Վայոմինգ
Վայոմինգ (անգլերեն՝
Wyoming), նահանգ ԱՄՆ-ի արևմտյան մասում։ Նահանգի տարածքը կազմում է 156,000-ից ավելի քառակուսի կիլոմետր։ Այս ցուցանիշով 10-րդ տեղն է զբաղեցնում Ամերիկայի նահանգների մեջ։ Նահանգի բնակչությունը 600,000-ից քիչ է, և այս ցուցանիշով այն վերջինն է ԱՄՆ նահանգների մեջ և նախավերջինը` բնակչության խտությամբ։ Վայոմինգը հյուսիսում սահմանակից է Մոնթանային, արևելքում՝ Հարավային Դակոտային և Նեբրասկային, հարավում՝ Կոլորադոյին, հարավ-արևմուտքում՝ Յութային և արևմուտքում՝ Այդահոյին։ Նահանգի կենտրոնը և ամենախիտ բնակեցված քաղաքը Շայենն է, որի բնակչությունն 2013 թվականի տվյալներով 62,448 է։
Արևելքի 2/3 մասը ծածկված է լեռնաշղթաններով։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Վայոմինիգ նահանգի մակերեսը կազմում է 253 348 կմ² (ԱՄՆ նահանգների մեջ զբաղեցնում է 10-րդ տեղը)։ Հյուսիսից նահանգը սահմանակից է Մոնտանային, արևելքից սահմանակից է Հարավային Դակոտային և Նեբրասկային, հարավից սահմանակից է Կոլորադոյին և Յուտային, արևմուտքից` Այդահոյին։ Նահանգի արևմտյան մասը զբաղեցնում են ժայռոտ լեռները, ամենաբարձր կետը Գաննեթթ Պիկ լեռն է (4207 մ)։ Միջին բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 2042 մետր։ Նահանգի արևելյան մեծ մասը զբաղեցնում են դաշտավայրերը, Բլեյք-Հիլսի լեռները անցնում են այդ դաշտավայրերով։ Նահանգի հարավ արևմտյան մասում գտնվում է Վայմոնգի բարձրավանդակը։ Գլխավոր գետերն են Ելոուսթոն, Գրին-Րիվեր և Սնեյք գետերը։
Նահանգի 16%-ը ծածկված է անտառներով, այդ թվում` արժեքավոր ծառատեսակներով, որոնցից են եղևնին, սոճին, բարդին և այլն։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Վայոմինգի կլիման մայրցամաքային կիսաչորային է և ամբողջ տարվա ընթացքում տեղի են ունենում ջերմաստիճանի մեծ տատանումներ։ Ամռանը ջերմաստիճանը բավականին բարձր է. հուլիս ամսին հասնում է 29-37 °C-ի, իսկ բարձրադիր վայրերում` 21°С:
Նույնիսկ բարձրադիր շրջաններում գիշերը ջերմաստիճանը զով է։ Ձմռանը ցուրտ է, սակայն ցուրտ եղանակին փոխարինում է մեղմ եղանակը։ Չինուկ կոչվող քամիները փչում են այդ տարածքներով և ձմռանը կարող են անսովոր բարձր ջերմաստիճանի պատճառ դառնալ։ Տեղումների մեծ մասը տեղում է ուշ գարնանը և վաղ ամռանը։ Նահանգի մեծ մասում տեղումների քանակը մեկ տարվա ընթացքում անձրևի տեսքով հասնում է 250 մմ-ի, չնայած որոշ լեռնային շրջաններում արդեն ձյան տեսքով հասնում է 510 մմ-ի։ Երբևէ արձանագրված ամենաբարձր ջերմաստիճանը Վայմոնգում եղել է 46 °C-ը (ֆիքսվել է 1900 թվականի հուլիսի 12-ին Բեյսինում), իսկ ամենացածր ջերմաստիճանը -54 °C-ն է (1933 թվականի փետրվարի 9-ին Րիվերսայդում)։
