Տագնապային խանգարում
Տագնապային խանգարում | |
---|---|
![]() | |
Տեսակ | հոգեկան հիվանդություն |
Հիվանդության ախտանշաններ | վախ և անհանգստություն |
Բժշկական մասնագիտություն | հոգեբուժություն և կլինիկական հոգեբանություն |
Բուժում | հոգեթերապիա |
![]() |
Տագնապային խանգարումներ, հոգեկան հիվանդությունների տեսակ, որոնց բնորոշ են անհանգստության և վախի զգացումներ[1]։ Անհանգստությունը ապագա իրադարձությունների նկատմամբ արձագանքն է, իսկ վախը` ներկա իրադարձությունների։ Այս զգացումները կարող են առաջացնել ֆիզիկական ախտանիշներ, ինչպես օրինակ` հաճախասրտություն և ցնցումներ։ Կան բազմաթիվ տագնապային խանգարումներ` ընդհանրացված տագնապային, բաժանման հետևանքով տագնապային, խուճապային, սոցիոֆոբիա, ագորաֆոբիա և այլ տեսակի ֆոբիաներ։ Կախված տարբեր երևույթների բնույթից, որոնք հանգեցնում են ախտանիշների առաջացման և զարգացման` խանգարումները լինում են տարբեր տեսակի։ Մարդիկ հիմնականում մեկից ավելի տագնապային խանգարումներ են ունենում[1]։
Տագնապային խանգարումների առաջացման պատճառները լինում են ինչպես գենետիկ, այնպես էլ՝ ոչ գենետիկ[2]։ Ռիսկային գործոններից են երեխաների նկատմամբ բռնությունը, հոգեկան խանգարումների ընտանեկան պատմությունը և աղքատությունը։ Տագնապային խանգարումների հետ մեկտեղ հիմնականում դրսևորվում են նաև դեպրեսիվ խանգարում և անձնային խանգարում[3]: Հիվանդի մոտ տագնապային խանգարում ախտորոշելու համար պետք է, որ այս ախտանիշներն առնվազն վեց ամիս առկա լինեն[1][3]։ Խանգարման առաջացման այլ ախտանիշներից են սիրտ-անոթային հիվանդությունները, կոֆեինի, ալկոհոլի, մարիխուանայի և այլ դեղահաբերի օգտագործումն ու չարաշահումը[3][4]։
Այս խանգարումներն առանց բուժման չեն անհետանում[1][2]։ Բուժումը կարող է ներառել ապրելակերպի փոփոխություն, հոգեթերապիաներ, դեղորայք։ Հոգեթերապիաներից հատկապես արդյունավետ է կոգնիտիվ-վարքային թերապիան[3], իսկ դեղորայքից` հակադեպրեսանտները և բետա-պաշարիչները[2]։
Յուրաքանչյուր տարի մարդկության մոտ 12%-ի մոտ արձանագրվում է տագնապային խանգարում, իսկ 5-30%-ը կյանքում գեթ մեկ անգամ այդպիսի զգացումներ են եղել[3][5]։ Ընդ որում, այն մոտ երկու անգամ ավելի հաճախ կանանց մոտ է դրսևորվում, քան տղամարդկանց և հիմնականում մինչև 25 տարեկան[1][3]։ ԱՄՆ-ն և Եվրոպան ամենառիսկային գոտիներն են համարվում[3]:
Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ընդհանրացված տագնապային խանգարում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ընդհանրացված տագնապային խանգարումը բնորոշվում է երկարատև տագնապով, անհանգստությամբ, որն ուղղված չէ որևէ կոնկրետ իրադարձության կամ երևույթի։ Ընդհանրացված տագնապային խանգարումով տառապողներն ունենում են անդադար վախի և անհանգստության զգացումներ, որոնք օր օրի ուժգնանում են։ Այս խանգարման հիմնական ախտանիշներն են անհանգստությունը, հոգնածությունը, դյուրագրգռությունը, մկանային լարվածությունը և քնի խանգարումը[6]։ Ընդհանրացված տագնապային խանգարումը հատկապես բնորոշ է մեծահասակներին[7]։ Անհանգստությունը կարող է դեղահաբերի չարաշահման պատճառ լինել, հետևաբար մասնագետները պետք է մանրամասն ուսումնասիրեն դեպքերը։ Կարելի է համարել, որ հիվանդի մոտ դրսևորվում է ընդհանրացված տագնապային