Կրիկներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կրիկներ (անգլ.՝ Creek, «առվակ», ինքնաանվանում՝ մասկոգներ), հնդկացիական ժողովուրդ, որն ապրել է ԱՄՆ-ի հարավ-արևելքում գաղութացումից առաջ (մի քանի համայնքներ դեռ շարունակում են ապրել այնտեղ)[1]։ 1932 թվականին երկու խոշոր պատերազմներում կրած ողբերգական պարտությունից հետո, մեծ կորուստներ ստանալով կրիկները հսկողության տակ ուղարկվել են այսպես կոչված «Հնդկցիական Տարածք» մի ճանապարհով, որը ժամանակակից պատմագրության մեջ հայտնի է որպես «Արցունքների ճանապարհ»:

Ժամանակակից կրիկները հիմնականում ապրում են Օկլահոմա, ինչպես նաև Ալաբամա, Ջորջիա և Ֆլորիդա նահանգներում: Ամենամոտ հարազատները սեմինոլներն են, որոնք ձևավորվել են 18-րդ դարում Ֆլորիդայից այլ հնդկացիներին դուրս մղած կրիկյան ցեղերի հիման վրա[2]: Սեմինոլները, ինչպես և կրիկները, բացի անգլերենից, խոսում են նաև կրիկի բարբառներով /մասկոգի լեզվով/: Ամերիկյան պատմության մեջ կրիկներին և սեմինոլներին դասում են «Հինգ քաղաքակիրթ ցեղերի» մեջ:

Վաղ պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենթադրվում է, որ հնագույն կրիկները սերում են միսսիսիպյան մշակույթի գերեզմանաթմբեր կառուցող տոհմերից, որոնք բնակվում էին Թենեսի գետի մերձակայքում, այժմյան Թենեսի և Ալաբամա նահանգներում և, հավանաբար կապված էին հարավային Ջորջիայի Ուտինահիկա մշակույթի հետ: Հավանաբար «գերեզմանաթմբեր կառուցողները» խառնվել են մեքսիկական ծագումով այլ ժողովուրդների հետ, այդ իսկ պատճառով մեսոամերիկյան ազդեցությունը նկատելի է մուսկոգների մշակույթում և նրա ներկայացուցիչների մարդաբանական տեսակներում: Հյուսիսամերիկյան ժողովուրդների շրջանում կրիկների ներկայացուցիչներն առանձնանում են իրենց բարձր հասակով և ամուր մարմանակազմությամբ:

Կրիկները հավանաբար իրենցից ներկայացրել են մի քանի ցեղերի դաշնակցություն, ոչ մեկ էթնիկ խումբ (այսպես կոչված Կրիկների դաշնություն, Հյուսիսային Ամերիկայի խոշոր ցեղային միություններից մեկը), նրանք ապրում էին գետահովիտներում գտնվող ինքնավար բնակավայրերում և բաղկացած էին մի քանի էթնիկ խմբերից, որոնք խոսում էին հարակից լեզուներով, ինչպիսիք են հիտչիտիերենը, ալաբամա լեզուն և կոուշատան: Օկմալգի գետի շրջակայքում ապրողները հարավային Կարոլինայի բրիտանացիներից ստացել են «Կրիկ» մականունը (բառացիորեն «Առվակի հնդկացիներ», անգլ.՝ Creek Indians).

18-րդ դարում կրիկները նվաճել են Ֆլորիդան, համարյա ամբողջությամբ ոչնչացրել տեղաբնակ տիմուկուա, մայամի և այլ հնդկացիական ժողովուրդներին (մնացածներին իսպանացիները վերաբնակեցրել են Կուբայում)։ «Ներքին կրիկները» (հատկապես հիտչիտիները) չցանկանալով լինել Կոնֆեդերացիայի անդամ, տեղափոխվել են դեպի Ֆլորիդայի ճահիճները, որտեղ ժամանակի ընթացքում ստեղծել են սեմինոլների առանձին ցեղը:

Հայտնի ցեղակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջիմ Փեփփեր — ջազմեն
  • Սառա Ռեկտոր — հնդկցիական մասկոգի ցեղի ամերիկուհի (աֆրոամերիկուհի)
  • Ուիլլ Սեմփսոն — նկարիչ, կինոդերասան, որն իր դեբյուտը կատարել է օսկարակիր «Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմում առաջնորդ Բրոմդենի դերակատարմամբ:
  • Էռնեստ Չիլդերս — փոխգնդապետ, առաջին հնդկացին, որն արժանացել է ԱՄՆ Կոնգրեսի Պատվո մեդալին[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Transcribed documents Archived 2012-02-13 at the Wayback Machine. Sequoyah Research Center and the American Native Press Archives
  2. Mahon, John K.; Brent R. Weisman (1996). "Florida's Seminole and Miccosukee Peoples". In Gannon, Michael (Ed.). The New History of Florida, pp. 183–206. University Press of Florida. ISBN 0-8130-1415-8.
  3. «Medal Of Honor Warfighter - EA»։ Արխիվացված է օրիգինալից 2008-12-16-ին։ Վերցված է 2008-11-16 

Գրականության ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Зорин А. В. Ярость отчаяния: Война криков и сопротивление семинолов в 1812-1818 гг. - СПб. [и др.] : Альманах "Первые американцы", 2014. - Կաղապար:ISBN с опечаткой.
  • Braund, Kathryn E. Holland. Deerskins & Duffels: The Creek Indian Trade with Anglo-America, 1685-1815. - Lincoln, NE : University of Nebraska Press, 1993. - (Indians of the Southeast). - ISBN 0-8032-1226-7.
  • Jackson, Harvey H., III. Rivers of History: Life on the Coosa, Tallapoosa, Cahaba and Alabama. - Tuscaloosa, AL : The University of Alabama Press, 1995. - ISBN 0-8173-0771-0.
  • Swanton, John R. Early History of the Creek Indians and Their Neighbors. - Washington, DC : US Government Printing Office, 1922. - (Bureau of American Ethnology Bulletin 73).
  • Swanton, John R. Social Organization and the Social Usages of the Indians of the Creek Confederacy // Forty-Second Annual Report of the Bureau of American Ethnology. - Washington, DC : US Government Printing Office, 1928. - P. 23-472.
  • Walker, Willard B. Creek Confederacy Before Removal // Handbook of North American Indians, Vol. 14: Southeast / Raymond D. Fogelson (ed.) - Washington, DC : Smithsonian Institution, 2004. - P. 373-392. - ISBN 0-16-072300-0.
  • Worth, John E. The Lower Creeks: Origins and Early History // Indians of the Greater Southeast: Historical Archaeology and Ethnohistory / Bonnie G. McEwan (ed.) - Gainesville, FL : University Press of Florida, 2000. - P. 265-298. - ISBN 0-8130-1778-5.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]