Փենսիլվանիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox map.png
Փենսիլվանիա
անգլ.՝ Pennsylvania
flag of Pennsylvania? Զինանշան
Flag of Pennsylvania.svg
Coat of arms of Pennsylvania.svg
Seal of Pennsylvania.svg
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասն էMid-Atlantic, Northeastern United States? և Մայրցամաքային նահանգներ
ՀիմնPennsylvania?
ԿարգավիճակԱՄՆ-ի նահանգ և պետություն
Մտնում էԱՄՆ
ՎարչկենտրոնՀարիսբուրգ
Ամենաբարձր կետMount Davis?
ԲԾՄ335 մետր
Օրենսդրական մարմինPennsylvania General Assembly?
Դատական մարմինSupreme Court of Pennsylvania?
Միության մուտքդեկտեմբերի 12 1787 (2-րդ)
Պաշտոնական լեզուներանգլերեն
Բնակչություն
13 002 700 մարդ (ապրիլի 1, 2020)[1] (6 տեղ)
Տարածք119 283 կմ²  (33 տեղ)
Pennsylvania in United States.svg
Հիմնադրված էդեկտեմբերի 12, 1787 թ.
Սահմանակցում էՆյու Յորք, Նյու Ջերսի, Դելավեր, Մերիլենդ, Արևմտյան Վիրջինիա, Օհայո և Օնտարիո
Ժամային գոտիEDT?, UTC-5 և Ամերիկա/Նյու Յորք
ՀապավումPA, Pa., Penna. և Penn.
ՆախորդՓենսիլվանիա նահանգ
ՓոխարինեցՓենսիլվանիա նահանգ
ISO 3166-2 կոդUS-PA
Անվանված էWilliam Penn?
ՄականունKeystone State և Quaker State
Միության մուտքդեկտեմբերի 12 1787 (2-րդ)
pa.gov(անգլ.)

Փենսիլվանիա (անգլերեն՝ Լսել Pennsylvania [ˌpɛnsɨlˈveɪnjə], նաև Commonwealth of Pennsylvania թարգմանաբար՝ Փենսիլվանիայի Համագործակցություն), ԱՄՆ նահանգ, որը գտնվում է ԱՄՆ-ի Միջատլանտյան, Հյուսիսարևելյան և Ապալաչիա տարածաշրջաններում։ Այն սահմանակցում է Դելավերին հարավ արևելքից, Մերիլենդին հարավից, Արևմտյան Վիրջինիային հարավ արևմուտքից, Օհայոյին արևմուտքից, Էրի լճին ու Կանադայի Օնտարիո նահանգին հյուսիս արևմուտքից, Նյու Յորքին հյուսիսից և Նյու Ջերսիին արևելքից։

50 նահանգից Փենսիլվանիան բնակչությամբ հինգերորդն է 13 մլն բնակչությամբ 2020 թվականի դրությամբ[2]։ Տարածքնով նահանգը 33-րդն է, իսկ բնակչության խտությամբ՝ իններորդը։ Բնակչության մոտ կեսը կենտրոնացված է հարավարևելյան Դելավեր հովտում, կենտրոնացած նահանգի խոշորագույն Ֆիլադելֆիա (6.25 միլիոն) քաղաքի շրջակայքում, մյուս մեկ երրորդ մասն ապրում է Մեծ Պիտսբուրգում (2.37 միլիոն)։ Նահանգի մայրաքաղաք Հարիսբուրգը մեծությամբ 15-րդն է նահանգում։ Մյուս խոշոր քաղաքներից են Ալլենթաունը, Ռեդինգը, Էրին և Սկրենտոնը։

Փենսիլվանիայի աշխարհագրությունը շատ բազմազան է։ Ապալաչները անցնում են կենտրոնով, իսկ Ալեգաններն ու Պոկոնո լեռները գտնվում են հյուսիս արևելքում։ Անտառները կազմում են նահանգի 60%-ը։

