Jump to content

Հյուսիսային Կարոլինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հյուսիսային Կարոլինա
անգլ.՝ North Carolina
Հյուսիսային Կարոլինայի դրոշ




ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասն էՄայրցամաքային նահանգներ, Հյուսիսատլանտյան նահանգներ և The Carolinas?
ՀիմնThe Old North State?[1]
ԿարգավիճակԱՄՆ-ի նահանգ
Մտնում էԱՄՆ
Ներառում էAlamance County?, Alexander County?, Alleghany County?, Anson County?, Ashe County?, Էյվերի, Beaufort County?, Bertie County?, Bladen County?, Brunswick County?, Բանկոմ, Burke County?, Cabarrus County?, Caldwell County?, Camden County?, Carteret County?, Caswell County?, Catawba County?, Chatham County?, Չերոկիի շրջան, Chowan County?, Քլեյի շրջան, Cleveland County?, Columbus County?, Craven County?, Cumberland County?, Currituck County?, Dare County?, Davidson County?, Davie County?, Duplin County?, Durham County?, Էդջքոմ շրջան, Ֆորսայթ, Franklin County?, Gaston County?, Gates County?, Graham County?, Granville County?, Greene County?, Գիլֆորդ, Halifax County?, Harnett County?, Հայվուդ շրջան, Henderson County?, Hertford County?, Hoke County?, Hyde County?, Iredell County?, Jackson County?, Ջոնսթոն շրջան, Jones County?, Lee County?, Lenoir County?, Lincoln County?, McDowell County?, Macon County?, Մեդիսոնի շրջան, Martin County?, Մեկլենբերգ շրջան, Mitchell County?, Montgomery County?, Մուր շրջան, Nash County?, New Hanover County?, Northampton County?, Onslow County?, Օրինջ, Pamlico County?, Pasquotank County?, Pender County?, Perquimans County?, Person County?, Pitt County?, Պոլկ շրջան, Randolph County?, Ռիչմոնդ, Ռոբսոնի շրջան, Rockingham County?, Rowan County?, Rutherford County?, Sampson County?, Scotland County?, Stanly County?, Stokes County?, Surry County?, Swain County?, Տրանսիլվանիայի շրջան, Tyrrell County?, Union County?, Vance County?, Ուեյք, Warren County?, Washington County?, Watauga County?, Wayne County?, Wilkes County?, Wilson County?, Yadkin County? և Yancey County?
ՎարչկենտրոնՌոլի[2]
Ամենաբարձր կետՄիտչել
ԲԾՄ215 մետր
Օրենսդրական մարմինNorth Carolina General Assembly?
Դատական մարմինNorth Carolina Supreme Court?
Միության մուտքնոյեմբերի 21, 1789 (12-րդ)
Պաշտոնական լեզուներանգլերեն
Բնակչություն
10 439 388 մարդ (ապրիլի 1, 2020)[3] (10 տեղ)
Տարածք139 390 կմ²  (28 տեղ)
Հիմնադրված էնոյեմբերի 21, 1789 թ.
Սահմանակցում էՎիրջինիա, Հարավային Կարոլինա, Ջորջիա և Թենեսի
Ժամային գոտիEDT? և Ամերիկա/Նյու Յորք
ՀապավումNC և N.C.
ՓոխարինեցՀյուսիսային Կարոլինա
ISO 3166-2 կոդUS-NC
Հեռախոսային կոդ252, 336, 704, 828, 910, 919, 980 և 984
Անվանված էԿարոլինա գավառ
ՄականունOld North State և Tar Heel State
Միության մուտքնոյեմբերի 21, 1789 (12-րդ)
Lua error in Մոդուլ:Wikidata at line 790: assign to undeclared variable 'coord_mod'.
nc.gov(անգլ.)

Հյուսիսային Կարոլինա[4][5] (անգլերեն՝ Լսել North Carolina), նահանգ ԱՄՆ-ի արևելքում, որը համարվում է նաև Հարավ-Ատլանտյան նահանգներից մեկը։ Նահանգի մայրաքաղաքը Ռոլի քաղաքն է։ Բնակչությունը՝ 9,943,964 մարդ (2014 թվականի դրությամբ)[6]։

Հյուսիսային Կարոլինա նահանգի պաշտոնական մականունն է «Կուպրագործների նահանգ» (անգլ.՝ Tarheel State

Ի սկզբանե՝ բնակեցված լինելով բազմաթիվ հնդկացիական ցեղերով, այդ թվում նաև չերոկիներով, Հյուսիսային Կարոլինան առաջին ամերիկյան տարածքն էր, որը անգլիացիները փորձել են գաղութացնել։