խանգարում, եթե վերը նշված ախտանիշներն առկա են ավելի քան վեց ամիս[8]։ Հիվանդը կարող է դժվարություններ ունենալ որոշումներ ընդունելիս, ինչպես նաև անհանգիստ վիճակի պատճառով մոռանալ իր պարտականությունների կամ հանդիպումների մասին[9]։ Հիվանդն ունենում է լարված տեսք, նկատվում է ձեռքերի և ոտքերի առատ քրտնարտադրություն[10], կարող են լաց լինել, ինչն էլ իր հերթին դեպրեսիայի հետևանք է[11]։ Մինչև ընդհանրացված տագնապային խանգարում ախտորոշելը բժիշկները պետք է բացառեն դեղորայքի և թմրանյութերի հետևանքով առաջացած հոգեկան խանգարումները[12]։
Խուճապային խանգարում[խմբագրել | խմբագրել կոդը]
Խուճապային խանգարման դեպքում սարսափի և նախազգացման հանկարծակի և կարճ նոպա է լինում, որն ուղեկցվում է դողով, գլխապտույտով, սրտխառնոցով, շնչարգելությամբ։ Այս նոպաները կարող են տևել տաս րոպեից մինչև մեկ ժամ[13]։
Առանձնահատուկ ֆոբիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տագնապային խանգարումների ամենամեծ կատեգորիան կազմում են առանձնահատուկ ֆոբիաները։ Դրանք ներառում են բոլոր այն դեպքերը, որոնց ժամանակ վախը և տագնապը կոնկրետ իրավիճակի կամ խթանի արդյունքում են առաջանում։ Աշխարհի բնակչության 5-12%-ը տառապում է առանձնահատուկ ֆոբիաներից[8]։ Այդպիսի մարդիկ սարսափելի զգացողություններ են ունենում իրենց վախ ներշնչող առարկայից, վայրից կամ իրավիճակից։ Նրանք հասկանում են, որ իրենց վախն իրականում իրական վտանգ չի ներկայացնում, սակայն չեն կարողանում հաղթահարել այն և կառավարել իրավիճակը[14]։
Ագորաֆոբիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ագորաֆոբիան տագնապային իրավիճակ է, որի դեպքում որևէ վայրից կամ իրավիճակից խուսափելը թվում է դժվար կամ անհնարին[15]։ Ագորաֆոբիայով տառապող մարդու համար կարևոր պայման է տեսադաշտում անընդհատ ունենալ դուռ կամ դեպի ելք տանող այլ ճանապարհ։ Բացի վախեր բնորոշելուց, ագորաֆոբիա եզրույթն օգտագործվում նաև այն դեպքում, երբ անհատը խուսափողական պահվածք է դրսևորում[16]։ Օրինակ՝ եթե մեքենա վարելիս վախի, տագնապի նոպա է եղել, ապա տվյալ մարդն արդեն սկսում է մեքենա վարելն ասոցացնել իր վախի հետ և արդյունքում չի ցանկանում այլևս կատարել այդ գործողությունը։
Սոցիոֆոբիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Սոցիոֆոբիային բնորոշ է հանրության ուշադրության կենտրոնում գտնվելուց խուսափելը, հասարակական շփոթվածությունը, նվաստացած լինելու զգացումը։ Ֆիզիկական ախտանիշներն են կարմրելը, քրտնելը, դժվարությամբ խոսելը։ Ինչպես բոլոր ֆոբիաների դեպքում, սոցիոֆոբիայով տառապող անձը փորձում է անել ամեն հնարավոր բան իր վախի աղբյուրից խուսափելու համար, տվյալ դեպքում՝ հասարակության հետ շփվելուց։ Վերջինս էլ իր հերթին հանգեցնում է սոցիալական մեկուսացման[17]։
Հետտրավմատիկ սթրեսային խանգարում[խմբագրել | խմբագրել կոդը]
Հետտրավմատիկ սթրեսային խանգարումը տագնապային խանգարման տեսակ է, որը տրավմատիկ իրադարձության հետևանք է։ Այն կարող է առաջանալ տարերային աղետների, վեճի, բռնաբարության, ահաբեկչության, պատանդ լինելու արդյունքում ի հայտ եկած սթրեսից հետո[18]։ Հիմնական ախտանիշներն են խուսափողական պահվածքը, անհանգստությունը, բարկությունը և ընկճվածությունը[19]։
Բաժանման հետևանքով տագնապային խանգարում[խմբագրել | խմբագրել կոդը]
