Նյու Հեմփշիր
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նյու Հեմփշիր (այլ կիրառումներ)
Նյու Հեմփշիր անգլ.՝ New Hampshire | ||||
|---|---|---|---|---|
| ||||
| Երկիր | ||||
| Մասն է | Մայրցամաքային նահանգներ և Նոր Անգլիա | |||
| Հիմն | Old New Hampshire? | |||
| Կարգավիճակ | ԱՄՆ-ի նահանգ | |||
| Մտնում է | ԱՄՆ | |||
| Ներառում է | Բելկնապ շրջան[1], Քարոլ շրջան[2], Չեշիր շրջան[3], Քոոս շրջան[4], Գրաֆտոն շրջան[5], Հիլսբորու շրջան[6], Մերիմակ շրջան[7], Ռոքինգհեմ շրջան[8], Ստրաֆորդ շրջան[9] և Սուլիվան շրջան[10] | |||
| Վարչկենտրոն | Կոնկորդ[11] | |||
| Ամենաբարձր կետ | Վաշինգտոն լեռ | |||
| ԲԾՄ | 305 մետր | |||
| Օրենսդրական մարմին | New Hampshire General Court? | |||
| Դատական մարմին | New Hampshire Supreme Court? | |||
| Միության մուտք | հունիսի 21 1788 (9-րդ) | |||
| Պաշտոնական լեզուներ | անգլերեն[12] | |||
| Բնակչություն | ▲1 377 529 մարդ (ապրիլի 1, 2020)[13] (42 տեղ) | |||
| Տարածք | 24 214 կմ² (46 տեղ) | |||
| Հիմնադրված է | հունիսի 21, 1788 թ. | |||
| Սահմանակցում է | Մասաչուսեթս, Վերմոնտ, Քվեբեկ և Մեն | |||
| Ժամային գոտի | EDT? և Ամերիկա/Նյու Յորք | |||
| Հապավում | NH և N.H. | |||
| Փոխարինեց | Նյու Հեմփշիր նահանգ | |||
| ISO 3166-2 կոդ | US-NH | |||
| Անվանված է | Հեմփշիր | |||
| Մականուն | The Granite State[14] | |||
| Միության մուտք | հունիսի 21 1788 (9-րդ) | |||
| nh.gov(անգլ.) | ||||
Նյու Հեմփշիր[15] (անգլ.՝ New Hampshire), ոչ մեծ նահանգ[16] ԱՄՆ-ի հյուսիս-արևելքում՝ Նոր Անգլիա շրջանում։ Բնակչությունը կազմում է 1 318 194 մարդ (2011 թ.)։ Ոչ պաշտոնական անվանումը «Գրանիտե նահանգ» է։ Նահանգի մայրաքաղաքը Կոնկորդն է, ամենախոշոր քաղաքը՝ Մանչեսթրը։ Մեծ Բրիտանիայից անկախացած առաջին նահանգն է երկրում։ Նահանգի նշանաբանն է. «Ապրիր ազատ կամ մահացիր։» (անգլ.՝ Live free or die)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Նյու Հեմփշիր նահանգը հիմնվել է 1623 թվականին բրիտանացի կապիտան Ջոն Մեյսոնի կողմից։ Նահանգն իր անունն ստացել է ի պատիվ անգլիական Հեմփշիր կոմսության։ Անկախության համար պատերազմի ժամանակ Նյու Հեմփշիրը դարձավ 13 սյուներից մեկը, որոնք դրվեցին բրիտանական տիրապետության դեմ, և առաջին նահանգը, որը անկախ հռչակվեց։ Նահանգի մայրաքաղաք Կոնկորդն անցյալում հայտնի էր Ռամֆորդ և Պենակուկ անուններով։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նյու Հեմփշիրն ավանդաբար մտցնում են Նոր Անգլիա պատմա-մշակութային շրջանի կազմի մեջ։ Հյուսիսից նահանգը սահմանակից է կանադական Քվեբեկ գավառին, արևելքից՝ Մեն նահանգին և Ատլանտյան օվկիանոսին, հարավից՝ Մասաչուսեթսին, արևմուտքից՝ Վերմոնտին։ Նյու Հեմփշիրի մակերեսը 24 217 կմ² է (46-րդը երկրում)։ Նահանգի՝ Ատլանտյան օվկիանոսին ափամերձ հատվածը 29 կիլոմետր է։
Հյուսիսում են գտնվում Սպիտակ լեռները, որը հայտնի զբոսաշրջական կենտրոն է, իսկ Նյու Հեմփշիրի միջնամասում տեղակայված է Նորանգլիական բարձրությունը, հարավ-արևելքում՝ մերձօվկիանոսյան ցածրավայրը։ Կլիման ունի մայրցամաքային բնույթ՝ տաք, կարճատև ամառ, և ցուրտ, բավականին խստաշունչ, ձնառատ ու քամոտ ձմեռ։ Նահանգի գլխավոր գետերն են Կոնեկտիկուտը և Մերիմակը, որոնց էներգիան օգտագործվում է ՋԷԿ-երի կողմից։
Խոշորագույն լիճը Ուիննիպեսոկին է։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավանդույթի համաձայն՝ նահանգի արդյունաբերությունը հիմնվում է ՋԷԿ-երի էներգիայի վրա։ 19-րդ դարում, երբ Նյու Հեմփշիրում սկսվեց ինտենսիվ արդյունաբերությունը, խոշոր կապիտալն ուղղվեց դեպի ալրաղացը, տեքստիլ և կաշվե կոշկեղենի արտադրությունը։ 20-րդ դարի վերջին դրանց փոխարինեց մեքենաշինությունը, ինչպես նաև էլեկտրոնիկայի արտադրությունը։ Այսօր Նաշուա քաղաքը մասնագիտանում է օպտիկայի, Պորթսմութը` ավտոմասերի և ծովային նավերի արտադրության վրա։
Գյուղատնտեսության մեջ գերակշռում են անասնաբուծությունը, թռչնաբուծությունը, ջերմոցային տնտեսությունը` մասնագիտանալով լոռամրգիի և հապալասի արտադրությամբ։
Միակ օվկիանոսային նավահանգիստը Պորթսմութն է։ Բնակչության զգալի մասը (մինչև 15 %) զբաղված է սպասարկման և զբոսաշրջության ոլորտում։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռասայական կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության բաշխումն ըստ ռասայական հատկանիշի.
