Մասաչուսեթսյան ծոցի գավառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մասաչուսեթսյան ծոցի գավառ
Դրոշ Զինանշան


ԵրկիրԿաղապար:Դրոշավորում/Անգլիայի թագավորություն, Մեծ Բրիտանիայի թագավորություն
Մասն էՆոր Անգլիայի գաղութ
ԿարգավիճակԲրիտանական արքայական գաղութ, նախկին վարչա-տարածքային միավոր և կախյալ տարածքներ
Մտնում էՏասներեք գաղութներ
ՎարչկենտրոնԲոստոն
Պաշտոնական լեզուներանգլերեն
Հիմնադրված է1691 թ.
ՓոխարինեցՄասաչուսեթսյան ծոցի գաղութ

Մասաչուսեթսյան ծոցի գավառ[1] (անգլ.՝ Province of Massachusetts Bay), Բրիտանական արքայական գաղութ, որը գոյություն է ունեցել Հյուսիսային Ամերիկայի հյուսիս-արևելքում (ներկայում՝ Մասաչուսեթս և Մեն նահանգներ, Նյու-Հեմփշիրի մի մաս) 1691 թվականից մինչև 1776 թվականը։ 1776 թվականի ԱՄՆ-ի անկախության հռչակագիրը ստորագրած 13 գաղութներից տարածքով ամենամեծն էր։

Գավառը ձևավորվել է Վիլհելմ III թագավորի և Մարիա II թագուհու հրամանագրով մինչև այդ գոյություն ունեցող Պլիմուտյան գաղութի և Մասաչուսեթսյան ծոցի գաղութի, ինչպես նաև Մեն, Նանթաքետ, Մարթաս-Վինյարդ գավառների և ներկայում հայտնի որպես Նոր Շոտլանդիա տարածքի միաձուլմամբ։ Հրամանագիրը ուժի մեջ է մտել 1692 թվականի մայիսի 14-ից, իսկ Նոր Շոտլանդիան անջատվել է 1696 թվականին։ Միաժամանակ Նյու-Հեմփշիր գավառը անջատվել է Մասաչուսեթսյան ծոցի գաղութից։

1725 թվականին Գեորգ I թագավորը նոր հրամանագիր է ստորագրել, որով գաղութին ավելի շատ իրավունքներ է շնորհել։

Գավառը ղեկավարվել է բրիտանական նահանգապետերի կողմից ընդհուպ մինչև 1774 թվականի հոկտեմբերի 7-ը։ Այդ օրը Մասաչուսեթսի Գերագույն դատարանը հիմնել է Մասաչուսեթս Գավառի Կոնգրեսը, ինչը հետագայում հանգեցրել է ԱՄՆ-ի անկախության պատերազմին։ 1780 թվականի հունիսին գործողության մեջ է մտել Մասաչուսեթս նահանգի Սահմանադրությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The Charter of Massachusetts Bay». The Avalon Project. 1691. «Wee doe by these presents Vnite Erect and Incorporate the same into one reall Province by the Name of Our Province of the Massachusetts Bay in New England….»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մասաչուսեթսյան ծոցի գավառ» հոդվածին։