուցը կարող է փոխանցվել եղջերենու[15], կարծրենու փոխպատվաստուկի[16] կամ էլեկտրոդների[17] և մարդու աճի գործոնի միջոցով[18]։

Հիվանդությունը կարող է լինել ընտանեկան կամ ի հայտ գալ առանց նախորդող ռիսկի գործոնի(սպորադիկ)։ Ընտանեկան ձևերի դեպքում կա մուտացիա PrP գենում։ Կրեյտցֆելդտ-Յակոբի հիվանդությունը փոխանցվում է բոլոր դեպքերում[19]։

Համարվում է, որ հիվանդությունը կարող է փոխանցվել վարակված խոշոր եղջերավոր անասուններից[20]։

Ոչ նորմալ պրիոնների փոխանցման մեկ այլ ուղի է կանիբալիզմը, որի ժամանակ առաջանում է կուրու հիվանդությունը[21]։ Տղամարդիկ ավելի քիչ էին ախտահարվում, իսկ կանայք և երեխաները ուտում էին մարդու ավելի քիչ ցանկալի մասերը, օրինակ՝ ուղեղը, այդ պատճառով ավելի հաճախ էին ախտահարվում։

Պրիոնները, Կրեյտցֆելդտ-Յակոբի հիվանդության վարակիչ գործոնները, կարող են չինակտիվալ սովորական ապանեխիչ վիրահատական միջոցառումներով։ Առողջապահության միջազգային կազմակերպությունը և Հիվանդությունների կարգավորման և կանխարգելման ամերիկյան կենտրոնը խորհուրդ է տալիս միջամտությունից անմիջապես հետո վերացնել բոլոր օգտագործված գործիքները։ Դրա շնորհիվ 1976 թվականից հետո չի եղել յաթրոգեն վարակման դեպքեր[22][23][24]։ Պղնձի հիդրոպերօքսիդը ներկայումս փոխարինել է նատրիումի հիդրօքսիդին և նատրիումի հիպոքլորիդին[25]։ Ջերմային ապապոլիմերացումը ևս ոչնչացնում է պրիոններին, ազդելով մոլեկուլյար մեխանիզմների վրա, կարելի է կիրառել նաև ֆերմենտներ և կենսաբանական լուծիչներ[26]։

Արյան բաղադրամասեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հետազոտությունները պնդում են, որ չնայած ախտահարված անձանց արյան մեջ կարող են լինել պրիոններ, սա սպորադիկ դեպքերի հետ կապ չունի[3]։

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրեյտցֆելդտ-Յակոբի հիվանդության ախտորոշումը դեռ վաղ ժամանակներից խնդրահարույց էր, քանի որ վաղ ախտանիշները ոչ սպեցիֆիկ են և բավականին դժվար է ախտորոշումը և պարտադիր անհրաժեշտ է հաստատել գլխուղեղի կենսազննմամբ։ Անմիջապես պետք է կասկածել Կրեյտցֆելդտ-Յակոբի հիվանդություն, եթե անհատը ունի առաջընթացող թուլամտություն, հատկապես եթե զուգակցվում են այլ նշաններով և ախտանիշներով, ինչպես օրինակ՝ ակամա մկանային կծկումները[27], կողմնորոշման դժվարությունները, քայլքի, հավասարակշռության և տեսողական խնդիրները[28]։ Հետագա ախտորոշման մեթոդներն են՝

  • Էլեկտրաէնցեֆալոգրաման– բնութագրական է տարածուն պարբերական պիկ ալիքները։ ԿՅՀ-ի սպորադիկ դեպքերի մոտ կեսի մոտ դիտվում են պարբերական պիկ-ալիք համալիրները[29]։
  • Ուղեղ-ողնուղեղային հեղուկի հետազոտությունը արվում է, որ հայտնաբերվի 14-3-3 սպիտակուցի բարձր մակարդակը, որը կարող է օգնել ախտորոշումը հաստատելուն[30][31][32]։
  • Գլխուղեղի մագնիսառեզոնանսային շերտագրումը հաճախ ազդանշանի երկկողմանի բարձր ինտեսնիվություն է հայտնաբերում պոչավոր կորիզի և կճեպի հատվածում T2 ռեժիմով ։

Վերջին հետազոտությունները փաստում են, որ ուռուցքային մարկեր նեյրոն-սպեցիֆիկ էնոլազը հաճախ է բարձրանում Կրեյտցֆելդտ-Յակոբի հիվանդություն ունեցող մարդկանց մոտ, բայց դա կարևոր է, եթե զուգահեռ որոշվել է նաև 14-3-3 սպիտակուցը[33]։ 2010 թվականին առաջարկվել է կատարել սկրինինգային հետազոտություն արյան դոնորների շրջանում, բայց դեռ դա հասանելի չէ[34]։

Տեսապատկերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսապատկերման միջոցները կիրառվում են այլ վիճակները ժխտելու և ախտորոշումը հաստատելու նպատակով։ Տեսապատկերման արդյունքները կարող են տարբեր լինել, տարբեր դեպքերում էլ ունենալ տարբեր զգայունություն և յուրահատկություն[35]։ Չնայած տեսապատկերումը սկզբնական ախտորոշման համար քիչ նշանակություն ունի, այս մեթոդով հայտնաբերած առանձնահատկությունները օգնում են կանխատեսելու հետագա կլինիկական զարգացումները[36]։

