Jump to content

Մասաչուսեթս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մասսաչուսեթսից)
Մասաչուսեթս
անգլ.՝ Massachusetts
flag of Massachusetts? Զինանշան


ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասն էՄայրցամաքային նահանգներ և Նոր Անգլիա
ՀիմնAll Hail to Massachusetts?
ԿարգավիճակԱՄՆ-ի նահանգ
Մտնում էԱՄՆ
ՎարչկենտրոնԲոստոն
Ամենաբարձր կետMount Greylock?
ԲԾՄ150 մետր
Օրենսդրական մարմինՄասաչուսեթսի գլխավոր խորհուրդ
Դատական մարմինMassachusetts Supreme Judicial Court?
Միության մուտքփետրվարի 6, 1788 (6-րդ)
Պաշտոնական լեզուներանգլերեն
Բնակչություն
7 029 917 մարդ (ապրիլի 1, 2020)[1] (14 տեղ)
Տարածք27 336 կմ²  (44 տեղ)
Հիմնադրված էփետրվարի 6, 1788 թ.
Սահմանակցում էՌոդ Այլենդ, Կոնեկտիկուտ, Նյու Յորք, Վերմոնտ և Նյու Հեմփշիր
Ժամային գոտիEDT? և Ամերիկա/Նյու Յորք
ՀապավումMA և Mass.
ՓոխարինեցՄասաչուսեթսյան ծոցի գավառ
ISO 3166-2 կոդUS-MA
Անվանված էGreat Blue Hill?
ՄականունThe Bay State
Միության մուտքփետրվարի 6, 1788 (6-րդ)
mass.gov(անգլ.)

Մասաչուսեթս (անգլերեն՝ Լսել Massachusetts), նահանգ ԱՄՆ-ի հյուսիսարևելյան մասում։ Մասաչուսեթսը երկրորդ հայաշատ նահանգն է Կալիֆոռնիայից հետո. այնտեղ բնակվում է 150.000-200.000 հայ։

Գաղութը ստացել է իր անունը տեղական մասաչուսեթ ցեղից, որը նշանակում է «մեծ լեռնային տարածք» («masa»՝ «մեծ» և «wachusett»՝ «լեռ»)։ Առաջինն ափ է հասել անգլիացի ծովագնաց Բարտոլոմյու Գոսնոլդը 1602 թվականին։ 1620 թվականին Քեյփ-Քոդի ափերին հաստատվել են «Մեյֆլաուեր» նավի ուղևորները, որոնք լքել են Անգլիան կրոնական հանգամանքերի պատճառով։ Հենց նրանք են Մասսաչուսեթսի տարածքում հաստատել առաջին եվրոպական բնակավայրը՝ Պլիմուտյան գաղութը։ Վերջնականապես հաստատվելուց առաջ՝ Պլիմուտում կնքել են հայտնի Մեյֆլաուերյան պայմանագիրը, որը համարվում է առաջին ամերիկյան սահմանադրությունը։ Այդ փաստաթղթի հիմքում ընկած է քաղաքական համաձայնության գաղափարը՝ մեծամասնության կամքին ենթարկվելը։ Իսկ 150 տարի հետո հենց ազատատենչությունը և անհնազանդությունն օգնեցին Ամերիկային անկախանալ։ Նոր վայրում հարմարվելուն օգնեցին հնդկացի-վամպանոագները։ 1621 թվականի առաջին բերքահավաքի ժամանակ անգլիացիները հնդիկների համար կազմակերպեցին 3-օրյա կերուխում։ Այդպես էլ առաջացել է տոնը, որն այսօր կոչվում է Երախտագիտության օր։ Շուտով հայտնվեցին նոր գաղթականներ։ 1623 թվականին ստեղծվեց Գլոսթեր գաղութը, 1626 թվականին՝ Նոմկիգը, որը հետագայում վերափոխվեցէ Սեյլեմ քաղաքի։ 1630 թվականին ժամանեց առաջին մաքրակրոն խումբը՝ Ջոն Ուինթրոփի գլխավորությամբ, որն էլ դարձավ Բոստոնի հիմնադիրը։ 1636 թվականին բացվեց Հարվարդի համալսարանը՝ այդպիսի աստիճանի առաջին ուսումնական հաստատությունը երկրում։ Մաքրակրոնները տարբերվում էին կրոնական անհանդուրժողականությամբ։ 1692 թվականին սկսվեց «վհուկների դեմ որս» Սեյլեմ քաղաքում։ Սեյլեմյան դատավորությունում 156 մեղադրանք է ներկայացվել։ 30 մարդ ճանաչվել են մեղավոր, որոնցից 14 կին և 5 տղամարդ կախաղան են հանվել։