Բաժանման հետևանքով տագնապային խանգարումը որևիցե վայրից կամ մարդուց բաժանված լինելու արդյունքում առաջացած անտանելի զգացումն է։ Բաժանման հետևանքով առաջացած սթրեսը, տրամադրության անկումը բնական երևույթներ են։ Միայն այսպիսի զգացումների չափից դուրս շատ և ինտենսիվ լինելու դեպքում կարելի է համարել, որ անհատի մոտ դրսևորվում է խանգարում[20]։ Այս խանգարմամբ տառապում է մեծահասակների 7%-ը, իսկ երեխաների` 5%-ը։ Սակայն երեխաների դեպքում այն առավել լուրջ հետևանքներ է ունենում[21][22]։
Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում[խմբագրել | խմբագրել կոդը]
Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարման (ՕԿԽ) դեպքում հիվանդը ունենում է վախեցնող, օբսեսիվ մտքեր կամ կոմպուլսիաներ, որոնք դրդում են նրան բազմիցս կատարել որոշակի գործողություններ[23][24]։ Այս խանգարումով տառապում են մեծահասակաների 2%-ը (կանայք մի փոքր ավելի շատ, քան տղամարդիկ), երեխաների և դեռահասների 3%-ը[23][24]։
ՕԿԽ-ով տառապող անհատը գիտի, որ այս ախտանշանները հիմնավորված չեն և փորձում է պայքարել և՛ այդպիսի մտքերի, և՛ պահվածքի դեմ[23][25]։
Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալկոհոլ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անհանգստությունը և դեպրեսիան կարող են առաջանալ ալկոհոլի չարաշահումից[26]։ Անգամ ալկոհոլի չափավոր, սակայն կանոնավոր օգտագործումը կարող է անհանգստության աստիճանը բարձրացնել[27]։ Այսպիսի վիճակը հիմնականում շարունակվում է անգամ ալկոհոլից հրաժարվելուց երկու տարի հետո, որի ընթացքում հիվանդը փորձում է բուժվել հարբեցողությունից[28]։
Կոֆեին[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոֆեինի օգտագործումն էլ իր հերթին կարող է բարդություններ առաջացնել[29][30] և անգամ խուճապային խանգարման պատճառ հանդիսանալ[31][32][33]։ Տագնապային խանգարում ունեցողների մոտ հնարավոր է առաջանա կոֆեինից կախվածություն[34][35]։
Թմրադեղեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարիխուանայի օգտագործումը նույնպես ասոցացվում է տագնապային խանգարման հետ։ Սակայն դրանց հստակ պատճառահետևանքային կապը դեռևս մանրամասնորեն ուսումնասիրված և ապացուցված չէ[36][37]։
Սթրես[խմբագրել | խմբագրել կոդը]
Տագնապային խանգարումներ կարող են առաջանալ նաև ֆինանսական խնդիրների կամ ֆիզիկական հիվանդությունների հետևանքով։ Սոցիալական փոխազդեցության հետևանքով երիտասարդների և դեռահասների շրջանում անհանգստությունը սովորական է։ Այն նաև բնորոշ է մարազմ ունեցող մեծահասակներին[7]։
էվոլյուցիոն անհամապատասխանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ենթադրվում է, որ անհանգստության դրսևորումները հին քարի դարից սկսած սոցիալական միջավայրի փոփոխությունների հետևանք են։ Օրինակ, քարի դարում մարդկանց միջև մաշկ-մաշկի կոնտակտն առավել հաճախակի բնույթ էր կրում, երեխաներն ավելի շատ էին մոր գրկում գտնվում։ Այս ամենը անհանգստության նվազեցման արդյունավետ միջոցներից է[38]։ Բացի այդ, հին աշխարհում օտարների հետ շփումը սահմանափակ էր, ինչն էլ հանգիստ կյանքի գրավականն էր[39]։
Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]