Գլխուղեղի ՄՌՇ-ն լավագույնն է ԿՅՀ-ի փոփոխությունները հայտնաբերելու նպատակով։ Բնութագրական նշաններն են՝

  • Ուղեղի կեղևի և բազալ հանգույցների տեղային կամ տարածուն ախտահարում։ 24% դեպքերում միայն կեղևի հիպերինտենս ազդանշան է հայտնաբերվում, 68% դեպքերում կեղևային և ենթակեղևային անկանոնություններ, իսկ 5%-ի մոտ միայն ենթակեղևային անոմալիաներ[37]։ Ամենաակնառու նշանը, որ հայտնաբերվում է գլխուղեղում ՄՌՇ-ով կոչվում է «կեղևային ժապավենավորում» կամ «կեղևային ժապավենի ախտանիշ»(cortical ribbon sign)[38]։ Թալամուսի ներգրավումը դիտվում է սպորադիկ Կրեյտցֆելդտ-Յակոբի հիվանդության ժամանակ[39]։
  • Տարբեր աստիճանի սիմետրիկ T2 հիպերինտենս ազդանշան բազալ հանգույցներում (պոչավոր կորիզ, կճեպ) և ավելի քիչ դժգույն գնդում և ծոծրակի կեղևում[40]։
  • Ուղեղիկային ատրոֆիան

Հյուսվածաախտաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԿՅՀ-ն ժամանակ սպունգանման փոփոխում

Հյուսվածաբանական հետազոտությունը շարունակում է մնալ ախտորոշման լավագույն և ամենահավաստի մեթոդը, սակայն անգամ կենսազննումը երբեմն վերջնական չէ։

Սպորադիկ Կրեյտցֆելդտ-Յակոբի հիվանդության 1/3 դեպքերում պրիոնային սպիտակուցների` PrPSc կուտակումներ են հայտնաբերվում կմախքային մկաններում և փայծաղում։ Ախտորոշմանը կարող է օգնել նշիկների բիոպսիան, որտեղ ևս նկարագրվում է մեծ քանակի սպիտակուցային կուտակումներ։ Կենսազննումը, քանի որ ինվազիվ մեթոդ է նախընտրելի չէ, այն դեպքերում, երբ խիստ կասկածում են, կամ շատ վստահ են։ Բիոպսիայի բացասական պատասխանը չի հերքում ախտորոշումը, քանի որ այն կարող է գերակշռել որևէ հատվածում և հենց բիոպտատում ուղղակի չհայտնվել[41]։

Դասական հյուսվածաբանական փոփոխությունը դա գլխուղեղի գորշ նյութի սպունգանման ձևախախտումն է։ Հայտնաբերվում են 50 մկմ չափով կլոր էուզինոֆիլ վակուոլների կուտակումներ գլխուղեղի կեղևի բոլոր շերտերում և անգամ ուղեղիկում[42]։ Հաճախ նկատվում է նյարդային բջիջների կորուստ և գլիոզ[43]։ Ամիլոիդանման նյութի վահանիկներ ևս կարող ենք հայտնաբերել նեյրոկորտեքսում։

Բացի դրանից, հիվանդության ավելի ուշ փուլերում արտանեյրոնալ կուտակումներ ևս հայտնաբերվում են։ Տարածուն կեղևային վակուոլիզացիան դիտվում է Ալցհեյմերի հիվանդության ժամանակ, իսկ մակերեսային կեղևային վակուոլիզացին հայտնաբերվում է ճակատաքունքային թուլամտության ժամանակ[41]:

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրեյտցֆելդտ-Յակոբի հիվանդության տեսակներն են[44]՝

  • Սպորադիկ (սԿՅՀ), առաջանում է պրիոն-սպիտակուցները կոդավորող գեների մուտացիայի արդյունքում[13]։ Դեպքերի մոտ 85%-ը սպոնտան են առաջանում[45]։
  • Ընտանեկան(ըԿՅՀ), փոխանցվում է ժառանգաբար, կապված է պրիոնային սպիտակուցները կոդավորող գեների մուտացիայի հետ։ Սա հանդիպում է դեպքերի 15%-ում[44][45]։
  • Ձեռքբերովի Կրեյտցֆելդտ-Յակոբի հիվանդությունը, որն առաջացել է այլ վարակվածի գլխուղեղի հյուսվածքի հետ անմիջական շփումից, հիմնականում բժշկական միջամտությունից հետո (յաթրոգեն Կրեյտցֆելդտ-Յակոբի հիվանդություն)։ Բժշկական միջամտությունները, որոնց ժամանակ կարող է հիվանդությունը տարածվել արյան փոխներարկումն է, մարդուց ստացված հիպոֆիզի աճի հորմոնների կիրառումը, գոնադոտրոպ հորմոնալ բուժումը և եղջերենու ու կարծրենու փոխպատվաստումը[44][45][46]։ Վարիանտային Կրեյտցֆելդտ-Յակոբի հիվանդությունը ձեռքբերովի ԿՅՀ-ի տարատեսակ է, որով վարակվում են եղջերավորների սպունգանման էնցեֆալոպաթիա ունեցողներից կամ պրիոններով ախտահարված սննդից[44][47]։
Կլինիկական և ախտաբանական բնութագրիչներ[48]
Բնութագրիչներ Դասական ԿՅՀ Վարիանտային ԿՅՀ
Մահվան միջին տարիքը 68 տարեկան 28 տարեկան
Հիվանդության միջին տևողությունը 4–5 ամիսներ 13–14 ամիսներ
Կլինիկական նշաններ և ախտանիշներ Թուլամտություն՝

