Մագնիսառեզոնանսային շերտագրություն
Մագնիսառեզոնանսային շերտագրություն | |
---|---|
![]() | |
Տեսակ | լաբորատոր ախտորոշում |
Հապավում | IRM[1], МРТ, MRI, MRT և RM |
Ենթադաս | բժշկական վիզուալիզացիա և ոչ ինվազիվ վիզուալիզացիա |
Օգտագործում է | Միջուկային մագնիսական ռեզոնանս |
Հոմանիշներ | Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ) |
Հիմնված է | Միջուկային մագնիսական ռեզոնանս[2] |
MeSH | D008279 |
Մագնիսառեզոնանսային շերտագրությունը (ՄՌՇ) բժշկական վիզուալիզացիայի տեսակ է, որը օգտագործվումէ ճառագայթային ախտորոշման մեջ և ցուցադրում է օրգանիզմի կառուցվածքային պատկերներ և ֆունկցիոնալ գործընթացներ՝ ինչպես հիվանդ այնպես էլ առողջ անհատների մոտ։ ՄՌՇ սքաները (սարքավորումը, որով իրականացնում են ՄՌՇ հետազոտությունը) օգտագործում է հզոր մագնիսական դաշտ ինչի շնորհիվ ձևավորում է հետազոտվող օրգանների պատկերները։ Ի տարբերություն համակարգչային շերտագրության (ՀՇ), ռենտգեն հետազոտության և այլն ՄՌՇ սքաները չեն օգտագործում վնասակար ռենտգեն կամ իոնիզացնող ճառագայթներ։ ՄՌՇ-ն միջուկային մագնիսական ռեզոնանսի (ՄՄՌ) բժշկական կիրառությունն է։ ՄՄՌ-ը կարող է օգտագործվել նաև այլ հետազոտության մեթոդներում, օրինակ՝ ՄՄՌ սպեկտրոսկոմիա։


1971 թվականի մարտին Science ամսագրում[3] Ռայմոնդ Դամադյանը (ազգությամբ հայ, ամերիկաբնակ բժիշկ, Նյու Յորքի պետական համալսարանի Դաունսթեյթ բժշկական կենտոնի պրոֆեսոր) ներկայացրեց, որ ՄՄՌ-ով հնարավոր է կենդանի օրգանիզմում ուռուցքային և նորմալ հյուսվածքները միմյանցից տարբերակել։ Նա առաջարկեց, որ այս տարբերությունը կարող է օգտագործվել ուռուցքների ախտորոշման համար։ Այսպիսով Ռայմոնդ Դամադյանը համարվում է ՄՌՇ-ի հիմնադիրներից մեկը։
Ռենտգենյան ճառագայթների վնասակարությունը արդեն վաղուց ապացուցված է, մինչդեռ ՄՌՇ մինչ այժմ համարվում է անվտանգ հետազոտություն և շատ դեպքերում ընտրության մեթոդ է հանդիսանում։ ՄՌՇ-ն լայնորեն կիրառվում է բուժ հիմնարկներում և կլինիկաներում, հիվանդությունների բժշկական ախտորոշման, տարածվածության որոշման և հսկողության համար, առանց պացիենտին ճառագայթելու։ Այնուամենայնիվ, ՄՌՇ-ն էլ երբեմն կարող է որոշակի ռիսկեր և անհարմարություններ պարունակել։ Ի տարբերություն ՀՇ-ի, ՄՌՇ հետազոտությունը տևում է ավելի երկար և ավելի աղմոկոտ է։ Բացի այդ, հետազոտության ընթացքում հետազոտվողը գտնվում է նեղ և սահմանափակ խողովակի մեջ (կարող է հրահրել վախի զգացում կլաուստրաֆոբների մոտ)։ Մետաղական հիմքով բժշկական իմպլանտների, որոշ դաջվածքների (մետաղական հիմքով թանաք օգտագործելիս), պրոթեզների և այլ մետաղական անշարժ կոնստրուկցիաների առկայությունը օրգանիզմում թույլ չի տալիս անվտանգ իրականացնել հետազոտությունը, հետևաբար հակացուցված է։
