Պատրանք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պատրանք (այլ կիրառումներ)
Պատրանք, արտաքին աշխարհի առարկանների և երևույթների աղճատված արտացոլման տեսակներից մեկը։
Պատրանքները հալյուցինացիաներից (զգայապատրանքներից, զգայախաբկանքներից) տարբերվում են նրանով, որ այս դեպքում ընկալվող օբյեկտները իսկապես կան և գտնվում են մարդու առջև։ Պատրանքները ամենից առաջ լինում են ընկալման գործընթացներում։
Ընդհանուր նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատրանքները հոգեկան այն պատկերներն են, որոնք առաջ են գալիս որոշակի առարկաներ ընկալելիս և դրանց պատկերների աղճատումներն են։ Պատրանքային պատկերները տեղորոշվում են անձից դուրս, շատ ցայտուն են և մարդիկ առանց հատուկ բացատրությունների և զննումների չեն կարողանում գիտակցել, իրենց ունեցած հոգեկան պատկերը իրականության ճիշտ արտացոլումը չէ։ (Օրինակ, գիշերը ճանապարհ գնալիս հեռվից հազիվ նշմարվող ծառը կարող է մարդ թվալ)։
Տեսակները
[խմբագրել | խմբագրել կոդը]- տեսողական
- լսողական
- հոտառական
- ճանաչման
- հիշողության
- դատողության
Որոշ պատրանքներ, օրինակ միրաժը, պայմանավորված են ֆիզիկական պատճառներով, մյուսները, օրինակ տեսողական պատրանքների խումբը, ֆիզիոլոգիական և հոգեբանական պատճառներով, որոնք կապված են անալիզատորների կառուցվածքի և աշխատանքի յուրահատկությունների հետ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նալչաջյան Ա. Ա. (1984 թ.). Հոգեբանական բառարան (Լույս ed.). Երևան. էջ 240 էջ.
- Նալչաջյան Ա․ Ա․ (1991). Ընդհանուր հոգեբանության հիմունքներ («Լույս» ed.). Երևան. էջ 512.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) ISBN 5-545-00785-7