վաղ կլինիկական նշան

Մշտական հեգաբանական/վարքային ախտանիշներ, ցավոտ դիզեստեզիաներ,

ուշացած նյարդաբանական նշաններ

Պարբերական սուր ալիքներ ԷԷԳ-ով Հաճախ դիտվող Հաճախ բացակա
Ազդանշանի ինտենսիվացում պոչավոր կորիզի և կճեպի հատվածում Հաճախ դիտվող Հաճախ բացակա
Բարձիկների ախտանիշ։ հետին թալամուսի սագիտալ հատույթում T2ռեժիմով ինտենսիվ ազդանշան Չի նշվում Առկա է ավելի քան 75% դեպքերում
Գլխուղեղի հյուսվածքի իմունահյուսվածաբանական հետազոտություն Տարբեր չափի կուտակում Պրոտեազ-ռեզիստենտ պրիոնների արտահայտված կուտակում
Լիմֆոիդ հյուսվածքի ներգրավում Չհայտնաբերված Հայտնաբերված
Ամիլոիդային վահանիկներ գլխուղեղի հյուսվաշքում Հնարավոր առկայություն Հնարավոր առկայություն

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի տվյալերով բուժում չի հայտնաբերված[49]։ Որոշ ախտանիշներ, ինչպես օրինակ ցնցումները կարելի է բուժել դեղորայքով՝ ախտանշանային, կամ պալիատիվ միջամտություններ կատարելով[49]։ Հոգաբանական խնդիրրները, ինչպիսիք են տագնապային խանգարումները և ընկճախտը կարելի է բուժել սեդատիվներով և հակադեպրեսանտներով։ Միոկլոնիկ ցնցումները կարելի է բուժել կլոնազեպամով և նատրիումի վալպրոատով։ Օպիատները օգնում են ցավը մեղմացնելու համար[50]։ Ցնցումային նոպաները շատ հազվադեպ են և կարող են բուժվել հակաէպիլեպտիկ դեղորայքով[51]։

Վերջնարդյունք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիվանդության ելքը հիմնականում մահացու է, չեն հայտնաբերվել մարդիկ, ովքեր ախտանշանները հայտնվելուց հետո ապրել են 2,5 տարուց ավելի[52]։

Համաճարակաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուգ կանաչով նշված են երկրները, որտեղ կան հաստատված ԿՅՀ դեպքեր։ Ավելի բաց կանաչով նշված են երկրները, որտեղ կան եղջերավորների սպունգանման էնցեֆալոպաթիայի դեպքեր

Չնայած ԿՅՀ-ն ամենահաճախ հանդիպող պրիոնային հիվանդությունն է, այն համարվում է հազվադեպ հանդիպող հիվանդություն։Տարեկան գրանցվում է մեկ միլիոնի հաշվարկով մեկ դեպք։ 1989 թվականին կատարված մի հետազոտության տվյալներով Ալցհեյմերի հիվանդություն ախտորոշում ունեցողների 3-13% իրականում ունի Կրեյտցֆելդտ-Յակոբի հիվանդություն[53]։ ԿՅՀ-ն ախտահարում է հիմնականում 46-75 տարեկան անձանց ու ավելի շատ դրսևորվում է 60-65 տարեկանում։ Բացառություն է կազմում վարիանտային Կրեյտցֆելդտ-Յակոբի հիվանդությունը, որը հանդիպում է երիտարդների մոտ։

Հիվանդությունների կառավարման կենտրոնի տվյալներով՝

  • ԿՅՀ-ն աշխարհում հանդիպում է մեկ միլիոնից մեկի մոտ
  • 1979-1994 թվականները ժամանակահատվածում մահացության ցուցանիշները չեն փոխվել
  • ԱՄՆ-ում մինչև 30 տարեկանը մահացությունը ԿՅՀ-ից շատ ցածր է[54][55]
  • Հիվանդությունը հիմնականում հանդիպում է 55-65 տարեկանների շրջանում, բայց նկարագրված են դեպքեր նաև 90-ից բարձր և 55-ից ցածր տարիքի անձանց մոտ
  • Դեպքերի 85%-ում ԿՅՀ ունեցողների կյանքի տևողությունը ավելի քիչ է, քան 1 տարի առաջին նշանները հայտնվելուց հետո[54][55]

Պատմական ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիվանդությունը առաջին անգամ նկարագրել է գերմանացի նյարդաբան Հանս Կրեյտցֆելդտը 1920 թվականին և դրանից շատ կարճ ժամանակ անց նկարագրեց նաև Ալֆոնս Մարիա Յակոբը ու կոչեց Կրեյտցֆելդտ-Յակոբի հիվանդություն։ Որոշ կլինիկական նշաններ, որոնք տեղ էին գտել այս գիտնականների աշխատություններում, որպես հիվանդության բնութագրիչներ, չեն ներառվում ներկայիս ախտորոշիչ չափորոշիչներում[56]։ Ընտանեկան ԿՅՀ դեպքերի վաղ նկարագիր է տվել գերմանացի հոգեբույժ Ֆրիդրիխ Մեգենդորֆերը(1880-1953)[57][58]։ 1997թվականին տպագրված աշխատությունում տեղ էին գտել ավելի քան 100 ԿՅՀ վարակիչ դեպքեր, բայց նոր ու նոր դեպքեր շարունակում էին հայտնվել[59]։