Նահանգի ցանկացած մասում կլիման կախված է ծովի մակարդակի բարձրությունից և տեղանքի բնույթից։ Այս գործոնները սահմանում են տեղական օդային հոսանքները և ջերմաստիճանի տատանումները բերել են տարափ և խոնավություն։
| Casper Կլիմա։
Միջին առավելագույն և նվազագույն ջերմաստիճանները և միջին ջերմաստիճանը. | |||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Ամիս | Հուն | Փետ | Մարr | Ապր | Մայ | Հուն | Հուլ | Օգո | Սեպ | Հոկ | Նոյ | Դեկ | Տարի |
| Միջին մաքսիմում. ջերմաստիճանը °Ֆ (°C) | 32 (0) |
37 (3) |
45 (7) |
56 (13) |
66 (19) |
78 (26) |
87 (31) |
85 (29) |
74 (23) |
60 (16) |
44 (7) |
34 (1) |
58 (14) |
| Միջին նվազագույն ջերմաստիճանը °F (°C) |
12 (−11) |
16 (−9) |
21 (−6) |
28 (−2) |
37 (3) |
46 (8) |
54 (12) |
51 (11) |
41 (5) |
32 (0) |
21 (−6) |
14 (−10) |
31 (-1) |
| Միջին ջերմաստիճանը աստիճան (մմ) |
0.6 (15.2) |
0.6 (15.2) |
1.0 (25.4) |
1.6 (40.6) |
2.1 (53.3) |
1.5 (38.1) |
1.3 (33.0) |
0.7 (17.8) |
0.9 (22.9) |
1.0 (25.4) |
0.8 (20.3) |
0.7 (17.8) |
12.8 (325.1) |
| Աղբյուրը[3]։ | |||||||||||||
| Jackson կլիմա։ Միջին առավելագույն և նվազագույն ջերմաստիճանները և միջին ջերմաստիճանը. | |||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Ամիս | Հունվ | Փետ | Մար | Ապր | Մայ | Հուն | Հուլ | Օգոս | Սեպ | Հոկ | Նոյ | Դեկ | տարի |
| Միջին մաքսիմում ջերմաստիճանը°F (°C) | 24 (−4) |
28 (−2) |
37 (3) |
47 (8) |
58 (14) |
68 (20) |
78 (26) |
77 (25) |
67 (19) |
54 (12) |
37 (3) |
24 (−4) |
49 (9) |
| Նվազագույն միջին ջերմաստիճանը °F (°C) |
-1 (−18) |
2 (−17) |
10 (−12) |
21 (−6) |
30 (−1) |
36 (2) |
41 (5) |
38 (3) |
31 (−1) |
22 (−6) |
14 (−10) |
0 (−18) |
20 (-7) |
| Միջին ջերմաստիճանը դյույմ (մմ) |
2.6 (66.0) |
1.9 (48.3) |
1.6 (40.6) |
1.4 (35.6) |
1.9 (48.3) |
1.8 (45.7) |
1.3 (33.0) |
1.3 (33.0) |
1.5 (38.1) |
1.3 (33.0) |
2.3 (58.4) |
2.5 (63.5) |
21.4 (543.6) |
| Աղբյուր[4]։ | |||||||||||||
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Բնակ. | ±% |
|---|---|---|
| 1698 | 4937 | — |
| 1712 | 5840 | +18.3% |
| 1723 | 7248 | +24.1% |
| 1737 | 10 664 | +47.1% |
| 1746 | 11 717 | +9.9% |
| 1756 | 13 046 | +11.3% |
| 1771 | 21 863 | +67.6% |
| 1790 | 49 401 | +126.0% |
| 1800 | 79 216 | +60.4% |
| 1810 | 119 734 | +51.1% |
| 1820 | 152 056 | +27.0% |
| 1830 | 242 278 | +59.3% |
| 1840 | 391 114 | +61.4% |
| 1850 | 696 115 | +78.0% |
| 1860 | 1 174 779 | +68.8% |
| 1870 | 1 478 103 | +25.8% |
| 1880 | 1 911 698 | +29.3% |
| 1890 | 2 507 414 | +31.2% |
| 1900 | 3 437 202 | +37.1% |
| 1910 | 4 766 883 | +38.7% |
| 1920 | 5 620 048 | +17.9% |
| 1930 | 6 930 446 | +23.3% |
