Մոնտգոմերի (Ալաբամա)
Բնակավայր | |||
---|---|---|---|
Մոնտգոմերի | |||
անգլ.՝ Montgomery | |||
| |||
Երկիր | ԱՄՆ | ||
Համայնք | Մոնտգոմերի շրջան | ||
Հիմնադրված է | 1817 թ. | ||
Մակերես | 418,397389 կմ² | ||
ԲԾՄ | 73±1 մետր | ||
Բնակչություն | ▼200 603 մարդ (ապրիլի 1, 2020)[1] | ||
Ժամային գոտի | UTC-6, UTC-5 և CDT? | ||
Հեռախոսային կոդ | 334 | ||
Պաշտոնական կայք | montgomeryal.gov(անգլ.) | ||
| |||
Մոնթգոմերի[2][3] (անգլ.՝ Montgomery mɒntˈɡʌməri), ԱՄՆ-ի Ալաբամա նահանգի մայրաքաղաքը և բնակչության թվով երկրորդ խոշոր քաղաքը։ Ինչպես նաև համարվում է Մոնտգոմերի շրջանի վարչական կենտրոնը։ Գտնվում է Ալաբամա գետի ափին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եվրոպական գաղութացումից առաջ Ալաբամա գետի ձախ գետի ափին բնակվում էր ալաբամա ցեղը (որից հետագայում առաջացել է նահանգի անվանումը)։ Եվրոպոիդ ռասայի առաջին ներկայացուցիչը, ով այցելել է այդ տարածքները, եղել է իսպանացի հետազոտող Էռնանդո դե Սոտոն։ Նրա կողմից գլխավորած արշավախումբը ուսումնասիրել է տեղանքը 1540 թվականին։ Այդ տարածքի մյուս այցելությունը եվրոպացիների կողմից տեղի է ունեցել ավելի քան մեկ հարյուրամյակ անց, երբ Կարոլինայից արշավախումբը իջել է Ալաբամա գետով 1697 թվականին։ Եվրոպոիդ ռասայի առաջին մշտական բնակիչը Մոնտգոմերիի շրջանում եղել է Ջեյմս ՄակԿուինը, շոտլանդացի վաճառականը, ով բնակեցվել էր այնտեղ 1716 թվականին։ Նա ամուսնացել էր տեղական ցեղի առաջնորդի բարեկամուհու հետ, իսկ հետագայում նրանց երեխաները ասիմիլացվել են հնդկացիների շրջանում։
Յոթամյա պատերազմում ֆրանսիացիների պարտությունից հետո ուժեղացվել է անգլիացիների մուտքն Ալաբամայի շրջան։ Անգլիացիների ճնշման տակ ալաբա ցեղը և իրենց բարեկամական ցեղերը գաղթել են հարավ-արևմուտք։ Իրենց տեղը զբաղեցրել են կրիկները, որոնք գաղթել են հյուսիսից չերոկիների և իրոկեզների ճնշման տակ։
1785 թվականին Աբրահամ Մորդեհայը, ով Անկախության պատերազմի վետերան էր, առևտրային կետ է բացել գետի ափին։ Նա նաև ամուսնացել է տեղական ցեղերից մեկի հնդկուհու հետ։ Մորդեհայը Ալաբամայի տարածքում ստեղծել է առաջին բամբակե պլանտացիան։
Կրիկները դիմադրում էին տարածքի գաղութացմանը՝ սպանելով սպիտակամորթ բնակիչներին և ավերելով ֆերմաները։ Այնուամենայնիվ, եվրոպացիների հետ երկարատև շփումների ընթացքում կրիկների շրջանում աստիճանաբար սկսեց ի հայտ գալ մարդկանց խումբ, ովքեր ձգտում էին արդիականացնել տեղաբնիկների հնադարյան հասարակությունը։
Ամերիկյան վերաբնիկների առաջին խումբը գեներալ Ջոն Սքոթի գլխավորությամբ հիմնվել է Ալաբամա քաղաքը ժամանակակից քաղաքի կենտրոնից մոտ 3 կմ գետի հոսանքով դեպի ներքև։ 1818 թվականին այնտեղ Ֆորտ Ջեքսոնից տեղափոխվել է շրջանային դատարանը։ Ավելի ուշ Էնդրյու Դեքստերը ժամանակակից քաղաքի արևելյան հատվածում հիմնել է Նոր Ֆիլադելֆիան։ Այն արագ էր զարգանում, և՛ Սքոթը, և՛ նրա ընկերները դրա կողքին կառուցել են նոր քաղաք՝ անվանելով այն Արևելյան Ալաբամա։ 1819 թվականի դեկտեմբերի 3-ին այդ երկու քաղաքները միավորվել են ընդհանուր Մոնտգոմերի քաղաքի մեջ։ Քաղաքն արագ զարգանում էր բամբակի առևտրի շնորհիվ։ 1822 թվականին այն դարձել է շրջանի վարչական շրջանը, իսկ 1846 թվականին Տուսկալուսա քաղաքից Մոնտգոմերի քաղաք է տեղափոխվել Ալաբամա նահանգի մայրաքաղաքը։
Աշխարհագրություն և կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոնտգոմերին գտնվում է Մեքսիկական ծոցի առափնյայի հովտում, Ալաբամա գետի ափին։ Քաղաքի մակերեսը կազմում է 404,5 կմ², որոնցից 402,4 կմ²-ին ցամաքն է։