Առաջին անգամ յաթրոգեն Կրեյտցֆելդտ-Յակոբի հիվանդության դեպք է նկարագրվել է 1974 թվականին։ Կենդանիների վրա կատարված հետազոտություններում ապացուցվել է, որ վարակված եղջերենու փոխպատվաստումը փոխանցման աղբյուր է և տեսողական ուղիով կարող է տարածվել։ 1977 թվականին նկարագրվեց դեպք էլեկտրոդներից վարակման։ Այդ էլեկտրոդները մինչ այդ օգտագործվել էին վարակված անձի ուղեղի վրա, հետո էթանոլով և մրջնալդեհիդով ապանեխել էին, բայց միևնույնն է փոխանցվել էր։ Ռետրոսպեկտիվ հետազոտություններով ևս մի քանի նմանատիպ դեպք էին հայտնաբերվել։ Մեկ գործիքից փոխանցումը 100% չէ։ Որոշ դեպքերում այդ վարակված գործիքները կարող են դեռ երկար ժամանակ մնալ վարակիչ[59]։ 1980ականներին կարծրենու փոխպատվաստուկ Lyodura-ն, ապացուցվեց որ կարող է փոխանցել ԿՅՀ-ի հարուցչին դոնորից ռեցիպիենտին։ Այս տվյալներից հետո Կանադայում արգելվեց կարծրենու փոխպատվաստուկի կիրառումը, բայց Ճապոնիայում թերահավատորեն մոտեցան և մինչև 1993 թվականը շարունակեցին կիրառել[60]։

1979 թվականին հրապարակվել է մի հոդված, ըստ որի 25 դեպք է նկարագրվել կարծրենուց վարակվելու Ավստրալիայում, Կանադայում, Գերմանիայում, Իտալիայում, Ճապոնիայում, Նոր Զելանդիայում, Իսպանիայում, Միացյալ Թագավորությունում և ԱՄՆ-ում[59]։

1985 թվականին արդեն տարածված էր այն կարծիքը, որ մարդու հիպոֆիզից ստացված աճի հորմոնները ևս կարող են փոխանցել հիվանդության հարուցչին[59]։

Սան Ֆրանցիսկոյի Կալիֆորնիայի համալսարանի դասախոս Սթեյնլի Պրուսիները Նոբելյան մրցանակ է ստացել ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում 1997 թվականին Պրիոնների և նրանց կենսաբանական դերի հայտնաբերման համար[61]։ Յեյլի համալսարանի նյարդաախտաբան Լաուրա Մանուելիդիսը իր առջև խնդիր դրեց պարզաբանել պրիոնային սպիտակուցների անմիջական կապը հիվանդության հետ։ 2007 թվականի հունվարին նա և իր գործընկերները հայտնաբերեցին վիրուսանման վարակիչ գործոն՝ բնական և արհեստական վարակման դեպքերում։

Հակամարմնով կապման ժամանակ վարակելիությունը ոչ այնքան զգալի էր նվազում, ինչքան նուկլեինաթթվի դենատուրացիայի ժամանակ, դրա համար էլ ենթադրեցին, որ դա 25նմ չափերով վիրիոններ են[62]։

Ավստրալիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստալիայում 1991 թվականին յաթրոգեն Կրեյտցֆելդտ-Յակոբի հիվանդության հինգ դեպքեր են նկարագրվել։ Դրանք բոլորը կապված էին մարդուց ստացված հիպոֆիզի աճի հորմոնների հետ, վերջիններս կիրառվում էին անպտղության կամ ցածր հասակի բուժման համար։ Մահվան ևս հինգ դեպք են արձանագրվել կարծրենու փոխպատվաստումից հետո։ Ավստրալիայում յաթրոգեն Կրեյտցֆելդտ-Յակոբի հիվանդության այլ դեպքեր չեն նկարագրվել[63]։

Նոր Զելանդիա[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թվականին 25ամյա տղամարդու մոտ նկարագրվել է ԿՅՀ կարծրենու փոխպատվաստումից հետո[59]։ Հինգ նորզելանդացիների մոտ 2012 թվականին ախտորոշվել է Կրեյտցֆելդտ-Յակոբի հիվանդություն[64]։

ԱՄՆ[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականին Մանչեստերի Նյու Հեմփշիր նահանգում գրանցվել է ապացուցված մահվան դեպք Կրեյտցֆելդտ-Յակոբի հիվանդությունից։ Մասաչուտեսի գլխավոր հոսպիտալը գտնում է, որ հիվանդությունը այդ մարդը ձեռք է բերել պոդոլոգի այցի ժամանակ։ 2013 թվականի Սեպտեմբերին Մանչեսերում մեկ այլ հիվանդի մոտ հետմահու ախտորոշվել է Կրեյտցֆելդտ-Յակոբի հիվանդություն։ Հիվանդի մոտ կատարվել է գլխուղեղի վիրահատություն Կաթոլիկների բժշկական կենտրոնում մահվանից երեք ամիս առաջ[65][66][67]։ 2015 թվականի հունվարին Յուտայի ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Ռեբեկա Լոկհարտը մահացել է հիվանդության ախտորոշումից մի քանի շաբաթ հետո[68]։ «Բալտիմոր սան» և «Լոս Անջելոս Թայմս» ամսագրի խմբագիր Ջոն Քերոլի մոտ 2015 թվականին ախտորոշվել է Կրեյտցֆելդտ-Յակոբի հիվանդություն և նույն թվականի հունիսին մահացել է[69]։ Ամերիկացի դերասանուհի Բարբարա Տարբուքը մահացել է այս հիվանդությունից 2016 թվականի դեկտեմբերի 26-ին[70]։

Հետազոտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2010 թվականին, Նյու Յորքի թիմը նկարագրել է ոչխարների արյան մեջ պրիոնային սպիտակուցների մակարդակի բարձրացում , անգամ եթե ուղեղի միայն 10−11 հատվածն է ընդգրկված։ Ախտորոշման մեթոդներից են SOFIA(surround optical fiber immunoassay) հետազոտությունը և պրիոնային սպիտակուցների նկատմամբ հատուկ հակամարմինների հայտնաբերումը[71][72]։
  • 2014 թվականին քթի բիոպտատում հայտնաբերվել են պրիոնային սպիտակուցները հոտառական նյարդի էպիթելում[73]

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 7 հիվանդների վրա կատարված հետազոտության տվյալները փաստում են, որ պենտոզապոլիֆոսֆատները(PPs) օգնում են դանդաղեցնելու հիվանդության պրոգրեսիան և մեծացնում են ապրելիությունը[74]։ Բրիտանիայի առողջապահական կազմակերպությունները թերահավատորեն են մոտենում այս դեղամիջոցին և գտնում են, որ հետագա հետազոտություններ են անհրաժեշտ մինչև հաստատելը[75]։ 2007 թվականին հետազոտություն կատարվեց 26 պացիենտների շրջանում, բայց դեղի արդյունավետությունը չապացուցվեց[76]։
  • ՌՆԹ-ինտերֆերենցիայի ֆենոմենի հիման վրա ստեղծված դեղորայքը փորձարկվել է մկների վրա։ ՌՆԹ-ն պաշարում է Կրեյտցֆելդտ-Յակոբի հիվանդության հիմքում ընկած սպիտակուցների փոխակերպումը պրիոնների։ Բայց մինչ այս դեղերը կստանան կիրառության լայն շրջանակ դեռ շատ տարիներ կպահանջվեն[77]։
  • Ամֆոտերցին B-ն և դոքսոռուբիցինը կիրառվում են ԿՅՀ բուժման նպատակով, բայց ապացուցված արդյունավետություն չունեն։ Այլ հետազոտություններ նույն խմբի այլ դեղերով կատարվել են, բայց էլի արդյունավետ չեն։ Այնուամենայնիվ, հակակոնվուլսանտները և տագնապամարիչները, ինչպես օրինակ վալպրոատը և բենզոդիազեպինը, կարող են կիրառվել ախտանիշները վերացնելու նպատակով[10]։
  • Քինակրինը, սկզբում ստեղծված, որպես հակամալարիային դեղորայք, կիրառվում է ԿՅՀ բուժման նպատակով։ Քինակրինի արդյունավետությունը ապացուցելու համար կատարվել է մեծ հետազոտական աշխատանք Մեծ Բրիտանիայում և արդյունքները հրապարակվել են «Լանցետ» նյարդաբանական ամսագրում[78] և տեսել են, որ չունի մեծ արդյունավետություն հիվանդությունը բուժելու գործում։
  • Աստեմիզոլ, հաստատված դեղորայք, որն ունի ապացուցված հակապրիոնային ակտիվություն և կիրառվում է Կրեյտցֆելդտ-Յակոբի հիվանդության բուժման համար[79]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Disease Ontology release 2019-05-13 — 2019-05-13 — 2019.
  2. Monarch Disease Ontology release 2018-06-29sonu — 2018-06-29 — 2018.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 «Creutzfeldt–Jakob Disease Fact Sheet | National Institute of Neurological Disorders and Stroke»։ NINDS։ March 2003։ Արխիվացված օրիգինալից 4 July 2017-ին։ Վերցված է 16 July 2017 
  4. «Creutzfeldt-Jakob Disease, Classic (CJD)»։ CDC։ 2 October 2018։ Վերցված է 21 November 2018 
  5. «About CJD | Creutzfeldt–Jakob Disease, Classic (CJD) | Prion Disease»։ CDC։ 11 February 2015։ Արխիվացված օրիգինալից 8 August 2017-ին։ Վերցված է 16 July 2017 
  6. «Creutzfeldt–Jakob Disease, Classic (CJD) | Prion Diseases»։ CDC։ 6 February 2015։ Արխիվացված օրիգինալից 18 July 2017-ին։ Վերցված է 16 July 2017 
  7. «A 49-Year-Old Man With Forgetfulness and Gait Impairment»։ reference.medscape.com/viewarticle/881806_3։ Արխիվացված օրիգինալից-ից 2017-07-06-ին։ Վերցված է 2017-07-09 
  8. Murray ED, Buttner N, Price BH. (2012) Depression and Psychosis in Neurological Practice. In: Neurology in Clinical Practice, 6th Edition. Bradley WG, Daroff RB, Fenichel GM, Jankovic J (eds.) Butterworth Heinemann. April 12, 2012. 1437704344
  9. «Creutzfeldt-Jakob disease: clinical analysis of a consecutive series of 230 neuropathologically verified cases»։ Annals of Neurology 20 (5): 597–602։ November 1986։ PMID 3539001։ doi:10.1002/ana.410200507 
  10. 10,0 10,1 Gambetti Pierluigi։ «Creutzfeldt–Jakob Disease (CJD)»։ The Merck Manuals: Online Medical Library։ Արխիվացված օրիգինալից 2011-06-04-ին։ Վերցված է 2011-06-04 
  11. Sattar HA։ Fundamentals of Pathology։ էջ 189 
  12. «The molecular biology of prion propagation»։ Philosophical Transactions of the Royal Society of London. Series B, Biological Sciences 356 (1406): 185–95։ February 2001։ PMC 1088424։ PMID 11260799։ doi:10.1098/rstb.2000.0764 