Տագնապային խանգարումները հիմնականում ծանր քրոնիկ բնույթ են կրում։ Դրանք հակված են առավել սրանալ սթրեսի դեպքում և ուղեկցվում են այլ ֆիզիոլոգիական ախտանիշներով` գլխացավ, քրտնարտադրություն, մկանային լարվածություն, հաճախասրտություն, գերճնշում, որոնք էլ իրենց հերթին կարող են քրոնիկ հոգնածության հանգեցնել։
Բժշկության մեջ «անհանգստությունն» ու «վախը» հստակ տարբերակիչ իմաստներ ունեն։ «Անհանգստությունը» սահմանվում է որպես տհաճ հուզական վիճակ, որի պատճառները կամ հայտնաբերված չեն, կամ էլ անկառավարելի և անխուսափելի են։ Մինչդեռ «վախը» բացահայտված արտաքին վտանգի դեմ ուղղված հուզական և հոգեբանական պատասխան է[40]։ «Տագնապային խանգարում» եզրույթը ընդգրկում է և՛ վախերը (ֆոբիաները), և՛ անհանգստությունները։
Տագնապային խանգարում ախտորոշելուց առաջ պարտադիր է բացառել այլ բժշկական հիվանդությունները[4][40]։ Կան հիվանդություններ, որոնք կարող են նման կամ նույն ախտանիշներնն ունենալ։ Օրինակ` որոշ էնդոկրին հիվանդությունները[3][4][40][41], նյութափոխանակության խանգարումները (շաքարային դիաբետ)[4][42], վիտամին D-ի, վիտամին B2-ի, վիտամին B12-ի, վիտամին B9-ի պակասությունը[4], ստամոքսաղիքային հիվանդությունները[43][44][45], սրտային հիվանդությունները[3][4], արյան հիվանդությունները (սակավարյունություն)[4] և ուղեղի դեգեներատիվ հիվանդությունները (Պարկինսոնյան հիվանդություն, ցրված սկլերոզ)[4][46][47][48]։
Մի շարք դեղեր կարող են ավելի բարդացնել իրավիճակը և՛ պատահական թունավորման, և՛ քրոնիկ օգտագործման դեպքում։ Այդպիսիք են մարիխուանան, ափիոնատիպ նյութերը (կոֆեին, կոկաին, ամֆետամին), գրավչանյութերը, հալյուցինոգենները[3][49]։
Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]
Բուժման տարբերակները ներառում են ապրելակերպի փոփոխությունը, հոգեթերապիան և դեղորայքի ընդունումը։ Դեռևս չկա ապացույց, թե բուժման որ տեսակն է առավել արդյունավետ[50]։ Բուժման ընտրության իրավունքը տրված է հիվանդին, և մեծ մասն ընտրում է հոգեթերապիան[50]։
Ապրելակերպի փոփոխություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ապրելակերպի փոփոխությունները ներառում են ֆիզիկական վարժություններ կատարելը, քնի կարգավորումը, կոֆեինի չափաբաժնի նվազեցումը, ծխախոտից հրաժարվելը[50][51]։
Հոգեթերապիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոգնիտիվ-վարքային թերապիան ամենաարդյունավետ և առավել հաճախ օգտագործվող թերապիան է[50][52][53][54][55]։ Կոգնիտիվ-վարքային թերապիան հավասարապես արդյունավետ է անգամ ինտերնետի միջոցով անցկացնելիս[55]։ Կան բազմաթիվ ինտերնետային հավելվածներ, որոնք թերապիայի նախնական փուլերի համար կարող են օգտագործվել[56]։
Ուշադրության վրա հիմնված ծրագրերը նույնպես օգտակար են տագնապային խանգարումները բուժելիս[57][58]։ Պարզ չէ` արդյո՞ք մեդիտացիան իր ազդեցությունն ունենում է անհանգստության վրա[59]։
Դեղորայք[խմբագրել | խմբագրել կոդը]
Դեղորայքը հարկավոր է զգուշորեն օգտագործել հատկապես մեծահասակների դեպքում` կողմնակի բարդություններից խուսափելու համար[7]։