18-րդ դարի կեսին Մասսաչուսեթսը դարձավ բրիտանական գաղութների նավաշինության և առևտտի կենտրոնը։ Նահանգի բնակիչները բողոքեցին մետրոպոլիտի կողմից հարկային ճնշման դեմ։ 1770 թվականին դա վերածվեց «Բոստոնյան սպանդի»։ 1773 թվականին բռնկվեց «Բոստոնյան թեյախմություն» խռովությունը՝ դառնալով Անկախության պատերազմի սկիզբը։ Մասսաչուսեթս գաղութի բնակիչները, զգեստափոխվելով հնդիկների, բրիտանական նավի թեյի արկղերը վայր նետեցին՝ ի նշան գաղութի համար ոչ շահավետ հարկային քաղաքականության և մյուս երկրների հետ առևտրի սահմանափակման։

Նահանգի տեսարժան վայրերից շատերը կենտրոնացված են Բոստոնում։ Պլիմուտում կարելի է տեսնել գրանիտե ժայռի մնացորդներ, որի մոտ, առասպելի համաձայն, հաստատվել են առաջին մաքրակրոնները։ Պլիմության ժայռի կողքին՝ «Մեյֆլաուեր» նավի կրկնօրինակն է, որը կառուցվել է Անգլիայում 1955 թվականին։

Մասսաչուսեթսը եղել է 13 ամերիկյան գաղութներից մեկը, որն սկսել է Անհլիայի դեմ ապստամբություն։ 1788 թվականի փետրվարի 6-ին Մասսաչուսեթսը վավերացրեց ԱՄՆ-ի սահմանադրությունը և դարձավ նոր պետության 6-րդ նահանգը։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսից Մասսաչուսեթսին սահմանակից են Նյու Հեմփշիր և Վերմոնտ նահանգները, արևմուտքից՝ Նյու-Յորքը, հարավից՝ Կոնեկտիկուտը և Ռոդ Այլենդը, Արևելքից՝ Ատլանտյան օվկիանոսը։ Նահանգի խոշորագույն քաղաքը Բոստոնն է, բայց բնակչության մեծ մասը ապրում է արվարձաններում։ Մասսաչուսեթսի հարավում գտնվում են Տակոնիկ լեռնաշղթան և Բեկշիր-Խիլս լեռը։

2013 թվականին համախառն արտադրանքը կազմել է 420․7 մլն դոլար, ԱՄՆ-ում 12-րդ է։ 2012 թվականին նահանգում մարդու անձնական եկամուտը կազմել է մոտ 53 հազ դոլար[2]։ Գյուղատնտեսական հիմնական արտադրանքներն են՝ ծովամթերք, սածիլներ, կաթնամթերք, լոռամիրգ և բանջարեղեն։ Արդյունաբերական հիմնական ապրանքներ են՝ հաստոցներ, էլեկտրական սարքավորումներ, գիտական գործիքներ, տպագրություն և հրատարակչություն, ինչպես նաև զբոսաշրջությունը։ Տնտեսության մեջ կարևոր դեր են խաղում բարձրագույն կրթությունը, առողջապահությունը և ֆինանսական ծառայությունը։

Ժողովրդական տեղեկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նահանգի բնակչությունը, 2014 թվականի տվյալներով, կազմել է 6.745.408 մարդ։ Բնակչության կրոնական պատկանելիությունը՝

Վարչական կառուցվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նահանգում կա 14 շրջան, 50 խոշոր քաղաքներ և 301 բնակավայր։

Օրենքներ և կառավարում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նահանգի մայրաքաղաքը Բոսթոն քաղաքն է։ Մասսաչուսեթսի նահանգապետը Չարլի Բեյկերն է՝ հանրապետական կուսակցության անդամ։ Նահանգի սենատորներն են Էլիզաբեթ Ուրրեն և Էդ Մարկինը։ Ներքին պալատում կոնգրեսը ունի 9 ներկայացուցիչ, նրանք բոլորը դեմոկրատներ են։ 2004 թվականի մայիսի 17-ի գերագույն դատարանի որոշման համաձայն՝ Մասսաչուսեթսի պատմության մեջ ԱՄՆ-ն առաջին անգամ սկսել է գրանցել միասեռ ամուսնություններ։

Կրթություն և գիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած այն հանգամանքին, որ Մասսաչուսեթսը զբաղեցնում է միայն 45-րդ տեղը խոշորագույն բոլոր նահանգներում, նա հավակնում է այն բանին, որպեսզի համարվի ազգային և ինտելեկտուալ ազգի կենտրոն։ Դրա համար նա ունի բոլոր հիմքերը։ Առաջին տպագիր հրատարակությունները, թերթերը, գրադարանը և միջնակարգ դպրոցը հայտնվել են Մասսաչուսեթսում։ Ամերիկայի ամենահին՝ Քեմբրիջի Հարվարդի համալսարանը, որը գտնվում է այս նահանգում հիմնադրվել է 1636 թվականին։ Առաջին պետական դպրոցը հիմնադրվել է 1647 թվականին։ Հարվարդի համալսարանը և Մասսարուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը գտնվում են Քեմբրիջում։ Շատ տարիներ եղել են առաջատար համալսարաններ։

Մասաչուսեթսի «Bay Transportation Authority» տրանսպորտային ընկերություն

Մասաչուսեթսում գործում են 10 տարածաշրջանային մետրոպոլիտեն սպասարկող կազմակերպություններ և երեք մետրոպոլիտենի պլանավորող կազմակերպություններ, որոնք ներառելու են պետության մնացած հատվածները[3],Պետական պլանավորումն իրականացվում է Մասաչուսեթսի տրանսպորտի վարչության կողմից։