Քաղաքը գտնվում է մերձարևադարձային օվկիանոսային կլիմայական գոտում, որին բնորոշ են երկարատև, շոգ և անձրևոտ ամառները, կարճ բարեխառն հով ձմեռները, մեղմ գարունը և աշունը[4]։ Ձյուն շատ երբեմն է տեղում՝ մի քանի տարվա ընթացքում մեկ անգամ։
Մոնտգոմերիի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °F (°C) | 83 (28) |
85 (29) |
90 (32) |
94 (34) |
99 (37) |
106 (41) |
107 (42) |
106 (41) |
106 (41) |
100 (38) |
87 (31) |
85 (29) |
107 (42) |
Միջին բարձր °F (°C) | 57.4 (14.1) |
61.8 (16.6) |
69.7 (20.9) |
76.6 (24.8) |
84.0 (28.9) |
89.8 (32.1) |
92.1 (33.4) |
91.9 (33.3) |
87.3 (30.7) |
78.3 (25.7) |
69.0 (20.6) |
59.6 (15.3) |
76.5 (24.7) |
Միջին օրական °F (°C) | 46.7 (8.2) |
50.8 (10.4) |
57.8 (14.3) |
64.4 (18) |
72.7 (22.6) |
79.3 (26.3) |
82.1 (27.8) |
81.8 (27.7) |
76.5 (24.7) |
66.2 (19) |
56.7 (13.7) |
48.8 (9.3) |
65.3 (18.5) |
Միջին ցածր °F (°C) | 35.7 (2.1) |
39.2 (4) |
45.3 (7.4) |
51.6 (10.9) |
60.7 (15.9) |
68.1 (20.1) |
71.5 (21.9) |
71.0 (21.7) |
65.2 (18.4) |
53.5 (11.9) |
43.9 (6.6) |
37.4 (3) |
53.6 (12) |
Ռեկորդային ցածր °F (°C) | 0 (−18) |
−5 (−21) |
17 (−8) |
28 (−2) |
40 (4) |
48 (9) |
59 (15) |
56 (13) |
39 (4) |
26 (−3) |
13 (−11) |
5 (−15) |
−5 (−21) |
Տեղումներ դյույմ (մմ) | 4.64 (117.9) |
5.28 (134.1) |
5.94 (150.9) |
4.01 (101.9) |
3.53 (89.7) |
4.07 (103.4) |
5.24 (133.1) |
3.85 (97.8) |
3.97 (100.8) |
2.92 (74.2) |
4.61 (117.1) |
4.86 (123.4) |
52,93 (1344,4) |
Միջ. տեղումների օրեր (≥ 0.01 in) | 10.1 | 8.9 | 8.7 | 7.7 | 7.6 | 9.7 | 11.5 | 9.1 | 6.9 | 6.7 | 7.5 | 9.8 | 104.3 |
Միջին ամսական արևային ժամ | 153.1 | 166.0 | 219.4 | 250.8 | 267.4 | 261.8 | 262.1 | 251.9 | 226.4 | 228.3 | 171.4 | 153.1 | 2611,7 |
աղբյուր: NOAA (extremes 1872–present, sun 1961−1990)[5][6] |
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականի տվյալների համաձայն Մոնտգոմերիի բնակչությունը կազմում էր 205 764 մարդ, առկա էր 81 486 տնային տնտեսություն։
Բնակչության ռասայական կազմը՝
- Եվրոպոիդ ռասա - 36,1% (1970 թվականին՝ 66%)
- Սևամորթներ - 56,6%
- Լատինոամերիկացիներ - 3,9%
- Ասիացիներ - 2,2%
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ QuickFacts: Montgomery city, Alabama — United States Census Bureau.
- ↑ Атлас мира. Карта «Соединённые Штаты Америки» (масштаб 1:11 400 000). — Роскартография, 2010. — С. 168-169. — ISBN 978-5-85120-295-7
- ↑ Словарь географических названий зарубежных стран / отв. редактор А. М. Комков. — 3-е изд., перераб. и доп. — М.: Недра, 1986. — С. 236. — 459 с. — 70 000 экз.
- ↑ «Climatography of the United States No. 20 (1971–2000)» (PDF). National Oceanic and Atmospheric Administration. 2004. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 25-ին.
- ↑ «NowData – NOAA Online Weather Data». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2012 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ «Montgomery AL Climate Normals 1961−1990». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2014 թ․ ապրիլի 8-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնտգոմերի (Ալաբամա)» հոդվածին։ |
|
|