Այլընտրանքային բժշկություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տագնապային խանգարման բուժման համար օգտագործվում են բազմաթիվ այլընտրանքային դեղամիջոցներ։ Ինոզիտը[60] և պասիֆլորան[60] առանձնանում են իրենց օգտակարությամբ։ Չնայած արդյունքների կարճատև լինելուն` դրանք առավել անվտանգ դեղամիջոցներից են համարվում։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Diagnostic and Statistical Manual of Mental DisordersAmerican Psychiatric Associati. (5th ed.)։ Arlington: American Psychiatric Publishing։ 2013։ էջեր 189–195։ ISBN 978-0890425558
- ↑ 2,0 2,1 2,2 Anxiety Disorders.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 3,9 Craske MG, Stein MB (հունիսի 24, 2016)։ «Anxiety.»։ Lancet (London, England)։ PMID 27349358։ doi:10.1016/S0140-6736(16)30381-6
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 «Psychiatric emergencies (part III): psychiatric symptoms resulting from organic diseases»։ Eur Rev Med Pharmacol Sci (Review)։ 17 Suppl 1: 86–99։ 2013։ PMID 23436670
- ↑ Kessler (2007)։ «Lifetime prevalence and age-of-onset distributions of mental disorders in the World Health Organization’s World Mental Health Survey Initiative»։ World Psychiatry 6 (3): 168–76։ PMC 2174588։ PMID 18188442
- ↑ Schacter, D. L., Gilbert, D. T., & Wegner, D.M. (2011). Psychology: Second Edition. New York, NY: Worth.
- ↑ 7,0 7,1 7,2 «Anxiety Disorders in Later Life: Differentiated Diagnosis and Treatment Strategies»։ Psychiatric Times 26 (8)։ 2008
- ↑ 8,0 8,1 Phil Barker (հոկտեմբերի 7, 2003)։ Psychiatric and mental health nursing: the craft of caring։ London: Arnold։ ISBN 978-0-340-81026-2։ Վերցված է դեկտեմբերի 17, 2010
- ↑ Psychology, Michael Passer, Ronald Smith, Nigel Holt, Andy Bremner, Ed Sutherland, Michael Vliek (2009) McGrath Hill Education, UK: McGrath Hill Companies Inc. p 790
- ↑ http://www.webmd.com/anxiety-panic/guide/mental-health-anxiety-disorders
- ↑ Psychiatry, Michael Gelder, Richard Mayou, John Geddes 3rd ed. Oxford; New York: Oxford University Press, c 2005 p. 75
- ↑ Varcarolis. E (2010). Manual of Psychiatric Nursing Care Planning: Assessment Guides, Diagnoses and Psychopharmacology. 4th ed. New York: Saunders Elsevier. p 109.
- ↑ «Panic Disorder»։ Center for the Treatment and Study of Anxiety, University of Pennsylvania
- ↑ Psychology. Michael Passer, Ronald Smith, Nigel Holt, Andy Bremner, Ed Sutherland, Michael Vliek. (2009) McGrath Hill Higher Education; UK: McGrath Hill companies Inc.
- ↑ Craske 2003 Gorman, 2000
- ↑ Jane E. Fisher, William T. O'Donohue (հուլիսի 27, 2006)։ Practitioner's Guide to Evidence-Based Psychotherapy։ Springer։ էջ 754։ ISBN 978-0387283692
- ↑ The Oxford Handbook of Exercise Psychology։ Oxford University Press։ 2012։ էջ 56։ ISBN 9780199930746
- ↑ Post-Traumatic Stress Disorder and the Family։ Veterans Affairs Canada։ 2006։ ISBN 0-662-42627-4։ Արխիվացված է օրիգինալից 2009-02-14-ին։ Վերցված է 2021-03-06
- ↑ Psychological Disorders, Psychologie Anglophone
- ↑ Siegler, Robert (2006). How Children Develop, Exploring Child Develop Student Media Tool Kit & Scientific American Reader to Accompany How Children Develop. New York: Worth Publishers. ISBN 0-7167-6113-0.
