Հոտառական նյարդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հոտառական նյարդ (ո. olfactorius), մարդու գլխուղեղային I զույգ նյարդը, սկսվում է քթի լորձաթաղանթի նյարդային բջիջներից։ Նյարդաթելիկները մաղոսկրի ծակոտկեն թերթիկների բացվածքի միջով մտնում են գանգի խոռոչ և վերածվում հոտառական ուղու, որը դեպի ետ լայնանալով, գոյացնում է հոտառական եռանկյունի։ Հոտառական ուղու և եռանկյունու մակարդակին գտնվում է հոտառական թմբիկը, ուր վերջանում են հոտառական կոճղեզից եկող թելիկները։ Կեղևում հոտառական թելիկները բաժանվում են ջրաձիու գալարի (հիպոկամպի) շրջանում։ Հոտառական նյարդի ախտահարումից առաջանում է հոտառության լրիվ (անօսմիա) կամ մասնակի (հիպօսմիա) կորուստ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png