| 1940 | 7 454 995 | +7.6% |
| 1950 | 7 891 957 | +5.9% |
| 1960 | 7 781 984 | −1.4% |
| 1970 | 7 894 862 | +1.5% |
| 1980 | 7 071 639 | −10.4% |
| 1990 | 7 322 564 | +3.5% |
| 2000 | 8 008 278 | +9.4% |
| 2010 | 8 175 133 | +2.1% |
| 2016 | 8 537 673 | +4.4% |
| Նշում՝ 1790֊2010 թվականների մարդահամարը ներառում է բոլոր 5 բորոները՝ 1898 թվականի միավորումից առաջ և հետո։ Վայոմինգի համար, նախքան 1874 թվականին Բրոնքսի միանալը, տես Մանհեթեն հոդվածի «Ժողովրդագրություն» բաժինը[5][6] 2017 գնահատում[7]։ Աղբյուր՝ | ||
Ըստ 2001 թվականի հուլիսի 1-ի ԱՄՆ մարդահամարի բյուրոյի նահանգը ունի 568,158 բնակչություն և համեմատած 2010 թվականի մարդահամարի բնակչությունը աճել է 0.8%-ով[8]։ 2004 թվականի տվյալներով նահանգի բնակչության 2.2%-ը (11 հազար մարդ) ծնվել է ԱՄՆ-ի տարածքից դուրս։ Բնակչության խտությունը կազմում է ընդամենը 2.6 մարդ 1 կմ քառակուսու վրա (երկրորդ ամենափոքր ցուցանիշն է Ալյասկայում)։ 2000 թվականի տվյալներով նահանգը ունի հետևեյալ ռասայական կազմը.
- սպիտակամորթներ (96.19%),
- աֆրոամերիկացիներ (1.01%),
- բնիկ ամերիկացիներ (3.06%),
- ասիացիներ (0.84%),
- օվկիանիացիներ (0.13%):
Սպիտակամորթները բաժանված են հետևյալ կերպ` գերմանացիներ անգլիացիներ, իռլանդացիներ, նորվեգացիներ և շվեդացիներ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վայոմինգը հարուստ է օգտակար հանածոներով (նավթ, բնական գազ, ածուխ, ուրան և աշխարհում խոշորագույն բնական սոդայի պաշարներ), և հանքաարդյունաբերությունը ավանդաբար գերակշռող դիրք է ունեցել նահանգի տնտեսության մեջ։ Նավթի արդյունահանումը սկսվել է 1890-ական թվականներից։ Ուրանի պաշարներ հայտնաբերվել են 1918 թվականին, սակայն արդյունահանումը ակտիվորեն սկսել է զարգանալ 1950 թվականից։ Նահանգում հիմնականում եկամտի աղբյուր է հանդիսանում զբոսաշրջությունը։ Նահանգի գլխավոր տեսարժան վայրերն են Ելոուսթոուն (ազգային պարկ)ը, Դևիլզ Թաուերը և Գրանդ Թեթոն ազգային պարկը։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընտրությունների արդյունքների գրանցման ցուցակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընտրությունների արդյունքը մայիսի 1-ի դրությամբ, 2017[9]
Կաղապար:Կուսակցություն#F8F9FA
{{Կուսակցություն|Անկախ (ԱՄՆ) Կաղապար:ԿուսակցությունԿաղապար:Կուսակցություն
| ! Կուսակցություն | Գրանցված քվեարկողներ | Տոկոսը | |
|---|---|---|---|
| Հանրապետական | 176,355 | 67.18% | |
| Դեմոկրատական | 47,108 | 17.94% | |
| Ոչ կուսակցական | 35,745 | 13.62% | |
| Լիբերտորական կուսակցություն | 2,386 | 0.91% | |
| Սահմանադրական կուսակցություն | 793 | 0.30% | |
| Այլ | 137 | 0.05% | |
| Ընդհանուր քվեարկողներ | 262,524 | 100.00% |