- ↑ «Adult Separation Anxiety Often Overlooked Diagnosis – Arehart-Treichel 41 (13): 30 – Psychiatr News»։ Psychiatric News։ Վերցված է փետրվարի 20, 2012
- ↑ Shear K., Jin R., Ruscio AM., Walters EE., Kessler RC. (June 2006)։ «Prevalence and correlates of estimated DSM-IV child and adult separation anxiety disorder in the National Comorbidity Survey Replication»։ Am J Psychiatry 163 (6): 1074–1083։ PMC 1924723։ PMID 16741209։ doi:10.1176/appi.ajp.163.6.1074
- ↑ 23,0 23,1 23,2 National Collaborating Centre for Mental Health (UK) (2006)։ «Obsessive-Compulsive Disorder: Core Interventions in the Treatment of Obsessive-Compulsive Disorder and Body Dysmorphic Disorder,»։ NICE Clinical Guidelines (31)։ PMID 21834191։ Վերցված է նոյեմբերի 21, 2015
- ↑ 24,0 24,1 Soomro GM (հունվարի 18, 2012)։ «Obsessive compulsive disorder.»։ BMJ clinical evidence 2012։ PMC 3285220։ PMID 22305974
- ↑ Institute for Quality and Efficiency in Health Care (IQWiG)։ «Obsessive-compulsive disorder: overview»։ PubMed Health։ Institute for Quality and Efficiency in Health Care (IQWiG)։ Վերցված է նոյեմբերի 21, 2015
- ↑ Lindsay S.J.E., Powell Graham E., eds. (հուլիսի 28, 1998)։ The Handbook of Clinical Adult Psychology (2nd ed.)։ Routledge։ էջեր 152–153։ ISBN 978-0-415-07215-1
- ↑ Evans Katie, Sullivan Michael J. (մարտի 1, 2001)։ Dual Diagnosis: Counseling the Mentally Ill Substance Abuser (2nd ed.)։ Guilford Press։ էջեր 75–76։ ISBN 978-1-57230-446-8
- ↑ Johnson Bankole A. (2011)։ Addiction medicine : science and practice։ New York: Springer։ էջեր 301–303։ ISBN 978-1-4419-0337-2
- ↑ Scott Trudy (2011)։ The Antianxiety Food Solution: How the Foods You Eat Can Help You Calm Your Anxious Mind, Improve Your Mood, and End Cravings։ New Harbinger Publications։ էջ 59։ ISBN 1-57224-926-9։ Վերցված է հոկտեմբերի 7, 2012
- ↑ Winston AP (2005)։ «Neuropsychiatric effects of caffeine»։ Advances in Psychiatric Treatment 11 (6): 432–439։ doi:10.1192/apt.11.6.432
- ↑ Hughes RN (June 1996)։ «Drugs Which Induce Anxiety: Caffeine»։ New Zealand Journal of Psychology 25 (1): 36–42։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-09-ին։ Վերցված է 2017-04-09
- ↑ «Caffeine challenge test and panic disorder: a systematic literature review»։ Expert Rev Neurother 11 (8): 1185–95։ August 2011։ PMID 21797659։ doi:10.1586/ern.11.83
- ↑ Vilarim Marina Machado, Rocha Araujo Daniele Marano, Nardi Antonio Egidio (2011)։ «Caffeine challenge test and panic disorder: A systematic literature review»։ Expert Review of Neurotherapeutics 11 (8): 1185–95։ PMID 21797659։ doi:10.1586/ern.11.83
- ↑ Bruce Malcolm, Scott N, Shine P, Lader M (1992)։ «Anxiogenic Effects of Caffeine in Patients with Anxiety Disorders»։ Archives of General Psychiatry 49 (11): 867–9։ PMID 1444724։ doi:10.1001/archpsyc.1992.01820110031004
- ↑ Nardi Antonio E., Lopes Fabiana L., Valença Alexandre M., Freire Rafael C., Veras André B., De-Melo-Neto Valfrido L., Nascimento Isabella, King Anna Lucia, Mezzasalma Marco A., Soares-Filho Gastão L., Zin Walter A. (2007)։ «Caffeine challenge test in panic disorder and depression with panic attacks»։ Comprehensive Psychiatry 48 (3): 257–63։ PMID 17445520։ doi:10.1016/j.comppsych.2006.12.001