  13. 13,0 13,1 «Transmissible and non-transmissible neurodegenerative disease: similarities in age of onset and genetics in relation to aetiology»։ Psychological Medicine 16 (1): 199–207։ February 1986։ PMID 3961045։ doi:10.1017/s0033291700002634 
  14. «Descriptive epidemiology of Creutzfeldt-Jakob disease in six European countries, 1993-1995. EU Collaborative Study Group for CJD»։ Annals of Neurology 43 (6): 763–7։ June 1998։ PMID 9629846։ doi:10.1002/ana.410430611 
  15. «Risk of Creutzfeldt-Jakob disease transmission by ocular surgery and tissue transplantation»։ Eye 23 (10): 1926–30։ October 2009։ PMID 19136921։ doi:10.1038/eye.2008.381 
  16. «Creutzfeldt-Jakob disease and lyophilised dura mater grafts: report of two cases»։ Journal of Neurology, Neurosurgery, and Psychiatry 56 (9): 999–1000։ September 1993։ PMC 489736։ PMID 8410042։ doi:10.1136/jnnp.56.9.999 
  17. «Danger of accidental person-to-person transmission of Creutzfeldt-Jakob disease by surgery»։ Lancet 1 (8009): 478–9։ February 1977։ PMID 65575։ doi:10.1016/s0140-6736(77)91958-4 
  18. «Iatrogenic Creutzfeldt-Jakob disease, final assessment»։ Emerging Infectious Diseases 18 (6): 901–7։ June 2012։ PMC 3358170։ PMID 22607808։ doi:10.3201/eid1806.120116 
  19. «Human spongiform encephalopathy: the National Institutes of Health series of 300 cases of experimentally transmitted disease»։ Annals of Neurology 35 (5): 513–29։ May 1994։ PMID 8179297։ doi:10.1002/ana.410350504 
  20. «Molecular analysis of prion strain variation and the aetiology of 'new variant' CJD»։ Nature 383 (6602): 685–90։ October 1996։ Bibcode:1996Natur.383..685C։ PMID 8878476։ doi:10.1038/383685a0 
  21. «Kuru in the 21st century--an acquired human prion disease with very long incubation periods»։ Lancet 367 (9528): 2068–74։ June 2006։ PMID 16798390։ doi:10.1016/s0140-6736(06)68930-7 
  22. «Questions and Answers: Creutzfeldt–Jakob Disease Infection-Control Practices»։ Infection Control Practices/CJD (Creutzfeldt–Jakob Disease, Classic)։ Centers for Disease Control and Prevention։ January 4, 2007։ Արխիվացված օրիգինալից-ից 2007-10-17-ին։ Վերցված է 2007-06-09 
  23. «WHO Infection Control Guidelines for Transmissible Spongiform Encephalopathies»։ World Health Organization: Communicable Disease Surveillance and Control։ 26 March 1999։ Արխիվացված օրիգինալից 18 May 2007-ին։ Վերցված է 2007-06-09 
  24. «The challenge of prion decontamination»։ Clinical Infectious Diseases 36 (9): 1152–4։ May 2003։ PMID 12715310։ doi:10.1086/374668 
  25. «A novel copper-hydrogen peroxide formulation for prion decontamination»։ The Journal of Infectious Diseases 194 (6): 865–9։ September 2006։ PMID 16941355։ doi:10.1086/506947 
  26. «An enzyme-detergent method for effective prion decontamination of surgical steel»։ The Journal of General Virology 86 (Pt 3): 869–78։ March 2005։ PMID 15722550։ doi:10.1099/vir.0.80484-0 
  27. Sattar Hussain A.։ Fundamentals of Pathology։ Chicago: Pathoma LLC.։ էջ 187 
  28. «Creutzfeldt–Jakob Disease Fact Sheet | National Institute of Neurological Disorders and Stroke»։ www.ninds.nih.gov։ Վերցված է 2018-01-13 
  29. «CJD mimics and chameleons»։ Practical Neurology 17 (2): 113–121։ April 2017։ PMC 5520355 ։ PMID 28153848։ doi:10.1136/practneurol-2016-001571 
  30. «The 14-3-3 protein detectable in the cerebrospinal fluid of patients with prion-unrelated neurological diseases is expressed constitutively in neurons and glial cells in culture»։ European Neurology 41 (4): 216–25։ 1999։ PMID 10343153։ doi:10.1159/000008054 
  31. «Challenging the clinical utility of the 14-3-3 protein for the diagnosis of sporadic Creutzfeldt-Jakob disease»։ Archives of Neurology 60 (6): 813–6։ June 2003։ PMID 12810484։ doi:10.1001/archneur.60.6.813 
  32. «Treatable neurological disorders misdiagnosed as Creutzfeldt-Jakob disease»։ Annals of Neurology 70 (3): 437–44։ September 2011։ PMC 3170496։ PMID 21674591։ doi:10.1002/ana.22454 
  33. «CSF tests in the differential diagnosis of Creutzfeldt-Jakob disease»։ Neurology 67 (4): 637–43։ August 2006։ PMID 16924018։ doi:10.1212/01.wnl.0000230159.67128.00 