Ընտրությունների արդյունքները Վարչաշրջաններում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանրապետականներն ունեն ձայների մեծամասնություն Ալբանիայում և Տետոնում, որտեղ նրանք ունեն ընտրողների մեծ ցուցակ։
| Հանրապետական | Դեմոկրատական | Անկուսակցական | Լիբերտորական | Սահմանադրական | Այլ | մանրամասն | Ընդամենը | ||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Շրջան | Ընտրողներ | % | Ընտրողներ | % | Ընտրողներ | % | Ընտրողներ | % | Ընտրողներ | % | Ընտրողներ | % | Ընտրողներ | % | Ընտրողներ |
| Ալբանիա | 7,862 | 45.38% | 5,541 | 31.98% | 3,585 | 20.69% | 298 | 1.72% | 39 | 0.23% | 1 | 0.00% | 2,321 | 13.40% | 17,326 |
| Բիգ Հորն | 4,597 | 82.84% | 451 | 8.13% | 432 | 7.79% | 29 | 0.52% | 40 | 0.72% | 0 | 0.00% | 4,146 | 74.71% | 5,549 |
| Քեմբել | 15,458 | 82.90% | 1,073 | 5.75% | 1,851 | 9.93% | 186 | 1.00% | 51 | 0.27% | 27 | 0.14% | 14,385 | 77.15% | 18,646 |
| Գարբոն | 4,118 | 62.36% | 1,336 | 20.23% | 1,064 | 16.11% | 72 | 1.09% | 13 | 0.20% | 1 | 0.02% | 2,782 | 42.13% | 6,604 |
| Կոնվերս | 5,499 | 81.45% | 565 | 8.37% | 630 | 9.33% | 30 | 0.44% | 24 | 0.36% | 3 | 0.04% | 4,934 | 73.08% | 6,751 |
| Քրոք | 3,394 | 86.38% | 227 | 5.78% | 270 | 6.87% | 18 | 0.46% | 20 | 0.51% | 0 | 0.00% | 3,167 | 80.60% | 3,929 |
| Ֆրեմոնթ | 11,546 | 66.16% | 3,516 | 20.15% | 2,187 | 12.53% | 148 | 0.85% | 51 | 0.29% | 3 | 0.02% | 8,030 | 46.01% | 17,451 |
| Գուշեն | 4,472 | 74.45% | 867 | 14.43% | 614 | 10.22% | 36 | 0.60% | 18 | 0.30% | 0 | 0.00% | 3,605 | 60.02% | 6,007 |
| Հոթ Սփրինգս | 2,095 | 78.41% | 311 | 11.64% | 244 | 9.13% | 14 | 0.52% | 8 | 0.30% | 0 | 0.00% | 1,784 | 66.77% | 2,672 |
| Ջոնսոն | 3,857 | 84.07% | 319 | 6.95% | 376 | 8.20% | 23 | 0.50% | 13 | 0.28% | 0 | 0.00% | 3,538 | 77.12% | 4,588 |
| Լարամիե | 25,325 | 60.35% | 9,728 | 23.18% | 6,421 | 15.30% | 347 | 0.83% | 99 | 0.24% | 45 | 0.11% | 15,597 | 37.17% | 41,965 |
| Լինքոլն | 6,957 | 76.01% | 874 | 9.55% | 1,217 | 13.30% | 75 | 0.82% | 27 | 0.29% | 3 | 0.03% | 6,083 | 66.46% | 9,153 |
| Նատրոնա | 22,800 | 67.23% | 5,630 | 16.60% | 4,973 | 14.66% | 363 | 1.07% | 145 | 0.43% | 0 | 0.00% | 17,170 | 50.63% | 33,911 |
| Նիոբրարա | 1,199 | 88.81% | 73 | 5.41% | 71 | 5.26% | 4 | 0.30% | 3 | 0.22% | 0 | 0.00% | 1,126 | 83.40% | 1,350 |
| Պարկ | 12,133 | 77.82% | 1,495 | 9.59% | 1,808 | 11.60% | 109 | 0.70% | 46 | 0.03% | 1 | 0.01% | 10,638 | 68.23% | 15,592 |
| Պլատե | 3,384 | 72.62% | 707 | 15.17% | 492 | 10.56% | 45 | 0.97% | 32 | 0.69% | 0 | 0.00% | 2,677 | 57.45% | 4,660 |