Փենսիլվանիան բրիտանական տասներեք գաղութներից մեկն էր, որոնք հիմնացին Միացյալ նահանգները։ Այն հիմնադրվել է 1681 թվականին Վիլյամ Փեն, ում պատվին կոչվել է նահանգը։ Տարածքի հարավ արևելյան մասը սկզբում եղել է Նոր Շվեդիա գաղութի մաս։ Ստեղծված որպես կրոնական և քաղաքական հանդուրժողականության հանգրվան՝ Փենսիլվանիա նահանգը հայտնի էր բնիկ ցեղերի հետ իր համեմատաբար խաղաղ հարաբերություններով, նորարար կառավարման համակարգով և կրոնական բազմակարծությամբ։


Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնիկների բնակավայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Փենսիլվանիայում մարդու բնակեցում եղել է Փենսիլվանիա նահանգի հիմնադրումից հազարավոր տարիներ առաջ։ Հնէաբանները հիմնականում հավատում են, որ Ամերիկան բնակեցվել է նվազագույնը 15,000 տարի առաջ վերջին սառցե դարաշրջանի ընթացքում, սակայն անհայտ է, թե երբ է առաջին մարդը մուտք գործել Փենսիլվանիայի տարածք։ Հնէաբանները շարունակում են քննարկել, թե բնիկ ամերիկացիների նախնիները երբ են բնակեցրել երկու մայրցամաքները և հիմնականում նշում են 30,000-ից 10,500 տարի առաջվա միջակայքը[3]։ Մեդոուքրոֆթի քարանձավում պահպանվում է մարդու առաջին ակտիվությունը Փենսիլվանիայում և հավանաբար ամբողջ Հյուսիսային Ամերիկայում[4], որը ներառում է ավելի քան 10,000 տարի առաջվա քաղաքակրթության հետքեր և հավանաբար ավելի հին են Կլովիս քաղաքակրթությունից.[5][4]։ Մոտ մ․թ․ա 1000 թվականից քոչվոր որսորդ և հավաքչությամբ զբաղվող Փենսիլվանիայի բնիկների նախնիները սկսեցին զարգացնել գյուղատնտեսությունը և սննդային տնտեսությունը[6]։

Երբ սկսվեց Ամերիկայի գաղութացումը, տարածաշրջանում ապրում էին մի շարք բնիկ ամերիկյան ցեղեր[5]։ The Դելավարները խոսում էին Ալգոնկինյան լեզվով և բնակվում էին Լենապեհոկինգ կոչվող տարածքում, որի հիմնական մասը ներկայիս Նյու Ջերսի նահանգն է և դրա հարակից տարածքները, ներառյալ արևելյան Փենսիլվանիան։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փենսիլվանիան զբաղեցնում է 119 283 կմ² մակերես (տարածքի թվով նահանգների թվում այն 33-րդ տեղում է)։ Ձգվում է 274 կմ հյուսիսից հարավ և 455 կմ՝ արևմուտքից արևելք։ Նահանգին է պատկանում Էրի լճի 82 կմ երկարությամբ առափնյայի մի մասը, ինչպես նաև Դելավեր գետի էստուարի երկայնությամբ ձգվող 92 կմ երկարությամբ առափնյան։ Միևնույն ժամանակ, Փենսիլվանիան չունի ելք դեպի Ատլանտյան օվկիանոս։ Սահմանակցում է վեց նահանգների՝ Նյու Յորքի (հյուսիսում), Նյու Ջերսիում (արևելքում), Դելավերի (հարավ-արևելքում), Մերիլենդի (հարավում), Արևմտյան Վիրջինիայի (հարավ-արևմուտքում) և Օհայո նահանգի (արևմուտքում) հետ։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նահանգի շրջանների մեծ մասում կլիման չափավոր ցամաքային է՝ շոգ և խոնավ ամառներով և բավականին հով ձմեռներով։ Փենսիլվանիայի ծայր հարավ-արևելքում տարածված է մերձարևադարձային օվկիանոսային կլիման ավելի մեղմ ձմեռներով։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փենսիլվանիա նահանգի համախառն ներքին արդյունքը 2011 թվականի օգոստոսի դրությամբ կազմում էր 558,3 միլիարդ դոլար (ԱՄՆ-ում 6-րդ տեղը), ինչը համադրվում է այնպեսի երկրների ՀՆԱ-ի հետ, ինչպիսին է Թաիլանդը[7]։

Դատական համակարգը[խմբագրել | խմբագրել կոդը]