  34. «A highly sensitive immunoassay for the detection of prion-infected material in whole human blood without the use of proteinase K»։ Transfusion (Submitted manuscript) 50 (12): 2619–27։ December 2010։ PMID 20561299։ doi:10.1111/j.1537-2995.2010.02731.x 
  35. «Imaging of Creutzfeldt-Jakob Disease: Imaging Patterns and Their Differential Diagnosis»։ Radiographics 37 (1): 234–257։ 2017-01-01։ PMID 28076012։ doi:10.1148/rg.2017160075 
  36. «Serial diffusion-weighted MRI of Creutzfeldt-Jakob disease»։ AJR. American Journal of Roentgenology 184 (2): 560–6։ February 2005։ PMID 15671380։ doi:10.2214/ajr.184.2.01840560 
  37. «Diffusion-weighted and fluid-attenuated inversion recovery imaging in Creutzfeldt-Jakob disease: high sensitivity and specificity for diagnosis»։ AJNR. American Journal of Neuroradiology 26 (6): 1551–62։ June–July 2005։ PMID 15956529։ Արխիվացված օրիգինալից 2008-09-07-ին 
  38. «An ominous radiographic feature: cortical ribbon sign»։ Internal and Emergency Medicine 11 (2): 281–3։ March 2016։ PMID 26238299։ doi:10.1007/s11739-015-1287-4 
  39. «Thalamic involvement in sporadic Creutzfeldt-Jakob disease: a diffusion-weighted MR imaging study»։ AJNR. American Journal of Neuroradiology 24 (5): 908–15։ May 2003։ PMID 12748093։ Արխիվացված օրիգինալից 10 October 2008-ին 
  40. «MR imaging of Creutzfeldt-Jakob disease»։ Radiology 199 (3): 793–8։ June 1996։ PMID 8638007։ doi:10.1148/radiology.199.3.8638007 
  41. 41,0 41,1 Sternberg's Diagnostic Surgical Pathology, 5th edition.
  42. Liberski, P.P. (2004)։ «Spongiform change – an electron microscopic view.»։ Folia Neuropathologica։ 42, suppl B: 59–70 
  43. «CNS Degenerative Diseases» 
  44. 44,0 44,1 44,2 44,3 «The end of the BSE saga: do we still need surveillance for human prion diseases?»։ Swiss Medical Weekly 145: w14212։ 12 November 2015։ PMID 26715203։ doi:10.4414/smw.2015.14212 
  45. 45,0 45,1 45,2 who.int: "Fact sheets no 180: Variant Creutzfeldt–Jakob disease" Feb 2012 ed. Archived 2016-02-04 at the Wayback Machine.
  46. «Human prion diseases: surgical lessons learned from iatrogenic prion transmission»։ Neurosurgical Focus 41 (1): E10։ July 2016։ PMC 5082740 ։ PMID 27364252։ doi:10.3171/2016.5.FOCUS15126 
  47. «Creutzfeldt-Jakob Disease Fact Sheet | National Institute of Neurological Disorders and Stroke»։ NINDS։ Վերցված է 21 November 2018 
  48. «Variant Creutzfeldt-Jakob disease and bovine spongiform encephalopathy»։ Clinics in Laboratory Medicine 22 (4): 849–62, v–vi։ December 2002։ PMID 12489284։ doi:10.1016/S0272-2712(02)00024-0 
  49. 49,0 49,1 «Creutzfeldt-Jakob disease: updated diagnostic criteria, treatment algorithm, and the utility of brain biopsy»։ Neurosurgical Focus 39 (5): E2։ November 2015։ PMID 26646926։ doi:10.3171/2015.8.FOCUS15328 
  50. «Treatment»։ nhs.uk։ 2017-10-23։ Վերցված է 2018-04-17 
  51. «Treating seizures in Creutzfeldt-Jakob disease»։ Epilepsy & Behavior Case Reports 2: 75–9։ 2014-02-07։ PMC 4308028։ PMID 25667875։ doi:10.1016/j.ebcr.2014.01.004 
  52. «Panencephalopathic type of Creutzfeldt-Jakob disease: primary involvement of the cerebral white matter»։ Journal of Neurology, Neurosurgery, and Psychiatry 44 (2): 103–15։ February 1981։ PMC 490840։ PMID 7012278։ doi:10.1136/jnnp.44.2.103 
  53. «Mad Cow: Linked to thousands of CJD cases?»։ Արխիվացված օրիգինալից 2016-08-08-ին։ Վերցված է 2016-07-20 
  54. 54,0 54,1 «CJD (Creutzfeldt–Jakob Disease, Classic)»։ Centers for Disease Control and Prevention։ 2008-02-26։ Արխիվացված օրիգինալից-ից 2009-05-06-ին։ Վերցված է 2009-06-20 
  55. 55,0 55,1 «vCJD (Variant Creutzfeldt–Jakob Disease)»։ Centers for Disease Control and Prevention։ 2007-01-04։ Արխիվացված օրիգինալից-ից 2009-05-07-ին։ Վերցված է 2009-06-20 
  56. «Neuropathological diagnosis of human prion disease; morphological studies»։ Prion Diseases 3։ 1996։ էջեր 35–57։ ISBN 978-0-89603-342-9։ doi:10.1385/0896033422 
  57. «Klinische und genealogische Beobachtungen bei einem Fall von spastischer Pseudokosklerose Jakobs»։ Zeitschrift für die Gesamte Neurologie und Psychiatrie 128: 337–41։ 1930։ doi:10.1007/bf02864269 
  58. «Sporadic and familial CJD: classification and characterisation»։ British Medical Bulletin 66: 213–39։ 2003։ PMID 14522861։ doi:10.1093/bmb/66.1.213 