ՄՌՇ-ն իրականում անվանում են ՄՄՌՇ (միջուկային մագնիսառեզոնանսային շերտագրություն), սակայն, քանի որ «միջուկային» բառը ասոցիացիաներ է առաջացնում միջուկային զենքի, ռադիացիայի և այլ վնասակար երևույթների հետ, այդ բառը հանվել է անվանումից[4]։ Ատոմի միջուկները կարող են կլանել և բաց թողնել ռադիոալիքների էներգիան, երբ գտնվում են արտաքին մագնիսական դաշտի ազդեցության տակ։ Կլինիկական և գիտական ՄՌՇ հետազոտություններում առավել հաճախ օգտագործվում է ջրածնի ատոմը, որը գեներացնում է ռադիոալիքային ազդակ, ինչն էլ գրանցվում է հետազոտվող օբյեկտին մոտ տեղակայված ընդունիչների կողմից։ Ջրածնի ատոմը առատորեն առկա է մարդու և այլ կենսաբանական համակարգերի օրգանիզմներում, հատկապես ջրի և ճարպերի մոլեկուլներում։ Այդ իսկ պատճառով ՄՌՇ սկաները հիմնականում պատկերում է ջրի և ճարպային մոլեկուլների տեղադրությունը օրգանիզմում։
Սկսած հիմնադրման օրվանից 1970-ականներին և 1980-ականներին, ՄՌՇ-ն եղել և մնում է շատ ունիվերսալ վիզուալիզացնող տեխնոլոգիա։ Չնայած ՄՌՇ-ն առավել շատ օգտագործվում է բժշկական ախտորոշման մեջ և կենսաբժշկական հետազոտություններում, Այն կարող է կիրառվել նաև անկենդան օբյեկտների տեսանելի դարձնելու նպատակով։ Այն կարող է կիրառվել քիմիական և ֆիզիկական որոշակի տվյալներ հայտնաբերելու նպատակով։ Քանի որ ՄՌՇ-ն արդեն լայն տարածում է ստացել առողջապահության ոլորտում, մասնագետները սկսել են խոսել նաև շահութաբերության և գերդիագնոստիկայի մասին[5][6]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://dicosigles.fr/
- ↑ https://en.wikipedia.org/wiki/Nuclear_magnetic_resonance
- ↑ Damadian R (March 1971)։ «Tumor detection by nuclear magnetic resonance»։ Science 171 (3976): 1151–3։ Bibcode:1971Sci...171.1151D։ PMID 5544870։ doi:10.1126/science.171.3976.1151
- ↑ Donald W. McRobbie, Elizabeth A. Moore, Martin J. Graves, Martin R. Prince, MRI from Picture to Proton, Cambridge University Press, 2007, ISBN 1139457195page 1
- ↑ Smith-Bindman R, Miglioretti DL, Johnson E, Lee C, Feigelson HS, Flynn M, Greenlee RT, Kruger RL, Hornbrook MC և այլք: (2012)։ «Use of diagnostic imaging studies and associated radiation exposure for patients enrolled in large integrated health care systems, 1996–2010»։ JAMA 307 (22): 2400–9։ PMC 3859870։ PMID 22692172։ doi:10.1001/jama.2012.5960
- ↑ «Health at a glance 2009 OECD indicators»։ Health at a Glance։ Health at a Glance (OECD)։ 2009։ ISBN 9789264061538։ ISSN 1995-3992։ doi:10.1787/health_glance-2009-en
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- TRTF/EMRF: The history of MRI (Peter A. Rinck, ed). url = http://www.magnetic-resonance.org/ch/20-01.html
- Guadalupe Portal; Aliosvi Rodriguez Whole body magnetic resonance imaging in early diagnosis in Trinidad BMJ (2010) ISSN 1756-1833 url = http://www.bmj.com/rapid-response/2011/12/19/re-whole-body-magnetic-resonance-imaging
- Ian L. Pykett (մայիսի 1, 1982)։ «NMR Imaging in Medicine»։ Scientific American 246 (5): 78–88։ Bibcode:1982SciAm.246e..78P։ doi:10.1038/scientificamerican0582-78։ Արխիվացված է օրիգինալից մարտի 10, 2016-ին
- Simon, Merrill, Mattson, James S (1996)։ The pioneers of NMR and magnetic resonance in medicine: The story of MRI։ Ramat Gan, Israel: Bar-Ilan University Press։ ISBN 0-9619243-1-4
- Haacke, E Mark, Brown, Robert F, Thompson, Michael, Venkatesan, Ramesh (1999)։ Magnetic resonance imaging: Physical principles and sequence design։ New York: J. Wiley & Sons։ ISBN 0-471-35128-8
