Jump to content

Դե Մոյն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Դե Մոյն
անգլ.՝ Des Moines
Դրոշ Զինանշան

ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ՀամայնքՓոլկ շրջան[1]
Հիմնադրված է1843 թ.
Մակերես234,987171 կմ²
ԲԾՄ291±1 մետր
Բնակչություն214 133 մարդ (ապրիլի 1, 2020)[2]
Ժամային գոտիCDT?
Հեռախոսային կոդ515
Փոստային դասիչ50301, 50302, 50303, 50304, 50305, 50306, 50307, 50308, 50309, 50310, 50311, 50312, 50313, 50314, 50315, 50316, 50317, 50318, 50319, 50320, 50321, 50328, 50329, 50330, 50331, 50332, 50333, 50334, 50335, 50336, 50339, 50340, 50359, 50360, 50361, 50362, 50363, 50364, 50367, 50368, 50369, 50380, 50381, 50391, 50392, 50393, 50394, 50395, 50396, 50936, 50947, 50980, 50981, 50982 և 50983
Պաշտոնական կայքdsm.city
Դե Մոյն (ԱՄՆ)##
Դե Մոյն (ԱՄՆ)

Դե Մոյն (անգլ.՝ Des Moines [dɨˈmɔɪn]), քաղաք ԱՄՆ-ի կենտրոնական մասում։ ԱՄՆ Այովա նահանգի մայրաքաղաքն ու ամենախիտ բնակեցված քաղաքն է, ինչպես նաև Փոլք շրջանի վարչական կենտրոնը: Ընդ որում՝ նրա որոշ հատվածներ ընկած են Ուորեն շրջանում։ Կոչվել է Դե Մոյն գետի անունով (ֆրանսերեն՝ Rivière des Moines, որը բառացի թարգմանած՝ նշանակում է «Վանականների գետ»)։ Քաղաքը հիմնադրվել է 1851 թվականին, սկզբնապես կոչվել Fort Des Moines և 1857 թվականին վերանվանվել Des Moines[3]։ 2020 թվականի մարդահամարի տվյալներով նրա բնակչության թվաքանակը եղել է 214.133[4]: Իսկ վեց շրջաններից հատվածներ ընդգրկող Դե Մոյն մետրոպոլիտենային տարածքը մոտավորապես 750,000 բնակիչ ունի և ամբողջությամբ Այովայում ընկած ամենամեծ մետրոպոլիտենային տարածքն է[5]։

Դե Մոյնը Միացյալ Նահանգների ապահովագրական արդյունաբերության խոշոր կենտրոն է և ունի ֆինանսական ծառայությունների ու հրատարակչական բիզնեսի զգալի բազա։ Այստեղ են գործում Principal Financial Group-ի և Wellmark Blue Cross Blue Shield-ի գլխավոր գրասենյակները։ Այլ խոշոր կորպորացիաներ, ինչպիսիք են Wells Fargo-ն, Cognizant-ը, Voya Financial-ը, Nationwide Mutual Insurance Company-ն, ACE Limited-ը, Bayer-ը և Corteva-ն լայն գործունեություն են ծավալում մետրոպոլիտենային տարածքում կամ դրա մերձակայքում: Վերջին տարիներին Microsoft-ը, Hewlett-Packard-ը և Facebook[6][7] Դե Մոյնի տարածքում ստեղծել են տվյալների մշակման և լոգիստիկ հարմարություններ:

Դե Մոյնը կարևոր քաղաք է ԱՄՆ նախագահական քաղաքականության մեջ. որպես նահանգի մայրաքաղաք՝ նախագահական նախնական ընտրարշավների առաջին կուսակցական հավաքների վայրն է: Նախագահի շատ թեկնածուներ նախընտրական շտաբներ են հիմնել Դե Մոյնում: The New York Times-ի 2007 թվականի հոդվածում նշված է. «Եթե դուք ցանկանում եք տեսնել նախագահի թեկնածուներին ամենամոտիկ և մտերիմ միջավայրում, ապա, թերևս, Դե Մոյնից ավելի լավ վայր չկա»[8]:

Ժողովրդագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դե Մոյնը առավել մեծ թվով աֆրոամերիկացի բնակչություն ունեցող բնակավայրն է Այովա նահանգում[9]:

Պատմական բնակչություն
ՄարդահամարԲնակ.Note
1850502
186039656898%
187012 0352035%
188022 408862%
189050 0931235%
190062 139240%
191086 368390%
1920126 468464%
1930142 559127%
1940159 819121%
1950177 965114%
1960208 982174%
1970201 404−36%
1980191 003−52%
1990193 18711%
2000198 68228%
2010203 43324%
2020214 13353%
2024 (est.)213 09605%
U.S. Decennial Census[10][4]

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Geographic Names Information System
  2. 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  3. City of Des Moines. «City of Des Moines Action Center: City History». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2006 թ․ դեկտեմբերի 20-ին.
  4. 4,0 4,1 «2020 Census State Redistricting Data». census.gov. United states Census Bureau. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 12-ին.
  5. United States Census Bureau. «Metropolitan and Micropolitan Statistical Areas Population Totals: 2010-2018». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 7-ին.
  6. «Microsoft behind nearly $700 million data center investment in West Des Moines». Des Moines Register. 2013 թ․ հունիսի 21. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 28-ին.
  7. «Facebook to build data center near Des Moines, Iowa». Reuters. 2013 թ․ ապրիլի 23. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 30-ին.
  8. Nagourney, Adam (2007 թ․ դեկտեմբերի 2). «In the Spotlight, Ready for Its Close-Up». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 12-ին.
  9. https://dev.iowadatacenter.org/index.php/download_file/view/169/212 Կաղապար:Bare URL inline
  10. «Census of Population and Housing». Census.gov. Վերցված է 2015 թ․ հունիսի 4-ին.
  11. https://www.dsm.city/departments/city_manager_s_office/greater_des_moines_sister_cities_commission.php
  12. https://www.saint-etienne.fr/sites/default/files/Les%20jumelages.pdf
  13. http://ставрополь.рф/english/intermunicipal_cooperation/Information_about_Des_Moines.php

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դե Մոյն» հոդվածին։