Հարավային Կարոլինա (անգլերեն՝ South Carolina), նահանգ ԱՄՆ-ի հարավարևելյան մասում։ Մայրաքաղաքը՝ Կոլումբիա, նշանաբանը՝ Ժպտացող մարդիկ, գեղեցիկ վայրեր (անգլ.՝ Smiling faces, beautiful places)։
Հարավային Կարոլինան կազմված է ֆիզիկաաշխարհագրական 5 պրովինցիաներից, որոնց սահմանները մոտավորապես զուգահեռ են Ատլանտյան օվկիանոսի ափի գծին։ Նահանգի հարավարևելյան հատվածը գտնվում է Մերձատլանտյան իջվածքում։ Ափամերձ տարածքները հյուսիսից հարավ բաժանվում են երեք առանձին շրջանների՝ Գրանդ-Ստրանդ, Սանտիի գետաբերան և Սի Այլենդս։
Օրենսդրական մարմինը` Գլխավոր ասամբլեան (General Assembly), բաղկացած է Սենատից (Senate) և Ներկայացուցիչների պալատից (House of Representatives): Սենատը կազմված է 46 մարդուց, որոնք ընտրվում են 4 տարի ժամկետով` ընտրելով իրենց կազմից սենատի ժամանակավոր նախագահ (President Pro Tempore): Ներկայացուցիչների պալատը բաղկացած է 124 մարդուց, որոնք ընտրվում են 2 տարի ժամկետով` ընտրելով իրենց կազմից ելույթ ունեցող խոսնակ (Speaker) և ժամանակավոր խոսնակ (Speaker Pro Tempore):
Գործադիր իշխանությունն իրականացնում են.
Հարավային Կալորինայի Նահանգապետը (Governor of the State of South Carolina)
Հարավային Կալորինայի նահանգապետի տեղակալը (lieutenant governors of South Carolina),
Հարավային Կալորինայի պետական քարտուղարը (Secretary of State of South Carolina)
Գլխավոր Ադյուտանտը (Adjutant General)
Գլխավոր Դատախազը (Attorney General)
Պետական Գանձապահը (State Treasurer)
Պետական Վերահսկիչը (Comptroller General)
Կրթության գծով պատասխանատուն (Superintendent of Education)
Գյուղատնտեսության հանձնակատարը (Commissioner of Agriculture)
Հարավային Կարոլինան բաղկացած է հինգ ֆիզիկական և աշխարհագրական գավառներից, որոնց սահմանները մոտավորապես զուգահեռ են Ատլանտյան օվկիանոսին։ Նահանգի հարավ-արևելյան մասում է գտնվում Ատլանտյան հարթավայրը։ Հյուսիսից դեպի հարավ, ափը բաժանված է երեք առանձին տարածքների` Մեծ Ստրդանդը, Սանտի գետի դելտան և Սի-Այլենդսը։
Նահանգում գերակշռում է մերձարևադարձային կլիման, որի նշանները առավել ակնհայտ երևում են Ատլանտյան օվկիանոսի ափամերձ շրջաններում։ Ամռանը ջերմաստիճանը տատանվում է 19-23 °C-ից մինջև 21-23 °C-ի սահմանները։ Ձմռանը ջերմաչափի սյունը նվազում է մինչև -2 °C, իսկ ձնահոսք ընդհանուր առմամբ չի նկատվում։ Տեղումները հիմնականում լինում են կարկուտի տեսքով։ Նահանգի տարածքում հաճախ են լինում փոթորիկներ` հատկապես Ատլանտյան օվկիանոսում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 282)։