Հայտնի անգլիացի պալատական, արկածախնդիր և բանաստեղծ Ուոլթեր Ռելին (Ռոլի), ում անունով կոչվել է նահանգի մայրաքաղաքը, ժամանակակից Հյուսիսային Կարոլինայի ափերի մոտ երկու գաղութ էր հիմնել (այն ժամանակ այն համարվում էր Վիրջինիայի մասը) 1580-ական թվականների վերջում, սակայն երկու փորձերն էլ անհաջողությամբ են ավարտվել։ Դրանցից մեկի անհետացումը Ռոանոկ կղզու վրա մինչ այսօր ամերիկյան պատմության ամենամեծ առեղծվածն է մնում։

«Կարոլինա» անվանումը ի հայտ է եկել XVII դարի երկրորդ կեսին Անգլիայի և Շոտլանդիայի թագավոր Կառլոս I-ի (լատին․՝ Carolus) պատվին։ XVII դարի վերջին այդ տարածքում, որն ներառում էր նաև Հարավային Կարոլինան և Թենեսին, հիմնադրվել են մի քանի բնակավայրեր՝ առաջացնելով Կարոլինա նահանգը։ 1712 թվականին Հյուսիսային Կարոլինան սկսեց ղեկավարվել հատուկ փոխնահանգապետի կողմից։ 17 տարի անց այն ստացավ թագավորական գաղութի կարգավիճակ, առաջացել է Հյուսիսային Կարոլինա նահանգը։

Քաղաքացիական պատերազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1860 թվականին Հյուսիսային Կարոլինան եղել է ստրկատիրական նահանգ, որտեղ բնակվել է մոտ 1 միլիոն մարդ։ Նահանգի բնակչության 1/3-րդը ստրուկներ էին։ Սակայն կային նաև 30 000 ազատ սևամորթներ, որոնք բնակվում էին նահանգում։ Չիմանալով, թե ում սատարել Քաղաքացիական պատերազմում՝ Հյուսիսին թե Հարավին, Հյուսիսային Կարոլինան վերջին նահանգն էր, որը դուրս է եկել Միությունից 1861 թվականին։

Նահանգապետ Էլլիսը, ով 1861 թվականի քաղաքացիական պատերազմի սկզբին եղել է նահանգապետ, նախագահ Լինքոլնի՝ 75 000 զինվոր տրամադրելու կոչին պատասխանեց. «Դուք չեք կարող ստանալ ոչ մի զորք Հյուսիսային Կարոլինայից»։ Սակայն, նահանգապետ Զեբալոնե Բերդ Վենս Աշվիլի ղեկավարման օրոք, ով ընտրվել էր 1862 թվականին, նահանգը տրամադրել էր 125 000 զինվոր Կոնֆեդերացիայի համար (Հարավային Նահանգներ), ավելին, քան այլ Հարավային նահանգները։

20-րդ դարում Հյուսիսային Կարոլինան առաջատարն է դարձել գյուղատնտեսության և արդյունաբերության մեջ։ Նահանգի արդյունաբերության արտադրանքի ծավալը՝ մասնավորապես տեքստիլը, քիմիկատները, էլեկտրական սարքավորումները, թուղթը և թղթից պատրաստված ապրանքները 1990-ական թվականներին ութերորդ տեղն էր գրավում[7][8]։ Ծխախոտը, որը համարվում է Հյուսիսային Կարոլինայի եկամտի ամենավաղ աղբյուրներից մեկը, մինչ օրս մնում է տեղական տնտեսության կարևոր ոլորտը։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նահանգի տարածքում գտնող Էշ շրջանում սկիզբ է առնում Նյու Ռիվեր գետը, որը համարվում է Հյուսիսային Ամերիկայի հնագույն գետը[9]։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսային Կարոլինայում արգելվում է բամբակի դաշտը վարելիս փղեր օգտագործել[10]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.ncpedia.org/symbols/song
  2. https://www.britannica.com/place/Raleigh-North-Carolina
  3. 3,0 3,1 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  4. Атлас мира. Карта «Соединённые Штаты Америки» (масштаб 1:11 400 000). — Роскартография, 2010. — С. 168-169. — ISBN 978-5-85120-295-7
  5. Словарь географических названий зарубежных стран / отв. редактор А. М. Комков. — 3-е изд., перераб. и доп. — М.: Недра, 1986. — С. 326.
  6. «Table 1. Annual Estimates of the Resident Population for the United States, Regions, States, and Puerto Rico: April 1, 2010 to July 1, 2014» (CSV). U.S. Census Bureau. 2014 թ․ դեկտեմբերի 31. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 31-ին.
  7. «The Industrial History of North Carolina: A Research Guide». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 3-ին.
  8. «The Growth of Research Triangle Park» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 3-ին.
  9. Нью-Ривер Արխիվացված 2014-08-25 Wayback Machine (անգլ.) на сайте dgif.virginia.gov
  10. Փարսադանյան, Ալբերտ (2006). Գիտելիքների շտեմարան 3:Գիտե՞ք որ . . . Երևան: ՎՄՎ Պրինտ. էջ 105.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հյուսիսային Կարոլինա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 447