Կարոլինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Կարոլինա (այլ կիրառումներ)
Execution of Balboa.jpg
Robert Emmet - Execution.jpg

Կարոլինա, համագերմանական օրենսգիրք, կազմվել Է 1532 թվականին (կոչվում Է կայսր Կառլոս V-ի անունով)։ 219 հոդվածների մեծամասնությունը վերաբերում Էր քրեական իրավունքին ու քրեական դատավարությանը։ Կարոլինան պետական իշխանության առանձին ֆեոդալների զենքն էր՝ աշխատավորների, հատկապես Թոմաս Մյունցերի գլխավորած գյուղացիական շարժման մասնակիցների դեմ։ Մահապատիժը (քառատում, ողջակիզում, գլխատում, ջրում խեղդելը, անվահարում) և հաշմող մարմնական պատիժները (կուրացում, լեզվահատում, ձեռնահատում) նրա հիմնական պատժամիջոցներն էին։ Դատավարությունն ընթանում, և ապացույցները ձեռք էին բերվում ինկվիզիցիոն մեթոդներով։ Ուժի մեջ էր մինչև XVIII դարի վերջը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 339 CC-BY-SA-icon-80x15.png