- Սպիտակներ - 93,9 %
- ֆրանսիական և ֆրանկոկանադական ծագում ունեցողներ - 24,5 %
- իռլանդական ծագում ունեցողներ - 21,5 %
- անգլիական ծագում ունեցողներ - 17,6 %
- իտալական ծագում ունեցողներ - 10,3 %
- գերմանական ծագում ունեցողներ - 8,4 %
- աֆրոամերիկացիներ — 1,1 %
- հնդկացիներ — 0,2 %
- ասիացներ — 2,2 %
Կրոնական կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նյու Հեմփշիրում ապրողների գրեթե 72%-ն իրեն համարում է քրիստոնյա, բացի այդ այստեղ բավականին մեծ թիվ են կազմում բապտիստները (6 %), մեթոդիստները (3 %), Քրիստոնեական միացյալ եկեղեցու ծառաները (6 %) և այլ կրոնական ճյուղավորումներ՝ ներառյալ մորմոնները, ադվենտիստները և այլն։ Ապրողների մոտ 17%-ն իրենց համարում են աթեիստ։
Բնակչության աճ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նահանգի բնակչությունը տարիներով[17]
| Տարեթիվ | Թվաքանակ |
|---|---|
| 1790 | 141885 |
| 1800 | 183858 |
| 1810 | 214460 |
| 1820 | 244155 |
| 1830 | 269328 |
| 1840 | 284574 |
| 1850 | 317976 |
| 1860 | 326073 |
| 1870 | 318300 |
| 1880 | 346991 |
| 1890 | 376530 |
| 1900 | 411588 |
| 1910 | 430572 |
| 1920 | 443083 |
| 1930 | 465293 |
| 1940 | 491524 |
| 1950 | 533242 |
| 1960 | 606921 |
| 1970 | 737681 |
| 1980 | 920610 |
| 1990 | 1109252 |
| 2000 | 1235786 |
| 2010 | 1316470 |
Կրթություն և գիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանովերում է գտնվում ԱՄՆ-ի ամենահին բուհերից մեկը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ԱՄՆ Բնակչության մարդահամարի բյուրո — 1902.
- ↑ ԱՄՆ Բնակչության մարդահամարի բյուրո — 1902.
- ↑ ԱՄՆ Բնակչության մարդահամարի բյուրո — 1902.
- ↑ ԱՄՆ Բնակչության մարդահամարի բյուրո — 1902.
- ↑ ԱՄՆ Բնակչության մարդահամարի բյուրո — 1902.
- ↑ ԱՄՆ Բնակչության մարդահամարի բյուրո — 1902.
- ↑ ԱՄՆ Բնակչության մարդահամարի բյուրո — 1902.
- ↑ ԱՄՆ Բնակչության մարդահամարի բյուրո — 1902.
- ↑ ԱՄՆ Բնակչության մարդահամարի բյուրո — 1902.
- ↑ ԱՄՆ Բնակչության մարդահամարի բյուրո — 1902.
- ↑ https://www.britannica.com/place/Concord-New-Hampshire
- ↑ Section 3-C:1 // https://www.gencourt.state.nh.us/rsa/html/I/3-C/3-C-1.htm
- ↑ 13,0 13,1 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
- ↑ https://www.nh.gov/almanac/fast-facts.htm — New Hampshire State Library.
- ↑ Атлас мира. Карта «Соединённые Штаты Америки» (масштаб 1:11 400 000). — Роскартография, 2010. — С. 168-169. — ISBN 978-5-85120-295-7
- ↑ Атлас мира. Указатель географических названий. — Роскартография, 2010. — С. 233. — ISBN 978-5-85120-295-7
- ↑ Resident Population Data. «Resident Population Data – 2010 Census». 2010.census.gov. US Census Bureau. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 24-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Official State Website/ Նահանգի կառավարության պաշտոնական կայքը (անգլ.)
- New Hampshire Historical Society/ Նյու Հեմփշիրի պատմաբանների միություն (անգլ.)
- The New Hampshire Almanac/ Նյու Հեմփշիրի ալմանախ (անգլ.)
| |||||||||||||||||||||||||
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նյու Հեմփշիր» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 317)։ |