  59. 59,0 59,1 59,2 59,3 59,4 «Is Creutzfeldt-Jakob disease transmitted in blood?»։ Emerging Infectious Diseases 3 (2): 155–63։ 1997։ PMC 2627622։ PMID 9204296։ doi:10.3201/eid0302.970208 
  60. «Update: Dura Mater Graft-Associated Creutzfeldt-Jakob Disease - Japan, 1975-2017»։ MMWR. Morbidity and Mortality Weekly Report 67 (9): 274–278։ March 2018։ PMC 5844283 ։ PMID 29518068։ doi:10.15585/mmwr.mm6709a3 
  61. «The Nobel Prize in Physiology or Medicine 1997: Stanley B. Prusiner»։ NobelPrize.org։ Արխիվացված օրիգինալից 2011-02-20-ին։ Վերցված է 2011-02-21 
  62. «Cells infected with scrapie and Creutzfeldt-Jakob disease agents produce intracellular 25-nm virus-like particles»։ Proceedings of the National Academy of Sciences of the United States of America 104 (6): 1965–70։ February 2007։ Bibcode:2007PNAS..104.1965M։ PMC 1794316։ PMID 17267596։ doi:10.1073/pnas.0610999104 
  63. Creutzfeldt–Jakob Disease (CJD) – the facts. Infectious Diseases Epidemiology & Surveillance – Department of Health, Victoria, Australia Archived 2015-06-28 at the Wayback Machine.
  64. Mad cow link in hunter's death | Stuff.co.nz
  65. «Autopsy confirms rare brain disease in NH patient»։ MyFoxBoston։ 2013-09-20։ Արխիվացված օրիգինալից 21 September 2013-ին։ Վերցված է 20 September 2013 
  66. «NH Patient Likely Died of Rare Brain Disease»։ AP։ Արխիվացված օրիգինալից 8 September 2013-ին։ Վերցված է 5 September 2013 
  67. Kowalczyk Liz։ «5 patients at Cape hospital at risk for rare brain disease»։ Boston Globe։ Արխիվացված օրիգինալից-ից 9 September 2013-ին։ Վերցված է 25 November 2013 
  68. «Officials: Lockhart, 'Utah's Iron Lady' died from Creutzfeldt-Jakob disease»։ Արխիվացված օրիգինալից 2015-01-20-ին։ Վերցված է 2015-01-18 
  69. Schudel Matt (June 14, 2015)։ «John S. Carroll, acclaimed newspaper editor in Baltimore and L.A., dies at 73»։ The Washington Post։ Արխիվացված օրիգինալից September 19, 2016-ին 
  70. «Barbara Tarbuck, 'General Hospital' and 'American Horror Story' Actress, Dies at 74»։ 2016-12-30։ Արխիվացված օրիգինալից 2016-12-30-ին։ Վերցված է 2016-12-30 
  71. «Detecting Prions in Blood»։ Microbiology Today: 195։ August 2010։ Արխիվացված օրիգինալից-ից 31 March 2012-ին։ Վերցված է 2011-08-21 
  72. «A novel method for preclinical detection of PrPSc in blood»։ The Journal of General Virology 91 (Pt 7): 1883–92։ July 2010։ PMID 20357038։ doi:10.1099/vir.0.020164-0 
  73. «A test for Creutzfeldt-Jakob disease using nasal brushings»։ The New England Journal of Medicine 371 (6): 519–29։ August 2014։ PMC 4186748։ PMID 25099576։ doi:10.1056/NEJMoa1315200 
  74. Bone Ian (12 July 2006)։ «Intraventricular Pentosan Polysulphate in Human Prion Diseases: A study of Experience in the United Kingdom»։ Medical Research Council։ Արխիվացված օրիգինալից 3 November 2012-ին։ Վերցված է 2012-11-09 
  75. «Use of Pentosan Polysulphate in the treatment of, or prevention of, vCJD»։ Department of Health:CJD Therapy Advisory Group։ Արխիվացված օրիգինալից 2007-07-05-ին։ Վերցված է 2007-10-30 
  76. «Experimental treatments for human transmissible spongiform encephalopathies: is there a role for pentosan polysulfate?»։ Expert Opinion on Biological Therapy 7 (5): 713–26։ May 2007։ PMID 17477808։ doi:10.1517/14712598.7.5.713 
  77. «Lentivector-mediated RNAi efficiently suppresses prion protein and prolongs survival of scrapie-infected mice»։ The Journal of Clinical Investigation 116 (12): 3204–10։ December 2006։ PMC 1679709։ PMID 17143329։ doi:10.1172/JCI29236։ lay summaryBBC News (2006-12-04) 
  78. «Safety and efficacy of quinacrine in human prion disease (PRION-1 study): a patient-preference trial»։ The Lancet. Neurology 8 (4): 334–44։ April 2009։ PMC 2660392։ PMID 19278902։ doi:10.1016/S1474-4422(09)70049-3 
  79. «Unique drug screening approach for prion diseases identifies tacrolimus and astemizole as antiprion agents»։ Proceedings of the National Academy of Sciences of the United States of America 110 (17): 7044–9։ April 2013։ Bibcode:2013PNAS..110.7044K։ PMC 3637718։ PMID 23576755։ doi:10.1073/pnas.1303510110 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]