Թուլամտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թուլամտություն
Auguste D aus Marktbreit.jpg
Ենթադաս հաշմանդամություն
Intellectual disability Վիքիպահեստում

Թուլամտություն, հիվանդությունների խումբ, բնորոշվում է մտավոր գործունեության անվերադարձ կամ դժվար վերականգնվող իջեցմամբ, նախկինում ձեռք բերված գիտելիքների ու փորձի, ինչպես նաև նորը ձեռք բերելու ընդունակության կորստով։ Թուլամտության ժամանակ տուժում է իմացական գործունեությունը (ընկալում, հիշողություն, ուշադրություն, մտածողություն և խոսք)։ Բնորոշ է նաև հոգեկան ամբողջական գործունեության աղքատացումն ու անկումը։ Թուլամտությունը լինում է ձեռքբերովի և բնածին։

Ձեռքբերովի թուլամտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձեռքբերովի թուլամտությունը՝ դեմենցիան (լատ.՝ dementio), կախված է գլխուղեղի ախտահարման բնույթից, ինչպես նաև այդ ախտահարումն առաջացնող հիվանդությունից (լուծանքային, վնասվածքային, ծերունական, շիզոֆրենիկ, էպիլեպտիկ թուլամտություններ)։ Ձեռքբերովի թուլամտությունը կարող է լինել ընդհանուր և մասնակի։

Ընդհանուր ձեռքբերովի թուլամտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր (տոտալ) թուլամտությունը առաջանում է գլխուղեղի կեղևի տարածուն ախտահարումների դեպքում։ Արտահայտվում է ընկալման, հիշողության, ուշադրության, դատողության խանգարումներով։

Մասնակի ձեռքբերովի թուլամտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակի (պարցիալ կամ լակունար) թուլամտությունը բնորոշվում է ինտելեկտուալ ավելի ցածր ֆունկցիաների (հիշողություն, ուշադրություն են) իջեցմամբ։ Կարող է հանդիպել ուղեղի աթերոսկլերոզի, սիֆիլիսի, ուռուցքի, քրոնիկական ալկոհոլամոլության դեպքում։

Բնածին թուլամտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնածին թուլամտությունը՝ օլիգոֆրենիա (հուն․՝ oXVyog - պակաս, սակավ և ppev - խելք), բնորոշվում է հոգեկան ոլորտի տարբեր աստիճանի թերզարգացմամբ։ Առաջացման պատճառներն են՝ պտղի ներարգանդային վնասումը, ուղեղի ծննդաբերական տրավմաները, ծնողների մոտ սիֆիլիսի, ալկոհոլամոլության առկայությունը։ Տարբերում են բնածին թուլամտության 3 աստիճան՝

  • թեթև (դեբիլություն),
  • միջին (իմբեցիլություն),
  • ծանր (ապուշություն)։

Բնածին թուլամտությունը բնորոշվում է բառապաշարի խիստ աղքատությամբ, խոսելու ունակության թերզարգացմամբ, հիշողության թուլությամբ, գիտելիքներ ձեռք բերելու դժվարությամբ և խիստ սահմանափակմամբ։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական հիվանդության վերացում, ախտանշանային բուժում՝ «B» վիտամինային խումբ, գլուտամինաթթու, ամինալոն, բուժ-մանկավարժական միջոցառումներ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Бітенський В. С., Горячев П. І., Мельник Е. В. та інші. Психиатрия: Курс лекций: Учебное пособие = Психіатрія: Курс лекцій: Навчальний посібник / За ред. Бітенського В. С.. — Одеса: Одесский национальный медицинский университет, 2004. — 354 с. — 1000 экз. — ISBN 966-7733-56-4;
  2. Замский Х. С., Коняева Н. П. [www.academia-moscow.ru/off-line/_books/fragment_9513.pdf Умственно отсталые дети: История их изучения, воспитания и обучения с древних времен до середины XX века: учебное пособие для студентов высших учебных заведений]. — 2-е изд.. — Москва: Издательский центр «Академия», 2008. — 368 с. — ISBN 978-5-7695-4334
  3. Морозов Г. В., Шуйский Н. Г. Введение в клиническую психиатрию (пропедевтика в психиатрии). — Нижний Новгород: Изд-во Нижегородская государственная медицинская академия, 1998. — 426 с. — 3000 экз. — ISBN 5-86093-010-0;
  4. О. В. Кербиков, М. В. Коркина, Р. А. Наджаров, А. В. Снежневский. Психиатрия. — 2-е, переработанное. — Москва: Медицина (издательство), 1968. — 448 с. — 75 000 экз.;
  5. Ю. В. Каннабих. История психиатрии. — Ленинград: Государственное медицинское издательство, 1928.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 230 CC-BY-SA-icon-80x15.png