Տարածաշրջանային հասարակական փոխադրամիջոցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասաչուսեթսի բեռնափոխադրող ընկերությունը (MBTA), որը նաև հայտնի է որպես «T»[4], կազմակերպում է հասարակական տրանսպորտը տրամվայի տեսքով[5], ավտոբուսի[6] և լաստանավային[7] համակարգերը Metro Boston -ի համակարգում։ Տասներկու այլ տարածաշրջանային տրանզիտային կազմակերպությունները ապահովում են հանրային տրանսպորտը ավտոբուսային ծառայությունների տեսքով[8]։ Երկրում գործում են նաև Cape Cod Central Railroad և Berkshire Scenic Railway Կենտրոնական երկաթուղային կազմակերպությունները[9][10]։

Վուդս Հոլ (Woods Hole), Մարթա Ուենյերդ (Martha Vineyard) և Նենտաքեթ Սթեմշիփ (Nantucket Steamship) ընկերություներն իրականացնում են բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ դեպի Մասաչուսեթսի կղզիներ, այդ թվում Մարթաս Վինյերդ (Martha's Vineyard) և Նենթաքեթ (Nantucket)[11]:

Երկաթուղային բեռնափոխադրումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականից Մասաչուսեթսում գործում է CSX բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությունը[12]։ Մասաչուսեթսի երկաթուղային բեռնափոխադրումների ընդհանուր տարածությունը կազմում է892 մղոն (1,436 կմ)[13]։

Օդային ծառայություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Օդանավակայանի շենքը

Պետությունում գործող հիմնական օդանավակայանը Բոստոն-Լոան միջազգային օդանավակայանն է։ 2015 թվականին օդանավակայանը սպասարկվել է 33,5 միլիոն ուղևորի, 2014 թ.-ի 31,6 միլիոնի փոխարեն, որտեղ աշխատում են շուրջ 40 ավիաընկերություններ, ընդհանուր առմամբ 103 ուղղություններով[14][15]։ Լոգան (Logan) միջազգային օդանավակայանը ծառայում է Միացյալ Նահանգներում գտնվող բազմաթիվ քաղաքների, ինչպես նաև Կանադայում, Մեքսիկայում, Կարիբյան երկրում միջազգային կազմակերպությունների, նաև Եվրոպայի և Ասիայի ավիաընկերություններին[16].[16][17][18]:

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դայտոն Րոգ- քառասուն տոննայանոց քար է, որի մակերեսին առկա են ժայռապատկերներ։ Այն ընդգրկվել է Ազգային պատմական վայրերի գրանցամատյանում։

  • Լեքստինգոն Գրին-վայր, որտեղ բախումներ են տեղի ունեցել ամերիկյան և բրիտանական զորքերի միջև 1775 թվականի անկախության համար պատերազմի ժամանակ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 21-ին.
  3. «Massachusetts Regional Planning Agencies». American Planning Association. Վերցված է 2015 թ․ ապրիլի 30-ին.
  4. «MBTA Website». Massachusetts Bay Transportation Authority. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 2-ին.
  5. «Subway Map». Massachusetts Bay Transit Authority. Վերցված է 2010 թ․ մայիսի 22-ին.
  6. «Bus Schedules & Maps». Massachusetts Bay Transit Authority. Վերցված է 2010 թ․ մայիսի 22-ին.
  7. «Boat Map and Schedules». Massachusetts Bay Transit Authority. Վերցված է 2010 թ․ մայիսի 22-ին.
  8. «Your Transit Authorities». Massachusetts Association of Regional Transit Authorities. Վերցված է 2010 թ․ մայիսի 23-ին.
  9. «Cape Cod Central Railroad». Cape Cod Central Railroad. Վերցված է 2010 թ․ մայիսի 23-ին.
  10. «2010 Scenic Train Schedule». Berkshire Scenic Railway Museum. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 23-ին.
  11. «Background». The Woods Hole, Martha's Vineyard and Nantucket Steamship Authority. Վերցված է 2010 թ․ մայիսի 24-ին.
  12. «Massachusetts Passenger and Freight Rail». Massachusetts Department of Transportation. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 2-ին.
  13. «Rail Fast Facts For 2011» (PDF). Association of American Railroads. Վերցված է 2015 թ․ մայիսի 2-ին.(չաշխատող հղում)
  14. «Monthly Airport Traffic Summary—December 2015» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 6-ին. Accessed May 8, 2016.
  15. «About Logan». Massachusetts Port Authority. Վերցված է 2015 թ․ մայիսի 2-ին.
  16. 16,0 16,1 «About Massport». Massachusetts Port Authority. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 2-ին.
  17. «Mass Aeronautics». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 5-ին.
  18. «About FAA». Federal Aviation Administration. Վերցված է 2015 թ․ մայիսի 2-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Mass.gov – Պաշտոնական կայք
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մասաչուսեթս» հոդվածին։