Փենսիլվանիա նահանգի բոլոր դատարանները միասնական դատական համակարգի մասն են կազմում։ Վերջինս ունի երեք հիմնական մակարդակ՝ փոքր դատարաններ, ընդհանուր իրավասության դատարաններ և միջանկյալ վերաքննիչ դատարաններ, որոնք կոչվում են Համագործակցության և Գերագույն դատարաններ։ Փենսիլվանիայի Գերագույն դատարանը, նահանգի գլխավոր դատական մարմինն է և ադմինիստրատիվ իշխանություն ունի ամբողջ դատական համակարգի վրա[8]։

2018թ․ նահանգի դատական համակարգը պետական բյուջեից ստացել է 414,309,000 ԱՄՆ դոլար, որը նահանգի ընդհանուր բյուջեի 0,5%-ն է։ Այս ամեն հետ մեկտեղ դատական համակարգը բավական քանակի տույժեր է հավաքում։ Այս փողերը վերաբաշխվում են իշխանության մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների, այդ թվում նաև օդանավակայանների և ավտոկայանների կառավարման մարմինների, ինչպես նաև տուժածների օգնության ծրագրերի մեջ[9]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ վիճակագրության բյուրոյի տվյալներով 2015 թվականի հուլիսի 1-ի դրությամբ բնակչության թիվը կազմում էր 12 802 503 մարդ, ինչը 0,79 %-ով ավելի բարձր է, քան 2010 թվականի ցուցանիշը (12 702 379)։ Ռասայական կազմը հետևյալն էր՝ 78,8 % ոչ իսպանախոս սպիտակամորթներ, 11,4 % սևամորթներ կամ աֆրոամերիկացիներ, 0,3 % բնիկ ամերիկացիներ, 3,0 % ասիացիներ, 0,1 % բնիկ հավայացիներ և այլ խաղաղօվկիանոսյան կղզիների բնակիչներ, 1,7 % երկու կամ ավելի ռասաների ներկայացուցիչներ, և 6,1 % իսպանախոսներ կամ լատինոամերիկացիներ[10]։ Սպիտակամորթ բնակչությունը գլխավորապես գերմանական (28,5 %), իռլանդական (18,2 %), իտալական (12,8 %), անգլիական (8,5 %) և լեհական (7,2 %) ծագում ունեն[11]։

Բնակչության աճի դինամիկան.

  • 1950: 10 498 012 մարդ
  • 1960: 11 319 366 մարդ
  • 1970: 11 793 909 մարդ
  • 1980: 11 863 895 մարդ
  • 1990: 11 881 643 մարդ
  • 2000: 12 281 054 մարդ
  • 2010: 12 702 379 մարդ
  • 2013: 12 773 801 մարդ
  • 2015: 12,802,503 մարդ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 2020 United States Census / United States Census Bureau
  2. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ Bureau 2021 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  3. «Paleoindian Period – 16,000 to 10,000 years ago»։ Pennsylvania Historical and Museum Commission։ Վերցված է December 8, 2014 
  4. 4,0 4,1 Ancient Pa. Dwelling Still Dividing Archaeologists
  5. 5,0 5,1 «Pennsylvania on the Eve of Colonization»։ Pennsylvania Historical and Museum Commission։ Վերցված է November 30, 2014 
  6. «Late Woodland Period in the Susquehanna and Delaware River Valleys»։ Pennsylvania Historical and Museum Commission։ Վերցված է December 8, 2014 
  7. The Economist: «US equivalents»
  8. Ghulyan Husik (2018-07-27)։ «Բնակչության Լիբերալ-Դեմոկրատական Ընտրական Կողմնորոշումների Ընդհանուր Աշխարհագրական Առանձնահատկությունները Հայաստանի Հանրապետությունում»։ dx.doi.org։ Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 22 
  9. «Courts | Unified Judicial System of Pennsylvania»։ www.pacourts.us։ Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 22 
  10. «Pennsylvania QuickFacts from the US Census Bureau»։ Quickfacts.census.gov։ Արխիվացված է օրիգինալից October 6, 2014-ին։ Վերցված է June 15, 2012 
  11. American FactFinder, United States Census Bureau։ «American Community Survey 3-Year Estimates»։ Factfinder.census.gov։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-03-ին։ Վերցված է 2010 թ․ հուլիսի 31 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • PA.gov – Պաշտոնական կայք