- ↑ Kedzior Karina Karolina, Laeber Lisa Tabata (2014-05-10)։ «A positive association between anxiety disorders and cannabis use or cannabis use disorders in the general population- a meta-analysis of 31 studies»։ BMC Psychiatry 14: 136։ ISSN 1471-244X։ PMC 4032500։ PMID 24884989։ doi:10.1186/1471-244X-14-136
- ↑ Crippa José Alexandre, Zuardi Antonio Waldo, Martín-Santos Rocio, Bhattacharyya Sagnik, Atakan Zerrin, McGuire Philip, Fusar-Poli Paolo (2009-10-01)։ «Cannabis and anxiety: a critical review of the evidence»։ Human Psychopharmacology: Clinical and Experimental (անգլերեն) 24 (7): 515–523։ ISSN 1099-1077։ PMID 19693792։ doi:10.1002/hup.1048
- ↑ Grinde B (2005)։ «An approach to the prevention of anxiety-related disorders based on evolutionary medicine»։ Preventative Medicine 40 (6): 904–909։ PMID 15850894։ doi:10.1016/j.ypmed.2004.08.001
- ↑ Price John S. (September 2003)։ «Evolutionary aspects of anxiety disorders»։ Dialogues in Clinical Neuroscience 5 (3): 223–236։ PMC 3181631։ PMID 22033473
- ↑ 40,0 40,1 40,2 World Health Organization (2009)։ Pharmacological Treatment of Mental Disorders in Primary Health Care։ Geneva։ ISBN 978-92-4-154769-7
- ↑ Samuels MH (2008)։ «Cognitive function in untreated hypothyroidism and hyperthyroidism»։ Curr Opin Endocrinol Diabetes Obes (Review) 15 (5): 429–33։ PMID 18769215։ doi:10.1097/MED.0b013e32830eb84c
- ↑ «Prevalence of anxiety in adults with diabetes: a systematic review»։ J Psychosom Res (Systematic Review) 53 (6): 1053–60։ 2002։ PMID 12479986
- ↑ «Psychological morbidity of celiac disease: A review of the literature»։ United European Gastroenterol J (Review) 3 (2): 136–45։ Apr 2015։ PMC 4406898։ PMID 25922673։ doi:10.1177/2050640614560786
- ↑ «Systematic review: noncoeliac gluten sensitivity»։ Aliment Pharmacol Ther (Systematic Review) 41 (9): 807–20։ May 2015։ PMID 25753138։ doi:10.1111/apt.13155
- ↑ «Depression and anxiety in patients with Inflammatory Bowel Disease: A systematic review»։ J Psychosom Res (Systematic Review) 87: 70–80։ 2016։ PMID 27411754։ doi:10.1016/j.jpsychores.2016.06.001
- ↑ «The prevalence of neuropsychiatric symptoms in Alzheimer's disease: Systematic review and meta-analysis»։ J Affect Disord (Systematic Review) 190: 264–71։ 2016։ PMID 26540080։ doi:10.1016/j.jad.2015.09.069
- ↑ «Depression, anxiety, and apathy in Parkinson's disease: insights from neuroimaging studies»։ Eur J Neurol (Review) 23 (6): 1001–19։ 2016։ PMC 5084819 ։ PMID 27141858։ doi:10.1111/ene.13002
- ↑ «The incidence and prevalence of psychiatric disorders in multiple sclerosis: a systematic review»։ Mult Scler (Systematic Review) 21 (3): 305–17։ 2015։ PMC 4429164։ PMID 25583845։ doi:10.1177/1352458514564487
- ↑ American Psychiatric Association (2013)։ Diagnostic and statistical manual of mental disorders, fifth edition.։ Arlington, VA: American Psychiatric Association։ ISBN 978-0890425558
- ↑ 50,0 50,1 50,2 50,3 Stein MB, Sareen J (նոյեմբերի 19, 2015)։ «Clinical Practice: Generalized Anxiety Disorder.»։ The New England Journal of Medicine 373 (21): 2059–68։ PMID 26580998։ doi:10.1056/nejmcp1502514
