Հարիսբուրգ (անգլ.՝ Harrisburg), քաղաք ԱՄՆ-ի արևելյան մասում, Փենսիլվանիա նահանգում։ Հարիսբուրգը Փենսիլվանիայի նահանգակենտրոնն է։ Գտնվում է Ֆիլադելֆիայից 169 կմ դեպի արևմուտք։ Զբաղեցնում է 30,727458 քառակուսի կիլոմետր տարածք[5]: 2000 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչության թվաքանակը եղել է 48 950։ Այստեղ է գտնվում Փենսիլվանիայի համալսարանի մի ենթաբաժինը։ 2011 թվականին քաղաքը համարվել է սնանկ՝ կապված գլոբալ ֆինանսական ճգնաժամի հետ։
Հարիսբուրգի կառույցներից Սայմոն Քեմերոնի տունը, կենտրոնական երկաթուղային կայարանն ու գնացքների պահեստը և Փենսիլվանիայի նահանգային կապիտոլիումի համալիրը ունեն ազգային պատմական հուշարձանի կարգավիճակ[6]։ Քաղաքի կառույցներից ու վայրերից երեսունչորսը (2020 թվականի մարտի 7-ի դրությամբ) գրանցված են Պատմական վայրերի ազգային գրանցամատյանում (NRHP-ում)[7]։
↑«Station: Harrisburg CPTL CY AP, PA». U.S. Climate Normals 2020: U.S. Monthly Climate Normals (1991–2020). National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 7-ին.
Barton, Michael. An Illustrated History of Greater Harrisburg: Life by the Moving Road. Sun Valley, California: American Historical Press, 2009.
Eggert, Gerald G. Harrisburg Industrializes: The Coming of Factories to an American Community. University Park, Pennsylvania: Pennsylvania State University Press, 1993.