| Շերիդան | 10,593 | 70.76% | 2,300 | 15.36% | 1,891 | 12.63% | 125 | 0.83% | 27 | 0.18% | 35 | 0.23% | 8,293 | 55.40% | 14,971 |
| Սաբլիթ | 3,717 | 82.25% | 393 | 8.70% | 381 | 8.43% | 24 | 0.53% | 6 | 0.13% | 1 | 0.02% | 3,324 | 73.55% | 4,519 |
| Սվիթվեթեր | 9,804 | 56.22% | 4,894 | 28.06% | 2,485 | 14.25% | 198 | 1.14% | 56 | 0.32% | 2 | 0.01% | 4,910 | 28.16% | 17,439 |
| Տետոն | 5,102 | 38.90% | 4,841 | 36.91% | 3,048 | 23.24% | 111 | 0.85% | 11 | 0.08% | 4 | 0.03% | 261 | 1.99% | 13,117 |
| Ուինտա | 6,273 | 71.94% | 1,264 | 14.50% | 1,050 | 12.04% | 83 | 0.95% | 40 | 0.46% | 10 | 0.11% | 5,009 | 57.44% | 8,720 |
| Վաշակի | 3,158 | 79.47% | 435 | 10.95% | 342 | 8.61% | 27 | 0.68% | 12 | 0.30% | 0 | 0.00% | 2,723 | 68.52% | 3,974 |
| Վեստոն | 3,015 | 83.06% | 268 | 7.38% | 313 | 8.62% | 21 | 0.58% | 12 | 0.33% | 1 | 0.03% | 2,837 | 75.68% | 3,630 |
| Պետությունում ընդամենը | 176,355 | 67.18% | 47,108 | 17.94% | 35,745 | 13.62% | 2,386 | 0.91% | 793 | 0.30% | 137 | 0.05% | 129,247 | 49.24% | 262,524 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Вайоминг (ռուս.) // Большая советская энциклопедия. Том 8. Буковые — Варле — 1927. — Т. 8. — С. 586—589.
- ↑ 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
- ↑ «CountryStudies.us». CountryStudies.us. Վերցված է 2010 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ «Countrystudies.us». Countrystudies.us. Վերցված է 2010 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ Արխիվացված Հոկտեմբեր 19, 2013 Wayback Machine
- ↑ «Historical decennial census population for Wyoming counties, cities, and towns». U.S. Census, Վայոմինգի վիճակը. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ «Annual Estimates of the Resident Population for the United States, Regions, States, and Puerto Rico: April 1, 2010 to July 1, 2017 (NST-EST2017-01)». United States Census Bureau. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 27-ին. «spreadsheet links: www.census.gov/data/tables/2017/demo/popest/nation-total.html»
- ↑ en:United States Census Bureau
- ↑ «Statewide Summary : Wyoming Voter Registration» (PDF). Soswy.state.wy.us. 2017 թ․ հունվար. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 4-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Wyoming.gov – Պաշտոնական կայք
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վայոմինգ» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 258)։ |