- Lee SC, Kim K, Kim J, Lee S, Han Yi J, Kim SW, Ha KS, Cheong C (June 2001)։ «One micrometer resolution NMR microscopy»։ J. Magn. Reson. 150 (2): 207–13։ Bibcode:2001JMagR.150..207L։ PMID 11384182։ doi:10.1006/jmre.2001.2319
- Perry Sprawls (2000)։ Magnetic Resonance Imaging Principles, Methods, and Techniques։ Medical Physics Publishing։ ISBN 9780944838976
- P Mansfield (1982)։ NMR Imaging in Biomedicine: Supplement 2 Advances in Magnetic Resonance։ Elsevier։ ISBN 9780323154062
- Eiichi Fukushima (1989)։ NMR in Biomedicine: The Physical Basis։ Springer Science & Business Media։ ISBN 9780883186091
- Bernhard Blümich, Winfried Kuhn (1992)։ Magnetic Resonance Microscopy: Methods and Applications in Materials Science, Agriculture and Biomedicine։ Wiley։ ISBN 9783527284030
- Peter Blümer (1998)։ Peter Blümler, Bernhard Blümich, Robert E. Botto և այլք:, eds.։ Spatially Resolved Magnetic Resonance: Methods, Materials, Medicine, Biology, Rheology, Geology, Ecology, Hardware։ Wiley-VCH։ ISBN 9783527296378
- Zhi-Pei Liang, Paul C. Lauterbur (1999)։ Principles of Magnetic Resonance Imaging: A Signal Processing Perspective։ Wiley։ ISBN 9780780347236
- Franz Schmitt, Michael K. Stehling, Robert Turner (1998)։ Echo-Planar Imaging: Theory, Technique and Application։ Springer Berlin Heidelberg։ ISBN 9783540631941
- Vadim Kuperman (2000)։ Magnetic Resonance Imaging: Physical Principles and Applications։ Academic Press։ ISBN 9780080535708
- Bernhard Blümich (2000)։ NMR Imaging of Materials։ Clarendon Press։ ISBN 9780198506836
- Jianming Jin (1998)։ Electromagnetic Analysis and Design in Magnetic Resonance Imaging։ CRC Press։ ISBN 9780849396939
- Imad Akil Farhat, P. S. Belton, Graham Alan Webb, Royal Society of Chemistry (Great Britain) (2007)։ Magnetic Resonance in Food Science: From Molecules to Man։ Royal Society of Chemistry։ ISBN 9780854043408
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- MRI: A Peer-Reviewed, Critical Introduction. European Magnetic Resonance Forum (EMRF)/The Round Table Foundation (TRTF); Peter A. Rinck (editor)
- A Guided Tour of MRI: An introduction for laypeople Archived 2013-04-12 at the Wayback Machine. National High Magnetic Field Laboratory
- The Basics of MRI. Underlying physics and technical aspects.
- Video: What to Expect During Your MRI Exam from the Institute for Magnetic Resonance Safety, Education, and Research (IMRSER)
- Royal Institution Lecture – MRI: A Window on the Human Body
- A SHORT HISTORY OF MAGNETIC RESONANCE IMAGING FROM A EUROPEAN POINT OF VIEW
- Animal Imaging Database (AIDB) Archived 2014-01-26 at the Wayback Machine.
- How MRI works explained simply using diagrams Archived 2015-02-06 at the Wayback Machine.
- Real-time MRI videos: Biomedizinische NMR Forschungs GmbH.
|