Կոնեկտիկուտ (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոնեկտիկուտ
Բնութագիր
Երկարություն660 կմ
Ավազանի մակերես29 137 կմ²
Ջրի ծախս521 մ³/վ
Գետաբերանի տեղակայումԼոնգ Այլենդ (նեղուց)[1]
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերChicopee River?, White River?, Millers River?, Farmington River?, Ottauquechee River?, Westfield River?, Ammonoosuc River?, Ashuelot River?, Black River?, Deerfield River?, Falls River?, Rivière Hall?, Passumpsic River?, Waits River?, West River?, Manhan River?, Nulhegan River?, Upper Ammonoosuc River? և Mohawk River?
Երկիր Նյու Հեմփշիր
ԵրկրամասԿոնեկտիկուտ[2][3][1], Մասաչուսեթս[2][1], Վերմոնտ[2][1] և Նյու Հեմփշիր[2][1]
ՋրահավաքConnecticut River basin?

Կոնեկտիկուտ (անգլերեն՝ Connecticut River), Ամերիկայի Միացյալ Նահանգների Նոր Անգլիա տարածաշրջանի ամենաերկար գետը։ Ունի մոտավորապես 660 կիլոմետր (406 մղոն) երկարություն։ Սկիզբ է առնում Կանադայի հետ ԱՄՆ-ի ունեցած պետական սահմանի մերձակայքում և հոսելով դեպի հարավ ու անցնելով ամերիկյան չորս նահանգներով՝ թափվում է Ատլանտյան օվկիանոսի Լոնգ Այլենդ նեղուցը[4]։ Գետի ջրահավաք ավազանն ընդգրկում է ամերիկյան հինգ նահանգ և կանադական մեկ պրովինցիա (Քվեբեկի պրովինցիան)՝ ընդհանուր առմամբ 29,1 հազար քառակուսի կիլոմետր (շուրջ 1.1260 քառակուսի մղոն) տարածք[5]։ Կոնեկտիկուտն ունի 148 վտակ, որոնցից 38-ը համարվում են խոշոր գետեր[6]։ Գետը յուրաքանչյուր վայրկյան Լոնգ Այլենդ նեղուց է լցնում մոտավորապես 19.600 խորանարդ մետր ջուր՝ այդպիսով ապահովելով այդ նեղուցի քաղցրահամ ջրի շուրջ 70%-ը[6][7]։

Կոնեկտիկուտի գետահովիտը բարենպաստ պայմաններ է ընձեռում գյուղատնտեսությամբ զբաղվելու և այն զարգացնելու համար։ Միաժամանակ՝ այստեղ կազմավորվել են քաղաքային մի շարք ագլոմերացիաներ (մասաչուսեթսյան Սփրինգֆիլդի և Կոնեկտիկուտ նահանգի վարչական կենտրոն Հարթֆորդի ագլոմերացիաները), որոնցում ընդհանուր առմամբ ապրում է մոտավորապես երկու միլիոն մարդ։

Անվանումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Connecticut անվանումը աղավաղված ձևույթն է մոհիկանյան quinetucket բառի, որը նշանակում է «երկար, մակընթացվող գետից այն կողմ»[8]։ Բառն անգլերենին է անցել 1600-ական թվականների սկզբներին՝ անվանակոչելու համար գետը, որը մինչ այդ կրում էր The Great River («Մեծ գետ») անվանումը։ Այն կրել է նաև այլ անվանումներ. Fresh River (Թարմ գետ), Verse River (վերջինս հոլանդացիների տված անվանումն էր)[9]։

Վաղ շրջանում եվրոպացի հետազոտողների, հիմնականում՝ ֆրանսիացիների, կողմից գետին տրված անվանաձևերից է նաև Cannitticutt[10][11]։

Նկարիչ՝ Ալվան Ֆիշեր
Նկարիչ՝ Ուիլյամ Հավել

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Gazetteer
  2. 2,0 2,1 2,2 2,3 Sustainable Rivers: Sites: Connecticut RiverUSACE.
  3. Ramsar Sites Information Service
  4. Linda Brughelli (October 28, 2014)։ «Essex - Connecticut»։ BBC Local: Essex։ Արխիվացված է օրիգինալից October 20, 2016-ին։ Վերցված է August 9, 2016 
  5. Connecticut River Watershed Facts
  6. 6,0 6,1 «Watershed Facts»։ Connecticut River Watershed Council։ Արխիվացված է օրիգինալից August 5, 2016-ին։ Վերցված է August 9, 2016 
  7. «Event: Source To Sea Cleanup To Benefit 410 Miles of Connecticut River — Courant.com – CT Environmental Headlines»։ Environmentalheadlines.com։ Արխիվացված է օրիգինալից հունվարի 19, 2014-ին։ Վերցված է նոյեմբերի 25, 2014 
  8. «Connecticut State Name Origin»։ Statesymbolsusa.org։ Արխիվացված է օրիգինալից հունվարի 5, 2015-ին։ Վերցված է նոյեմբերի 25, 2014 
  9. Alberta Eiseman (August 30, 1998)։ «THEATER; The Industrialization of the Great River, New England's Longest»։ The New York Times։ Արխիվացված է օրիգինալից March 6, 2016-ին։ Վերցված է August 9, 2016 
  10. https://gallica.bnf.fr/ark:/12148/btv1b53089800t/f1.item
  11. https://gallica.bnf.fr/ark:/12148/btv1b5905631t/f1.item

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]