- ↑ Taylor G., McNeill, A., Girling, A., Farley, A., Lindson-Hawley, N., Aveyard, P. (փետրվարի 13, 2014)։ «Change in mental health after smoking cessation: systematic review and meta-analysis»։ BMJ 348 (feb13 1): g1151–g1151։ PMC 3923980։ PMID 24524926։ doi:10.1136/bmj.g1151
- ↑ Cuijpers P, Sijbrandij, M, Koole, S, Huibers, M, Berking, M, Andersson, G (Mar 2014)։ «Psychological treatment of generalized anxiety disorder: A meta-analysis.»։ Clinical Psychology Review 34 (2): 130–140։ PMID 24487344։ doi:10.1016/j.cpr.2014.01.002
- ↑ Otte C (2011)։ «Cognitive behavioral therapy in anxiety disorders: current state of the evidence.»։ Dialogues in clinical neuroscience 13 (4): 413–21։ PMC 3263389։ PMID 22275847
- ↑ Pompoli A, Furukawa TA, Imai H, Tajika A, Efthimiou O, Salanti G (ապրիլի 13, 2016)։ «Psychological therapies for panic disorder with or without agoraphobia in adults: a network meta-analysis.»։ The Cochrane database of systematic reviews 4: CD011004։ PMID 27071857։ doi:10.1002/14651858.CD011004.pub2
- ↑ 55,0 55,1 Olthuis JV, Watt MC, Bailey K, Hayden JA, Stewart SH (մարտի 12, 2016)։ «Therapist-supported Internet cognitive behavioural therapy for anxiety disorders in adults.»։ The Cochrane database of systematic reviews 3: CD011565։ PMID 26968204։ doi:10.1002/14651858.cd011565.pub2
- ↑ Donker T, Petrie K, Proudfoot J, Clarke J, Birch MR, Christensen H (նոյեմբերի 15, 2013)։ «Smartphones for smarter delivery of mental health programs: a systematic review.»։ Journal of medical Internet research 15 (11): e247։ PMC 3841358։ PMID 24240579։ doi:10.2196/jmir.2791
- ↑ «Mindfulness and acceptance-based behavioral therapies for anxiety disorders»։ Curr Psychiatry Rep 15 (11): 410։ Nov 2013։ doi:10.1007/s11920-013-0410-3
- ↑ Lang AJ (May 2013)։ «What mindfulness brings to psychotherapy for anxiety and depression»։ Depress Anxiety 30 (5): 409–12։ doi:10.1002/da.22081
- ↑ Krisanaprakornkit T, Krisanaprakornkit W, Piyavhatkul N, Laopaiboon M (հունվարի 25, 2006)։ «Meditation therapy for anxiety disorders.»։ The Cochrane database of systematic reviews (1): CD004998։ PMID 16437509։ doi:10.1002/14651858.CD004998.pub2
- ↑ 60,0 60,1 Saeed SA, Bloch, RM, Antonacci, DJ (15 Aug 2007)։ «Herbal and dietary supplements for treatment of anxiety disorders»։ American family physician 76 (4): 549–56։ PMID 17853630
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Khouzam HR (March 2009)։ «Anxiety Disorders: Guidelines for Effective Primary Care. Part 1: Diagnosis»։ Consultant 49 (3)։ Արխիվացված է օրիգինալից 2009-08-02-ին։ Վերցված է 2017-04-09
- Khouzam HR (April 2009)։ «Anxiety Disorders: Guidelines for Effective Primary Care. Part 2: Treatment»։ Consultant 49 (4)։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-28-ին։ Վերցված է 2017-04-09
- Vanin John, Helsley James (2007)։ Anxiety Disorders: A Pocket Guide For Primary Care։ Humana Press։ ISBN 978-1-58829-923-9
- Craske Michelle Genevieve (2003)։ Origins of Phobias and Anxiety Disorders: Why More Women than Men?։ Amsterdam: Elsevier։ ISBN 0-08-044032-0
- Schutz Samantha (2006)։ I Don't Want to Be Crazy: A Memoir of Anxiety Disorder։ www.samanthaschutz.net (PUSH)։ ISBN 978-0-439-80518-6
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի՝ 2017 թվականի մայիսի 8-ի օրվա հոդված: |